«Հավատքի ուժը». Նազենի Հովհաննիսյանի հեղինակային նոր նախագիծը հրաշքի և իրական վկայությունների մասին է
Մեր կյանքն արդեն իսկ հրաշք է, մեր շուրջն անընդհատ հրաշքներ են լինում, ուղղակի դրանք պետք է նկատել. այս գաղափարով ստեղծվեց Նազենի Հովհաննիսյանի հեղինակային «Հավատքի ուժը» իրապատում ֆիլմը, որը նախատեսված է օնլայն հարթակների համար:
«Աստվածամոր տուն» հիմնադրամի և HK productions-ի համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված ֆիլմաշարի առաջին ֆիլմի պրեմիերան կայացավ Մոսկվա կինոթատրնում, որին հաջորդեց յութուբյան պրեմիերան: Tert.am Life-ը ներկայացնում է առաջնադիտման մանրամասները:
Նախագծի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, պրոդյուսերը Սոֆի Մխեյանը։ Ստեղծագործական խմբում ընդգրկված են նաև ֆիլմի խմբագիրներ «Սաղմոսերգու» արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վահե Բեգոյանն ու Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը։ Առաջնադիտմանը ներկա էին հոգևորականներ, արվեստագետներ, երիտասարդներ, ֆիլմի հերոսներն ու փորձագետները։
Հեղինակները շեշտում են՝ սա իրապատում ֆիլմ է: «Մենք՝ որպես Քրիստոնեությունը պետական կրոն առաջինն ընդունած ազգ, որպես Քրիստոնեությունը ինքնության բաղկացուցիչ մաս ունեցող ազգ, հաճախ մոլորվում ենք ու չգիտենք, թե ինչ ասել է հավատք, և որոնք են սահմանները, որոնք իրականություն են դարձնում դա։ Ֆիլմաշարով մենք փորձել ենք ցույց տալ անհնարինը, այն, ինչը տեսանելի չէ․ Տիրոջ կողմից տրված նշանները, վկայությունները, որոնք լինում են յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում։ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներս կփաստենք, որ շատ-շատ պատմություններ կան, որոնց մասին հաճախ ամաչում ենք խոսել։ Եվ ինչու՞ ժամանակակից աշխարհի գործիքների միջոցով չպատմել այն, ինչը մենք պատմում ենք իրար՝ տներում, սեղանի շուրջ»,- ասաց Նազենին և հավելեց, որ ինքն այս նախագծում հաղորդավար չէ, հաղորդավարներ չունեն,- Չկան հաղորդավարներ, կան ուխտավորներ. ես եմ ուխտավոր, Վահե Բեգոյանն է ուխտավոր: Էական չէ՝ ուխտագնացությունը տանող անձը ե՞ս եմ, Վահե՞ն, թե՞ մեկ ուրիշը: Սա պարզ մի քրիստոնյայի պատմություն է, որն անցնում է իր ուխտի ճանապարհը, որպեսզի նախ գտնի ինքն իրեն։ Մենք ծնված օրվանից փնտրում ենք մեզ, և այնքա՜ն շատ են մոլորեցնող երևույթները։ Աշխարհիկ կյանքում, սակայն, մեր անքակտելի մասն է կազմում հավատը։ Մենք որոշեցինք տգեղի փոխարեն պատմել գեղեցիկի մասին ու դրանով ապրել հանուն, ոչ թե՝ ընդդեմ։ Բողոքելու փոխարեն անել ուխտագնացություն դեպի մեր ինքնություն, դեպի մեր արմատներ և ցույց տալ թե՛ մեզ, թե՛ աշխարհին, որ ունենք մի հսկայական ներուժ՝ գիտական ու հավատքի հիմքերով, որի մասին մենք տեղյակ էլ չենք»:
Նախագծի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը նկատեց, որ շարքը դեռևս հեռուստատեսության համար չէ, սակայն շարունակական է լինելու: «Մեր առաջին նախագիծն է, որը որոշել ենք անել ոչ թե հեռուստատեսության, այլ համացանցի, օնլայն հարթակների օգտատերերի համար։ Սա շարունակելի ուխտագնացություն է հրաշքի հետևից, որը հավատքի ուժով, սիրով ու խնամքով ստեղծված մի հետաքրքիր ֆիլմաշար է դառնալու։ Արդեն իրականացրել ենք բազմաթիվ նկարահանումներ ու այսօր ներկայացնում ենք միայն առաջին ֆիլմը։ Սա Նազենի Հովհաննիսյանի ուխտագնացության, որոնումների մասին է, թե ինչպես կարելի է գտնել Հայ Առաքելական եկեղեցու ժամանակակից հետևորդին, որը խավարամիտ չէ, ուսյալ է, առաջադեմ է, հավատում է և իր համար գիտության ու հրաշքի կապը հստակ է»,- ասաց ռեժիսորը:
Առաջին ֆիլմի ուխտավորները Նազենին ու Վահեն են: Վերջինս կարևորեց հրաշքը գտնելու փաստը, շատ մարդիկ կան, որոնց կյանքը փոխվել է հրաշքից հետո. «Մեզ համար կարևոր էր նաև ցույց տալ, թե ինչ բան է հրաշքը քրիստոնեական ընկալմամբ, եկեղեցու ընկալմամբ։ Կարևոր է, որ Աստծո ուղղորդումների մասին խոսելիս ամոթի զգացում չունենանք, այլ սկսենք տեսնել այն հրաշքները, որ ամեն օր կատարվում են, անընդհատ կան մեր եկեղեցուց ներս, քրիստոնյաների կյանքում։ Մենք գնում ենք իրական նշանների հետևից, փորձում ենք գտնել իրական պատմություններ, իրական մարդկանց, ում կյանքը փոխվել է այդ իրադարձություններից հետո»:
«Հավատքի ուժը» իրապատում ֆիլմաշարը «Աստվածամոր տուն» հիմնադրամի կողմից աջակցություն ունեցող նախագծերից մեկն է։ Հիմնադրամի աջակցությամբ և Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի ու Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի նախաձեռնությամբ այս տարի փետրվարի 7-8-ը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում անցկացվեց «Հավատք և գործք» համաժողովը, որին մասնակցում էին աշխարհասփյուռ հայ համայնքների ներկայացուցիչներ։
Հիմնադրամը ստեղծվել է 2019 թվականին Երևանում: Այն իր շուրջ է համախմբում աշխարհիկ հայ քրիստոնյա հավատացյալներին, հատկապես՝ երիտասարդներին, որոնք նույնպես ցանկանում են իրենց հավատն ապրել ամեն օր, ամենուր բարի գործեր կատարելով։
Հիմնադրամն աջակցում է կրթական, մշակութային, տեղեկատվական, բարեգործական և այլ ծրագրերի՝ հաղորդակից դարձնելով Հայ Եկեղեցու պատմությանը, ուսմունքին և մշակույթին: Այդ ծրագրերը նպատակ ունեն պահպանելու հոգևոր արժեքները և տարածելու մեր ժամանակներին բնորոշ քաղաքային ոգեղենությունը:
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 12:08 • 16/05 «Հայն իր տեսակով ըմբիշ է, ոչ թե փահլևան»․ Ռաֆայել Երանոսյանի «Փահլևան» մոնոներկայացման պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասան Ռաֆայել Երանոսյանի թվով 3–րդ մոնոներկայացումը՝ «Փահլևան»–ը։ Պրեմիերային ներկա էին մի շարք հայտնի հյուրերն ու դերասանի գործընկերներն ու հարազատները։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
19:57 • 14.05.24 «Իմ սեր»․ Project LA-ի նոր տեսահոլովակը
Ժամանց
-
02:25 • 12.05.24 Որ երկրների օգտին է քվեարկել Հայաստանի ժյուրին «Եվրատեսիլ 2024»-ում
-
09:43 • 09.05.24 «Եվրատեսիլին» չմասնակցող երկրներից քվեարկությունը մեկնարկել է
Photographer
-
17:08 • 05.05.24 Քրիստինե Պեպելյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել
-
15:48 • 01.05.24 «Իմ հոգին բաց վարդագույն է». Մալենայի նոր ֆոտոշարքը
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ