«Որդիս Ամանորը տատիկի և հայրիկի հետ է անցկացնում»․ Զառա Սահակյանը՝ Ամանորի գիշերն աշխատելու և 2020-ից սպասելիքների մասին
Դերասանուհի Զառա Սահակյանի համար տարին գերլարված ու հագեցած է եղել։ Չնայած զբաղվածությանը՝ Զառան գոհ է 2019 թվականից և ժպիտով է ամփոփում տարին։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է Ամանորն աշխատանքային տարբերակով նշելու, որդու հետ տոներին պատրաստվելու և իր սպասելիքների մասին։
«2019-ն ինձ համար լարված ու ծայրահեղությունների տարի էր։ Անհամեմատ ավելի հագեցած տարի ունեցա, անընդհատ վազքի մեջ էի՝ նախ՝ բալիկիս ուսման, հետո աշխատանքի և նկարահանումների հետ կապված։ Ընդհանուր առմամբ, տարին ավելի շատ դրական, քան բացասական կարող եմ գնահատել։ Շատ գործեր, ցանկություններ ունեմ, որոնց հասցրել եմ ընթացք տալ, դրանք իրենց շարունակությունը կունենան, կյանքի կկոչվեն 2020-ին, որովհետև ժամանակ է պետք»,- ասաց Զառան։
Դերասանուհին նախորդ տարի Ամանորն արտերկրում է նշել, իսկ այս տարի աշխատելու է, թե աշխատանքից հետո ինչպես է նշելու տոնը, դեռ չի որոշել․ «Զբաղվածությունս այնքան մեծ է, որ դեռ չգիտեմ, թե Ամանորն ինչպես եմ նշելու։ Նախորդ տարի մինչև վերջին վայրկյանն աշխատել եմ, դեկտեմբերի 29-ին էլ նկարահանման բավականին հագեցած օր ունեցանք։ Այնքան երկար աշխատեցի, որ հասկացա վերջ՝ էլ որևէ բան չեմ կարող անել, առավել ևս, պատրաստվել Նոր տարվան։ Շատ արագ որոշում կայացրինք ընտանիքով Ամանորը Հայաստանից դուրս նշել։ Գրաֆիկիս պատճառով հանգստին ընդամենը 5 օր էի տրամադրել, սակայն կարողացա լիովին լիցքաթափվել»։
Զառան ասաց, որ ինքն ամեն տարի Նոր տարին աշխատավայրում է դիմավորում, ապա վերադառնում տուն և միանում ընտանիքին․ «Այս տարի ևս դեկտեմբերի 31-ն ինձ համար աշխատանքային է լինելու։ Երևի մեկ անգամ ենք Ամանորը նոյի հետ նշել։ Որդիս Ամանորը տատիկի և հայրիկի հետ է անցկացնում, արդեն սովորել է, որ ես իրենց մի փոքր ուշ եմ միանում։ Ամբողջ տարվա ընթացքում ես ու որդիս անընդհատ միասին ենք լինում, ես իր կյանքից, գրեթե, չեմ բացակայում: Կարծում եմ՝ այդ մեկ օրվա բացակայությունն ինձ կների»։
Հարցին, թե ինչպես է ամուսինն արձագանքում Նոր տարվա գիշերն իր աշխատելուն, Զառան պատասխանեց․ «Ամուսինս նորմալ է նայում դրան։ Ես ոչ բացառություն եմ, ոչ էլ դրա մեջ ինչ-որ արտառոց բան կա, մեր ասպարեզի մարդիկ այդ օրերին սովորաբար նման գրաֆիկ են ունենում»։
Չնայած դեկտեմբերի 31-ի կեսգիշերը դերասանուհին ընտանիքի հետ նշել չի կարողանում, ակտիվ մասնակցում է նախատոնական պատրաստություններին, նրանք արդեն զարդարել են բնակարանն ու տոնածառը։ Ըստ դերասանուհու՝ տոնածառը զարդարելու պահը որդու համար շատ սպասված է․ «Հիմա մեր տանը փոքրիկ վերանորոգում ենք սկսել, որն արագ կավարտենք, որպեսզի հասցնենք զարդարել տոնածառը։ Որդիս անհամբերությամբ է սպասում, թե երբ է գալու այդ պահը։ Տոնածառն անպայման Նոյի հետ ենք զարդարում, դա արդեն ավանդույթ է դարձել։ Հիմա երեխաների համար ամեն ինչ հասանելի է, երևի թե, միայն տոնածառն է, որ պահում է նրանց հետաքրքրությունն ու ամանորյա հեքիաթը»։
Զառան հիշեց, որ վաղ տարիքում է բացահայտել, որ իր նվերները ծնողներն են գնում, սակայն մինչ օրս որդու հետ հավասար հավատում ու սպասում է Ձմեռ պապիկին։ «Որդուս հետ նամակ ենք գրել Ձմեռ պապիկին, սակայն նա դեռ չի թողնում, որ ուղարկենք։ Երբ ասում եմ՝ նամակը փոստատուն տանենք, առարկում է, թե դեռ ժամանակը չէ, որովհետև ցանկությունների ցանկը չի ավարտել։ Տղաս շատ հետաքրքիր նախասիրություն ունի՝ զինվորական պարագաներ է սիրում։ Վերջին ցանկություններից առայժմ խաղալիքից նռնակն ու փամփուշտներն են»,-ասաց նա։
Դերասանուհին այնքան էլ չի սիրում Ամանորը նշելու հայկական ավանդական տարբերակը, նախապատվությունը տալիս է ընտանեկան փոքրիկ հավաքույթին․ «Եթե տոնական, ավանդական պատրաստություններն ընտանիքին համախմբում են, ոչ թե դառնում հոգս կանանց համար, ես միայն կողմ եմ։ Սակայն երբ դա վերածվում է քաղքենիների տոնի, երբ մեկը խոհանոցում տանջվում է զուտ մյուսներին զարմացնելու համար, կարծում եմ, պետք չէ։ Ամանորի հեքիաթը, տոնի զգացողությունը լի սեղանի մեջ չէ, այն մարդու ներսից պետք է լինի»։
Ինչ վերաբերում է ցանկություններ պահելուն և 2020 թվականից դերասանուհու սպասելիքներին՝ Զառան ասաց․ «Վերջին մի քանի տարվա ընթացքում ես սկզբունք եմ որդեգրել՝ նպատակներ, երազանքներ պահել ոչ թե տարին մեկ անգամ, այլ ամեն առավոտ արթնանալիս։ Նման սկզբունքով, կարծում եմ, ավելի մոտ ենք լինում մեր երազանքների կատարմանը։ Եթե ունես մեծ երազանք, ամեն օր պետք է փոքրիկ նպատակներ դնես և դրանք կատարելով՝ հասնես ցանկությանդ: Սա արդունավետ է ամբողջ տարվա կտրվածքով, իսկ եթե տարվա համար մի շարք երազանքներ ես պահում, բայց ամբողջ տարի ոչինչ չես անում, բնականաբար, դրանք երազանքներ էլ կմնան։ 2020 թվականից շատ սպասելիքներ ունեմ, որոնք փոքրիկ քայլերով կփորձեմ իրականություն դարձնել»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու

TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)