«Համի հետքերով». Գուրգեն Ջանիբեկյանն իր նոր նախագծում փորձում է գտնել հայտնիների «տրամադրության համը»
Դերասան Կարեն Ջանիբեկյանի և դրամատուրգ Աննա Աղասարյանի ավագ որդին՝ Գուրգեն Ջանիբեկյանը, օպերատոր դարձավ ծնողների որոշմամբ, սակայն հիմա ամեն առիթով երախտագիտությունն է հայտնում նրանց այս ընտրության համար: «Չեմ պատկերացնում, եթե ոչ այս ասպարեզը, ապա ուրիշ ի՞նչ»,- ասում է օպերատոր-լուսանկարիչը, որը վերջին տարիներին մասնագիտացել է ֆուդ լուսանկարչության մեջ, իսկ ամիսներ առաջ սկսել է «Համի հետքերով» հաղորդաշարը, որը ցանցաբնակներին առաջարկում է խոհանոցային հաղորդում՝ ոչ խոհանոցային ձևաչափով:
Գուրգենը սիրում է համեղ ուտել, ինչը նրան ստիպում է գնալ նոր համերի հետքերով: Tert.am Life-ը զրուցել է ինչպես Գուրգենի, այնպես էլ նախագծի պրոդյուսեր Անուշ Բադալյանի հետ:
Գուրգենից հետաքրքրվեցինք՝ արդյոք ժամանակին որոշեց գնալ ֆուդ լուսանկարչության ուղղությամբ, որովհետև Հայաստանում դաշտը բաց էր. «Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես բազմաժանր լուսանկարիչ եմ՝ սև ու սպիտակ լուսանկարչություն, մակրո լուսանկարչություն և այլն: Ընտրեցի ֆուդ լուսանկարչություն, որովհետև նախ՝ ես սիրում եմ համեղ ուտել՝ վայելել: Տարիներ առաջ ուսումնասիրելով ֆուդ լուսանկարչությունը՝ տարվեցի այդ ճյուղով և որոշեցի փորձել: Ինձ հաճույք է պատճառում, երբ լուսանկարներս կարող են ստիպել մարդկանց վեր կենալ ու գնալ կոնկրետ վայր՝ լուսանկարի ուտեստը փորձելու, վայելելու: Վերջին տարիներին սրճարանների, ռեստորանների, սննդի կետերի վերաբերմունքը ֆուդ լուսանկարչության նկատմամբ մեծ, դրական տեղաշարժ է ապրել»:
Հայաստանում ֆուդ լուսանկարչությունը, որպես առանձին ուղղություն, քչերն են ընկալում, այն նոր զարգացող ուղղություն է: Գուրգենն իր մոտեցումն ունի լուսանկարների և հոլովակների միջոցով մարդկանց տանից դուրս հանելու համար, կարևորում է ոչ միայն լավ լուսանկար ստանալը, այլև համագործակցությունը խոհարարի հետ:
«Երբ կողքից հայացք ենք նետում ֆուդ լուսանկարներին, թվում է, թե «հոպլյա»՝ կվերցնես լավագույն լուսանկարչական սարքը, զոռ կտաս երևակայությանդ ու «շեդեվրը» պատրաստ է: Իրականում, որպեսզի կարողանաս լուսանկարի միջոցով փոխանցել ուտեստից հորդող ախորժակը, պետք է օգտագործել ֆուդ լուսանկարչության 3 ամենակարևոր հնարքները, բայց այդ մասին հիմա չեմ խոսի:) Մի քանի տարի առաջ, երբ նոր էի սկսում ֆուդ լուսանկարչությամբ զբաղվել, դաշտն ազատ էր, կարելի է ասել, ես առաջիններից եմ, ով Հայաստանում սկսել է ֆուդ լուսանկարչությամբ զբաղվել: Այսօր շատ լուսանկարիչներ են գնում այդ ուղղությամբ, չեմ կարող ասել, որ բոլորի մոտ ստացվում է այնպես, ինչպես իրականում պահանջում է ֆուդ լուսանկարչությունը: Մասնագիտական գաղտնիքները բազմազան են ու պայմանավորված լուսանկարչի տեխնիկայով, պրոֆեսիոնալիզմով, երևակայությամբ: Եթե արևմուտքում այս ոլորտում կա աշխատանքի բաժանում, մեզ մոտ գործը փոքր-ինչ բարդ է: Ես համագործակցում եմ շեֆ-խոհարարի հետ, միտք տալիս, նրանք էլ ոգևորվում են և սկսում ստեղծագործել, ուտեստի տեսքի մեջ ինչ-որ բան փոխել: Ինձ համար ֆուդ լուսանկարչությունն արվեստ է, ոչ միայն զուտ աշխատանք: Բացի լուսանկարչությունը որոշեցինք նաև հաղորդաշար սկսել՝ «Համի հետքերով», որը կարճ ժամանակահատվածում հասցրեց հետաքրքիր ու սիրելի դառնալ»,- ընդգծեց նա:
Անուշն էլ պատմեց, որ նախագծի գաղափարն իրենն էր, Գուրգենի հետ քննարկում էին, թե ի՞նչ նոր համ կարող են ստեղծել ֆուդ ինդուստրիայում և ծնվեց միտքը՝ ունենալ նոր հաղորդաշար, որը նման չի լինի խոհանոցային այլ հաղորդումներին, իր ձևաչափով կլինի ոչ միայն հետաքրքիր, այլև փոքր-ինչ կրեատիվ: «Համեղ ուտել և համեղ ապրել սիրում ենք բոլորս: Համի զգայարանի շնորհիվ է միայն, որ մենք կարողանում ենք վայելել ուտեստները: Ես սիրում եմ խոհանոցը, սիրում եմ նոր համեր ստեղծել, սիրում եմ մարդկանց դրական էմոցիաներ պարգևել, թեկուզ և համի միջոցով: Շուրջ մեկ տարի խմորվելուց հետո ի վերջո կարողացանք կյանքի կոչել ամենահամեղ գաղափարներից մեկը՝ «Համի հետքերով» հաղորդումը: Հետո սկսվեցին հաղորդման սցենարային, կառուցվածքային մշակումները»,- ասաց Անուշը:
Ըստ պրոդյուսերի՝ իրենց համար բավականին դժվար էր՝ չկրկնվելու համար ուսումնասիրել են հայկական, եվրոպական, ռուսական խոհանոցային հաղորդումների մոդելները. «Հաղորդման ձևաչափն իրենից ներկայացնում է նոր համի ստեղծում, երբ բոլորիս ծանոթ սիրելի վայրում՝ ռեստորանում հանդիպում են հաղորդավարուհին, շեֆ-խոհարարը և մեզ ծանոթ հայտնի անձը: Հետաքրքիր զրույցի միջոցով շեֆ-խոհարարը փորձում է կռահել հյուրի օրվա համային տրամադրությունը և նրա պատվին ստեղծում նոր ուտեստ»:
Անհատական ուտեստ պատրաստելը փոքր-ինչ ռիսկային է, սակայն Անուշը վստահեցրեց, որ դժգոհ հյուր դեռևս չեն ունեցել. «Մեր շեֆ-խոհարարները ոչ միայն իրենց վարպետությամբ չեն զիջում աշխարհահռչակ շեֆ-խոհարարներին, այլև հոգեբանի դեր են ստանձնում և ճիշտ նշանակետով կռահում հյուրի համային նախասիրությունները»:
Նախագծի գաղափարի հեղինակները կադրից դուրս են, հաղորդումը վարում է Էլեն Սահակյանը: «Մեր նպատակն էր ունենալ ոչ միայն մոնիտորից գրավչություն ներկայացնող հաղորդավար կամ հաղորդավարուհի, այլև նոր դեմք, որը կփորձեր ջերմություն, համ ու հոտ փոխանցել դիտողին: Ընտրությունը կանգ առավ մոդել Էլեն Սահակյանի վրա»,- ասաց Անուշը:
Ինչ վերաբերում է համացանցից հեռուստատեսություն տեղափոխվելուն՝ պրոդյուսերը հայտնեց, որ ի սկզբանե նախատեսել էին հաղորդումը միմիայն Յութուբով հեռարձակել, որովհետև փորձում են ժամանակին համընթաց քայլել. «Եղել են առաջարկներ, որպեսզի հաղորդումը պաշտոնական իրավունքով հեռարձակվի հեռուստատեսությամբ, բայց մերժել ենք: Գուցե, մի օր մենք թույլ տանք այն հեռուստատեսությամբ էլ եթեր հեռարձակել, սակայն այս պահին այն միայն կլինի միայն Յութուբում»:
Գուրգենը նաև վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանում: ֆուդ լուսանկարչությունը ռեժիսորի այս աշխատանքը չի ստվերում, շարունակում է զբաղվել վավերագրությամբ և վստահ է՝ իր տեղը կգտնի ոչ միայն հայկական, այլև համաշխարհային կինեմատոգրաֆիայում:
«Իրականում ես դոկումենտալիստ եմ: Սիրում եմ կինեմատոգրաֆիայի այդ ուղղությունը: Վերջին նկարածս ֆիլմը՝ Վարդապետը, Կոմիտաս Վարդապետի մասին պատմող դոկումենտալ ֆիլմ է: Ամիսներ տևած նկարահանման ժամանակ ապրել եմ նկարահանման յուրաքանչյուր պահը: Ամեն պահ այնպիսի զգացողություն է եղել, որ Կոմիտասն ինձ հետ է, կարծես, նա է ուղղորդում նկարահանման ընթացքը: Բոլոր բջիջներով և երակներով զգացել եմ նրա ներկայությունը: Փոքր-ինչ միստիկական է, սակայն փաստ: Հիմա աշխատում եմ դոկումենտալ նոր ֆիլմի վրա, որը կոչվում է «Արկաթ»: Վստահ եմ՝ մի օր առիթ կունենամ աշխատելու համաշխարհային ճանաչում ունեցող պրոֆեսիոնալների հետ և, որպես հայ արվեստագետ, իմ հետքը կթողնեմ նաև համաշխարհային կինեմատոգրաֆիայում»,- ասաց նա:
Ժամանակին ծնողները Գուրգենի համար ընտրել էին օպերատորի մասնագիտությունը, քանի որ այն եկամտաբեր էր: Հարցին, թե այսօր Հայաստանում որքանո՞վ է այն եկամտաբեր, նա պատասխանեց. «Եկամտաբերության տեսանկյունից կարող եմ ասել, որ այսօր եկամտաբեր կարող է լինել այն, ինչ սիրով ես անում: Երբ աշխատանքում սեր ու էներգիա ես դնում, դա միանշանակ ստացված է , հակառակ դեպքում, ես չեմ կարող աշխատել: Սա կարծում եմ յուրաքանչյուր արվեստագետին բնորոշ է: Սիրած աշխատանքում լավագույն արդյունքի հասնելու համար հարկավոր է մի պտղունց համ՝ սեր, հաճույք, պրոֆեսիոնալիզմ»:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից