«Վերջերս ինձ հետ եղան դեպքեր, որոնցից ես իմաստնացա»․ Զառա Սահակյանը՝ 33-ամյակի, որդու զվարճալի անակնկալի ու կյանքը վերաիմաստավորելու մասին
Women’s Club նախագծի մասնակից Զառա Սահակյանն այսօր տոնում է 33-ամյակը։ Զառայի տոնական օրվա բարձր տրամադրությունն ապահովել ու դեռ շարունակում է ապահովել որդին՝ Նոյը։ Նա մայրիկի համար անակնկալ է պատրաստել, թե ինչ զվարճալի ավարտ է ունեցել փոքրիկի անակնկալը, Զառան պատմել է Tert.am Life-ին։ Նա նաև խոսել է վերջին դեպքերի մասին, որոնք իրեն ստիպել են վերաիմաստավորել կյանքը։
«Քանի որ սովորություն չունեմ տարեդարձիս հետ կապված մեծ ծրագրեր կազմել, արդեն տրամադրված էի, որ այսպես է լինելու,- ասաց Զառան ու ծիծաղելով շարունակեց,- Մի արտակարգ ծնունդ ստացվեց, ես շատ գոհ եմ, որ հենց այսպես եղավ։ Սա իմ տոնն է, ես ամեն տարի ուղղակի անում եմ այն, ինչ ուզում եմ։ Հնարավոր է՝ ցանկություն լինի ողջ օրը պառկած անցկացնել, հենց այդպես էլ անեմ։ Ոչ մի ցուցադրական բան երբեք չեմ անում, չեմ սիրում պարտադրական ու պաշտոնական հավաքույթներ։ Եթե ընկերներիս ու ընտանիքիս հետ պետք է հավաքվենք, դա կազմակերպում եմ անմիջական ձևով»։
Խոսելով որդու պատրաստած անակնկալի մասին՝ Զառան ասաց․ «Շատ զվարճալի բան ստացվեց, որից նաև անչափ հուզվել էի։ Նոյը, որոշել էր անակնկալ անել ու պատուհանից ինձ ծաղիկներ նվիրել, սակայն փունջը ոչ մի կերպ չէր տեղավորվում ու պատուհանի լայնությունից ներս չէր մտնում։ Ինքն անընդհատ ինձ զգուշացնում էր, որ մնամ ճաշասենյակում, պատուհանին մոտ չգնամ։ Վերջը ստիպված դռնից ներս բերեց։ Մինչև հիմա դեռ տպավորությունների տակ եմ ու հիշելով՝ ծիծաղում եմ։ Օրվա հիմնական ուրախությունն իմ տղան է պարգևել՝ նամակ, շնորհավորանք ու տորթ»։
Զառան ասաց, որ տարեդարձի օրն ինքը հետաքրքիր զգացմունքներ է ունենում․ «Որոշ չափով ես նաև տխրում եմ, այս տխրությունը հոգեբանական է։ Քանի որ այդ օրը լինում ես բոլորի ուշադրության կենտրոնում, դու պարփակվում ես, ունենում ես սպասումներ ու սպասելիքներ։ Չեմ կարող ասել, որ սա ինձ համար սովորական մի օր է, որովհետև այդպես չէ․ ես մեկ տարի մեծացա, ինչպե՞ս սովորական նայեմ դրան։ Սա էլ է մի փոքրիկ պատճառ տխրելու համար»։
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Զառան պատմել էր, որ հյուրախաղերի, ապա մեկուսացման հետևանքով որդուն երկու ամիս չի տեսել։ Նա նշեց, որ տղայի հետ հանդիպելուց հետո, ամեն ինչ վերաիմաստավորվել է․ «Վերջերս ինձ հետ եղան դեպքեր, որոնցից ես իմաստնացա։ Երբ վիրուսային իրավիճակի պատճառով մենք կանգնած էինք սահմանին, անորոշություն էր տիրում, թռիչքներ էին չեղարկվում, մի պահ զգացի, որ այդ պահին երազանքս մեկն էր՝ որդուս գրկելը։ Հետո, երբ կարողացանք գալ Հայաստան, ես մեր տնից մի քանի մետր այն կողմ կանգնած էլի զգացի, որ մտովի երազում եմ Նոյին պինդ գրկելու մասին։ Տասնչորս օր կարանտինում գտնվելու ընթացքում այդ միտքն անընդհատ տանջում էր ինձ։ Ես հյուրախաղերի էի գնացել ու երբ սահմանները բաց էին, ամեն ինչ կարգին էր, գուցե չէի գնահատել այն, ինչն ունեի։ Մտածում էի՝ շրջագայությունը կավարտվի, կգամ ու Նոյին կտեսնեմ, բայց, արի ու տես, որ պետք է գնահատես հենց այդ վայրկյանը, այն ամենը, ինչն ունես հիմա։ Հետոն այնքան կասկածելի է ու դա բառիս բուն իմաստով զգացի մաշկիս վրա»։
Զառան ասաց, որ դա մի խթան էր, որպեսզի վերաիմաստավորի իր կյանքը․ «Իմ թանկ ու կարևոր մարդիկ կողքիս են՝ էլ ի՞նչ երանելի իրականության մասին ես մտածեմ։ Իհարկե, ունեմ նպատակներ, բայց ես չեմ ուզում որ այդ նպատակները փոխարինեն իմ ներկայիս իրականությանը։ Դրանք նպատակներ են, որոնք ուղղակի լրացնելու են մեր կյանքը։ Ես շնորհակալ եմ ունեցածիս համար և գնահատում եմ կյանքս։ Ասում ենք՝ երջանկություն, երազանքներ ու դրանց ձգտելու ֆոնին մոռանում ենք, որ ապրում ենք այդ երջանկությունը։ Պետք է դա կորցնել կամ կանգնել կորցնելու վտանգի առաջ՝ նոր գնահատել, որ դա էր երջանկությունը։ Գուցե ավելի վաղ ես ուրիշ բան ասեի, բայց հիմա նայում եմ կյանքիս ու ասում՝ ես երջանիկ եմ։ Սկսել եմ ամեն ինչ ուրիշ ձև գնահատել»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ