«Ես եմ հոգում իմ ճամփորդական ծախսերը». Լիա Զախարյանը՝ ճամփորդելիս խորամանկելու և գումար տնտեսելու մասին
Դերասանուհի Լիա Զախարյանը վերջին շրջանում նոր սեր է գտել. ճանապարհորդում է առաջին իսկ հնարավորության դեպքում, էներգիա ստանում և ոգևորված վերադառնում հայրենիք: Լիան օրերս է վերադարձել եվրոպական ճամփորդությունից, եղել է Պրահայում և Վիենայում:
Դերասանուհին Tert.am Life-ին է տրամադրել հանգստի լուսանկարներն ու պատմել նոր բացահայտումների, գումար տնտեսելու համար ճամփորդելիս խորամանկելու և մեծ երազանքն իրականացնելու մասին:
Լիան նկատեց, որ միայնակ է ճամփորդում, թեև շատերը չեն հավատում այդ փաստին, ինքը սիրում է միայնակ բացահայտել երկրներն ու նոր ծանոթություններ ձեռք բերել:
Լիայի ճամփորդությունը չի անցել առանց արկածների, առաջին օրը Պրահայում ձախողվել է, բայց այդ մասին ժպիտով է հիշում. «Պրահայում կորցրել էի ուղեբեռս. իմ չվերթը տրանզիտով էր, առաջին թռիչքս ուշացավ, երկրորդ ինքնաթիռիս հասա թռիչքից վայրկյաններ առաջ: Ես հասցրեցի մեկնել, ուղեբեռս՝ ոչ: Հասա Պրահա ու պարզվեց, որ ճամպրուկս չէին հասցրել տեղափոխել Պրահա մեկնող ինքնաթիռ: Պրահայում ընդամենը 3 օր ունեի, սակայն չունեի հագուստ, վերարկու, հիգիենայի պարագաներ, նույնիսկ, լիցքավորիչ: Դա ամենավատ օրն էր, ուղեբեռս ինձ հասավ միայն հաջորդ օրը: Մյուս օրերը վայելել եմ որքան հնարավոր է»:
Թե՛ Պրահայում, թե՛ Վիենայում դերասանուհին առաջին անգամ էր: Ճամփորդելիս նոր քաղաքներ ընտրելը Լիայի համար սկզբունքային է: «Հիմնականում փորձում եմ գնալ այն տեղերը, որտեղ նախկինում չեմ եղել, որպեսզի ժամանակի ու գումարի ծախսն ուղղեմ նոր բացահայտումներին ու նոր էմոցիաներին: Հետագայում, գուցե, կրկնեմ այն տեղերը, որտեղ սիրտս ու հոգիս եմ թողել, սակայն հիմա ինձ մոտ նոր բացահայտումների շրջան է»,- ընդգծեց նա:
Պրահայի գեղեցկությունը Լիային շատ է տպավորել, մարդիկ՝ ոչ: Դերասանուհին հասցրել է բախվել նրանց կոպտությանը: «Պրահան շատ գեղեցիկ էր: Այդ հնությունը, որ պահպանվել է այնտեղ, շատ արժեքավոր է: Պրահան ինձ համար շատ ավելի պարզ, հասանելի ու հասկանալի էր, բայց չեխերին չեմ հավանել: Չգիտեմ, այնտեղ հիմնականում չեխե՞րն են աշխատում, թե՞ այլ երկրներից եկած մարդիկ, սակայն բավականին կոպիտ էին: Շատ անշնորհքություններ եմ տեսել, որոնց վրա փորձել եմ աչք փակել և վայելել ճամփորդությունս: Փորձել եմ տեսնել հնարավոր ամեն բան, փորձել եմ չեխական գարեջուրը, նրբերշիկները, քաղցրավենիքները: Հասցրել եմ նույնիսկ մենաստան գնալ,- ասաց նա ու ծիծաղելով հավելեց,- մայրիկիս ասացի՝ տեսնեմ տեղ ունե՞ն, մնամ այստեղ, բայց մենաստան էլ չընդունեցին ինձ: Պարզվեց՝ առաջիկա 1 տարվա համար այլևս տեղ չունեն: 1 տարի ունեմ, որպեսզի ամուսնանամ, եթե չամուսնանամ, հաջորդ տարի կգնամ մենաստան: Մայրիկս ասում է՝ փաստորեն 1 տարի էլ պետք է հանդուրժեմ քեզ»:
Վիեննայի գեղեցկությունը ևս տպավորել է դերասանուհուն: Նա ոգևորությամբ պատմեց, որ գնացել է օպերա, դիտել է «Եվգենի Օնեգին» բալետ-ներկայացումը. «Ես արտասվում էի, այնպես էի փշաքաղվել: Տեսնել էր պետք, թե ինչքան մանրակրկիտ էին աշխատել էմոցիաների վրա: Աննկարագրելի էր»:
Ճամփորդությունները, իհարկե, իրենց արժեքն ունեն: Լիայից հետաքրքրվեցինք՝ կարողանո՞ւմ է վաստակել այնքան, որ ինքնուրույն հոգա իր ճանապարհորդական ծախսերը: Լիան շեշտեց, որ մինչև հիմա իր բոլոր ճամփորդությունների համար ինքն է վճարել և պատմեց գումար տնտեսելու իր մեթոդի, ճամփորդելիս խորամանկելու մասին:
«Ես միշտ երազել եմ շատ ճամփորդել, ճանաչել աշխարհը, որտեղ ապրում եմ և չսահմանափակվել այն սահմաններով, որն ինձ տվել է իմ հայրենիքը: Փոքր տարիքում չէի կարող դա ինքնուրույն իրականացնել, պետք է հասունանայի այնքան, որ կարողանայի ինձ թույլ տալ նման բան: Ամենաբարդն առաջին ճամփորդությունս էր, երբ օտարության մեջ փորձում ես քեզ ճիշտ դրսևորել, տեսնել, ճանաչել նոր մարդկանց, նոր մշակույթ և տեսնում ես, որ ստացվում է, ավելին, դա շատ խոստումնալից է և երջանկացնում է քեզ, ամեն բան հեշտանում է,- ասաց նա ու հավելեց,- ես տարվա ընթացքում գումար եմ խնայում: 3 մեծ «բանկա» ունեմ, որոնց մեջ հավաքում եմ գումարս: Ինքս ինձ խոստացել եմ օրվա ընթացքում առնվազն 2000 դրամ քիչ կծախսեմ և կհավաքեմ: Իրականում մենք շատ գումար ենք ծախսում տաքսիների, սրճարանների վրա, բայց կարելի է մի բան պակաս անել: Ամեն օր ինչ-որ բան պակաս եմ անում և հավաքում գումարս: Առօրյա ծախսերում խնայել ինձ օգնում է այն, որ իմ գործունեության շնորհիվ շատ աքսեսուարների, հագուստի, խնամքի համար գումար չեմ ծախսում, այլ համագործակցում եմ խանութների, սրահների հետ: Այդ գումարները խնայելով՝ փորձում եմ տարին 2 անգամ նոր երկիր բացահայտել: Իրականում, ճամփորդելն այդքան էլ թանկ հաճույք չէ, եթե հյուրանոցդ 5 աստղանի չէ, թռիչքդ բիզնես-կլասով չէ»:
Լիան նաև նկատեց, որ տեղում պետք է կողմնորոշվել և ճիշտ ծախսել գումարը: «Շատ կարևոր է, որ գիտակցես, թե ինչպես ծախսես գումարդ: Բոլորն ասում էին՝ Վիենայում ամեն ինչ շատ թանկ է: Ես վախեցած ու պատրաստված գնացել էի Վիենա, սակայն գնացքի կայարանից հյուրանոց հասա մետրոյով՝ վճարելով ընդամենը 2 եվրո, 10 ցենտ: Բնականաբար, դու հիմնականում լինում ես տուրիստական կենտրոնում, որտեղ ամեն բան շատ թանկ է: Շատ կարևոր է դուրս գալ տուրիստական կենտրոնից, մտնել քաղաքի բնակելի տարածքը: Կրկնակի արդյունավետ է՝ ավելի քիչ ես ծախսում, ավելի համեղ ես ուտում, ավելի իսկականն ես տեսնում և ձեռք ես բերում տեղացի ընկերներ, ոչ թե տուրիստներ»,- բացահայտեց դերասանուհին:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ