«Նախորդ տարի սովորեցի սիրել, համբերել ու ներել»․ Լիա Զախարյանը՝ 2019-ի, տոնական տրամադրության և այս տարի Պրահա մեկնելու մասին
Դերասանուհի Լիա Զախարյանը 2019 թվականը համեմատեց անցնող տարվա խորհրդանիշ խոզուկի հետ․ ըստ դերասանուհու՝ տարին իր համար եղել է «մսոտ, չաղ ու բախտավոր»։ Ճամփորդություններով լի 2019 թվականից Լիան գոհ է, հույս ունի՝ 2020-ն է՛լ ավելի հագեցած կլինի։
Tert.am Life-ը դերասանուհին հետ զրուցել է տոնական տրամադրության ու Պրահա մեկնելու մասին։ Լիայի համար տարվա մեկնարկը ճանապարհորդական է։ Ամանորը Հայաստանում դիմավորելուց հետո հունվարի 5-ին դերասանուհին մեկնելու է Պրահա, ինչին անհամբերությամբ է սպասում։ «Շատ-շատ էի ցանկանում այնտեղ լինել, առաջին իսկ հնարավորության դեպքում իրականացրի իմ ցանկությունը»,-ասաց Լիան։
Դերասանուհու ամենասիրելի տոնը հենց Ամանորն է: Նրա տոնական տրամադրությունը շատ վաղ է մեկնարկում։ Լիան Ամանորը սիրում է նախատոնական անցուդարձից մինչև հետտոնական տրամադրություն։
«Սիրում եմ ներգրավված լինել տոնական անցուդարձի մեջ․ տոնածառն ինքս եմ զարդարում, ամեն տարի փորձում եմ նոր աքսեսուարներ գնել տան համար, խոհանուցում ևս շատ ակտիվ եմ։ Սեղանի և ուտեստների զարդարանքներին մեծ ուշադրություն եմ դարձնում՝ պատրաստում եմ աղցանների մեծ տեսականի, խմորեղեններ, տաք ուտեստներ և ձևավորում դրանք ըստ տարվա խորհրդանիշի»,-ասաց դերասանուհին։
Լիայի ամենասիրելի պահերից մեկը նվերներ գնելն ու փաթեթավորելն է, ինչն անում է տոնական երաժշտության և բարձր տրամադրության ուղեկցությամբ․ «Ընկերներիս, հարազատներիս, ընտանիքիս անդամների համար նվերներ եմ գնում և իմ ձեռքով փաթեթավորում, մաղթանքներ գրում։ Միացնում եմ տոնական երաժշտություն և բոլոր նվերները տոնածառի տակ դնում, հիանում այդ ճոխությամբ»։
Դերասանուհին ծիծաղելով ասաց, որ Ամանորին՝ կեսգիշերից հետո, անպայման շփվում է իրենց բոլոր հարևանների հետ․ «Ես մի սովորություն ունեմ, երբ կեսգիշերի զանգերը խփում են, մտնում ենք Նոր տարի, մեր բնակարանից իջնում եմ առաջին հարկ և բաժակը ձեռքիս հերթով մտնում բոլոր տները, բոլորին շնորհավորում, ուտում ենք, խմում, պարում։ Ընտանիքիս և հարևանների հետ Նոր տարին տոնելուց հետո միանում եմ ընկերներիս ու տոնը շարունակում նրանց հետ»։
Լիան հավատում է Ձմեռ պապիկի գոյությանը և ամեն տարի իր երազանքներն ու ցանկությունները հայտնում նրան. «Ձմեռ պապիկից ուզում եմ, որ ինքն ուղղակի լինի, և մարդիկ հավատան նրա գոյությանը։ Ուզում եմ, որ Ձմեռ պապիկը լինի իմ մտքում ու սրտում, որովհետև դրա շնորհիվ իմ հավատը և ներշնչանքը երբեք չի կորչում։ Ես ունեմ երազանքներ, որոնք վերածում եմ նպատակների և իրագործում դրանք, սակայն երբ սրտումս հավատ է լինում՝ ամեն ինչ ինքնաբերաբար ստացվում է։ Ամեն տարի ուզում եմ ինձ համար մի նոր բացահայտում անել։ Շատ եմ ուզում հնարավորինս բացահայտել և ճանաչել աշխարհը՝ չսահմանափակվել միայն այն երկրով, որտեղ ապրում եմ։ Հաջորդ տարվա համար հստակ նպատակ ունեմ՝ ուզում եմ Նյու Յորքում, Լոնդոնում և Ամստերդամում լինել։ Հատկապես Նյու Յորքում լինել շատ եմ ուզում, ուզում եմ քայլել այնտեղի փողոցերով և լսել Ալիշա Քիզի ու Jay-Z-ի «Նյու Յորք» երգը»։
Նախորդ տարին Լիայի համար հագեցած էր, նույն սպասումներն ունի նաև այս տարվանից․ «2019 թվականին մեծ ձեռքբերումներ եմ ունեցել, շատ նորություններ և, ամենակարևորը, նախորդ տարի իմ ճանապարհորդությունների մեկնարկն եմ տվել։ Աշխատանքային տեսանկյունից հնարավորություն եմ ունեցել մի շարք նախագծեր իրականացնել, ինձ համար որոշ բացահայտումներ անել: Հետ նայելով՝ վստահ կարող եմ ասել, որ հագեցած տարի էր։ Այս տարի սովորեցի ինքս ինձ հասկանալ, ճանաչել էմոցիաներս, առավելություններս, ցանկություններս։ 2019 թվականը սովորեցրեց սիրել, համբերել ու ներել։ Այս տարի այնքան նոր երևույթներ են հայտնվել ճանապարհիս, այնքան նորություններ են ինձ շրջապատել, որ սկսել եմ ուղղակի անկեղծ սիրել այդ ամենը»,-ասաց Լիան։
Չնայած իր ձեռքբերումներին և ապագա նպատակներին՝ դերասանուհու համար ամանորյա ամենաջերմ հիշողությունը գալիս է մանկությունից․ «Երբ դպրոցական երեխա էի, այնպես ստացվեց, որ մի տարի Ամանորը դիմավորեցինք միայն ես ու մայրիկս։ Իմ մեջ հետաքրքիր սպասում կար՝ շատ է տպավորվել մեր համեստ տոնածառն ու սեղանը, Ձմեռ պապիկի մասին մուլտֆիլմը։ Սա իմ մանկությունից մի շատ ջերմ տեսարան է, որը ես երբեք չեմ մոռանա։ Այլևս նման դեպք չի եղել, որ ես ու մայրիկս մենակ պատրաստվենք և դիմավորենք Ամանորը»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)