«Սա ռիսկային և ուրիշ նախագիծ է». առաջին լուսանկարները Անի Երանյանի, Դավիթ Մարդյանի, Սիսիան Սեփանյանի և այլ դերասանների մասնակցությամբ նոր հեռուստասերիալից
Հայ աղջիկ, որը մեծացել է իրանական ընտանիքում՝ մտածելով, որ ինքը պարսկուհի է, դավանում է Իսլամ, սակայն աշխատանքի առաջարկով գալիս է Հայաստան, ինչից էլ սկսվում է պատմությունը. ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանի նոր նախագիծը՝ «Շիրազի Վարդը», շուտով կլինի «Արմենիա Պրեմիումի» և «Արմենիա TV»-ի եթերում:
Tert.am Life-ը ներկա է եղել նոր նախագծի նկարահանումներին, ներկայացնում է բեքսթեյջ լուսանկարներն ու առաջին մանրամասները:
Ելենա Արշակյանը պատմեց, որ նախագծի գաղափարը ծնվել է իրական պատմություններ լսելուց հետո, սակայն հեռուստասերիալի զարգացումները մշակվել են սցենարիստ Անահիտ Մխիթարյանի կողմից:
«Մոտ 2 տարի առաջ լսեցի մի պատմություն, որը բավականին մեծ արձագանք ստացավ. «Սպասիր ինձ» հաղորդման ժամանակ պատմությունն այն մասին էր, որ հայ ընտանիքը որդեգրել էր ադրբեջանցի մի երեխայի, հետագայում ադրբեջանցի ծնողները փորձել էին գտնել այդ երեխային: Այդ պատմությունը բավականին մեծ նստվածք էր տվել իմ մեջ: Հետագայում նմանատիպ պատմություններ էլի լսեցի: Իմ նախագծերի ռեժիսորը՝ Քաջայր Հակոբյանը, բավականին երկար ժամանակ ապրել է Իրանում՝ Թեհրանում: Նա էլ պատմեց մի պատմություն, թե ինչպես է պարսկական ընտանիքը որդեգրել հայ տղայի: Նա հիմա բավականին հայտնի բիզնեսմեն է, ապրում է Միացյալ Նահանգներում: Կստեմ, եթե ասեմ, որ ամբողջությամբ վերցրել ենք իրական պատմությունը, բայց այդ ամենն ինձ շատ էր տպավորել: Անընդհատ մտածում էի՝ ինչ է զգում այն երեխան, որը մեծացել է այլ ընտանիքում, հետո իմանում է, որ ինքն այլ ազգի ու կրոնի ներկայացուցիչ է, ի՞նչ կզգայի ես, եթե նման իրավիճակում հայտնվեի: Հասկանում էի, որ հայտնվում եմ փակուղում: Բավականին ռիսկային նախագիծ ենք սկսում: Եթե շատ անկեղծ լինեմ, չգիտեմ, թե ինչ արձագանք կլինի հանրության կողմից»,- պատմեց Ելենան:
Պրոդյուսերը նշեց, որ վերնագրի ընտրությունը՝ «Շիրազի Վարդը», իրականում շատ պարզ է՝ Շիրազը քաղաք է Իրանում, Վարդը հերոսուհու անունն է: «Վերնագրեր ընտրելիս երբեք չենք փորձում ստանալ բարդ ու անհասկանալի մտքեր: Ամեն ինչ պարզության մեջ է գեղեցիկ»,- ասաց նա:
Ֆիլմի հերոսուհուն մարմնավորում է երիտասարդ դերասանուհի Էլեն Սարգսյանը, որը լսարանին հայտնի է «Անհայտ բաժանորդ» ֆիլմում ունեցած փոքրիկ դերակատարմամբ, «Վերջին ուսուցիչը» նախագծում Մարիի կերպարով:
«Էլենի կողմից զգացի սրտի այն թրթիռը, որը կարող էր ունենալ մեր հերոսուհին: Այդ իսկ պատճառով դերը վստահեցի իրեն: Իր համար շատ դժվար է, քանի որ բավականին մեծ տեքստեր սովորում է ասել պարսկերեն: Նա աշխատում է հնչողության վրա, միաժամանակ, պահում է հույզերը: Շատ դժվար է ոչ միայն իր, այլև բոլոր այն հայ դերասանների համար, որոնք կադրում խոսում են պարսկերեն, սակայն ի պատիվ իրենց՝ պատասխանատվության տակից կարողանում են դուրս գալ: Քանի որ նախագծի ռեժիսոր Քաջայրն իրանահայ է, բավականին օգնում է լեզվական, թարգմանչական հարցերով»,- ասաց Ելենան ու հավելեց, որ իրանական մշակույթը ճիշտ ներկայացնելու համար խորհրդատուներ ունեն, համագործակցում են Իրանի դեսպանատան հետ: Ֆիլմում նկարահանվել են նաև իրանցի դերասաններ:
«Սա մեր 20-րդ նախագիծն է և կարող եմ ասել, որ սա ուրիշ նախագիծ է: Չեմ ասում՝ լավն է կամ վատը, որակում տալ չեմ կարող, բայց այն, որ հայկական սերիալարտադրության մեջ չի եղել այսպիսի նախագիծ, վստահ կարող եմ ասել: Շատ ռիսկային քայլի ենք գնացել: Նկարահանումները սկսել ենք նախորդ տարի, ոչ միայն Հայաստանում, այլև Իրանի տարբեր քաղաքներում՝ Շիրազում, Թեհրանում ենք նկարահանումներ իրականացրել: Շատ գեղեցիկ, գունեղ, առաջին հերթին՝ ինձ համար արտասովոր նկարահանումներ ենք ունեցել: Այն առաջին հայկական սերիալն է, որը կհեռարձակվի 4K որակով, այդ որակով հասանելի կլինի միայն «Արմենիա Պրեմիում»-ի հեռուստադիտողների համար»,- ասաց նա:
Հեռուստասերիալում խաղում են Անի Երանյանը, Դավիթ Մարդյանը, Սիսիան Սեփանյանը, Սամվել Սարգսյանը, Իրինա Հարությունյանը, Օլյա Հակոբյանն ու այլ դերասաններ:
Խոսելով դերասանական կազմի մասին՝ պրոդյուսերն ասաց. «Հիմնական կազմի հետ առաջին անգամ եմ աշխատում: Ես չեմ կարող սկսել նոր նախագիծ ու չանդրադառնալ նոր դեմքերի: Էկրանին կտեսնեք երիտասարդ դերասանների, բոլորովին նոր դեմքերի, որոնց կողքին էկրան կվերադառնան սիրված դերասաններ, որոնք երկար ժամանակ է՝ դադար ունեին: Նրանցից է Անի Երանյանը: Կտեսնենք մարդկանց, որոնք նկարահանվել են հեռուստասերիալներում, բայց տևական ժամանակ է՝ եթերում չեն եղել, իրենցից է Դավիթ Մարդյանը,- ասաց Ելենան ու ոգևորությամբ հավելեց,- Ես ավարտել եմ Թատերական ինստիտուտը՝ Հրաչ Վահագնիչի (ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի) արվեստանոցը, որը ժամանակին Թատերական ինստիտուտի ռեկտորն էր: Ուրախ եմ, որ իմ վարպետը ևս այստեղ ներգրավված կլինի: Երկար բանակցություններից հետո համոզեցի վարպետիս մարմնավորել կերպարներից մեկը»:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից