Հրաչ Քեշիշյանը սկսել է Շիրվանզադեի «Պատվի համար»-ի նկարահանումները. առաջին ֆոտոշարքն ու մանրամասները
Շիվանզադեի «Պատվի համար» դրամայի մոտիվներով Առաջին ալիքը նկարահանում է 16 մասանոց նոր հեռուստանովել, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, սցենարի հեղինակը՝ Անահիտ Աղասարյանը:
Tert.am Life-ը եղել է ֆիլմի նկարահանման հրապարակում և ներկայացնում է բեքսեյջ լուսանակրներն ու Հրաչ Քեշիշյանի հարցազրույցը նոր աշխատանքի մասին:
«Նախագիծն իրականացնելու առաջարկը ստացա Առաջին ալիքից, երբ սցենարը, գրեթե, գրված էր,- ասաց ռեժիսորն ու հավելեց, որ նախագիծը նկարահանվել է «Պատվի համար»-ի մոտիվներով, իրադարձությունները զարգանում են մեր օրերում, ոչ թե 20-րդ դարում: -Քանի որ «Պատվի համարը» փոքր պիես է թատրոնի համար, այն սցենարի վերածելու համար խնդիր կար որոշակի փոփոխությունների դիմել: 16 մասանոց ձևաչափը պահանջում էր սյուժեն զարգացնել և ստեղծել նոր կինոսցենար այնպես, որ թողնենք հիմքը, ինչպես հեղինակի մոտ է: Երբ գործ ունենք գրական ստեղծագործության հետ, պետք է հասկանանք՝ սա մաքուր էկրանավորո՞ւմ է, թե՞ տվյալ գործի մոտիվներով ստեղծված սցենար: Մեր պարագայում երկրորդ տարբերակն է: Նաև ադապտացրել ենք սցենարը, քանի որ նկարահանում ենք ոչ թե 20-րդ դարի սկիզբը, այլ մեր օրերը»:
Ըստ ռեժիսորի՝ ցանկացած գործ սկսելիս մեծ է պատասխանատվությունը՝ անկախ նրանից գրական գո՞րծ են էկրանավորում, թե՞ օրիգինալ սցենար են իրականացնում:
«Պատվի համար»-ում նկարահանվում են Ալեքսանդր Խաչատրյանը, Աննա Էլբակյանը, Սոս Ջանիբեկյանը, Մանե Մխոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ներսես Ավետիսյանը, Նարինե Պետրոսյանը, Անահիտ Կիրակոսյանը, Արամ Կարախանյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Ֆրունզ Ամիրխանյանը, Ջուլիետտա Ստեփանյանը, Արամ MP3-ի որդին՝ Առնո Սարգսյանն ու այլք: Շատերին արդեն հասցրել է զարմացնել փաստը, որ Հրաչ Քեշիշյանի նոր նախագծում զբաղվածություն չունեն ոչ Խորեն Լևոնյանը, ոչ էլ Նազենի Հովհաննիսյանը, որոնց հետ ռեժիսորը համագործակցության մեծ փորձ ունի:
«Միֆ է, որ ես միայն Խորենի և Նազենիի հետ եմ աշխատում և իրենք պարտադիր պետք է զբաղված լինեն իմ նախագծերում: Դա նույն միֆն է, որ ասում են, թե ես միայն մոմեր եմ նկարում: Ինչ-որ մեկն ինչ-որ տեղ կատակ է արել կամ մի բան գրել է, ու դա շարունակվում է քննարկվել: Տարեվերջին Խորենի և Նազենիի հետ ավարտեցինք վավերագրական մի նախագիծ, որը կոչվում է «Անուշը. անավարտ օպերա»՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս Վարդապետի ընկերությանն ու աշխատանքին: Ցանկացած դերաբաշխում անելիս կարելի է դեր գտնել և՛ Նազենիի, և՛ Խորենի համար, ուղղակի այդ անգամ ստացվեց այսպիսի քասթինգ, որտեղ ես տեսա այլ դերասանների»,- ասաց ռեժիսորն ու հավելեց, որ ֆիլմում ներգրավված գրեթե բոլոր դերասանների հետ մշտապես համագործակցում է:
«Այս դերասանախմբում գրեթե չկա մարդ, որի հետ ես չեմ աշխատել: Արամ Կարախանյանն իմ ֆիլմերի մեծ մասում կա, Ալեքսանդր Խաչատրյանի հետ երկրորդ անգամ ենք աշխատում, Աննա Էլբակյանի հետ կինոյում չեմ աշխատել, բայց մենք շատ ջերմ ընկերներ ու բարեկամներ ենք, Նարինե Պետրոսյանի, Սոս Ջանիբեկյանի, Մկրտիչ Արզումանյանի հետ պարբերաբար համագործակցում ենք: Դերասանական կազմը, գոնե, ինձ համար անսպասելի չէ: Մանե Մխոյանը, Ֆրունզ Ամիրխանյանը Գյումրու դրամատիկական թատրոնից են, որն իմ սիրելի թատրոններից է: Շատ հետաքրքիր ու լավ դերասանական սերունդ է մեծանում, որն ինձ ոգևորում է»,- ասաց ռեժիսորը:
Մկրտիչ Արզումանյանն առաջին անգամ ներկայանալու է բացասական կերպարով: Վերջին տարիներին դերասանը կատակերգական դերերին զուգահեռ սկսեց ներկայանալ նաև դրամատիկ կերպարներով, իսկ ահա բացասական հերոսը նոր գույն է նրա ֆիլմացանկում: Զուգահեռ հումորային և դրամատիկ նախագծերում ներկայանալը, ըստ Հրաչ քեշիշյանի, նույնականացման խնդիր չպիտի առաջացնի. «Մկոն տաղանդավոր դերասան է, որը կարողանում է կերտել տարբեր կերպարներ: Նույնականացնելու խնդիր, կարծում եմ, պիտի չառաջանա: Չեմ կարող ասել, որ Մկոյին կերպարանափոխել ենք, ընդհակառակը, ընդգծել ենք Մկրտիչ Արզումանյան դերասանին, որը ստեղծում է այս կերպարը»:
Հրաչ Քեշիշյանին ընկերներն «էսթետ» են ասում: Նա հայտնի է գեղեցիկ ինտերիերներ ստեղծելու ձիրքով, «Անհայտ բաժանորդը» ֆիլմում նույնիսկ իրականացրել է նկարչական աշխատանքը: Իր ֆիլմում ևս ռեժիսորը նկարչական մանրակրկիտ աշխատանք է տարել: Գեղեցիկ տեղերի փնտրտուքով նկարահանող խումբը եղել է Երևանում և մայրաքաղաքի շրջակայքում:
«Շատ ենք աշխատում, որ ֆիլմը լինի աչք շոյող ու գեղեցիկ: Եղանակը մի քիչ խանգարում է, որովհետև անընդհատ ձյան ու ոչ ձյան արանքում ենք, ինչը մի քիչ պրոբլեմատիկ է, սակայն փորձում ենք գտնել հետաքրքիր, սիրուն վայրեր, ստեղծել հետաքրքիր ինտերիերներ: Նկարիչները շատ մանրակրկիտ են աշխատում և փորձում ստեղծել շատ հետաքրքիր պատկերներ»,- ասաց ռեժիսորը:
Բազմասերիանոց ֆիլմեր նկարահանելու փորձեր Հրաչ Քեշիշյանն ունեցել է դեռ տարիներ առաջ: «Դեռևս 2008 թվականին նկարահանել ենք «3 ընկերը»: Ուրախ եմ, որ Առաջին ալիքը վերականգնեց իր այդ գիծը: Ամբողջ աշխարհում տենդենցը գնում է դեպի բազմամասանոց ֆիլմեր: Netflix-ը փոխել է աշխարհի մտածողությունը`խնդիրը դիտողին պատմությունն ավելի երկար պատմելն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ֆիլմերին տրամադրվող ռեսուրսներին՝ ռեժիսորը նկատեց, որ տարիներ առաջ տրամադրվող ռեսուրսը մեծ ու մրցակցային էր տվյալ ժամանակվա համար, հիմա տրամադրվող ռեսուրսն այս շրջանի համար է մեծ: Նա շեշտեց, որ այսօրվա տեխնիկական հնարավորություններն այն ժամանակ չկային:
«Ցանկացած գործ անելիս որակը պետք է բարձր լինի: Եթե մարդն անում է ինչ-որ գործ, պետք է անի որակյալ: Մենք դանդաղ, բայց գնում ենք նրան, որ բոլորը դառնան որակյալ: Կինոյում չկան որոշակի արտադրական կանոններ. եթե ունես 10 դրամ և ուզում ես ֆիլմ նկարահանել, ամեն ինչ կանես, որ այդ ռեսուրսով նկարահանես, եթե ունես 10 միլիոն դրամ և ուզում ես նկարել, էլի կնկարես: Երկու պարագայում էլ կարող ես ունենալ հաջողություն և անհաջողություն: Հաջողություն կլինի, եթե այդ ամենում ներդնես միտք: Միտքը շատ ավելի կարևոր է, քան ռեսուրսը: Ֆանտաստիկ ժամանակաշրջան ենք ապրում, հիմա կարող ենք վերցնել մեր հեռախոսներն ու հեռախոսով ֆիլմ նկարահանել»,- ընդգծեց ռեժիսորը:
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)