«Արամեն զայրացել էր նվերիցս, հիմա ծիծաղելով ենք հիշում այդ օրը»․ Աննա Թովմասյանն աղաբլիթ է պատրաստել ու հիշել Արամեի հետ Սիրո առաջին տոնը
Վաղը՝ փետրվարի 8-ին, Հայ առաքելանակ եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիսը։ Սիրո բարեխոսի տոնը նշում են ոչ միայն եկեղեցական ծեսերով, այլև ժողովրդի մեջ տարիների ընթացքում ձևավորված սովորույթներով։ Սովորույթները շատ են, նպատակը մեկը՝ սերը։ Ընդունված է, որ չամուսնացած աղջիկներն ու տղաները տոնին նախորդող գիշերն աղի բլիթ են ուտում: Համաձայն ավանդույթի՝ ապագա հարսնացուն կամ փեսացուն երազում ջուր պետք է բերի:
Թե ով պետք է պատրաստի աղաբլիթը, կարծիքներն ու տարբերակները շատ են։ Ընդունված ու տարածված տեսակետն այն է, որ պատրաստողը պետք է լինի ամուսնացած ու երջանիկ կին։ Tert.am Life-ը հյուրընկալվել է հայկական շոու բիզնեսի ամենահայտի զույգերից մեկը՝ երգիչ Արամեի ու Աննա Թովմասյանի տանը։
Խոհանոցի սիրահար Աննան սիրով համաձայնեց այս տարի մեզ համար աղաբլիթ պատրաստել։ Պատրաստման ընթացքում Աննան վերհիշեց Արամեի հետ անցկացրած առաջին սիրո տոնն ու խոսեց իրենց հարաբերությունների մասին։
Աղաբլիթ պատրաստելու համար Աննան առաջարկեց հայտնի բաղադրիչներին՝ 2 բաժակ ալյուրին, 1 ճաշի գդալ աղին ու ջրին ավելացնել սեր՝ ըստ ճաշակի։
Մինչև Արամեին հանդիպելն Աննան փորձել է բլիթի միջոցով գուշակել՝ ո՞վ է լինելու ապագա ամուսինը․ «Կարծում եմ, հետաքրքրությունից ելնելով, շատերն են կերել աղաբլիթ։ Տարիներ առաջ քույրիկներիս հետ շատ դժվարությամբ, մեզ տանջելով պատրաստեցինք այն ու մինչև վերջ կերանք։ Ավելի շատ մեզ գրավում էր բոլորով թխելու միտքը, պատրաստման ընթացքը, արարողությունը, սպասման հետաքրքրությունը։ Մեզ ոգևորելու համար շատերն ասում էին, որ երազին իրենց սիրելիին են տեսել, պատմություններ կային, որ անծանոթ մարդու են տեսել, որի հետ ապագայում ծանոթացել են։ Բայց ես երազ չտեսա։ Կարծում եմ՝ Սուրբ Սարգսի տոնը շատ գեղեցիկ է և հետաքրքիր ավանդույթներ ունի, որոնց կարելի է հետևել ու հավատալ»։
Աննան ծիծաղելով վերհիշեց, թե ինչպես են Արամեի հետ անցկացրել առաջին սիրո տոները․ «Մեր առաջին սիրո տոնը շատ լավ է տպավորվել, մինչև հիմա երկուսս էլ հիշում ենք։ Երբ դեռ հանդիպում էինք, նա սիրո տոներին ընդառաջ համերգ ուներ։ Չցանկացա առանց նվերի գնալ, իր համար փոքրիկ արջուկ գնեցի, դրեցի սրտաձև տուփի մեջ ու նվիրեցի։ Արամեն բարկացել էր, թե ինչու եմ նման բան արել, հիմա ծիծաղելով ենք հիշում։ Ասաց, որ նեղություն եմ կրել, գումար ծախսելու կարիք չկար, մյուս անգամ նման բան չանեմ։ Իհարկե, հիմա անպայման նվերներ պատրաստում ենք իրար համար, թեկուզ փոքրիկ, խորհրդանշական ինչ-որ բան, սակայն մեր բոլոր նվերներից իմ մեջ հենց այդ արջուկն է տպավորվել, քանի որ առաջինն էր, ինքն էլ անսպասելի ձևով արձագանքեց»։
Աննան ասաց, որ իրենք ոչ մի տարի չեն շրջանցում սիրո տոները։ Ըստ նրա՝ և՛ Սուրբ Սարգիսը, և՛ Սուրբ Վալենտինը փորձում են նշել։
Ռոմանտիկ արարքների մասին խոսելիս Աննան ժպիտով նկատեց․ «Արամեն ռոմանտիկ չէ:) Կարծում եմ՝ կլինի ամուսնությունից առաջ, թե հետո, ռոմանտիկությունը կախված է մարդու տեսակից։ Իհարկե, ամուսնությունից հետո հարաբերություններում որոշ բաներ փոխվում է՝ ընկերության ընթացքում մարդիկ ուզում են տպավորություն գործել, յուրահատուկ մտածված պատրաստում նվերներ են իրար համար, հիմա մենք կենցաղ ենք կիսում, մեկ հարկի տակ ենք ապրում, ինչը չի կարող իր ազդեցությունը չունենալ: Ռոմանտիզմը սկսում է թերանալ, ես և Արամեն շարունակում ենք իրար հաճելի ու հետաքրքիր անակնկալներ մատուցել, սակայն, բնականաբար, նույնը չէ, ինչ մինչև ամուսնությունն էր»։
Աննան բավականին ժամանակ է անցկացնում խոհանոցում՝ նա սիրում է համեղ պատրաստել, ամուսինը՝ համեղ ուտել․ «Արամեի դեպքում աշխատում է այն սկզբունքը, որ սիրելիի սիրտը շահելու լավագույն տարբերակը նրան համեղ կերակրելն է։) Երբեմն փորձում եմ ստեղծագործել խոհանոցում, երբեմն էլ համացանցից եմ բաղադրատոմսեր գտնում։ Իրավիճակից է կախված, թե ինչ կպատրաստեմ, եթե գրաֆիկը հագեցած է լինում, գնումների ժամանակ չեմ ունենում, տանը եղած մթերքից փորձում եմ հետաքրքիր ու համեղ որևէ ուտեստ ստանալ»։
Զրույցի ընթացքում Աննան Արամեին հարցրեց՝ երբևէ եղե՞լ է դեպք, որ իր պատրաստածը չի հավանել, բայց ասել է, թե համեղ էր, որպեսզի իրեն չնեղացնի։ Ամուսինն արձագանքեց՝ ոչ, չի եղել։
Աղաբլիթները պատրաստելուց հետո Աննան, որպես հարաբերություններում փորձառու, գեղեցիկ ընտանիք ունեցող կին, բոլոր սիրահարներին ու իրենց սերը փնտրողներին խորհուրդ տվեց․ «Ամենակարևորը սերն է, որը պետք է ամուր-ամուր պահել։ Հարաբերությունները քրտնաջան աշխատանք են պահանջում։ Երկուսն էլ պետք է այնպես անեն, որ իրենց ունեցած սերը գնալով մեծանա, ամրապնդվի, ոչ թե մարի։ Հարգանքը, իրար հետ զրուցելը, իրար հասկանալը ևս շատ կարևոր են։ Չպետք է մոռանալ ռոմանտիկ արարքների ու միմյանց հաճելի պահեր պարգևելու մասին՝ դրանք պետք է անել և՛ առիթնեին, և՛ առանց առիթի»։
Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 15:57 • 01/05 Երգչուհի Ժասմինը ցույց է տվել հայ հարսի համար մարոկկական ոճով կազմակերպած խնջույքը (լուսանկարներ) Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի Ժասմինը, պատմել է հայ հարսի՝ Եվա Խաչատուրյանի համար կազմակերպած նախահարսանեկան ճոխ խնջույքի մասին, որին հրավիրված են եղել միայն կանայք, այդ թվում՝ հարսի ընկերուհիները:
-
Սոցցանցեր 14:46 • 29/04 «Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է». Սիրուշոյի լուսանկարները՝ երեխաների հետ (տեսանյութ, լուսանկարներ) «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր եկեղեցիներ բացահայտելու, Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ուզում եմ սովորեն գնահատել ու միևնույն ժամանակ այստեղ իրենց հանգիստ զգալ, այստեղ է դեռ պահպանվում հայի բանալին, հայկական ակունքը, արժեքը»:
-
TV, կինո 18:00 • 30/04 «Սյուրպրիզ» սիթքոմի 4–րդ եթերաշրջանը, BACKSTAGE լուսանկարներն ու հարցազրույցները գլխավոր հերոսների հետ Եթերաշրջանի «սյուրպրիզներով» լի սիթքոմը՝ «Սյուրպրիզ»–ը 4–րդ եթերաշրջանով վերադառնում է Արմենիա հեռուստաընկերության եթեր։ Սիթքոմի անակնկալները շարունակվում են, իսկ սցենարիստները վստահեցնում՝ այս եթերաշրջանը տարբերվելու է նախորդներից։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
12:37 • 02.05.24 Ռոմելա Սարգսյանի նոր լուսանկարը Գևորգ Գրիգորյանի հետ
Ժամանց
-
11:03 • 01.05.24 Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը (տեսանյութ)
Photographer
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)