Դիանա Մալենկոն՝ մերկապարուհի, միանձնուհի և տղա
Թատրոնի մասին խոսելիս նրա աչքերը փայլում են, ոգևորությունը հասնում է գագաթնակետին, հերոսների մասին պատմում է, ինչպես իրական ընկերների մասին կխոսի. դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն 2019-ին վերադարձավ Դրամատիկական թատրոն՝ միանգամից 3 դերով և մարմնավորեց իրար հետ բացարձակ կապ չունեցող 3 կերպար՝ մերկապարուհու, միանձնուհու և տղայի:
Դիանան սիրում է մարդկանց, որոնք խելագար են իրենց աշխատանքում, ուզում է նրանցից մեկը լինել: Ասում է՝ վարակվել է արվեստի էներգետիկայով:
Tert.am Life-ը հետևել է Դիանայի խաղին թատրոնում ու հետաքրքիր զրույց ունեցել վարագույրից այն կողմ՝ բացահայտելով մերկապարուհի, միանձնուհի և տղա «Դիանա»-ներին: Ըստ նրա՝ իր մեջ հավասարապես ապրում են 3 տեսակն էլ, իսկ թատրոնում այս կերպարները խաղալը մեծ վայելք էր:
Դիանա Մալենկոն՝ մերկապարուհի
-Դիանա, երկարատև դադարից հետո վերադարձար թատրոն՝ «Գանգստեր Մաք» ներկայացման մեջ Տանյայի կերպարով: Ի՞նչը քեզ վերադարձրեց թատրոն:
-Առաջարկը: Թատրոնը միշտ մտքումս էր, բայց միշտ կարծես սպասես, որ ինչ-որ բան ինքաբուխ լինի, այդպես էլ եղավ: Ինձ զանգեցին թատրոնից, ասացին՝ վաղը եկեք թատրոն, դերաբաշխում է: Մտածեցի՝ շփոթել են, պարզվեց՝ ոչ: Ինչպես միշտ, ուշացած գնացի, պարոն Խանդիկյանը ջղայնացավ ինձ վրա, իհարկե, տեղին... ամաչելով նստեցի: Դերաբաշխում արեցին, ինձ տվեցին տեքստը, տեսա էջերը բավականին շատ են: Մտածում էի՝ Աստված եմ, ինչ է կատարվում ինձ հետ: Իրականում ի սրտե ուզում էի թատրոն վերադառնալ: Այս ներկայացումներից հետո մտածում եմ՝ ինչպես եմ այդքան տարի հեռու մնացել թատրոնից:
«Գանգստեր Մաքում» դերասանական երկու խումբ է աշխատում, հավասար էներգետիկայով խաղում ենք՝ բոլորը թատրոնի նվիրյալներ են: Թատրոնի մարդիկ, իսկապես, նվիրյալներ են, հատկապես Հայաստանում: Միշտ շեշտում եմ, որ այս ներկայացման հաջողությունը բոլոր մասնակիցների՝ գործին հավատալու ու տրվելու մեջ է:
-Հերոսուհիդ մերկապարուհի է: Այս կերպարը ոչ միայն դերասանական խաղ, այլև մարմնի ճկունություն է պահանջում: Գիտեմ, որ մի շրջան կապտուկներով էիր շրջում: Ինչպե՞ս տրվեց քեզ մերկապար սովորելը:
-Չորս դերասանուհիս ու Լևոն Հախվերդյանը մի քանի ամիս շաբաթական 2-3 անգամ պարի փորձեր ենք արել ու մեծ պարտաճանաչությամբ: Ես շատ եմ սիրում երաժշտություն, պարել, բայց ճկուն չեմ: Ով էլ կասի, թե ճկուն է, այս պարագայում կհասկանա, որ ճկուն չէ: Իրականում ինձ անհնար էր թվում ձողի մոտ պտտվելը, նույնիսկ, քայլելը: Ընկնում էի, չէր ստացվում:
«Փոլ դենսը» մեծ հաշվով ձեռքի ուժ է: Հատկապես սկզբում, երբ սովորում ես, մարմնիդ ծանրությունը ձեռքերիդ վրա է: Հետո ես կարողանում հավասարապես տիրապետել ձեռքի ուժին ու մարմնիդ ճկունությանը: Էդ պրոցեսն իրականում շատ ցավոտ է: Այդ ամիսների ընթացքում չորսս էլ միշտ կապտուկներով էինք: Ցավում է ամբողջ մարմինդ, որովհետև աշխատում են բոլոր մկաններդ, նույնիսկ այնպիսիք, որոնց մասին չես էլ իմացել: Շատ հետաքրքիր աշխատանք է, պրոցեսը դաժան է, բայց հաճույքն էլ շատ է: Դա սպորտաձև է, որի մեջ մտնում է գիմնաստիկա, ատլետիկա, ինչ-որ առումով՝ բալետ: Ներկայացման մեջ էլ մի լավ ֆրազ կա, ասում է՝ «Մաքն ինձ բացատրեց, որ դա նույն բալետն է, ուղղակի բալետի հորիզոնական ձողն այնտեղ ուղղահայաց է»: Դրանում իրականություն կա:)
Մեր պարուսույցը՝ Աիդան, շատ հետաքրքիր մարզիչ է, ասում էր՝ ոչինչ, նորից արա, այնքան էի փորձում, մինչև ստացվում էր: Իհարկե, աշխատելու տեղ միշտ կա, բայց կարողացանք արդյունքի հասնել:
-Որքան էլ սկանդալային է հնչում, որ բեմում մերկապար եք պարում, շատ նուրբ էր պահված գեղեցկության ու վուլգարության սահմանը: Այնուամենայնիվ, մենք ապրում ենք հայկական իրականության մեջ, որտեղ այդ թեման կարծրատիպային է: Որքան էլ դու հասարակական կարծիքից կախված չես, նկատել եմ, որ ուշադրություն դարձնում ես, թե որ քայլդ ինչպես կընդունվի:
-Վուլգարության բացակայությունը բացառապես խոսում է ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի ճաշակի և որակի մասին: Դերբաշխումից հետո մերկապարի մասը մեզ ներկայացնելիս Գրիգը շատ նուրբ մոտեցավ հարցին, ուզում էր հասկանալ մեր մոտեցումը. բոլորս հասկանում ենք որ սա Հայաստանն է, այստեղ դեռ կան կարծրատիպեր, սակայն 4 աղջիկս էլ հաջորդ օրը եկանք ու հավասար ասացինք՝ ե՞րբ ենք սկսելու պարի փորձերը: Այդ պահին Գրիգի աչքերում փայլ վառվեց:
Իրականում ես էլ իմ կոմպլեքսներն ունեմ, բայց այս դեպքում դրանք չարտահայտվեցին: Հասկանում էի, որ ես ու մի խումբ մարդիկ հավատում ենք գաղափարի, ուզում ենք անել լավ գործ, որը մարդկանց կբերի թատրոն, որտեղ միտքը չի կորչում համարձակության ֆոնին: Իմ մեջ հարց կառաջանար, եթե ես մաքուր չլինեի: Մենք ուղղակի ուզում ենք ներկայացնել պատմություն երկու ընկերուհու մասին, որոնք իրոք լավ ընկերներ են, կապ չունի՝ որտեղ են, մարդիկ փնտրում են սեր, ինչպես յուրաքանչյուրն այս աշխարհում: Դրա շուրջ ծավալվում է նաև քրեական պատմություն, որն ամեն երկրում կա իր յուրահատկություններով:
-Այնուամենայնիվ, եղե՞լ են ոչ պատշաճ արձագանքներ:
-Ես էլ եմ զարմացած, բայց չէ: Եղել է կարծիք տղամարդկանց կողմից, բայց շատ գեղեցիկ, հիմնականում այն բովանդակությամբ, որ սիրուն էր: Երբ տեսանյութ հրապարակեցի Ինստագրամում, սպասում էի բացասական կարծիքների, բայց դա էլ չեղավ:
Դիանա Մալենկոն՝ տղա
-«Գանգստեր Մաքի» կանացի, սեքսուալ աղջիկը տղա է դառնում «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման մեջ: Կոնտրաստը շատ սուր է: Ի՞նչ տվեց քեզ այս կերպարանափոխությունը:
-Դերասանին պետք է դնել դրության մեջ: Գրիգի մեջ դա եմ սիրում:
«Ֆիգարոն» մի ուրիշ պատմություն է. մենք պետք է հանձնեինք «Գանգստեր Մաքը», տարված էինք փորձերով ու խաղացանկում դրված էր «Ֆիգարոյի ամուսնությունը», որը վաղուց չէին խաղացել: 3 նոր դերասան պետք է ներմուծվեր, այդ թվում՝ ես: Մոտ 5 օր ունեինք փորձերի համար: Մինչև առաջին զանգը, երբ ասում է՝ հարգելի հանդիսատես, 5 րոպեից ներկայացումը սկսվում է, ես չէի հավատում, որ մենք կխաղանք այն: Չգիտեմ՝ բա՞րդ, թե՞ ուժ տանող կերպար ասեմ, բայց Քեռուբինոն շատ էներգիա տարավ ինձնից: Միաժամանակ, ես հասկացա, որ այս կերպարը պետք է լիներ իմ կյանքում: Առաջին անգամ ես լիարժեք կտրվել եմ իրականությունից՝ 2 ժամ տրվել եմ բեմին, խաղընկերներիս ու ներկայացմանը: Դերասանի համար դա շատ կարևոր բան է, ֆանտաստիկ զգացողություն էր: Դերասանի մասնագիտության շունչն այդ օրը զգացել եմ, դա ինձ երջանկացնում է: Երբ դուրս ես գալիս ծափահարությունների, ծափերի ձայնը կամ դիպչում է սրտիդ, կամ ոչ: Այդ պահին դու զգում ես՝ ինչքան ես տվել: Դա միակ օրն էր, երբ ինձ կպել է ծափերի ձայնը: Չգիտեմ՝ ինչ կատարվեց, բայց շա՜տ կայֆ էր:
-Բա՞րդ էր:
- Այսպես խոսում եմ, բայց «Ֆիգարոն» խայտառակ ներկայացում է: Ամբողջ ներկայացումը «խոսք-շարժում, շարժում-խոսք» կառուցվածքով է, ինչի համար ժամանակ ու էներգիա է պետք: Երևի, նախորդ տարվա վերջին էներգիաս ներդրեցի այստեղ: Այս կերպարը խաղալու համար ինձ պետք էր ֆիզիկական պատրաստվածություն: Բախտս բերեց, որ «Գանգստեր Մաքը» նոր էինք հանձնել ու մարզավիճակում էի: Իմ պատրաստվածությունը, իմ, Գրիգի ու ամբողջ թիմի հետաքրքրվածությունը, նպաստեցին, որ խաղանք այն: Այս կյանքում ամեն ինչ վարակի վրա է հիմնված: Պետք է իրար վարակենք արվեստով, լավ գործով: Ինքս զգում եմ, որ երբ ոգևորված եմ, շրջապատս վարակվում է ոգևորությամբ: Ամենակարևորը սերն է ամեն ինչի նկատմամբ, վերջակետ:
-Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ ռեժիսորը քեզ հենց այս կերպարում տեսավ:
- Ինձանից առաջ այս դերը Լիդիա Լևոնյանն է խաղացել: Շատ հետաքրքիր է խաղում: Մենք շատ տարբեր ենք խաղում, բայց ինքն էլ շատ հետաքրքիր է: Երևի, ամեն դերասան կուզի նման կերպար խաղալ: Չենք խոսել այդ մասին, բայց կարծում եմ գիտեմ պատասխանը: Գրիգը սիրում է փորձարկումներ անել: Կարծես քիմիական լաբորատորիայի աշխատող լինի՝ սիրում է իրար հակասող բաներ անել, խառնել, նոր բան ստանալ:
-Ես հավատացի տղա Դիանա Մալենկոյին, ինչպես հասցրեցի նկատել, հանդիսատեսը՝ նույնպես: Ներկայացման ընթացքում մոռացնել էիր տալիս, որ կերպարն իրականում տղա չի խաղում ու ինձ մոտ հարց առաջացավ՝ արդյոք այդ «թաթալաբազությունը» իրականում կա Դիանայի մեջ:)
- Ինձ միշտ հետաքրքրում է այդ հարցը: Մարդկանց մեծ մասն իմ մասին սխալ կարծիք ունի, ես այն չեմ, ինչ ինձ ընկալում են էկրանից: Կարծում եմ՝ իրական կյանքում էլ ինչ-որ առումով «թաթալաբազոտ» եմ: Կարող եմ մի քիչ տղայական քայլվածք, ապրելակերպ ունենալ, բառեր օգտագործել:
Դիանա Մալենկոն՝ միանձնուհի
-Այս կերպարդ չեմ տեսել բեմում: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է Դիանա Մալենկոն միանձնուհու կերպարում:
-«Զավեշտալի կատակերգություն հյուրանոցում» ներկայացման մեջ ներմուծվել եմ Լուսինե Հարությունյանի փոխարեն՝ քույր Ֆոսթերի կերպարով: Այս ներկայացումն ինձ հնարավորություն է տալիս խաղալու Արթուր Ութմազյանի ու այլ լավ դերասանների հետ, որոնք ինձ տալիս են շատ մեծ փորձ: Թատրոնում բախտս բերել է: Այն, ինչ ես կամ, մեծ մասամբ, իմ գործընկերների, ընկերների շնորհիվ է: Մարդն այդպես է ձևավորվում:
Այս կերպարն առանձնանում է հետաքրքիր մի բանով, որին դեռ չեմ հասել: Քանի որ անգլիական պիես է, շատ կարևոր է անգլիական խոսվածքը, կեցվածքը ճիշտ վերարտադրելը: Իհարկե, ներկայացումը հայերեն է, բայց խոսելաձևի վրա պետք է աշխատեմ: Գրիգը փորձել է դա տալ ինձ, բայց, անկեղծ ասած, դեռ չեմ հասել դրան, դեռ պիտի հաղթահարեմ:
Քեռուբինոյի դեպքում անընդհատ էմոցիաներից էի խոսում, Տանյայի դեպքում և՛ էմոցիաների, և՛ ֆիզիկական պատրաստվածության, այստեղ դեռ շատ չեմ մտել էմոցիոնալ դաշտ: Գուցե ոչ պրոֆեսիոնալ բան եմ ասում, որովհետև հանդիսատեսի առաջ արդեն խաղացել եմ, իսկ երբ հանդիսատեսը գալիս է ներկայացում դիտելու, վերջ, պիտի լավ խաղաս, բայց կերպարն իմ մեջ դեռ եփման փուլում է: Կներեք, եթե վատ է ստացվել, կփորձեմ ուղղվել (ծիծաղում թ, հեղ.):
-Կա՞ն կետեր, որոնք արդեն հաղթահարել ես:
-Կերպարիս արտաքին բնավորություն եմ հաղթահարել՝ քայլվածք, կեցվածք, փակ, կտրուկ, քննադատ, կանոններով առաջնորդվող միանձնուհու բնավորության արտաքին դրսևորումը:
-Մեկ տարվա ընթացքում 3 իրար հետ բացարձակ կապ չունեցող դերեր խաղալը քեզ ավելի ինքնավստահ դարձրե՞ց թատրոնում:
-Միանշանակ ինձ ինքնավստահություն տվեց, բայց մեծ խոսքեր չեմ ուզում ասել, որովհետև 3 դեպքում էլ ես ինձնից լիարժեք գոհ չեմ: Վիդեոները նայում ու ներվայնանում եմ:
Ամեն դեպքում, դա ինձ տվեց հետաքրքրություն, իմ կարողությունները բացահայտելու հնարավորություն, դերասանական վարպետության նոր չափաբաժին, որն ինձ շատ է պետք: Տղա, գիշերային ակումբի պարուհի, անգլիացի միանձնուհի... էդ ամենը թույն ա ու ինձ վայելք ա պատճառում: Խոսում եմ ու չեմ համբերում, թե երբ է թատերաշրջանը սկսվելու: Թող իմ մասին ասեն՝ կրթություն չունի, հաղորդավարուհի է: Հասկանում եմ ամեն ինչ, բայց Աստված տա՝ այդպես ասողները զգան այն, ինչ ես զգում եմ այս ամենը անելով: Կարծում եմ՝ ոչ ոքի չեմ վնասում:
View this post on Instagram
Դիանա Մալենկոն...
-Դիանա, կերպարներիդ մասին խոսելիս աչքերդ փայլում են: Իրականում ի՞նչ տեղ ունեն քո մեջ մերկապարուհին, միանձնուհին ու տղան:
-Անկեղծ, 3-ն էլ տեղ ունեն ու դեռ շատ բաներ կան, որ տեղ են ունենալու:
Ես այն մարդն եմ, որը մերկապար է սովորել ու իրեն դա դուր է եկել, ով խաղում է Տանյային, ունի սեքսուալություն, մեկ-մեկ՝ իր կարծիքը կտրուկ ասելու բնավորություն, դիմացինին հասկացող է, միշտ սրտի մեջ պահող... դա մի «ես»-ս է:
Տղայականն էլ չեմ ասում, ինձ իմացողները, գիտեն, որ ունեմ և՛ արտահայտություններ, և՛ շարժուձև, և՛ մտածողություն, որ բնորոշ են տղային:
Միանձնուհին... հավատացեք դա էլ կա: Գուցե շատերն ասեն՝ չէ, բայց դա էլ կա ու շատ կա:
-Ամենաքիչը դրա մասին խոսեցիր, որովհետև ամենափակ կե՞տն է:
-Բացարձակ, ուղղակի դրա մասին ինչ խոսեմ: Ասեմ՝ լա՞վն եմ: Դրա մասին խոսելն ամոթ է:
-Տարբեր «ես»-երդ հաճա՞խ են բախվում իրար:
-Իմ ներքին կռիվները շատ ծիծաղելի են: Անդադար ինքս ինձ հետ կռիվ եմ անում, որ միշտ գնամ դեպի սերը: Դա դժվար է, մի քիչ տխուր ու մենակ է, որովհետև սերը պակասել է: Մինչդեռ կյանքի գեղեցկությունը դա է, իսկ երբ կորցնում ես կյանքի գեղեցկությունը, էլ ինչի՞ համար ես ապրում: Աստված մեզ տվել է այդ գեղեցկությունը, իսկ մենք քանդում ենք: Կարող է մեկն էլ ասի՝ դու էլ քո ձևով ես քանդում ու համաձայնեմ իր հետ, բայց գիտեմ, որ փորձում եմ չվնասել ուրիշներին:
-Կոնկրետ քո կյանքում սերը շա՞տ է պակասել:
-Հիմա, երբ թատրոն չեմ գնում, հա: Կյանքիս այս փուլում ինձ դա է պետք՝ անել գործ, որն ինձ դուր է գալիս, սովորել, զարգանալ:
-Իսկ մարդկանց ու հիասթափությունների տեսանկյունի՞ց, ասացիր՝ սերը պակասել է, բոլորս մենակն ենք դարձել...
-Դա մենակ ես չեմ ասում, բոլոր ժամանակներում բոլոր մարդիկ դա զգացել ու ասել են: Ինչ ուզում ես արա, միևնույն է, մարդը մենակ է գալիս այս աշխարհ ու հեռանում է մենակ:
-Բոլորս դա ասում ենք, բայց երջանիկ լինելու համար բոլորս մարդկանց կարիք ունենք:
-Ինչքան մեծանում ես, այդքան մոտենում ես քո հողին՝ դա առաջին հերթին ծնողներդ, ընտանիքդ են: Ես ոչինչ եմ առանց իմ ընտանիքի: Կարող է ինչ-որ շրջան հեռու լինեմ, բայց այն ներդրումը, որ ունեցել են իմ մաման՝ իր հոգատարությամբ, հասկանալով իմ բոլոր նյարդային պոռթկումները, հաջողությունը, քույրս, որ դեմքիցս միանգամից հասկանում է ամեն ինչ, պապաս, որ իր վրա է վերցնում էդ ամենը, անգնահատելի են... (հուզվում է, հեղ.):
Իրականում հուզվում եմ, որովհետև միշտ մտածում եմ՝ արդյոք մենք կարողանում ենք դա վերադարձնել: Մեր մենթալիտետի առանձնահատկությունն է՝ մեր ծնողները շատ են նվիրվում մեզ: Գուցե, ես մամա չեմ, դրա համար եմ այսպես ասում, բայց դա շատ է պարտավորեցնում:
Ընտանիքիցս հետո գալիս են ընկերներս, առանց իրենց էլ ինչի՞ համար ենք ապրում:
-Դիանա, շատ ես սիրում արև, նույնիսկ այս սեզոնին նախընտրում ես նստել բացօթյա սրճարաններում՝ փնտրելով քաղաքի ամենաարևոտ անկյունները: Կյանքումդ արևի պակաս շա՞տ ես ունենում:
-Լինում է նաև այդպես… բայց մեծ հաշվով արևի մարդ եմ. միշտ արև եմ փնտրում, երբ արև կա, ինչ-որ չափով արդեն լավ է: Մնացածը կախված է նրանից, թե որ ակնոցս կդնեմ: Սիրում եմ դեղին ու վարդագույն ակնոց դնել, որովհետև այդ գույների մեջ կյանքը սիրուն է:
-Իսկ սև ակնոց հաճա՞խ ես դնում:
-Դա էլ է լինում: Դա էլ մի ուրիշ փրկություն է՝ թաքնվելու ակնոց է, ինչը ևս պետք է: Դրանում էլ լավ բան կա: Չեմ թաքնվում, որ պաշտպանվեմ, ուղղակի, երբեմն, ուզում եմ անտեսանելի լինել՝ միայն ես, իմ մտքերը ու ինձ չխանգարեն:
Ես սիրում եմ անտեսանելի լինել: Մարդիկ ինձ այլ կերպ են ընկալում, գուցե, ես եմ խաբում, բայց իրական տեսակս քչերն են ընկալում ու դրանում հավես բան կա: Երբ ուզում եմ թաքնվել, հեշտ է լինում:
-Երբեմն, ընկալելի չլինելը հետաքրքիր է, քո մեջ քմծիծաղում ես, երբ իրական տեսակդ չեն ընկալում, երբեմն էլ բոլորս կարիք ենք ունենում ընկալելի լինելու:
-Ընկերուհիներիցս մեկը լավ պատասխան ունի՝ դե հիմա էդ ա:
Իրականում, դրա կարիքը չեմ ունենում: Ավելի շատ կարիք եմ ունենում իմ ուզած ճաշակի իրականության մեջ հայտնվելու: Մեր կյանքն առաջարկ է:Ամեն մարդ առաջարկում է իր զգացածը, կընդունե՞ն, թե՞ ոչ, այլ հարց է: Կարևորն ունենաս տեղ, որտեղ կանես այդ առաջարկդ: Իմ կյանքում այդ տեղերն են քիչ, բայց փորձում եմ գտնել:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով