«Բռնցքամարտիկի դերի համար լավ մարզավիճակում եմ»․ Գոշ Հակոբյանը՝ «Սիրուն Սոնայի» փոխարեն «Շիրազի Վարդը» նախագծում նկարահանվելու մասին
Երիտասարդ երգիչ, դերասան Գոշ Հակոբյանն իրեն առաջին անգամ կփորձի հեռուստասերիալում՝ դրամատիկ կերպարով։ Նա նկարահանվում է Ելենա Արշակյանի նոր՝ «Շիրազի Վարդը» հեռուստանովելում։ Դերասանը հանդես կգա դրական կերպարով։
Tert.am Life-ի հետ զրույցում Գոշը պատմել է մինչև այս սերիալների առաջարկները մերժելու, առաջին անգամ այս ձևաչափում ներկայանալու, դժվարությունների ու կերպարի մասին։
«Սերիալում նկարահանվելու առաջնարկներ շատ ունեի, սակայն մերժում էի։ Կոնկրետ ինչ-որ պատճառ կամ չափանիշներ չկային, ուղղակի առաջին անգամ սերիալում նկարահանվելու առաջարկ ընդունեցի, որովհետև կերպարն ինձ հետաքրքրեց։ Շատ լավ խթան է, որ ես բավականին հետաքրքիր կերպարով կարող եմ ինձ փորձել նման ձևաչափում»,-ասաց դերասանը։
Գոշը պատմեց, որ իր և Ելենա Արշկյանի համագործակցության նախապատմությունը բավականին հետաքրքիր է ստացվել․ «Ելենա Արշակյանն սկզբում ինձ ներկայացրեց «Սիրուն Սոնա» նախագծի սցենարն ու պատմությունը, սակայն զրույցի ժամանակ իմացավ, ես երկար տարիներ բռնցքամարտ եմ պարապել։ Ավելի ուշ իմացա, որ նա ինձ տեսնում է «Շիրազի Վարդը» նախագծում՝ Հայկի կերպարով»։
Դերասանն նշեց, որ կերպարն իրենից շատ չի տարբերվում։ «Մարմնավորում եմ գլխավոր հերոսի եղբոր կերպարը։ Դրական կերպար է: Հերոսիս հետ գրեթե հասակակից ենք: Տաքարյուն, ակտիվ, մի քիչ ագրեսիվ երիտասարդ է, որն անընդհատ հակասություն է ունենում եղբոր հետ։ Բավականին էմոցիոնալ տղա է, որը համապատասխանում է մերօրյա երիտասարդների բոլոր չափանիշներին՝ ապրում է այդ առօրյայով, անընդհատ ընկնում է խնդիրների մեջ»,- ասաց նա:
Բռնցքամարտիկի կերպարով հեռուստադիտողներին ներկայանալու համար դերասանը հատուկ չի պատրաստվել, ըստ նրա, համապատասխան մարզավիճակում է․ «Ես շաբաթը վեց անգամ մարզասրահ եմ գնում, հատուկ պատրաստվելու կարիք չեղավ»։
Խոսելով կերպարի մեջ մտելու առանձնահատկությունների մասին՝ դերասանն ասաց․ «Բարդություններ չեն եղել: Առհասարակ, քո հերոսն առանձին մարդ է, որն ունի իրեն բնորոշ գծեր, ձայնային տեմբր, շարժուձև, դիմախաղ, արտահայտություններ, պահվածք։ Սրանք պետք է կարողանաս հիշել ու պահել ամբողջ խաղի ընթացքում։ Չի կարող քո կերպարը մի օր ուրիշ բնավորությամբ ու տեսակով ներկայանալ, մի օր՝ այլ։ Հայկի կերպարի հետ կապված նման խնդիր չունեմ, թեև բնավորության առանձին գծերի մասին չեմ կարող դեռ խոսել, քանի որ որոշ ժամանակից այն ամբողջությամբ կբացվի»։
Գոշի խոսքով՝ անընդհատ աշխատում է կերպարը ճիշտ ներկայացնելու համար։ Ըստ նրա՝, իրեն այդ հարցում օգնում է ինչպես թիմը, այնպես էլ նախագծի ռեժիսորը․ «Շատ լավ ռեժիսոր ունենք՝ Քաջայր Հակոբյանը։ Նա իսկապես պրոֆեսիոնալ է, հետաքրքիր է համագործակցել նրա հետ թե՛ որպես մարդ, թե՛ որպես ռեժիսոր։ Ամենակարևորն այն է, որ իր հետ աշխատում ենք առանց լարվելու և բավականին հեշտ»։
Հեռուստադիտողները Գոշին դեռևս բացասական կերպարով չեն տեսել։ Ըստ դերասանի՝ ինքը չի ցանկանում հանդես գալ նման դերով, հատկապես, երբ խոսքը կատակերգությունների ու սիթքոմերի մասին է․ «Բացասակայն կերպար չեմ խաղացել, թեև առաջարկ եղել է, սկզբում համաձայնեցի, վերջին պահին որոշեցի հրաժարվել: Խոսքը «Դեպի ճամբար» նախագծի մասին է։ Նախնական որոշմամբ ես այնտեղ պետք է վատ կերպարով ներկայանայի, սակայն իմ խնդրանքով կերպարը փոխեցինք։ Ինձ ինչ-որ բան հետ պահեց։ Հեռուստադիտողների մոտ բացասական տպավորվելու խնդիր չկար, ուղղակի չցանկացա սիթքոմի ձևաչափում ներկայանալ նման հերոսով»։
Գոշի խոսքով՝ գրաֆիկի ծանրաբեռնածության պատճառով առայժմ հանդես կգա միայն որպես դերասան։ Երգարվեստում կարճ դադարից հետո նա ծրագրում է ներկայանալ նոր ստեղծագործությամբ, սակայն իր համար երաժշտական այլ ոճում։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից