«Ես և Սոնան անում ենք այն, ինչի մասին երազել ենք»․ Գրիգի և Սոնայի ամանորյա ֆոտոշարքը ու Ամանորն արտերկրում նշելու որոշումը
Այս Ամանորը դերասան Գրիգ Գևորգյանի և պարուհի Սոնա Եսայանի համար յուրահատուկ է, ինչպես Սոնան է բնութագրում, ուրիշ Նոր տարի կլինի. մոտ յոթ տարի ընկերություն անելուց հետո նրանք այս տարի ամուսնացան և Նոր տարին կդիմավորեն որպես ամուսիններ։
Գրիգն ու Սոնան լուսանկարվել են Tert.am Life-ի տոնական ֆոտոշարքում և պատմել Ամանորը դիմավորելու իրենց տարբերակի, իրար համար նվերներ ընտրելու և նպատակների մասին։
Վերջին տարիներին զույգն Ամանորը նշել է աշխատանքային միջավայրում։ Գրիգի խոսքով՝ հարսանիքից հետո արձակուրդ չեն ունեցել, սա լավագույն ժամանակահատվածն է հանգստի մեկնելու համար։ «Այս Ամանորը, իհարկե, տարբերվելու է։ Նախապես որոշել էինք, որ Նոր տարին կրկին աշխատանքային է լինելու, բայց եկավ մի պահ, երբ երկուսս էլ հասկացանք, որ մեզ հանգիստ է պետք։ Որոշել ենք Նոր տարին դիմավորել Դուբայում»,-ասաց Գրիգը։
Հումորիստը նշեց, որ չեն խուսափում Ամանորը տանը նշելուց, խուսափում են այդ օրը կրկին աշխատելուց․ «Եթե Հայաստանում լինեինք, հաստատ կաշխատեինք: Սա է հիմնական պատճառը, որի համար որոշեցինք մեկ շաբաթով մեկնել»։ Սոնան էլ հավելեց, որ ծանրաբեռնված տարի են ունեցել, հանգիստն ամենամեծ նվերն է տոներին:
«էմոցիոնալ առումով այս տարի ուրիշ Ամանոր ենք ունենալու: Առաջին անգամ Նոր տարին նշելու եմ ոչ թե մայրիկիս ու հայրիկիս, այլ Գրիգ հետ։ Բացի այդ, թե՛ ես, թե՛ Գրիգն առաջին անգգամ ենք Ամանորն արտերկրում նշելու։ Սա շատ սպասված Ամանոր է և շատ սպասված հանգիստ։ Վերջին շրջանում անընդհատ գլխապտույտներ էի ունենում, տարբեր բժիշկների դիմեցի, բայց նույն պատասխանն էին տալիս՝ ինձ մոտ գերհոգնածություն է։ Տարվա ընթացքում շատ նախագծերի, նոր գաղափարների շուրջ ենք աշխատել։ Ինքս ինձ խոստացել եմ հանգստի ընթացքում ոչնչի մասին չմտածել և, գոնե, վեց օր հանգստանալ»,- ասաց պարուհին։
Գրիգն ու Սոնան շարունակում են ծանրաբեռնված աշխատել, սակայն արդեն ունեն նախատոնական տրամադրություն։ Նվերների ընտրության հարցում զույգը պարտաճանաչ է: Ասում են՝ երկար ժամանակ տրամադրում է ոչ թե նվեր ընտրելուն, այլ կողակցին հետևելուն՝ հասկանալու, թե ինչ է նա ամենից շատ հավանում, ինչով է հետաքրքրված և խանութում ո՞ր ապրանքին է ուշադրություն դարձնում տվյալ շրջանում։
«Սոնայի համար գնում եմ այն իրերը, որոնք նկատել եմ, որ ցանկանում է ունենալ։ Իրար շատ լավ ենք ճանաչում և գիտենք, թե ով ինչ է ուզում։ Տարիների հետ գործը բարդանում է, օրինակ, այս տարի չեմ պատկերացնում, թե ինչ եմ նվիրելու Սոնային։ Անընդհատ փորձում եմ մտաբերել՝ վերջին շրջանում ի՞նչ է ուզել, բայց դեռ չեմ կարողանում հիշել։ Սոնային նվեր ընտելու շատ լավ տարբերակ կար, քանի դեռ ինքը չէր բացահայտել. իր հետ շրջում էի խանութներով և փորձում էի հասկանալ, թե ինչն է իրեն դուր գալիս։ Նա դա նկատեց, հիմա փորձում եմ այլ կերպ հետևել ու հասկանալ, թե ինչ գնեմ իր համար,-ասաց Գրիգն ու հավելեց, որ, առհասարակ, իր համար բարդ է նվեր ընտրել, խոսքը միայն Սոնայի մասին չէ,- չեմ կարողանում մտածել, թե ինչ կարելի է նվիրել մարդուն։ Ինձ համար իդեալական տարբերակն այն է, երբ գիտեմ, որ մարդը ուզում է տվյալ բանը, արագ, երջանիկ գնում եմ դա»։
Սոնան նույնպես երկար ժամանակ է տրամադրում նվեր ընտրելուն, սակայն, ի տարբերություն ամուսնու, արդեն կողմնորոշվել է, թե ինչ է նվիրելոիւ նրան․ «Գրիգին նվեր ընտրում եմ՝ հաշվի առնելով, թե ինչ չունի, վերջին ժամանակներում ինչ էր ցանկանում գնել։ Նախորդ տարի իր համար նվեր էի գնել, հետո հիշել, որ ուրիշ բան էր ցանկանում, դա էլ գնեցի։ Չնայած մինչև վերջին վայրկյանը մտածում էի՝ հանկարծ ինքն էլ գնած չլինի։ Այսօր իմացել եմ, թե Գրիգն ինչ է ցանկանում, հենց դա էլ կնվիրեմ կիրեն»։
Զույգը Ձմեռ պապիկից նյութական նվերներ չի ակնկալում․ վստահ են՝ իրենք կկարողանան սեփական ուժերով հասնել նպատակներին, կան այլ ցանկություններ, որոնց համար կդիմեն Ձմեռ պապիկի օգնությունը։ «Կարող է պաթետիկ հնչել, բայց եթե Ձմեռ պապիկին նամակ գրեմ, միայն առողջություն կցանկանամ, որովհետև դա ամենակարևորն է»,- ասաց Սոնան։ Գրիգը ևս որոշել է այս տարի Ձմեռ պապիկին չանհանգստացնել նյութական նվերներով․ «Ձմեռ պապիկից դեռ ոչինչ չեմ ուզել, որովհետև այդ մարդը երեխաների համար շատ հարցեր ունի լուծելու։ Եթե լուրջ, ոչ նյութական ցանկությունների դաշտում վաղուց ունեմ այն ամենը, ինչ ցանկացել եմ, լավագույն նվերը կլինի այն, որ ունեցածս պահպանվի։ Երբ խորն ես մտածում, հասկանում ես, որ գուցե ավելին պետք էլ չէ»։
Խոսելով Ձմեռ պապիկների մասին՝ Գրիգը հիշեց իր մանկությունն ու պատմեց․ «Ձմեռ պապիկի հետ կապված մի հիշողություն ունեմ, որը մեծ հիասթափություն պատճառեց եղբորս։ Հորեղբորս ընտանիքի հետ հարևանությամբ ենք ապրում, մեր տանը որոշել էին ինձ Ձմեռ պապիկի շորեր հագցնել, որպեսզի գնամ, նվեր տամ ու շնորհավորեմ հորեղբորս տղաներին։ Չգիտեմ՝ ինչ երևակայություն էր և ինչու էր պապիկն այդքան փոքր, որովհետև ինքս դեռ երեխա էի։ Շորերը հագա, կերպարանափոխվեցի, բայց մոռացա հողաթափերս փոխել։ Այդ տարիներին բոլորը բոլորի հողաթափերը ճանաչում էին, որովհետև ողջ ձմռան ընթացքում չէր փոխվում։ Ես մտա շնորհավորելու, արդյունքում հորեղբորս տղայի հեքիաթը շատ արագ մահացավ, հողաթափերիցս հասկացավ, որ ես եմ, մորուքիցս քաշեց ու բավականին անհամ երեկո ստացվեց»։
Շարունակելով խոսել հիշողությունների մասին՝ Գրիգը մտաբերեց Սոնայի հետ անցկացրած առաջին Ամանորը: «Սոնայի հետ առաջին Ամանորը շատ է տպավորվել։ «Վիտամին» ակումբը դեռ կար, Ամանորի գիշերը ռեստորանային համալիրներից մեկում ելույթի էինք։ Երևի երկու-երեք ամիս էր, ինչ ընկերություն էինք անում Սոնայի հետ, ինձ մոտ մեծ պատասխանատվություն կար, որ ես Նոր տարվա գիշերը գնամ իրենց տուն, շնորհավորեմ իրենց։ Առանց չափազանցնելու դա ինձ մոտ հիստերիայի էր հասել։ Մեր ելույթը ժամը 22-ից 3-ն էր։ Ամբողջ ելույթը փոփոխեցինք ու այնպես դասավորեցինք, որ առաջին 1 ժամ 45 րոպեում ելույթ ունենամ, կեսգիշերից 15 պակաս դուրս եկա, մի պահ մտա մեր տուն, արդեն 00:15 իրենց տանն էի։ Չգիտեմ՝ ինչու էի այդպես տրամադրվել»,- հիշեց նա։
Ընկերության յոթ տարվա ընթացքում Գրիգն ու Սոնան հասցրել են իրար շատ լավ ճանաչել։ Ըստ նրանց՝ ամուսնությունից հետո համատեղ կենցաղ կիսելը նորություն կամ խնդիր չի առաջացրել։ Ըստ Գրիգի՝ կենցաղային հումորները, որոնք ինքն անում է, մասամբ իրենց առօրյայից են։
«Այնպես չէ, որ մենք ամուսնանալուց հետո ենք սկսել միասին այդքան շատ ժամանակ անցկացնել, մինչև այդ էլ մեր գրեթե ամբողջ կենցաղը համատեղ էր։ Հիմա զբաղվածությունն այնքան մեծ է, որ շատ ուշ ենք տուն գալիս, հասցնոմ ենք մի քանի բառ փոխանակել ու վերջ։ Մեր դեպքում կենցաղին շատ քիչ ժամանակ է մնում,-ասաց հումորիստն ու հավելեց,- Սոնան նաև շատ համեղ պատրաստում է, եթե պատրաստում է։) Այստեղ շատ կարևոր մի բառ կա՝ եթե»։
Բացի համատեղ կենցաղը, զույգը հաճախ էկրանին է միասին լինում, համատեղ նախագծեր իրականացնում։ 2020 թվականին համատեղ ավելի մեծ ծրագրեր կան, որոնք, ըստ Գրիգի, երազանք են եղել, իսկ հիմա մոտ են իրականացմանը։
«Անցնող տարին շատ լավ տարի էր, տարվա ավարտը՝ իդեալական։ Այն ամենը, ինչ ծրագրել էի, կարողացա իրականացնել, շատ կուզեմ, որ 2020 թվականն էլ այսպիսին լինի։ Տարեսկզբին իմ թիմի հետ շատ մեծ նախագիծ ենք պատրաստել, այնտեղ ներգրավված է նաև Սոնան։ Ես և Սոնան անում ենք այն, ինչի մասին երազել ենք։ Այս նախագիծն էլ մեր երազանքներից է և շատ մոտ է իրականություն դառնալուն։ Դեռ չեմ մանրամասնի, թե ինչի մասին է խոսքը, որպեսզի որևէ մեկի «նավսը», «չոռը» չկպչի,- ծիծաղելով ասաց նա, ապա դեմքի լուրջ արտահայտությամբ հավելեց,- հավատացեք, նրանք շատ են»։
Անդրադառնալով 2020 թվականից անձնական սպասումներին՝ Գրիգն ասաց․ «Հուսանք՝ 2020 թվականին վերջապես պատրաստ կլինեն մեր հարսանիքի լուսանկարները և հարսանեկան տեսանյութից մի հատված․ մեզանից ոչ ոք ժամանակ չի գտնում գնալ նայել, ընտրել դրանք, դա 2020 թվականի սպասում է դարձել»։
Նկարահանումներն իրականացվել են Adams Photoroom-ում
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ