«Փորձիր սիրել մեկին, որը քեզ չի սիրում»․ Իլոնա Նուրբեկյանի նոր ֆոտոշարքն իր օձի հետ և կյանքը՝ մինչև պլաստիկ վիրահատություններն ու հետո
Նա մեր տեսախցիկի հետ հաշտ էր՝ սիրով դիրքավորվեց ու ջանք չխնայեց կադրում լավագույնս ներկայանալու համար։ Սիրում է իր արտաքինը, լավ է տիրապետում մարմնին ու վստահ է սեփական առավելությունների վրա, ագրեսիվ չէ, եթե լավ տրամադրություն ունի։ Նրան ժամանակ է պետք, բայց պատրաստ է ընտելանալ ցանկացած միջավայրի։ Ազատության սիրահար է։ Այս բոլոր բնորոշումները վերաբերում են Սինալոյան կաթնային օձին։ Վայրի բնության այս վառ մասնիկն արդեն մի քանի ամիս է՝ դերասանուհի, մոդել Իլոնա Նուրբեկյանի բնակարանում է: Իր ընկերոջն Իլոնան տվել է Բռո անունը։
Իլոնան ու Բռոն լուսանկարվել են Tert.am Life-ի ֆոտոշարքում։ Չնայած Բռոն մի քանի անգամ փորձեց «խեղդել» Իլոնային՝ նա բառապաշարի քաղցր խոսքերը չէր խնայում սիրելի կենդանու համար։
Լուսանկարվելու ընթացքում դերասանուհու հետ զրուցել ենք Բռոյին պահելու որոշման, գեղեցկության իր չափանիշների, մինչև պլաստիկ միջամտություններն իր կյանքի ու դրանից հետո եղած փոփոխությունների և իր ինքնագնահատականի մասին։
Պետք է փորձես սիրել մեկին, որը քեզ չի սիրում
Օձ պահելու մի քանի անհաջող փորձից հետո Իլոնայի կյանքում հայտնվել է Բռոն։ Դերասանուհին վաղուց նման ցանկություն ուներ, սակայն կարողացել է իրագործել այն միայն մի քանի ամիս առաջ։
«Վերջապես ինքս ինձ նվեր արեցի ու գնեցի նրան։ Ինձ դուր է գալիս նրա գունավորումն ու տեսակը՝ Սինալոյան կաթնային օձ է։ Շատ երջանիկ եմ, որ ունեմ նրան, մտածում եմ երկրորդը ձեռք բերելու մասին»,-ասաց դերասանուհին։
Իլոնան նշեց, որ այս կենդանին իր համար կարևոր նշանակություն և խորհուրդ ունի․ «Մարդիկ հիմնականում ընտանի կենդանի են պահում, որպեսզի իրենց լսեն, սիրեն, ենթարկվեն։ Բայց պետք է փորձես սիրել մեկին, որը քեզ չի սիրում․ Բռոն մի քանի անգամ խայթել է ինձ։ Չնայած խայթոցներին՝ ես նրան սիրում եմ։ Տարածված խոսք կա, որում ասվում է՝ սիրիր չարին, որպեսզի նա էլ բարիանա։ Օձը շատ հետաքրքիր խորհուրդ ունի՝ ամենաիմաստուն կենդանին է համարվում։ Ինչ-որ չափով նա նաև կոփիչ դեր է կատարում ինձ համար»։
Դերասանուհին գոհ է իր կատարած ընտրությունից։ Բռոյի հետ շփման առաջին փորձերը ձախողվել են, սակայն հիմա իր և սիրելի կենդանու հարաբերությունները լավ են։
Մինչև պլաստիկ միջամտությունն ու դրանից հետո կյանքումս փոփոխություն չկա
Իլոնան այն հայտնիներից է, որոնք չեն թաքցնում, որ դիմել են պլաստիկ միջամտության։ Դերասանուհին գեղեցկության չափանիշներ չունի, արտաքին փոփոխություններն արել է՝ ընդառաջ գնալով սեփական ցանկությանը։
«Ինձ համար գեղեցիկ է ամեն ինչ, որովհետև կյանքն ինքն իրենով արդեն գեղեցիկ է։ Գեղեցիկի ընկալման չափորոշիչները յուրաքանչյուրիս պատկերացման մեջ ժամանակի ընթացքում փոփոխվում է: Կարծում եմ՝ հստակ չափանիշներ ունենալ որևէ մեկը չի կարող։ Ժամանակաշրջանից, տրամադրությունից, վայրից կախված փոխվում է նաև գեղեցիկի ընկալումը»,-ասաց Իլոնան։
Տևական ժամանակ է՝ դերասանուհին ընդգծել է բարեմասնությունները։ Իլոնան ժպիտով նշեց, որ իր կյանքում մինչև պլաստիկ միջամտությունն ու դրանից հետո առանձնապես փոփոխություններ չի նկատել․ «Արտաքնիս հետ կապված առայժմ չկա մի առավելություն, որը կցանկանայի ունենալ, եթե լինի, կիրագործեմ։ Փոփոխություններից առաջ և հետո կյանքումս առանձնապես փոփոխություն չկա։ Փոխվել է միայն այն, որ ես ունեի ցանկություն, որն ի կատար ածեցի»։
Դերասանուհին ասաց, որ ցածր ինքնագնահատականի խնդիր երբեք չի ունեցել, քանի որ դեռ փոքր տարիքից ուշադրության է կենտրոնում եղել։
Մի կնճիռ ավել, մի կնճիռ պակաս, ծերանալուց չեմ վախենում
23-ամյա դերասանուհին գնահատում է իր ներկան ու գոհ է այն ամենից, ինչ ունի։ Ժամանակի ու տարիների բերած արտաքին փոփոխություններն Իլոնային չեն վախեցնում. «Արտաքին տվյալներս կորցնելու վախ չունեմ, որովհետև ապրում եմ ներկայով, գնահատում եմ այն, ինչ հիմա ունեմ։ Տարիների ընթացքում վերաբերմունքս իմ անձի հանդեպ չի կարող փոխվել։ Ես միշտ պատրաստ եմ սիրել ինձ այնպիսին, ինչպիսին կլինեմ։ Կոսմետիկ միջամտություններով կնճիռներս կպակասեցնե՞մ, թե՞ կմնամ կնճիռներով, տարբերություն չկա: Ծերանալուց չեմ վախենում, որովհետև դա բնական երևույթ է։ Որևէ մեկը դրանից ապահովագրված չէ»։
Դերասանուհին հավելեց, որ սա չի նշանակում, թե ինքնակատարելագործման ձգտում չունի․ «Ես ինձանից ու իմ ներկայից գոհ եմ։ Գուցե տարիների ընթացքում ճարպերս ավելանան, առաջ գան մի շարք այլ թերություններ, սակայն դա էլ կարող եմ որպես առավելություն ընդունել։ Ես սիրում եմ իմ յուրաքանչյուր մասնիկ։ Միաժամանակ, որքան էլ գոհ լինեմ, միշտ կարևոր է խնամքն ու հոգատարությունը քո անձի հանդեպ, որոշել եմ գնալ մարզասրահ ու պարապել։ Ես սիրում եմ սպորտ, էական չէ մարմնի հետ կապված խնդիրներ կա՞ն, թե՞ ոչ»։
Փորձում եմ ապրել այնպես, որպեսզի իմ կյանքի յուրաքանչյուր վայրկյան բավարարի ինձ
Դերասանուհին երկար մտածեց հարցի շուրջ՝ իր արտաքինն իրեն օգնո՞ւմ է, թե՞ խանգարում․ «Արտաքին տեսքը կարող է և՛ օգնել, և՛ խանգարել, կյանքը և՛ հեշտացնում է, և՛ հակառակը։ Իմ բարեմասնություններն աղջկան բնորոշ առավելություններ են տալիս, բայց ամեն ինչ մի փոքր հարաբերական է. շատ բան կախված է նրանից, թե, կոպիտ ասած, ինչպես ես օգտագործում առավելություններդ»։
Իլոնան նշեց, որ դեպի իրեն եկած բացասականը հետ է նետում։ «Իմ կյանքում տեղ չունեն բացասականն ու չարը։ Մենք՝ աղջիկներս, տեսակով այդպիսին ենք․ չենք կարողանում ընդունել, որ կարող է լինել ավելի լավը, քան մենք ենք, ավելի գեղեցիկը, քան մենք ենք։ Ներքին ինչ-որ անհանգիստ վիճակ է առաջանում։ Այդ երևույթն ինձ մոտ չի դրսևորվում նախանձով կամ մեկի հասցեին վիրավորանքներ հնչեցնելով։ Ես իմ մեջ եմ փնտրում խնդիրը, ինչից նեղվում եմ։ Եթե զգամ ինչ-որ բան թերացել եմ, կփորձեմ շտկել, ձեռք բերել, արտաքինս բարելավել։ Փորձում եմ ապրել այնպես, որպեսզի իմ կյանքի յուրաքանչյուր վայրկյան բավարարի ինձ, որովհետև իմ առաջ ես ինձ միշտ արդարացնում եմ»,- ասաց նա։
Դերասանուհու խոսքով՝ սիրում է այն ամենը, ինչով զբաղվել ու զբաղվում է։ Սակայն եթե լիներ մեկ այլ աղջիկ՝ այլ մասնագիտությամբ, կրկին կսիրեր այն, ինչն անում է․ «Իլոնան միայն Ինստագրամի Իլոնան չէ։ Երբ փոքր տարիքում ինձ հարցնում էին, թե ինչ եմ ուզում դառնալ՝ մտածում ու հասկանում էի, որ շատ-շատ ցանկություններ ունեմ։ Սա գալիս է իմ ընտանիքից, քանի որ բոլորը բավականին լուրջ մասնագիտությունների տեր մարդիկ են։ Ցանկացած մասնագիտություն կարող էի ունենալ, եթե չզբաղվեի դերասանությամբ կամ մոդելինգով, բայց ինձ դուր է գալիս այն ամենը, ինչով ես հիմա եմ զբաղվում»։
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»

Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:51 • 18.05.22 Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:53 • 04/02 «Դեռ երեկ 9-ը տարեկան, խոշոր աչքերով աղջնակն այսօր արդեն 21 տարեկան կին է». Անահիտ Կիրակոսյանի շնորհավորանքը դստերը Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան, այսօր դարձել է 21 տարեկան: Դերասանուհու համար այս փաստը շատ հուզիչ է, քանի որ նրա ավագ դուստրն արդեն մայր է:
-
Շոուբիզնես 15:20 • 01/02 «Երբ 4 կին չեն կարողանում պահել 2 տարեկան երեխային». Գոհար Ավետիսյանը՝ որդու հետ Հայաստանում անցկացրած հանգստի մասին Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հայտնել է, որ եկել է Հայաստան որդու՝ Գասպարի և մոր հետ միասին, որպեսզի ծանոթացնի որդուն տատիկի հետ:
-
Շոուբիզնես 10:53 • 04/02 «Դեռ երեկ 9-ը տարեկան, խոշոր աչքերով աղջնակն այսօր արդեն 21 տարեկան կին է». Անահիտ Կիրակոսյանի շնորհավորանքը դստերը Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան, այսօր դարձել է 21 տարեկան: Դերասանուհու համար այս փաստը շատ հուզիչ է, քանի որ նրա ավագ դուստրն արդեն մայր է:
Ժամանց
-
12:12 • 03.02.23 «Եվրատեսիլ 2023»-ի Վրաստանի պատվիրակը հայազգի երգչուհի է
-
11:34 • 03.02.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Անահիտ Ադամյան – «Отпускай»
Photographer
-
10:38 • 30.01.23 Ռոմելա Սարգսյանի նոր ֆոտոշարքը
-
09:35 • 28.01.23 Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը
TV, կինո
-
15:02 • 02.02.23 Բոլոր ժամանակների 10 ամենաբարձր վարձատրվող դերասանները