«Աշոտը շատ ռոմանտիկ է». սերը Աշոտ Տեր-Մաթևոսյանի և Սոֆյա Պողոսյանի ընտանիքում՝ ամուսնության ռոմանտիկ առաջարկից մինչև համատեղ կենցաղ
Bon Jovi հայտնի խմբի տեսահոլովակից տպավորված նա որոշել էր ներկայիս կնոջն ամուսնության առաջարկություն անել ուղղաթիռից «պարաշյուտով» թռչելով, բայց ընտրեց ավելի անվտանգ տարբերակ՝ ամուսնական մատանին սիրելիին հաձնեց ծնկի գալով։ Նրանց սիրավեպը սկզբում հեռուստասերիալի սցենարի մի մաս էր, բայց ավելի ուշ տեղափոխվեց իրականություն ու զարգացավ առանց սցենարի։
Դերասաններ Աշոտ-Տեր Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանը հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից են։ Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ Tert.am Life-ը լուսանկարել է զույգին նկարահանման հրապարակում, որտեղ նրանք անցկացնում են օրվա մեծ մասը։ Ե՛վ տանը, և՛ աշխատավայրում միասին լինելու հանգամանքը նրանց հարաբերություններին չի խանգարում։ Չնայած Աշոտը խոստովանեց, որ «ամուսին Աշոտի» հետ հեշտ է, սակայն «պրոդյուսեր, ռեժիսոր Աշոտի» հետ Սոֆյան այնքան էլ հեշտ չի հարմարվել։
Նույն թեմաների մասին ամուսինները Tert.am Life-ի հետ զրուցել են առանձին-առանձին։
-Ի՞նչն եք ամենից շատ սիրում Ձեր կողակցի մեջ։
Աշոտ - Սիրում եմ Սոֆյայի խաղաղասեր բնավորությունն ու իր բնույթը։ Սկզբում ուշադրություն ես դարձնում մարդու արտաքինին, իսկ հետագա շփման ընթացքում բացահայտում ես հոգին։
Սոֆյա - Սիրում եմ Աշոտի հոգատարությունն ու «գործի մարդ» տեսակը։ Նա արարքների տղամարդ է․ երևի, սա այն էր, ինչն ինձ առաջին վայրկյաններից գրավեց։ Նա այն եզակի տղամարդկանից է, որոնք ոչ թե ուղղակի խոսում են, այլ ապացուցում գործով։ Հաճախ չի էլ խոսում, ուղղակի լուռ անում է։ Աշոտը շատ հոգատար տղամարդ է, առհասարակ, շրջապատի ու, հատկապես, իր կնոջ հանդեպ։
-Ո՞րն է ամուր հարաբերությունների հիմքը։
Աշոտ - Ամուր հարաբերություններ կառուցելու առաջին քայլը ճիշտ մարդու գտնելն է։ Բնականաբար երկու մարդ մեկ մարմին չեն, որ իրար իդեալական հասկանան, այդպես հետաքրքիր էլ չի լինի։ Երբ կողքիդ ճիշտ մարդ է ու սիրում եք իրար, հասկանում եք, որ ապագայում հաղթահարելու շատ բաներ են լինելու, միասին ենք անցնելու այդ ճանապարհը։ Կարևոր է՝ միասի՞ն եք անցնելու այդ ճանապարհը, պատրա՞ստ եք։
Սոֆյա․ - Ամուր հարաբերություններ կառուցելու հիմքը սերն է։ Դու զգում ես, որ նա քոնն է, երբ յոթ միլիարդ մարդուց նա դառնում է այն մեկը, ով դաջվում է հոգուդ մեջ՝ դառնալով միակը։ Նրա հետ մի ամբողջ կյանք անցկացնելու միտքը քեզ ոչ թե վախեցնում, այլ երջանկացնում է։ Հարաբերություններում սերը հիմնական դերակատարումն ունի, որովհետև տարբեր երևույթներ են, երբ նույն ճանապարհն անցնում ես սիրով ու առանց սիրո։ Հարաբերություններն ամեն օր պետք է ջրել, փայփայել, սնուցել։ Եթե անտարբեր եղար, կգա մի օր և ուղղակի դա էլ չի լինի։
-Ինչպե՞ս է համատեղ աշխատանքն ազդում հարաբերությունների վրա։
Աշոտ - Համատեղ աշխատելու դրական կողմն այն է, որ անդադար իրար հետ ենք, իրարից չենք հոգնում, իսկ բացասականն այն է, որ գնալով տուն՝ մեզ ստիպում ենք գործի մասին չխոսել։ Աշխատանքային ընթացքն ինչ֊որ չափով տանն էլ է շարունակվում։ Աշխատանք֊կենցաղ անցումը սահուն ու աննկատ է լինում, որովհետև երկուսս էլ հասկանում ենք, որ աշխատավայրում գործը մնում է գործ։ Երբ ինձ ռեժիսորի նման եմ պահում, այլ ոչ թե ամուսնու՝ Սաֆան շատ է նեղվում, բայց իրար հետ լեզու գտնում ենք։ Լավ է, որ մեր գործի բնույթը նույնն է։
Սոֆյա - Համատեղ աշխատանքը մեր կյանքում շատ կարևոր տեղ է զբաղեցնում՝ իմ և Աշոտի ծանոթությունը տեղի է ունեցել հենց նկարահանման հրապարակում։ Մինչև ամուսնությունն էլ երկար աշխատել ենք միասին, եթե իրարից ձանձրանալու խնդիր լիներ, դա արդեն տեղի ունեցած կլիներ։ Մեր համատեղ օրը շատ լեցուն, հումորային ու հետաքրքիր է անցնում։ Բարեբախտաբար, Աշոտն էլ դերասան է ու ինձ հասկանում է, եթե որոշ դեպքերում տնային գործերում թերանում եմ կամ չեմ հասցնում:
-Ի՞նչն է դառնում վեճի պատճառ։
Աշոտ - Հիմա չենք վիճում, աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի չվիճենք։ Սկզբնական շրջանում մեր տեսակների տարբերություններն իրար բախվում էին, վեճերը շատ էին, չէինք հասկանում իրար, հետո խոսում էինք, ամեն ինչ տեղն էր ընկնում։ Հատկապես, իմ առաջին նախագծի ընթացքում մեր միջև տարաձայնություններ շատ էին լինում։ Մինչև այդ բոլոր նախագծերում երկուսս էլ միայն դերասան էինք, երբ ես սկսեցի հանդես գալ որպես պրոդյուսեր ու ռեժիսոր, կային բաներ, որոնք չէի հանդուրժում, թույլ չէի տալիս, իսկ Սոֆյան չէր հարմարվում այդ մտքի հետ։ Արդյուքնում մի քիչ ես զիջեցի, մի քիչ Սոֆյան ու հստակ բաժանում դրեցինք՝ գործը գործ է, ընտանիքը՝ ընտանիք։
Սոֆյա - Արդեն երկար ժամանակ է՝ չենք վիճում։ Նախկինում վեճերի առիթ էր հանդիսանում Աշոտի բնավորության այն գիծը, որ տեսակով մաքսիմալիստ է։ Աշոտի համար ամեն ինչ իդեալական պետք է լինի, իսկ ես ավելի էմոցիոնալ տեսանկյունից եմ նայում հարցերին, շատ բաներ չեմ նկատում, կարևորություն չեմ տալիս։ Երբեմն նա կարող էր պահանջներ դնել, որոնք ես ուղղակի չհասկանայի ու սկսեինք վիճել։ Հիմա իրար շատ լավ ենք ճանաչում ու այդ առումով խնդիրներ չենք ունենում։
-Ռոմանտի՞կ եք։
Աշոտ- Կարելի է ինձ ռոմանտիկ մարդ համարել։ Մեկ֊մեկ ես էլ եմ մոմերով ռոմանտիկ ընթրիք պատրաստում։ Չնայած հիմա ժամանակը սուղ է ու ռոմանտիկան թերանում է։ Իմ ամենառոմանտիկ քայլը ծնկի եկած ամուսնության առաջարկություն անելն էր՝ մատանին դրեցի իր սիրուն մատիկին ու վերջ։ Հիմա չեմ հիշում այդ պահը, անկեղծ եմ ասում։ Նախապես այլ ծրագրեր էի մտածում։ Ես սրա մասին իրեն էլ չեմ ասել։ Bon Jovi-ի տեսահոլովակներից մեկում մի հետաքրքիր դրվագ կա, երբ հերոսն ուղղաթիռից թռչում է, մարդկանց թվում է, թե ինքնասպանություն է գործում, ներքևում սիրած աղջիկն է, հուզված նայում է, բայց պարաշյուտն անսպասելի բացվում է ու վրան գրված է՝ «Ամուսնացիր ինձ հետ»։ Նման բան կցանկանայի անել, բայց քանի որ պարաշյուտով թռչելուց վախեցա, չարեցի։ Սոֆան ինձ անընդհատ համոզում է, որ թռչենք պարաշյուտով, ես իրեն հետ եմ պահում այդ մտքից։
Սոֆյա․ - Ի զարմանս շատերի, Աշոտը ռոմանտիկ է։ Ես էմոցիոանալ մարդ եմ, բայց ոչ այնքան ռոմատիկ։ Ես ու Աշոտը կարող ենք անգամ չնշել սուրբ Վալենտինի օրը կամ Մարտի 8-ը, որովհետև մեզ համար կոնկրետ ինչ֊որ ֆիքսված օրեր չկան, որոնք պետք է պարտադիր նշել։ Կանայք կարող են նեղվել, նեղանալ, երբ նման օրերին իրենց կողակիցները որևէ բան չանեն իրենց համար, բայց ես այդպիսի գծեր չունեմ։ Դրանք ինձ համար սովորական օրեր են, քանի որ ես կարևորում եմ, թե ինչ ընթացք ունեն հարաբերությունները ամբողջ կյանքի կտրվածքով՝ որքան էմոցիոնալ, փոխադարձ սիրով, նվիրվածությամբ ու հարգանքով են լեցուն հարաբերությունները։ Հայաստանում, չգիտես ինչու, տղամարդիկ ամոթ են համարում իրենց սերը ցույց տալը, հոգատար լինելը, հատկապես, կնոջ հանդեպ, իսկ Աշոտն իր արարքներով միշտ ցույց է տալիս դա։ Ամուսինս մի շատ գնահատելի սովորություն ունի, որն այս տարիների ընթացքում չի դադարել ինձ զարմացնել։ Նա, անկախ զբաղվածությունից, տարածությունից, դժվարությունից, ուշադիր է, լինում է, որ նկարահանման ժամանակ Դիլիջանից կամ Արցախից գա Երևան միայն ինձ տեսնելու համար, հետո այդքան ճանապարհը նորից հետ գնա։ Կարող է ինձ կարոտի, գա մի քանի ժամ ինձ հետ անցկացնի ու վերջ։ Սա շատ ռոմանտիկ է։
-Ամուսնացած միասին ապրելուց հետո: Ի՞նչ փոխեց օրհնություն ստանալը ձեր հարաբերություններում։
Աշոտ - Ամուսնությունից հետո կտրուկ փոփոխություն եղավ՝ երկուսս էլ մեծ պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա։ Մենք հասկանում ենք՝ ամուսիններ ենք, սրանք արդեն հասուն հարաբերություններ են ու իրարից փախչելու տեղ չունենք։ Սա ստիպում է, որ իրար ավելի շատ զիջենք, խաղաղություն հաստատենք։ Կարծում եմ՝ սա է փոփոխությունը, որովհետև մենք մինչև ամուսնությունն էլ համատեղ ապրելու փորձ ունեինք։
Սոֆյա - Ամուսնությունը, ըստ էության, ոչինչ չփոխեց։ Մենք մինչև ամուսնությունն էլ համատեղ կյանք ու կենցաղ էինք վարում: Հասկացել էինք, որ եթե երկու մարդ իրար սիրում են, պետք է ուղղակի միասին լինեն։ Տարիների հետ հասունանալով՝ սկսում ես շատ երևույթների այլ կերպ նայել։ Մենք հասկացանք, որ ամուսնությունը պետք է գիտակցված լինի՝ դա քո ընտրությունն ու քո որոշումն է, ինչի համար պատասխանատու ես։ Ինձ ու Աշոտին կենցաղ ասվածը շատ էր վախեցնում, գուցե, որպես զույգ բացառություն ենք, որովհետև դրա ազդեցությունը մեր հարաբերություններում մինչև օրս չենք զգացել։ Հնարավոր է՝ դա մեր աշխատանքի բնույթից է, որովհետև դերասանների և այլ մասնագիտություն ունեցող մարդկանց առօրյան ու կենցաղը չեն կարող նույնը լինել։
Լուսանկերները՝ Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով