Հայ հայտնիներից ովքե՞ր են հետևել «Գրեմմի 2020»-ին և ի՞նչ կարծիք ունեն տարվա հաջողակի՝ Բիլի Այլիշի մասին
Երաժշտական աշխարհի ամենասպասված իրադարձության՝ «Գրեմմի 2020» մրցանակաբաշխության հայ լսարանն այնքան էլ մեծ չէ։ Հայկական շոու բիզնեսի երաժիշտ-կատարողներից շատերը ևս այնքան էլ հետաքրքրված չեն, թե ամերիկյան ձայնագրման ակադեմիան տարվա կտրվածքով որ արտիստի ջանքերն է գնահատել։
«Գրեմմի 2020»-ի այս տարվա հաջողակը 18-ամյա Բիլի Այլիշն էր, որին բաժին հասան գլխավոր բոլոր մրցանակները, այդ թվում՝ «Լավագույն նոր արտիստ» անվանակարգը։
Tert.am Life-ը զրուցել է հայ կատարողներից մի քանիսի հետ և պարզել՝ դիտե՞լ են մրցանակաբաշխությունը, թե՞ ոչ, ֆավորիտներ ունե՞ին, թե՞ ոչ։
Երգիչ Գոռ Սուջյանն ասաց, որ փորձում է հետևել մրցանակաբաշխությանը։ Այս տարի նա համացանցով է դիտել իրեն հետաքրքրող հատվածները։
«Փորձում եմ հնարավորինս հետևել այն ամենին, ինչ, առհասարակ, կատարվում է երաժշտական աշխարհում։ Ավելի հետաքրքրված եմ սոուլ կատարողներով և համապատասխան անվանակարգերով։ «Գրեմմի»-ն այնպիսի մրցանակաբաշխություն է, որն ամեն տարի շատ տարբեր է՝ լինում է և՛ շատ հետաքրքիր, և՛ հակառակը։ Օրինակ, երկու տարի առաջ այն շատ հիշարժան դարձավ Բրունո Մարսի, Էդ Շիրինի ելույթներով։ Այդ արտիստներին ինքս հետևում եմ։ Այս մրցանակաբաշխության ընթացքում լուրջ և անլուրջ ամեն ինչին տեղ են տալիս, ինչըմ կարծում եմ, ինչ-որ առումով նաև լավ է։ Այնպիսի արտիստներ են արժանանում «Գրեմմիի», որոնք իսկապես վաստակել են այդ իրավունքը»,-ասաց Գոռը։ Այս տարվա հաջողակի՝ Բիլի Այլիշի գործունեությանը, սակայն, գոռը չի հետևում, այդ իսկ պատճառով կարծիք ասել դժվարացավ:
Բիլի Այլիշի հաղթանակը Էրիկ Կարապետյանի համար սպասելի էր։ Ըստ կատարողի՝ բացի երիտասարդ տարիքը, նա նաև ստեղծագործական թարմություն է մտցրել․ «Քնած եմ եղել, բայց շատ էի ուզում դիտել։ Արդեն ծանոթացել եմ հաղթողներին, սակայն երեկոյան անպայման կդիտեմ արարողությունը։ Որպես երգիչ՝ ինձ հետաքրքիր է, թե համաշխարհային երաժշտական կյանքում ինչ է կատարվում, ինչ նորություններ կան, ինչն է գնահատվում»։
Երգիչ Տյոմի՝ Արտյոմ Հակոբյանի համար ևս կանխատեսելի էր, թե ում անունն է ամենից հաճախ հնչելու բեմից․ «Եթե անգամ ուղիղ հեռարձակումը չեմ նայում, ամեն տարի անպայման ծանոթանում եմ ելույթներին, հաղթողների անուններին։ Այս տարի կանխատեսելի էր, որ Բիլլի Այլիշը պետք է «բում» անի, որովհետև տարվա ընթացքում նա իսկապես նորություն ներկայացրեց»։
Որպես «Գրեմմի»-ի մշտական դիտող՝ Տյոմը խոսեց օրինաչափության մասին, որն ինքը հասցրել է նկատել․ «Ամեն տարի կամ ամեն երկու տարին մեկ անգամ լինում է մի արտիստ, որը դառնում մրցանակաբաշխության տարվա հերոսը, մարդիկ արդեն կանխատեսում են, որ նա կտանի գլխավոր մրցանակները։ Մշտական հետևորդները սա նկատած կլինեն։ Ինձ շատ է դուր գալիս, որ «Գրեմմի»-ի ժամանակ մեծ տեղ են տալիս սկսնակ արտիստներին։ Կարևոր է, որ սկսնակների, երիտասարդների ու նորություններով ներկայացող արտիստների աշխատանքը գնահատվի։ Բիլի Այլիշի համար շատ ուրախ եմ ու սպասում էի, որ ինքն է հաղթելու»։
KarenSevak Production-ից երաժիշտ Կարեն Համբարձումյանն ասաց, որ այս մրցանակաբաշխությամբ այնքան էլ հետաքրքրված չէ, սակայն փորձում է հնարավորինս ծանոթ լինել ընթացքին։ Այս տարվա Մրցանակաբաշխությունը չի նայել:
Երգիչ Հակոբ Հակոբյանի խոսքով՝ ինքը մրցանակաբաշխության ակտիվ հետևողներից է, չնայած այս տարի դեռ չի հասցրել դիտել այն: «Ես շատ-շատ եմ սիրում և՛ «Գրեմմի»-ն, և՛ «Օսկարը»։ Մեծ հետաքրքրությամբ ամեն տարի հետևում եմ։ Այս տարի դեռ չեմ նայել, բայց անպայման դիտելու եմ, աշխատում եմ բաց չթողնել։ Մի տարի Լոս Անջելեսում էի, այդ երեկո պետք է «Գրեմմի»-ն տեղի ունենար։ Տպավորություն էր, թե ֆիլմի մեջ ենք, որովհետև իսկական տոն էր՝ այդ մթնոլորտը, շունչը այնքան ոգևորող էր, որ ուղղակի չէիր կարող չհետևել, չհետաքրքրվել, բոլորովին ուրիշ աշխարհ էր։ «Գրեմմի»-ն աշխարհի ամենակարևոր երաժշտական իրադարձություններից է, որից պետք չէ անտեղյակ մնալ»։
Երգչուհի Նարինե Դովլաթյանը չի դիտել և ուղիղ հեռարձակմանը: Նա ասաց, որ սովորաբար չի հետևում «Գրեմմի»-ին։ Նարինեն նախընտրում է հաջորդ օրը ծանոթանալ մրցանակակիրների անուններին։
Արամ MP3-ն ոչ միայն հետևում է «Գրեմմի»-ին, այլև գրեթե միշտ, ճիշտ է կանխատեսում մրցանակակիրներին։ Այս տարի ևս բացառություն չի եղել։ «Շատ էի ցանկանում, որ Բիլի Այլիշն արժանանա գլխավոր մրցանակներին։ Ինքն իր կերպարով, երգեցողությամբ նոր ու հետաքրքիր արտիստ է։ 21-րդ դարում թվում է, թե ամեն ինչ տեսել ենք, շոու բիզնեսում էլ նորություն չկա։ Սակայն նրան հաջողվեց իր ուրույն ոճը կերտել, որն ինձ շատ է դուր գալիս»,-ասաց Արամը։
Կատարողը նկատեց, որ ներկայումս համաշխարհային երաժշտական ասպարեզում գնահատում են պարզությունն ու բնականությունը։ Ըստ Արամի՝ Բիլի Այլիշի մրցանակը դրա լավագույն օրինակն է․ «Ինքը սովորական մարդու կերպարով է։ Պրոդյուսերներն աշխատում են բնականը ներկայացնելու ուղղությամբ, որովհետև վերջին տարիներին բավականին մեծ լսարան ունեն այն արտիստները, որոնք պարզ են։ Այդպիսի կերպար ունի նաև Էդ Շիրինը, որի կերպարից արհեստականությունն ամբողջությամբ հանած է։ Մարդ, որն ուղղակի երգում է լավ երգեր և պարտադիր չէ, որ ինքն ունենա գրաֆիկական բարդ լուծումներով տեսահոլովակներ, ինչ-որ տխուր, սկանդալային պատմություններ։ Նրանք ներկայանում են ոչ թե անհասանելի կամ ֆանտաստիկ, այլ մի մարդու կերպորով, որին կարելի է դիպչել, խոսել իր հետ, մարդ, որն իր կյանքն ու խնդիրներն ունի։ Բիլի Այլիշը մոտավորապես նման կերպարով է։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)