«Տղամարդիկ, որոնք խոհանոցում մոխրագույն առնետիկներ են նախընտրում, չեն կարող լինել հաջողակ»․ Նաիրա Մովսիսյանը՝ անձնական ու արտաքին փոփոխությունների և իր բիզնեսի մասին
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը տևական ժամանակ է՝ հեռուստատեսային նախագծերում չի նկարահանվում։ Նաիրայի խոսքով՝ մասնագիտական դադարն ինքնանպատակ չէ. իր կյանքում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել՝ անձնականից մինչև արտաքին։
Նաիրան իր արտաքին փոփոխությունը կապում է կյանքում տեղի ունեցող մյուս փոփոխությունների հետ։ Նա Tert.am Life-ին ասաց, որ խիստ կարճ սանրվածքով ու շագանակագույն մազերով ներկայանալու որոշումը հանպատրաստից է կայացրել, ինչպես իր կյանքի մյուս որոշումները։
Դերասանուհին վստահ է, որ մտածելու վրա շատ ժամանակ վատնել պետք չէ, պետք է գործել, քանի որ երկար մտորումների արդյունքում, ամենայն հավանականությամբ, ոչ մի քայլ էլ չես անի։
Փոխված աշխարհայացքի ու դրա պատճառի, նոր բյուջեի, դստերն ու մայրիկին ապահովելու, ուժեղ ու մոտիվացնող կին լինելու մասին Նաիրան զրուցել է Tert.am Life-ի հետ։
Նա ժպիտով նկատեց․ «Ինձ չեն մոռանում։ Եթե մարդն անգամ իր լռության մեջ ասելիք ունի, շարունակում է հետաքրքրել մարդկանց, անգամ, եթե էկրանին չէ»։
Արտաքին փոփոխության ու նոր ոճի մասին դերասանուհին ասաց, որ երբեք ոչինչ ինքնանպատակ չի անում․ «Փոփոխությունն արել եմ միանգամից, անսպասելի ու անհամբեր։ Կարելի է ասել, մեկ վայրկյանում որոշումն ընդունեցի, հաջորդ վայրկյանին արդեն իրագործեցի։ Ես իմ բոլոր որոշումներն եմ այդպես ընդունում։ Եթե նայենք աշխարհի հաջողակների կեսնագրությանը, կտեսնենք, որ իրենք գործի մարդ են։ Հայտնի տեսակետ կա, որ երբ չես մտածում, մեկ վայրկյանում անում ես ինչ-որ քայլ հօգուտ քո գործի ու ցանկության, հաջողության կհասնես։ Կան մարդիկ, որոնք իրենց ժամանակը հիմնականում մտածելու վրա են ծախսում, ոչ թե գործելու։ Ես գործողության մարդ եմ»։
Նոր սանրվածքը դերասանուհուն չի զարմացրել։ Ասում է՝ հայելու մեջ իր արտացոլանքի հետ հաշտ է առաջին րոպեից․ «Չեմ կարծում՝ կգտնվի մեկը, ով կասի, որ ինքն ամբողջությամբ ընկալում է իր արտացոլանքն այնպիսին, ինչպիսին կա։ Յուրաքանչյուր մարդ իրեն տեսնում է այն դիտակետից, որով ուզում է։ Այնպես որ, երբ տեսա կարճ մազերս ու նոր երանգը, շատ նորմալ վերաբերվեցի, չզարմացա, հանկարծակիի չեկա։ Ես ինձ միշտ շատ տարբեր կերպարներով եմ ընկալում, շատ հաճախ եմ արտաքին փոփոխություններ անում։ Տարբեր ժամանակներում ներկայացել եմ մազերի տարբեր գույներով՝ կապույտ, կանաչ, նարնջագույն, սև, շիկահեր, մոխրագույն։ Ինձ ընկալել ու հավանել եմ բոլոր կերպարներով»։
Սա, ըստ Նաիրայի, համարձակության հարց չէ։ Փոփոխությունների վերաբերյալ դերասանուհին ունի իր հստակ դիրքորոշումը․ «Սա հարց է ինքդ քեզ՝ դու ցանկանո՞ւմ ես կյանքում ունենալ նոր բան։ Իհարկե, գեղեցիկ են երկար ու խնամված մազերը, սակայն երբ մարդիկ դողում են վնասված ու անորակ մազերի համար, զարմանալի է։ Արտաքին յուրաքանչյուր փոփոխություն քեզ կարող է մոտիվացնել դեպի գործնական կամ անձնական փոփոխություններ։ Ոչ միայն կնոջ մոտ է այսպես, այլև տղամարդու։ Ամեն ինչ գալիս է մեր մտքից ու քայլ անելու վճռականությունից։ Ամենատարրական օրինակը մենք բերում ենք սանրվածքի վրա, սակայն նույն սկզբունքը կարող է լինել նաև ողջ կյանքի համար»։
Կողքի տեսակետներն ու մեկնաբանությունները, ըստ դերասանուհու, հաճախ են մարդկանց հետ պահում իրենց որոշումն իրականացնելուց։ Ցանկացած նոր բան կյանք թողնելով՝ շատերն են մտածում, թե ինչ կասեն մյուսները․ «Քայլ անելու համար մարդկանց ամենից հաճախ խանգարում է կողքի կարծիքը։ Հաճախ մենք չենք նկատում, որ մինչև կարևորում ենք այդ կարծիքը, դա հայտնող մարդիկ մեզանից առաջ են անցնում։ Ուղղակի պետք է հասկանալ՝ մենակ ծնվել ենք, մենակ ապրում ենք, մենակ էլ մեռնելու ենք։ Հասարակությունն ուղղակի լրացնում է մեր կյանքն ու տալիս չձանձրանալու հնարավորություն։ Երբ սկսում ենք կարևորել տարբեր տեսակետներ ու քայլ չանել, նկատում ենք, որ մեր կյանքը նույնն է մնացել։ Մարդը պետք է մտածի, որ ինքը բոլոր չէ, ինքն անհատ է։ Ով այդպես է մտածում, նա էլ սկսում է կառավարել մյուսներին, որոնք ողջ կյանքում այդպես էլ բոլոր են մնալու»։
Նաիրան ասաց, որ հիմա բիզնեսով է զբաղվում։ Նա ժպիտով ասաց, որ ատում է «ալարել» բառը, այդ երևույթի հետևանքով մարդիկ տարիներ շարունակ նույն տեղում են դոփում։
«Այո՛, դեպքեր եղել են, որ ես էլ եմ ալարել։ Ունեցել էի բիզնես կառուցելու առաջարկ հենց եղբորիցս, սակայն բավականին ժամանակ անց եմ վերադարձել առաջարկին ու քայլ արել։ Դա այն ժամանակ էր, երբ ես հետ նայեցի ու հասկացա, որ այդքան գործունեության արդյունքում ես հիմա ունեմ միայն անուն-ազգանուն, բայց ես չգիտեի՝ ինչպես բյուջե ունենամ, մայրիկիս ու դստերս տալու այն ամենը, ինչն իրենք ուզում են։ Իմ պետությունն ինձ այդ հնարավորություն չէր տալիս։ Համենայն դեպս, իմ մասնագիտությունն այստեղ ունի տարածաշրջանային սահմանափակումներ և չկա այն գնահատականը, որը պետք է լիներ։ Ինչու չանել մի բան, որով դու կարող ես շատ ավելի վաստակել ու ունենալ քեզ, քո ընտանիքին բավարարող եկամուտ»,֊ասաց Նաիրան։
Դերասանուհին նշեց, որ շատ են նաև վախերը․ «Կարծես մենք մեզնից վախեցած լինենք։ Մտածում ենք՝ ռեժիսորն է, պրոդյուսերն է մի բան կասի, կնկարահանվենք, մեր գումարը կստանանք ու վերջ։ Բան չունեմ ասելու, ես դա սիրով եմ արել և պաշտում եմ իմ մասնագիտությունը, հետագայում կրկին կլինեմ իմ սիրելի ոլորտում, սակայն իմ մասնագիտությունը կփորձեմ ավելի ճիշտ օգտագործել և ստանալ այն եկամուտը, որը ես եմ ուզում, ոչ թե հարմար է ռեժիսորին կամ պրոդյուսերին»։
Դերասանուհին վստահեցրեց, որ իր մասնագիտական ոլորտ դեռ վերադառնալու է․ «Մարդիկ ինձ կրկին կտեսնեն էկրանին, սակայն սա դադար է, որն ինձ պետք էր։ Ես բիզնեսով եմ զբաղվում, ինչն ինձ հնարավորություն է տալիս վաստակելու և ապագաս կառուցելու։ Երբ արդեն հասնեմ այն կետին, որն ինքս եմ ուզում, ես կորոշեմ որտեղ պետք է լինեմ և ինչպես։ Անգամ այս դադարի ընթացքում ես առաջարկների պակաս չունեմ»։
Դերասանուհու խոսքով՝ իրեն ոգևորում են մայրն ու դուստրը, սակայն իր միակ մոտիվատորն ինքն է․ «Մայրիկս էլ, աղջիկս էլ ինձ ոգևորում են, սակայն նրանք մոտիվատոր չեն կարող լինել, յուրաքանչյուրն իր կյանքում ինքն է մոտիվացիաներ հորինում։ Որքան էլ կողքից հորդորեն, ասեն, ոգևորեն, դուք որևէ բան չեք կարող անել, եթե ինքներդ դա չեք ցանկանում։ Իմ ներկայիս կյանքն ինձ լիարժեք է դարձրել»։
Դերասանուհին չի հերքում, որ միայնակ չէ, բայց կողակցի մասին խոսել չցանկացավ՝ միայն ակնարկելով, որ անձնականում փոփոխություններ կան․ «Իմ ամբողջ գործունեության ընթացքում ես իմ կյանքը սկուտեղի վրա մատուցել եմ հասարակությանը։ Հիմա ուղղակի չեմ ցանկանում խոսել այդ թեմայով»։
Նաիրայի խոսքով՝ ուժեղ ու մոտիվացված կանայք վախեցնում են տղամարդկանց, սակայն հարց է՝ ո՞ր տղամարդկանց․ «Եթե տղամարդն իր ոտքերի վրա կայուն է, գիտի՝ ինչ է ուզում և ուր է գնում, չի վախենա։ Կինն իր կանացիությամբ, ճկուն մտքով նման տղամարդկանց ոգեշնչում է, ոչ թե ղեկավարում, իսկ մյուս տղամարդիկ, որոնք նախընտրում են խոհանոցում մոխրագույն առնետիկներ, չեն կարող լինել զորեղ ու հաջողակ։ Իմաստուն տղամարդիկ ուժեղ կանանց են ընտրում, քանի որ եթե նայենք ողջ պատմությունը, յուրաքանչյուր կայացած, հարուստ, հզոր տղամարդու մեջքի հետևում կանգնած է իմաստուն, ուժեղ կին»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ