«Հասարակության կարծիքն ինձ համար մեծ նշանակություն ունի»․ Ծովինար Մարտիրոսյանը՝ ընտանիքի անդամների քննադատության, գեղեցիկ երևալու բարդույթը հաղթահարելու և չհասկացված լինելու անհանգստության մասին
Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն այժմ նկարահանվում է «Փափուկ խաղալիք» սիթքոմում և «Սիրուն Սոնա» հեռուստասերիալում։ Ըստ դերասանուհու՝ միաժամանակ երկու տարբեր նախագծում իրարից շատ տարբեր կերպարներով ներկայանալն անչափ կարևոր է։ Ծովինարը նշեց, որ ունեցել է չհասկացվելու և չսիրվելու անհանգստություն, սակայն ամեն ինչ հաջողվում է, երբ աշխատանքը պատասխանատվությամբ ես կատարում։
Վերջին շրջանում բարդույթներից ազատվելու, քննադատություններն առավել հանգիստ տանելու և միաժամանակ տարբեր կերպարներով ներկայանալու բարդ կողմերի մասին Ծովինարը պատմել է Tert.am Life-ին։
«Միաժամանակ և՛ հումորային, և՛ դրամատիկ կերպարներով ներկայանալը բարդ է, սակայն բացասական կողմեր չունի։ Բազմապրոֆիլությունը դերասանի համար շատ արդյունավետ է։ Ես այն երջանիկներից եմ, որոնք կարիերայի ընթացքում հնարավորություն են ստացել իրարից ծայրաստիճան տարբեր կերպարներով լինել էկրանին։ Ստեղծագործական կյանքում միշտ եղել են այդ տարբերությունները, աշխատել ու աշխատում եմ կերպարները հնարավորինս բնական տեղ հասցնել։ Հեռուստադիտողների արձագանքներից միշտ էլ կարելի է հասկանալ՝ հավատացե՞լ են, ստացվե՞լ է, հաջողե՞լ ես։ Չհասկացված ու չսիրված լինելու վախը բոլորս ունենք»,- ասաց Ծովինարը։
Դերասանուհին ժպիտով նկատեց, որ «Սիրուն Սոնա» նախագծում իր կերպարը բավականին դրամատիկ է, այս դեպքում պետք է միաձուլվի գյուղական միջավայրի հետ։ Երեխաների հետ միայնակ մնացած կնոջ զգացմունքայնությանը, հաջորդում է «Փափուկ խաղալիք» սիթքոմում թեթև, հումորային, բամբասկոտ ու քաղքենի կնոջ խառնվածքը։
«Իսկապես շատ տարբեր էմոցիաներ են պետք երկու հերոսներին էլ ճիշտ տեղ հասցնելու համար։ Անընդհատ պետք է աշխատես, որ մի կերպարից լիարժեք ազատվես ու անցնես մյուսին։ Օրերս հեռուստացույցի ալիքներն էի փոխում ու տեսա, որ «Դեպի երազանք» նախագիծը կրկին եթերում է։ Սա էլ ինձ ուրախացրեց, որովհետև հիմա էկրանին երեք իրարից շատ տարբեր կերպարներով եմ»,-ասաց Ծովինարը։
«Սիրուն Սոնա» նախագծում Ծովինարի կերպարն առանց շպարի է։ Էկրանին տգեղ չերևալու բարդույթը դերասանուհին հաղթահարել է։ Ըստ նրա՝ պետք է բավականին երկար ճանապարհ անցներ, որպեսզի հաղթահարեր գեղեցիկ լինելու կամ շահավետ դիտակետից հեռուստադիտողներին ներկայանալու բարդույթը․ «Իհարկե կադրի գեղագիտությունը պահելով՝ դու չպետք է մտածես գեղեցիկ կամ տգեղ լինելու մասին։ Կա խնդիր՝ դու պետք է լինես հնարավորինս բնական ու անկեղծ, մտածես քո կերպարի, նրա ապրումների ու բնավորության մասին։ Եթե դու էկրանին ես աղքատ կնոջ կերպարով, թանկարժեք հեռախոսով չես կարող եթերում լինել։ Նման դեպքեր լինում են մեր հեռուստատեսային իրականության մեջ, սակայն դա ճիշտ չէ»։
Ծովինարը ժպիտով ասաց, որ հեռուստադիտողներն իրեն տարիներ շարունակ տեսնում են և արդեն գիտեն, թե ինքն իրականում ինչ տեսք ունի․ «Չեմ վախենում տգեղ երևալուց, ես այն դերասանուհիներից եմ, որոնք բնականության հետ հաշտ են, չունեն առանց դիմահարդարման էկրանին լինելու խնդիր։ Անշուշտ այս մտքին հասնելու համար ինձ պետք էր ճանապարհ անցնել, տարբեր այլ փորձառությունների հետ ձեռք բերել նաև մասնագիտական մեծ փորձ։ Հանդիսատեսն ու հեռուստադիտողը քեզ ճանաչում են, ու դու ներքին վստահություն ես ունենում, որ նրանք քեզ գիտեն այնպիսին, ինչպիսին կաս։ Ծիծաղելի է մտածել, որ դու կարող ես մարդկանց ինչ-որ բանով զարմացնել, առավել ևս, գեղեցկությամբ։ Իմ արտաքինն ինձ լիովին դուր է գալիս։ Ես փոքրիկ կնճիռներ ունեմ, որոնք շատ-շատ եմ սիրում, քանի որ դրանք խորհրդանշում են անցածս ճանապարհը։ Տարիքս էլ եմ շատ սիրում և հեռուստադիտողներիցչեմ թաքցնում։ Վերջերս հասկացա, որ անհապաղ պետք է ազատվել բարդույթից՝ լինելով համահունչ ինքդ քո և կերպարիդ հետ»։
Չնայած արտաքնի հետ կապված ընկալումները դերասանուհուն չեն հետաքրքրում, քանի որ կարևորում է մասնագիտական որակով աշխատանքը, մյուս բոլոր դեպքերում նա անչափ կարևորում է հասարակության կարծիքը․ «Ես մարդկանց կարծիքը հաշվի առնող եմ, որովհետև ապրում եմ հասարակության մեջ։ Հասարակության կարծիքն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի։ Ամեն դեպքում, կարևոր է, որ կյանքդ ապրես օրինակելի»։
Քննադատությունների հետ ևս դերասանուհին հաշվի է նստում։ Ասում է՝ ժամանակին բավականին բուռն է արձագանքել տարբեր տեսակետներին․ «Կար ժամանակ, երբ քննադատությունները սրտիս մոտ էի ընդունում ու մտածում, թե դրանք երբեք տեղին չեն լինում։ Սակայն փորձ ձեռք բերելով՝ խոհեմաբար ես մոտենում դրանց, տարբերում առողջ քննադատությունն անառողջից, դու գիտես՝ որտեղ սխալվեցիր և մարդիկ ինչի մասին են խոսում։ Քննադատություններին պետք է դիմանալ, եթե կարիք կա, նաև մտածել դրանց ուղղությամբ»։
Ծովինարն ասաց, որ քննադատությունների պակաս մասնագիտական տեսանկյունից չի ունենում, քանի որ մայրը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյան է, ով աշխատում է Սունդուկյանի անվան թատրոնում, ամուսինը՝ Նարեկ Հախնազարյանը ևս դերասան է։ Մասնագիտական բուռն քննարկումները միշտ նրանց ընտանիքում մեծ տեղ են զբաղեցնում․ «Իմ երկու ամենամեծ քննադատները մայրիկս ու ամուսինս են։ Բախտս շատ է բերել, որ կյանքս կապել եմ իմ մասնագիտության մարդու հետ։ Նարեկը շատ պրոֆեսիոնալ դերասան է, սիրում է իր գործն ու մեծ պատասխանատվությամբ է մոտենում դրան։ Մասնագիտական վեճեր հաճախ ենք ունենում, լինում են նաև համաձայնություններ։ Նման պահերին ես գիտեմ, որ զրուցում եմ ոչ թե ամուսնուս կամ մայրիկիս, այլ պրոֆեսիոնալ դերասանների հետ»։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի