«Այս տարիքում սերն իսկական է լինում»․ Սոֆի Մխեյանը՝ 36-ամյակի յուրահատուկ ու մարդաշատ երեկոյի և ամուսնության վերաբերյալ տրվող հարցերի մասին
Երգչուհի Սոֆի Մխեյանն այսօր տոնում է 36-ամյակը, ինչի առթիվ Tert.am Life-ի հետ անկեղծ զրույց է ունեցել։ Երգչուհին խոսել է մեկուսացման ընթացքում տոնական օրը կազմակերպելու մասին, անդրադարձել սպասվող յուրահատուկ երեկոյին և ժպիտով պատմել 36 տարեկանում սիրո իր ընկալման մասին։
Երգչուհին ընդգծեց, որ դեռ տասն օր առաջ կանխատեսել էր, որ տարեդարձն անցկացնելու է կարանտինի կանոններով ու մեկուսացած, սակայն սա պատճառ չի դարձել, որ հոբելյարն ընկճվի և օրվա հետ կապված ծրագրեր չկազմի։
«Այսպիսի դեպքերում փորձում եմ չլարվել, քանի որ չես կարող իմանալ, թե ինչն ինչի համար է լինում։ Նման բաների վրա չեմ կենտրոնանում, որպեսզի ո՛չ նեղվեմ, ո՛չ լարվեմ։ Իհարկե լավ չէ, որ հնարավորություն չունեմ իմ սիրելի մարդկանց ներկայությունը վայելել և նրանց շրջապատում անցկացնել օրս։ Ամենաշատը զգում եմ անկեղծ ու ջերմ գրկախառնությամբ շնորհավորանքների պակասը»,-ասաց երգչուհին։
Սոֆին նշեց, որ իր համոզմամբ այս ամենն ունի հակառակ կողմ՝ մարդիկ գնահատում են պահի կարևորությունը։ Ըստ երգչուհու՝ ավելի խորն են գիտակցում, որ հաջորդ վայրկյանն անկանխատեսելի է, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ կարող է պատահել։
Երգչուհին օրը ժպիտով ու անակնկալներով է սկսել։ Վիրտուալ շնորհավորանքներն ուղեկցվել են անակնկալներով ու նվերներով։ «Բոլորս խիստ հետևում ենք կարանտինի կանոններին, ինչ էլ լինի, լինելու է օնլայն տարբերակով։ Տանը մնալը մեզ կօգնի հնարավորինս շուտ դուրս գալ այս իրավիճակից ու բնականոն կյանքով ապրել։ Հազարավոր նամակներ եմ ստացել։ Նվերներ ևս ունեմ, որոնք ինձ են հասել առաքման տարբերակով։ Ուրախ եմ, լավ տրամադրություն ունեմ և այդպես էլ կշարունակվի»։
Օրվա հետ կապված նախապես կազմած ծրագրեր երգչուհին չի ունեցել․ «Ամեն տարի նշելու մի տարբերակ ընտրում եմ, այս տարի էլ հետաքրքիր մի բան կկազմակերպեի, սակայն անգամ տասն օր առաջ կանխատեսելի էր, որ այսպես է լինելու։ Արդեն հասկանում էի, որ անիմաստ է ծրագրեր կազմել։ Հոգեբանորեն համակերպվել էի այդ մտքի հետ,- ասաց երգչուհին ու ժպիտով հավելեց,- այս տարի էլ թող այսպես լինի»։
Սակայն երեկոն, ըստ երգչուհու, յուրահատուկ է լինելու։ Սոֆին մեծ ոգևորությամբ ընդգծեց՝ սա իր երբևէ ունեցած ամենատարբերվող ու մարդաշատ տարեդարձը կլինի․ «Այսօր կտոնեմ ամենամեծ ու շատ հյուրերով տարեդարձս։ Իմ շատ լավ ընկերը՝ Նազենի Հովհաննիսյանը, ինձ այսօր հրավիրել է ուղիղ եթերի իր «Ինստամերկ» նախագծի շրջանակներում, կարծում եմ՝ ամենաքիչը 2000 մարդու շրջապատում կամփոփեմ տարեդարձիս օրը,-ասաց Սոֆին ու ժիտով ավելացրեց,- մուտքն ազատ է և կարող եք 22:45-ին միանալ «Ինստամերկ»-ին։ Շատ հյուրերով տարեդարձներ ունեցել եմ, բայց մինչև 120 մարդ, սա իմ պատմության մեջ կգրանցվի, որպես ամենամարդաշատը։ Ուրախ եմ, որ Նազենիի հյուրն եմ լինելու և, վստահ եմ, շատ օրիգինալ, հիշարժան երեկո կստացվի»։
Սոֆին դրական տրամադրությամբ խոսեց նաև տարիքի մասին։ Երգչուհու խոսքով՝ իր ներքին տարիքը շատ ավելի երիտասարդ է․ «Ընկերներս միշտ կատակով ասում են՝ դու 18 տարեկանի դեմքով ապրում ես։ Իհարկե, իրենք մի քիչ չափազանցնում են, բայց դրանում ճշմարտություն կա։ Կարծում եմ՝ դա պայմանավորված է նրանով, որ առօրյայի և բեմի կերպարներս իրարից շատ տարբեր են։ Բեմ բարձրանալիս միշտ կերպարանափոխվում եմ, շպարվում, իսկ առօրյայում ճիշտ հակառակն է»։
Սոֆին ասաց, որ երբեք չի կենտրոնանում տարիքի վրա, սակայն երբեմն-երբեմն թռուցիկ մտքեր է ունենում այդ մասին․ «Այս երևույթն ամբողջովին անտեսելը նույնպես իրատեսական չէ։ Գուցե մակերեսային մտորումներ լինում են, բայց հասկանում ենք, որ դրանից խուսափել չենք կարող։ Գալիս է նոր սերունդ, մեծանում ենք, փոփոխվում է ամեն ինչ։ Սա կյանքի բնականոն ընթացքն է։ Ուղղակի պետք է կարողանանք այդ ամենը լցնել մեծ սիրով, հետաքրքրությամբ ու շատ այլ ուրիշ լավ բաներով»։
Կնոջ կյանքում գալիս է մի էտապ, երբ նրանից հաճախ են հետաքրքրվում ամուսնության հարցով։ Երգչուհին նշեց, որ համակերպվել է այդ հարցին և ժպիտով նկատեց․ «Իհարկե, հարցնում են ամուսնության մասին, դրանից հետո ոչ կոռեկտ հարցերի շարք կա։ Ամուսնանալուց հետո էլ շարունակում են՝ երեխա չեք ունենում, ունենալուց հետո էլ՝ բա երկրորդը երբ եք պլանավորում ու այսպես շարունակ։ Այսինքն՝ այդ ամենից խուսափել չես կարող, ուղղակի անցնում ես դրա միջով։ Սա շատ նուրբ թեմա է, այդ հարցն անընդհատ տալը, կարծում եմ, կոռեկտ չէ։ Սրա հետ մեկտեղ դու չես կարող վիճել, որովհետև, ինչ արած, մարդիկ սիրում են հետաքրքրվել անձնականով»։
Ըստ երգչուհու՝ տարիների հետ կինը շատ երևույթների սկսում է ավելի խորը մոտենալ, փոխվում է գիտակցումն ու ընկալումը․ «Այս տարիքում սերն իսկական ու իրական է լինում։ Տարիների փորձն ու ապրածը չեն կարող չանդրադառնալ քո աշխարհայացքի վրա։ Պահանջներն ավելանում են, առավել բծախնդիր ես դառնում»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)