«Ինձ համար շոկային էր, մի գիշերում ծանոթացա կերպարիս»․ Նորայր Եղյանը՝ «Սիրուն Սոնա» հեռուստասերիալի և Շուշաննա Թովմասյանի հետ համագործակցության մասին
Ելենա Արշակյանի նոր՝ «Սիրուն Սոնա» հեռուստասերիալի գլխավոր հերոսը դերասան, հաղորդավար Նորայր Եղյանն է։ Նա իր կերպարին ծանոթացել է հաշված ժամերի ընթացքում ու միանգամից հայտնվել նկարահանման հրապարակում։ Ըստ Նորայրի՝ կերպարի հետ շատ նմանություններ ունեն, ընդ որում՝ նմանությունը ոչ թե հաղորդավարական աշխատանքի բերմամբ հեռուստադիտողներին հայտնի ժպտերեսությունն է, այլ մարդկային տեսակը:
Դերասանը Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է իր կերպարի, խաղընկերուհու՝ Շուշաննա Թովմասյանի հետ համագործակցության և գլխավոր դերում հանդես գալու բարդությունների մասին։
Ըստ Նորայրի՝ ամեն ինչ արագ է ստացվել, սակայն աշխատանքն այնքան հաճելի է եղել, որ մեկ գիշերում սցենար կարդալն ու դեր սովորելն իրեն չի անհանգստացրել։
«Մինչև առաջարկը ստանալը մասնակեցել էի քասթինգին։ Բավականին երկար ժամանակ զանգ չստացա, չգիտեի՝ արձագանք կլինի՞, թե՞ ոչ։ Չնայած ներքին զգացողություն ունեի, որ մի բան կստացվի։ Այդ շրջանում չէի կողմնորոշվում, թե ինչ ուղղությամբ կարելի է շարունակել ճանապարհս․ երկու տարբերակ ունեի՝ կամ 21TV-ով վերսկսել «ԻնստաՇոու» նախագծի երկրորդ եթերաշրջանը, կամ սպասել հեռուստատեսային նոր առաջարկի, որը կյանքումս փոփոխություն կմտցներ։ Զանգ ստացա, ասացին, որ մոտենամ հեռուստաընկերություն ու փորձնական ևս մի հատված խաղամ,- ասաց Նորայրն ու հավելեց,- Ելենա Արշակյանը նախնական ասաց, որ հավանում է, սակայն վերջնական որոշման մասին ավելի ուշ կասի։ Մի քանի ժամ հետո կերպարս հաստատեցին։ Շատ զարմացա, որ նկարահանումները պետք է սկսվեին հաջորդ օրը։ Չէի պատկերացնում, որ ամեն ինչ այդքան արագ է լինելու»։
Նա նշեց, որ այս առիթով անհանգստություն է ունեցել. «Ինձ համար շոկային էր, որովհետև մի գիշերում ծանոթացա կերպարիս ու սցենարի հետ, բացի այդ, չգիտեի, թե հաջորդ օրն ինձ ինչ է սպասվում, ում հետ եմ աշխատելու, ինչպես են մարդիկ տրամադրված։ Սակայն ամեն ինչ շատ լավ ստացվեց։ Սա իմ առաջին գլխավոր կերպարն է։ Միայն դա արդեն պարտավորեցնող է, մի քիչ էլ վախենալու է։ Ներքինդ այնքան լիքը պետք է լինի, որ ամիսների ընթացքում հնարավորինս շատ բան փոխանցես հեռուստադիտողներին ու չդատարկվես։ Պետք է կարողանաս հետաքրքրությունը պահել և՛ քո անձի, և՛ կերպարիդ հանդեպ»։
Սա Նորայրի առաջին համագործակցությունն է Ելենա Արշակյանի հետ, դերասանը պրոդյուսերի հետ առաջին անգամ շփվել է քասթինգի ժամանակ: «Իսկապես շատ շնորհակալ եմ Ելենային, որովհետև ինձ վստահեց, այդ վստահությունն ինձ մղում է, որ ամեն ինչ անեմ։ Պետք է արդարացնել այդ վստահությունը: Հուսով եմ՝ կպահեմ աշխատանքի այն մակարդակը, որով սկսել եմ»։
Իր հերոսի՝ Մելիքի մասին Նորայրը մեծ ոգևորությամ է խոսում։ Նա նշեց, որ վաղուց էր ուզում էկրանին լինել նման կերպարով, որը հեռուստադիտողների համար իրեն կբացահայտի այլ կողմից. «Իմ կերպարը շատ մեծ ներաշխարհ ունի, ինչն ինձ հնարավորություն է տալիս հեռուստադիտողին բազմաշերտ ներկայանալ։ Այս կերպարին շատ-շատ եմ սպասել։ Զգայական այն դաշտը, որն ունի իմ հերոսը, նախկինում մարմնավորած կերպարներս չեն ունեցել»։
Դերասանն ասաց, որ նախկինում իրեն տվել են կերպարներ՝ հաշվի առնելով արտաքինը, իսկ այս հերոսն իր տեսակով շատ նման է այն Նորայրին, որին հեռուստադիտողները չգիտեն:
«Սովորաբար ինձ տալիս էին կերպարներ՝ նայելով իմ արտաքնին և չիմանալով տեսակս։ Իրականում ես շատ փակ մարդ եմ, իմ եթերային ժպտերես, շփվող կերպարը շատ տարբեր է ինձանից, այնքան էլ կապ չունի ինձ հետ. ես սիրում եմ շփվել, ժպտալ, բայց ներքուստ մի տեսակ տխրություն ունեմ։ Կերպարիցս տարբեր եմ այնքանով, որ ես լսող չեմ, փորձում եմ դատողություններս ինքնուրույն անել»,- ասաց նա։
Ըստ Նորայրի՝ դա իրեն օգնում է հնարավորինս բնական ներկայանալ հեռուստադիտողներին․ «Չկա մի իրավիճակ, որը բարդ կլինի ներկայացնել։ Հետաքրքիր հոգեբանական պահ կա, բոլոր իրավիճակները, որոնք մենք ապրում ենք, նորություն են թե՛ իմ, թե՛ կերպարիս համար։ Կերպարիս հետաքրքրություններից է նաև այն, որ նա բացվում ու փոփոխվում է հեռուստադիտողների աչքի առաջ, ժամանակի ու ամեն սերիայի հետ»։
Նորայրի խաընկերուհին Շուշաննա Թովմասյանն է, որի հետ դերասանը նախկինում համագործակցել է «Երևի» հեռուստասերիալի շրջանակում։
«Շատ կարևոր է, երբ խաղընկերուհուդ լիովին վստահում ես, նա բարդույթավորված չէ։ Շուշանի հետ նույն կերպ ենք վերաբերվում մեր աշխատանքին. լուրջ ենք տրամադրված, խորը մտածում ենք ինչ անել, որպեսզի արդարացնենք մեզ վստահված գործը։ Ստացվում է՝ երկուսիս նպատակն էլ նույնն է, ինչը շատ կարևոր է։ Շատ տեսարաններ կան, որոնց «տակից դուրս եմ գալիս» հենց Շուշանի փոխանցած էներգիայի շնորհիվ։ Անկախ քո մասնագիտական որակներից՝ կլինես վատը, եթե կողքիդ չլինի պրոֆեսիոնալ ու լավ խաղընկեր։ Ստացված կերպարի կողքին կանգնած են լավ պրոդյուսերը, լավ ռեժիսորն ու լավ խաղընկերները»,-ասաց դերասանը։
Խոսելով որպես հաղորդավար հանդես գալու մասին՝ Նորայրն ասաց․ «Որպես հաղորդավար առայժմ եթերում չեմ լինի։ «ԻնստաՇոու»-ի երկրորդ եթերաշրջանի մասին մտածում եմ, սակայն այս ընթացքում դժվար կլինի համատեղել, հեռուստատեսային զբաղվածությունս մեծ է։ Բավականին հետաքրքիր մտքեր կան, որոնք կիրագործեմ այս նախագիծը հաջողությամբ ավարտելուց հետո»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 20:12 • 06/05 Էվելինա Շահիրյանը և Հովհաննես Ղազարյանը սպասում են առաջնեկին (տեսանյութ) Դերասանուհի Էվելինա Շահիրյանը և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն այս շրջանում հանգտի են մեկնել Վրաստան, որտեղից զույգը հրապարակել է տեսանյութ՝ հայտնելով, որ նրանք սպասում են առաջնեկին։ «Մեր նշանադրության 1 տարին արդեն 3–ով։ Մենք անհամբեր սպասում ենք քեզ»,– կից գրել է զույգը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:06 • 10.05.24 Ջասթին և Հեյլի Բիբերները սպասում են իրենց առաջնեկին (լուսանկարներ)
-
01:09 • 10.05.24 Հայաստանն անցել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլ
Ժամանց
-
13:21 • 01.05.24 Դերասանուհի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին
-
11:03 • 01.05.24 Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը (տեսանյութ)
Photographer
-
15:48 • 01.05.24 «Իմ հոգին բաց վարդագույն է». Մալենայի նոր ֆոտոշարքը
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ