««Միսս Աշխարհ»-ում իմ կյանքի ամենամեծ վիրավորանքն եմ զգացել». Լիանա Ոսկերչյանը` Գեղեցկության մրցույթի, իր հիվանդության և կարևոր նպատակի մասին
«Միսս Աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանի համար շատ կարևոր է իր թագը պատվով կրելը ոչ միայն որպես Գեղեցկուհի, այլև ժպիտներ տարածող մարդ։ Tert.am Life- ը հետաքրքիր բացահայտումներով զրույց է ունեցել Լիանայի հետ։
Այս ծրագիրը շատ կարևոր է թե՛ ինձ, թե՛ երեխաների համար
Տիտղոսը ստանալուց հետո Լիանան բարեգործական տարբեր ակցիաներ է իրականացրել, սակայն կա մեկը, որը նրա համար կարևորագույն երազանք ու նպատակ է։
«Նորքում դպրոց կա լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար։ Ես իրենց հետ արդեն մտերմացել եմ, ուզում էի իրենց համար խոհարարական դասեր կազմակերպել, սակայն խոսեցի տնօրենի հետ ու հասկացա, որ խնդիրն ավելի խորքային է. իրենք չունեն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն։ Դպրոցում տարբեր արհեստներ են սովորում, բայց դրանք մասնագիտություն չեն դառնում։ Որոշեցինք դպրոցին կից քոլեջ բացել, որտեղ առաջին փուլում կլինեն խոհարարական և վարսավիրական բաժիններ։ Հուսով եմ՝ հետագայում կընդլայնենք բաժինները»,-պատմեց Լիանան ու հավելեց, որ մարտին պետք է սկսեին գործնական փուլը, սակայն երկրում հաստատված արտակարգ իրավիճակը խափանեց ծրագրերը։
«Քոլեջը կահավորելու համար երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք պետք է անեինք, սակայն այն հետաձգվեց արտակարգ դրության պատճառով։ Հիմա մտածում եմ օնլայն վաճառքի տարբերակի մասին։ Հասկանում եմ, որ հիմա ճգնաժամային իրավիճակ է, բայց չեմ ուզում երեխաները ևս մեկ տարի սպասեն»,- ասաց նա։
Պահանջված մոդել չդարձա, որովհետև...
Որպես մոդել՝ Լիանան մասնակցում է տարբեր նկարահանումների, սակայն Հայաստանի ամենապահանջված մոդելներից չէ, թեև կրում է Գեղեցկուհու տիտղոսը։ Լիանան նկատեց, որ այս տիտղոսը քիչ կապ ունի մոդելինգի հետ։
«Ամբողջ աշխարհում Գեղեցկուհու առաքելությունը ժպիտներ տարածելը, բարեգործություն անելն է»,- ասաց նա, իսկ դիտարկմանը, որ Գեղեցկուհին կարող է պոդյումային մոդել չլինել, սակայն ամբողջ աշխարհում տարվա ընթացքում ապրանքանիշերի դեմք է դառնում, բազմաթիվ առաջարկներ է ունենում, նա արձագանքեց. «Ենթադրում եմ, որ դա գեղեցկության մրցույթներ անցկացնելու տարիների դադարով է պայմանավորված։ Հայաստանում նման փորձ ունեցել են Գոհար Հարությունյանը, Լուսինե Թովմասյանը, սակայն իրենց դեպքում էլ դա եղել է տիտղոսը ստանալուց որոշ ժամանակ անց։ Ես հիմա ավելի կենտրոնացած եմ տիտղոսս արդարացնելու ուղղությամբ, ուզում եմ բարի գործեր անել։ Եթե ամեն տարի ունենանք Գեղեցկուհի, որը որոշ չափով կփորձի լավ գործեր անել, տիտղոսը կդառնա արժեքավոր մի բան»։
Լիանան նկատեց, որ մոդելինգը չի դիտարկում որպես եկամտի հիմնական աղբյուր։ Դեռ ուսանող է, հետագայում մտադիր է խորանալ իր մասնագիտության՝ քաղաքագիտության մեջ։
Արտաքին խնդիրս ինձ նախկինում էր խանգարում, հիմա` ոչ
Գեղեցկուհու տիտղոսը ստանալուց հետո Լիանան սկսեց խոսել արտաքին խնդիրների մասին, որոնք ինքն ունի։ Լիանայից հետաքրքրվեցինք՝ արդյոք անկախ այդ մասին բարձրաձայնելուց երբեմն ունենում է ներքին կռիվներ արտաքնի հետ։
«Ես խնդիր չունեի ցույց տալու, որ տարբեր եմ, ուզում էի ցույց տալ, որ մենք այսպես էլ ենք գեղեցիկ։ Ես զգացել եմ հասարակության ճնշումը արտաքնիս պատճառով։ Իմ դեպքում պատճառը Վիտիլիգո հիվանդությունն է՝ մաշկիս վրա լաքաներ են առաջանում, ես դա չեմ ընտրել, անկախ իմ կամքից է եղել, չեմ կարող բուժել։ Ես ուրախանում եմ, երբ մարդիկ ինձ գրում են, որ իմ խոսքն օգնել է իրենց։ Ինձ համար ամենադժվարն առաջին տարին էր։ Հիմա իսկապես հաշտ եմ այդ ամենի հետ։ Եթե նախկինում փորձում էի հագուստով կամ քսուկներով թաքցնել դա, հիմա ինձ նույնիսկ դուր է գալիս։ Գեղեցկուհու տիտղոսն ինձ շատ օգնեց այդ ինքնավստահությանը հասնելու հարցում»,- ասաց նա։
Շարունակելով խոսել արտաքին տեսքի մասին՝ Լիանան նշեց, որ կարանտինի ընթացքում իր քաշը չի ավելացել, ասում է՝ գիրանալու հակում չունի։ Այս ընթացքում վերադարձել է մանկության սիրելի զբաղմունքներին. չմուշկներ և հեծանիվ է քշում, որով լրացնում է ֆիթնեսով չզբաղվելու բացը։
«Միսս Աշխարհ»-ում իմ կյանքի ամենամեծ վիրավորանքն եմ զգացել
Գեղեցկուհու տիտղոսը ստանալուց հետո Լիանան ինքնավստահության նոր մակարդակի է հասել, սակայն այս ընթացքում էլ կոտրվելու առիթներ ունեցել է։ Ասում է` ամենամեծ հիասթափությունն ապրել է «Միսս Աշխարհ»-ում։
«Երբ մեկնել էի Լոնդոն՝ մասնակցելու «Միսս Աշխարհ»-ին, առաջին օրը դեռ բեյջեր չունեինք, լրագրողները ժպիտով մոտենում էին, հարցնում՝ ո՞ր երկրից եք, պատասխանում էի՝ Հայաստան, ժպիտը մարում էր ու գնում էին։ Ես իմ կյանքի ամենամեծ վիրավորանքն եմ զգացել այդ պահին։ Որքան էլ ինձ զգուշացրել էին, որ քաղաքական ու շատ հարցեր կան, որպես հայ, դա ինձ համար շատ վիրավորական էր։ Սկզբում դա ինձ շատ կոտրեց, սակայն Անգլիայում բնակվող մեր հայրենակիցները, այստեղի հայերը իրենց ջերմ նամակներով ինձ շատ մոտիվացրին։ Բացի այդ, Նորքի դպրոցի երեխաներն ինձ տեսանյութ էին ուղարկել, որում ինձ հաջողություն էին մաղթում, ասում էին, որ շատ են սիրում։ Դա ինձ շատ մոտիվացրեց։ Հենց տրամադրությունս ընկնում էր, այդ հոլովակն էի նայում։ Այն ինձ ուժ էր տալիս, որ պայքարեմ։ Արդյունքում ես օրեցօր այնտեղ ավելի լավ վերաբերմունքի էի արժանանում։ Ես չեմ սիրում և չեմ կարողանում պարել, բայց պարի փորձերի ժամանակ անում էի իմ ուժերից ավելին, անընդհատ կանգնում էի առաջին շարքում։ Դրա շնորհիվ բոլոր պարերի ժամանակ առաջին շարքում էի։ Առաջին անգամ մենք ունեցանք ազգային երաժշտությամբ և տարազով ելույթ «Միսս Աշխարհ»-ի բեմում։ Այդ համարի` բեմում լինելու որոշումն իրենք կայացնում են նախնական քասթինգով։ «Միսս Տաղանդ» փուլի համար էլ քանոն նվագեցի, 100 մասնակցից հայտնվեցի լավագույն հնգյակում։ Մարդիկ տպավորվել էին հայկական քանոնով, դրական արձագանքներ էի ստանում, հարցնում էին՝ ինչպես կարող են այդ գործիքով այլ կատարումներ լսել։ Ես կարողացա ինչ-որ չափով տարածել մեր ազգայինը»,- ոգևորությամբ նկատեց նա։
Հարցին՝ տեսակով հաղթո՞ղ է, Լիանան պատասխանեց՝ պայքարող է։ Դրա մասին վկայում է նաև «Միսս Աշխարհ Արմենիա» մրցութին երկրորդ անգամ մասնակցելն ու հաղթելը։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից