«Միսս Տիեզերք Արմենիա 2019» տիտղոսը մնում է Դայանա Դավթյանին․ Գոհարի ու Դայանայի մեկնաբանությունը խնդրի մասին և Լիանա Ոսկերչյանի հաջողությունը «Միսս Աշխարհ 2019»-ում
«Միսս Աշխարհ 2019»-ը և «Միսս Տիեզերք 2019»-ը գեղեցկության միջազգային մրցույթներն այս տարի Հայաստանում լայն քննարկվեցին։ Եթե Լիանա Ոսկերչյանի դեպքում քննարկման առիթ դարձան նրա անկեղծ զրույցը «Միսս Աշխարհ»-ի «Տետ-ա-Տետ» փուլում, որտեղ նա խոսեց իր մաշկային խնդիրների մասին և «Միսս տաղանդ» մրցույթի լավագույն հնգյակում հայտնվելը, Դայանա Դավթյանի դեպքում քննարկումներն ավելի բացասական էին: «Միսս Տիեզերք»-ում՝ Դայանայի տարազով դեֆիլեն քննադատության արժամնացավ ընտրված զգեստի պատճառով: Տարազի համար քննադեցին և՛ Գոհար Հարությունյանին, և՛ Դայանա Դավթյանին և՛ դիզայներ Վերա Սմբատիին։ Գոհար Հարությունյանն իր հարցազրույցում նշել էր, որ Դայանան ընկճված ելույթ է ունեցել, իր հերթին՝ Դայանան գրառում էր արել, որտեղ առանձին կետերով նշել էր, թե ինչու է վատ ելույթ ունեցել և խոսել կազմակերպչական բացթողումների մասին։ Դայանան ասել էր, որ իրեն սպառնում են զրկել տիտղոսից:
Գոհար Հարությույանը, Լիանա Ոսկերչյանն ու դիզայներ Գայանե Մանուկյանը, ըստ նախնական հայտարարության, այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել՝ խոսելու մրցույթների մասին, մեկնարկից րոպեներ առաջ կազմակերպիչները տեղեկացրին, որ իրենց միանալու է նաև «Միսս Տիեզերք Արմենիա» Դայանա Դավթյանը։
Tert.am Life-ը ներկայացնում է ասուլիսի ժամանակ կողմերի հնչեցրած մեկնաբանությունները աղմուկ բարձրացրած թեմայի մասին:
«Միսս Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Հարությունյանը նշեց, որ Դայանայի՝ տարազով ելույթի շուրջ առաջացած սկանդալն արդեն հանգուցալուծվել է։ «Երբ տարազով ելույթը հայտնվեց համացանցում, մեզ մոտ խուճապ էր, որովհետև չէինք սպասում նման արձագանքի: Մենք ներկայացրել ենք հագուստ, որը համաձայնեցված է եղել բոլորիս հետ, այդ թվում՝ Դայանայի: Նման մրցույթների ժամանակ երբեք տիտղոս չեն տա այն աղջկան, որի երկիրն իր թիկունքին չէ: Ինձ համար զարմանալի էր Դայանայի լուրջ ու առանց ժպիտի ելույթը։ Սկզբում չգիտեի, որ Դայանայի և զգեստի դիզայներ Վերա Սմբատիի մեջ խոսակցություն է եղել, և Վերան նրան ասել է, որ չժպտա։ Նման խորհուրդներ Դայանային միայն ես կարող եմ տալ, իսկ ես նրան ասել էի, որ ժպտա»,-ասաց Գոհարը։
Գոհարի խոսքից հետո Դայանան խոսք խնդրեց և նշեց․ «Ես իմ ելույթից գոհ եմ եղել և զարմացա, երբ համացանցում տեսա այդ քննարկումները։ Իմ անձի շուրջ վիրավորական բան չի եղել, որևէ մեկն ինձ չի վիրավորել: Այս ամեն ինչի ֆոնին եղան քննարկումներ, թե ես եմ վատ ներկայացել երկիրը, ինչի հետևանքով եղան նման խոսակցություններ: Ես համաձայն եմ, որ չպետք է հանրայնացնեի այս հարցերը, սակայն չեմ ցանկացել ու չեմ վարկաբեկել որևէ մեկին, ուղղակի փորձել եմ ճշմարտությունը ներկայացնել»:
Գոհարն էլ արձագանքեց. «Ինքս մեղադրանք չեմ ուղղել, ուղղակի, չիմանալով Վերայի և Դայանայի պայմանավորվածության մասին, որ նա պետք է չժպտա, ենթադրել եմ, թե Դայանան տեսել է մյուս մասնակիցների շքեղ հագուստներն ու նեղվել, տխուր ելույթ ունեցել։ Ընդհանրապես, մենք՝ մոդելներս, մեզանով կարող ենք փայլ հաղորդել զգեստին: Դայանային բազմիցս ասել եմ՝ ինքը նորաձևության ցուցադրության չի գնում, գնում է իրեն և երկիրը ներկայացնելու։ Դայանան բծախնդիր է և այնպես չէ, որ եթե իրեն դուր չգար զգեստը, նա դա կհագներ: Լիանայի համար մեկ օրում ենք զգեստ ընտրել, Դայանայի համար՝ երկու շաբաթ: Այս ամենից հետո իմ վրա են ցեխ շպրտել»:
Ինչ վերաբերում է Դայանային տիտղոսից զրկելու քննարկումներին՝ Գոհարն ասաց, որ ինքը Դայանային զգուշացրել է, որ կազմակերպությանը վարկաբելկելու դեպքում դեպքում իրեն կարող են զրկել տիտղոսից, սակայն Դայանային չեն զրկի տիտղոսից․ «Դայանան տիտղոսից իհարկե չի զրկվելու: Նախկինում էլ շատ սուր դեպքեր եղել են, սակայն տիտղոսից չեմ զրկել»։
Գոհար Հարությունյանը հավելեց, որ տարազի վերաբերյալ այս սկանդալը լավ հետևանքներ էլ է ունեցել, քանի որ դիզայներներից բազմաթիվ առաջարկներ են ստացել հաջորդ տարվա համար։
Անդրադառնալով «Միսս Աշխարհ 2019»-ի՝ Գոհարը նշեց, որ այնտեղ ձեռքբերում են ունեցել, «Միսս տաղանդ» մրցույթում Հայաստանի մասնակից Լիանա Ոսկերչյանը կարողացել է առաջ անցնել 120 երկրից և հայտնվել լավագույն հնգյակում։ Այս առիթով Լիանա Ոսկերչյանն ասաց․ «Իմ տպավորությունները դրական են: Երկու ամսում եմ սովորել քանոն նվագել, այս գործիքը շատ հետաքրքրեց մարդդկանց: Հնգյակում հայտնվելն էլ ինձ համար պատիվ էր»:
Լիանայի անկեղծ պատմությունն իր մաշկային խնդիրների մասին ևս դրական արձագանք էր գտել «Միսս աշխարհի» շրջանակում: Հարցին, թե ինչպես նա որոշեց խոսել իր մաշկային խնդրի մասին, գողեցկուհու տիտղոսակիրը պատասխանեց․ «Երեք տարի էր անցել այն օրվանից, երբ ես իմացա խնդրիս մասին: Սկզբում վախենում էի, սակայն Գոհարը ինձ հորդորեց հաղթահարել վախս, ասաց, որ սա լավագույն հարթակն է, իմ օրինակով ես կարող եմ շատ մարդկանց ազատել բարդույթներից: Ինձ համար շատ մեծ ձեռքբերում կլինի եթե, անգամ, մեկ մարդ իմ օրինակով ազատվի իր բարդույթներից և ոգեշնչվի»:
«Միսս Արմենիա» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, դիզայներ Գայանե Մանուկյանն էլ նշեց․ «Սա «Եվրատեսիլից» կարևոր մրցույթ է, քանի որ երկիր ենք ներկայացնում, ոչ թե երգ և, կարծում եմ, օժանդակությունը պետք է հնարավորինս մեծ լինի։ Այսինքն՝ մարդիկ պետք է հնարավորություն ունենան երկիրը ներկայացնող մասնակիցների համար կազմակերպել թանկարժեք ֆոտոշարքեր, ընտրել հագուստ։ Դայանայի տարազի պատաճառով մրցույթի շուրջ արհեստական սկանդալ հրահրվեց, ինչը վատ հետևանքներ կունենա մրցույթի հետագա ճակատագրի վրա: Կարծում եմ, ապագա մասնակիցների համար սա դաս կլինի, որ չբարձրաձայնեն հարցեր, որոնք ներսում կարող էին լուծում ստանալ»,- ասաց նա:
Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ