«Սուրճ անկողնում». ինչպես «Վիտամինի» Արմուշն ու «32 ատամի»-ի Վահագնը բաժանումից տարիներ անց վերականգնեցին շփումն ու նոր հեռուստանախագիծ սկսեցին
EXCLUSIVE
10 տարվա դադարից հետո Արմուշն ու Վահագն Գրիգորյանը համատեղ նախագիծ են սկսել՝ Coffee in bed with Armush: Նախագծի համահեղինակներն ու սցենարիստները երկուսն են, հաղորդումը վարում է Արմուշը, տեսախցիկի հակառակ կողմում՝ ռեժիսորի կարգավիճակում Վահագնն է:
Վաղեմի ընկերները, որոնք նաև քավոր-սանիկ են, միասին չէին ներկայացել 2010 թվականից, երբ «32 ատամ» ակումբի թիմը բաժանվեց, ստեղծվեց «Վիտամին» ակումբը, Վահագնը մնաց «32»-ում, Արմուշը տեղափոխվեց «Վիտամին»:
Արմուշը Tert.am Life-ին է վստահել ոչ միայն նոր նախագծի առաջին մանրամասները, այլև պատմել Վահագնի հետ ունեցած խնդրի, հետագայում հարաբերությունները պարզելու և ընտանեկան հարաբերությունները վերականգնելու մասին:
-Արմուշ, ի՞նչ նախագիծ եք սկսել:
-Մի քանի տարի է՝ ես աշխատում եմ ARTN tv-ում, վարում էի երեկոյան ծրագիրը, հետո կադրից դուրս էի աշխատում, հիմա կրկին եթերում եմ առավոտյան ծրագրով: Նոր օրն ինքն իրենով դրական է, այն պիտի սկսես լավ տրամադրությամբ, սակայն զգում էի, որ ինչ-որ բան պակաս է: Քանի որ վաղուց եթերով նոր բան չէինք արել, մտածեցինք՝ հետաքրքիր նախագիծ անել, որպեսզի բարի լույսը պոզիտիվ լինի:
Բոլորիս առավոտը սկսվում է անկողնում, որոշեցինք իրականացնել հայտնի ասացվածքը՝ «սուրճ անկողնում», հայավարի ասած՝ պառկենք, խոսենք: Հաղորդումն այդպես էլ կոչել ենք՝ Coffee in bed with Armush:
Հյուրերին այնպիսի հարցեր ենք տալիս, որպեսզի հումորային, թեթև զրույց ստացվի, չենք պարտադրում անջատել հեռախոսը: Եթե զանգ է գալիս, կարող են պատասխանել, եթերում կսպասենք, երբեմն էլ, կմասնակցենք զրույցին:
Հագուստի ընտրության հարցում էլ լիովին ազատ ենք թողնում: Պարտադիր չէ անկողնային հագուստով լինեն, ցանկության դեպքում կարող են նույնիսկ կոստյումով պառկել:)
-Ինչպե՞ս անցավ առաջին նկարահանումը: Դու և Վահագնը մասնագիտական առումով երկար ժամանակ իրար բաց էիք թողել, այս տարիների ընթացքում ի՞նչն էր փոխվել:
-Շատ-շատ էինք կարոտել իրար և՛ համատեղ աշխատանքի մեջ, և՛ անձնական հարաբերություններում, որովհետև մենք իրոք ախպեր էինք, մինչև հիմա էլ ախպեր ենք: Այդ 4 տարվա ընթացքում կարծես Վահագնը մի տեղ խոպան գնացած լիներ, ես՝ այլ տեղ: Խոպանից հետո հանդիպել ենք՝ շատ կարոտած ու ոգևորված:
Իմ ու Վահագնի ստեղծագործական կյանքում ոչինչ չէր փոխվել: Վահագնը գիտի՝ ինչ պիտի անի Արմուշի համար, Արմուշն էլ գիտի՝ Վահագնին ինչ պիտի տա: Ինքը միշտ իմացել է՝ ինչ է գրում ինձ համար, վստահ է եղել՝ ինչ էլ մտածի, ինձնից ստանալու է: Մի խոսք ունի, ասում է՝ Արմուշին գրեմ աթոռ, աթոռ կստանամ: 1999 թվականից մենք իրար հետ ենք և աշխատանքային տարաձայնություններ չեն եղել: Մեր միջև նույն վստահությունն է, նույն ջերմությունը, նույն ախպերությունը, նույն քավոր-սանիկն ենք:
-Արմուշ, «32 ատամ»-«Վիտամին» բաժանումից տարիներ անց նրանք հյուրի կարգավիճակում եղան «Վիտամին»-ում, սակայն ձեր շփումն այլևս առաջվանը չէր: 10 տարի անց, համատեղ նախագիծ եք սկսել: Ինչպե՞ս որոշեցիք նորից համագործակցել:
-Ես ու Վահագնը երկար ճանապարհ ենք անցել միասին: Մինչև «32 ակումբ»-ը մենք իրար հետ սովորել ենք, խաղացել ՈՒՀԱ-ում: «32 ատամ»-ի և «Վիտամին»-ի բաժանումից հետո Վահագնը շարունակեց իր գործունեությունը, ես՝ իմ: Հետո եկավ մի պահ, երբ «Վիտամին»-ը դադար առավ, «32»-ն ավելի շուտ էր դադար առել, իրենք զբաղվում էին իրենց թատրոնով:
Տարիներ անց կյանքի բերմամբ երկուսս էլ տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ: Մենք կարոտում էինք համատեղ աշխատանքի ձևաչափը և որոշեցինք կրկին միասին նախագիծ անել, որպեսզի այլևս չկարոտենք:
-Ինչպե՞ս վերսկսվեց ձեր շփումը «32 ատամ»-ի և «Վիտամին»-ի բաժանումից հետո:
-Իրականում մեր շփումը բաժանումից հետո էլ կար, բայց ամենօրյա չէր:
-Այնուամենայնիվ, գիտեմ, որ եղել է հանդիպում, որը շատ կարևոր է դարձել սերտ շփումը վերականգնելու համար:
-«32 ատամ»-ի և «Վիտամին»-ի բաժանումից հետո սերտ շփումը քչացավ: Եթե փողոցում պատահաբար հանդիպեինք, կբարևեինք, կհարցնեինք՝ ոնց ես, բայց հատուկ շփում չունեինք:
«Վիտամին»-ը 2010-2014 թվականներին էր եթերում: 4 տարի մենք տարբեր ուղղություններով ենք նայել, այդ 4 տարվա ընթացքում էինք իրարից հեռվացել: Դրանից հետո 2 տարի ինքն իր գործունեությունն էր ծավալում Հայաստանում, ես սիքթքմում էի նկարահանվում: Այդ ընթացքում մեր հարաբերություններն ամենօրյա չէին, ինչպես առաջ, բայց զանգեր, գործի բերումով շփում արդեն ունեինք:
Դեռ Հայաստանում խոսել էինք, բայց Վահագնը դեռ գործունեություն էր ծավալում Կարեն Բաբաջանյանի հետ: Հարաբերություներն ավելի կարգավորվեցին, ջերմ շփումը վերականգնվեց ԱՄՆ-ում: 2016-ին ես տեղափոխվեցի ԱՄՆ, 2017-ին Վահագնը եկավ այստեղ ելույթի: Հանդիպեցինք, շատ ջերմ շփվեցինք, հետո նա այստեղ աշխատանքի առաջարկ ստացավ և տեղափոխվեց:
Այստեղ ավելի խորը պարզեցինք մեր հարաբերությունները, ամենակարևորը, ճշտումներ արեցինք, թե ինչու միասին չմնացինք. Վահագնը իր պատճառներն ուներ «32 ատամ»-ը շարունակելու, ես իմ պատճառներն ունեի «Վիտամին»-ը նոր նախագծով սկսելու համար: Այդ փուլում մեր ցանկությունները չհամընկան, բայց ես գիտեի, որ դա այդպես մնալ չի կարող. բացի այն, որ մենք իրար հետ ճանապարհ ենք անցել, նաև քավոր-սանիկ ենք՝ Վահագնը իմ հարսանիքի քավորն է:
-Սակայն այդ ընթացքում չէին պահպանվել նաև ձեր անձնական հարաբերությունները. մի բան է դրսում տեսնել և բարևել իրար, այլ բան է՝ ջերմ շփում ունենալ: Դու սովորաբար ասում ես, որ սառն ես նայում կյանքին, բայց այդ ընթացքում ափսոսանք չունեի՞ր: Ի վերջո, դուք քավոր-սանիկ էիք, ոչ միայն գործընկերներ, այլև ընկերներ:
-Իհարկե կար: Ժամանակին, երբ ասում էին Վահագն, միանգամից Արմուշ էլ էին պատկերացնում և հակառակը: Մեր դուետը շատ հայտնի էր: Ես ափսոսում էի այդ 4 տարվա համար, որ մենք իրար հետ չենք եղել: Միաժամանակ, ես կյանքին ռեալ եմ նայում, գիտեի, որ շուտով ամեն ինչ փոխվելու է, այդպես էլ եղավ: 4 տարի հետո Վահագնը եկավ այն եզրակացության, որին ես ավելի շուտ էի եկել:
Կյանքում ամեն ինչ հնարավոր է: Ոչ մեկս երաշխավորված չենք նման բանից: Պահ եկավ, երբ նա ընտրեց իր ճանապարհը, ես՝ իմ: Բնականաբար, տարանջատում եղավ, սակայն ժամանակ անց հանգեցինք այն կետին, որ նորից միասին ենք: Երևի, ժամանակ էր պետք, որպեսզի ամեն մեկս առանձին մեր անելիքն աներ, հետո էլի միանայինք իրար: Ես դրան նորմալ եմ վերաբերում: Նույնիսկ այդ բաժանման տակ ենթատեքստեր չեմ փնտրել, ուղղակի համակերպվեցի այն մտքի հետ, որ ամեն մեկս մեր ճանապարհով ենք գնալու:
-Կինդ՝ Լուսինեն, տեսակով շատ ջերմ մարդ է: Ձեր կոնֆլիկտին իր արձագանքն ինչպիսի՞ն էր: Ի վերջո, այստեղ կար նաև ընտանեկան շփում, ինչպե՞ս խնդիրն անդրադարձավ իր հարաբերությունների վրա:
-Լուսինեն երբեք չի հրաժարվել Վահագնից, անգամ, երբ մեր ճանապարհները բաժանվեցին, Լուսինեն հստակ ասաց՝ ձեր հարաբերություներն ինձ չեն հետաքրքրում, դա չի կարող անդրադառնալ իմ հարաբերությունների վրա: Բնականաբար, դա առողջ մտածելակերպ է: Վահագնը շատ լավ մարդկային որակներ ունի, բացի տաղանդավոր լինելը, նա մեծատառով մարդ է: Մենք ընտանիքներով էինք ամեն օր իրեր հետ եղել՝ ես, Վահագնը, Իռենն ու Լուսոն:
-Հիմա ի՞նչ շփում ունես Կարեն Բաբաջանյանի հետ:
-Տարին մեկ անգամ կարող է ինչ-որ տեղ հանդիպենք, ողջունենք իրար, հարցնենք՝ ոնց ես, ոչ ավելին:
-Այն ժամանակ Վահագնը մնաց Կարենի հետ, դուք, գրեթե, ամբողջ կազմով հիմնեցիք «Վիտամին»-ը: Հիմա Վահագնի հետ հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին ես խոսում, Կարենի հետ շփման մասին հարցին նույն ոգևորությամբ չարձագանքեցիր: Բաժանման մեջ որքանո՞վ կար Կարենի գործոնը:
-Կարենը շատ մեծ ազդեցություն ունեցավ Վահագի վրա: Ես դա նկատել էի, բայց դիմացինդ կարող է չգիտակցել ու չհամաձայնել քեզ հետ, մարդուն պետք է ազատ ընտրություն տաս, իրավունք չունես իրեն ստիպելու քեզ պես մտածել: Ես ինչքան էլ հեռատես լինեմ ու հասկանամ, որ գործի առումով չարժե շարունակել այդ մարդու հետ, փորձեմ հարազատիս խորհուրդ տալ, որ այդտեղ ապագա չկա, չեմ կարող ինձ իրավունք վերապահել համոզել: Ես ամեն ինչ թողեցի կյանքի ընթացքի վրա, իսկ կյանքը բերեց այն ուղուն, որ ինքն էլ հակացավ, որ սխալվել էր իր հեռանկարների մեջ: Դրա համար իրեն 4 տարի էր պետք:
Տեսանյութեր
![](https://img.youtube.com/vi/Fn8MFjZWJWc/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
![](https://img.youtube.com/vi/KJh6qQbFMl8/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
![](https://img.youtube.com/vi/CkKyvW_kdBA/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
![](https://img.youtube.com/vi/5zbYHS6RudA/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
![](https://img.youtube.com/vi/BW7X-_G-Nx0/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
![](/youth/cache_video/youth/video_images/1/1524_1/9e099891_3452_44e1_bbbe_a1c928e095a6.thumb-550x310.jpeg)
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
![](https://img.youtube.com/vi/M3E6wCf18as/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
![](https://img.youtube.com/vi/bnP4pDr-1xE/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
![](https://img.youtube.com/vi/1vWTaH1-Mko/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
![](https://img.youtube.com/vi/lcVJYFixyEA/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
![](https://img.youtube.com/vi/KwgM52_FZ4Q/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
![](https://img.youtube.com/vi/z0p4Z44Gaq0/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
![](https://img.youtube.com/vi/QUJXF0HDRQg/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
![](https://img.youtube.com/vi/NYqxnEywD0Y/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
![](https://img.youtube.com/vi/B1XaXwVdKYo/maxresdefault.jpg)
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
![](https://img.youtube.com/vi/Pq3QAXwcQjQ/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
![](https://img.youtube.com/vi/55cCBPGwrU4/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
![](/youth/cache_video/youth/video_images/1/1512_1/366429228_964660808088315_7718414952871694834_n.thumb-550x310.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
![](https://img.youtube.com/vi/UMN2DWXgbt4/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
![](/youth/cache_video/youth/video_images/1/1510_1/collage_maker_30_jul_2023_02_05_pm_1065.thumb-550x310.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
![](https://img.youtube.com/vi/bz6cfWJ4cBQ/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
![](https://img.youtube.com/vi/QT08civ7I0w/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
![](https://img.youtube.com/vi/Q07_UlkxQqc/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
![](https://img.youtube.com/vi/nddEsPU37SQ/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
![](https://img.youtube.com/vi/0mNBBAdQ5NA/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
![](https://img.youtube.com/vi/Rxae9LNoSr4/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
![](https://img.youtube.com/vi/K9QM4t0ZXp0/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
![](https://img.youtube.com/vi/EJLDYktYtqo/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
![](https://img.youtube.com/vi/dcUPbl6KYv4/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
![](https://img.youtube.com/vi/xIZF0iL0Izo/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
![](https://img.youtube.com/vi/I1oCMK_Ykmo/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
![](https://img.youtube.com/vi/QjW7m7CY-HE/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
![](/youth/cache_video/youth/video_images/1/1497_1/302349945_1088676168432153_5159666433591384370_n.thumb-550x310.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
![](/youth/cache_video/youth/video_images/3/8278_1/sona_rubenyan.thumb-550x310.jpg)
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
![](https://img.youtube.com/vi/rPQQsqYw-NQ/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
![](https://img.youtube.com/vi/LE3zd95JLXY/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
![](https://img.youtube.com/vi/_uUiFt7GM9I/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
![](https://img.youtube.com/vi/i4FtU6riA2w/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
![](https://img.youtube.com/vi/aMGwn484cQ0/maxresdefault.jpg)
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
![](/youth/cache_video/youth/video_images/3/8235_1/hovhannisyan.thumb-550x310.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
-
11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
-
22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
-
12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
-
13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
-
17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
-
13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
-
14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
-
10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
-
14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
-
14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
-
15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
-
11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
-
17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
-
12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
-
13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
-
15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
-
12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
-
12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
-
14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
-
13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
-
17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
-
16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:25 • 24/07 «200 դրամանոց ռեյտինգի համար ամոթ է մարդու սթրեսի ենթարկել». Արաքսյա Մելիքյանը՝ իր հասցեին տարածված ստերի մասին «Արաքսյա Մելիքյանն ինքնասպանության փորձ է արել»,- համացանցում երեկ նման վերնագրով նյութեր տարծվեցին: Թեմայի շուրջ Tert.am Life-ը զրուցել է դերասանուհու հետ, պարզել նման նյութեր տարածելու պատճառն ու նրա արձագանքը:
-
Հարցազրույց 17:21 • 23/07 «Անձնականս հրաշալի է դասավորվել, հիմա ամուսնալուծված եմ, ունեմ հրաշալի բալիկ». Ագնեսա Շահնազարյան «Անձնականս հրաշալի է դասավորվել, հիմա ամուսնալուծված եմ, ունեմ հրաշալի բալիկ ու ինձ երջանիկ կին եմ համարում: Ես իմ տղայի հետ մեծի պես եմ խոսում, ասում եմ, որ հայրդ էլ է նոր ընտանիք կազմելու, ես էլ»:
-
Հարցազրույց 13:11 • 25/07 «Ես երկար մազերով տիկնիկ էի ուզում, որ սանրեմ, բայց մերոնք ասացին՝ երկարը թանկ է, կարճ մազերովը գնեցին». Շպռոտ Մեր բակի խաղերն անվերջ էին՝ Հալամուլա, Պահմտոցի, Գործնագործ, Ռեզին, Այգեպան, Լյագուշկա, Փչացած հեռախոս, բոլորին հավաքում, հարևանների «տնազն էի անում», 9-րդ հարկից օպերա էի երգում, հաևանների անդորրը խանգարում, տատիկիս թթի ծառն էի բարձրանում:
-
Հարցազրույց 13:27 • 24/07 «Կուզեի հայրս կենդանի լիներ, ասեի՝ կներես». Մարիամ Ադամյանը՝ հոր հետ վեճերի և ծնողների բաժանության մասին «Հորս հետ շատ էի կռվում, մի քիչ մեղադրում էի, բայց հիմա կուզեի տեսնել ու ասել՝ կներես: Այդ տարիքում չէի հասկանում, մտածում էի` միշտ պետք է սուր ու կտրուկ լինել: Բայց կյանքն այնքան կարճ է, մենք երբեք չգիտենք մեր սիրելի մարդկանց կտեսնենք նորից, թե՝ ոչ»:
-
Հարցազրույց 14:55 • 24/07 «Շատ վատ բան արեց Լալան, նեղացած եմ Լալայից». Աշոտ Ղազարյան «Երբ մարդիկ մի ֆիլմում խաղում են, մտերմանում ու ընկերանում են: Մերը ընկերություն չէր: Ես, Հրանտն ու Լալան այդ ֆիլմում ու այդ բակում դարձանք հարազատներ, մի ընտանիքի անդամներ: Ու դրանից հետո սկսեցինք ջերմ ընկերություն անել»:
Հարցազրույց
-
14:55 • 24.07.24 «Շատ վատ բան արեց Լալան, նեղացած եմ Լալայից». Աշոտ Ղազարյան
Նորաձևություն
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:58 • 24.07.24 Հոլլի Բերիի նոր ֆոտոշարքը
Photographer
-
16:25 • 23.05.24 Լիա Զախարյանը ներկայացրել է նոր լուսանկարներ
-
20:27 • 22.05.24 Սուրեն Փահլևանյանի և Մագա Հարությունյանի համատեղ ֆոտոշարքը