«Չեմ ուզում երեխաներս ունենան այն հոգեվիճակը, որը ես եմ ունեցել իրենց տարիքում». Ստեփան Ղամբարյանը` դուստրերի հարաբերությունների, կորուստների և ընտանիքի մասին
Նրան կարելի է բնորոշել մեկ բառով՝ անկեղծ՝ սկսած իր սխալները չթաքցնելուց մինչև մասնագիտական գործունեություն: Ասում է՝ խաղալ շատ է սիրում, բայց ոչ կյանքում. իր խաղը սկսվում և ավարտվում է բեմում:
Չնայած Ստեփանն անկեղծ է՝ իր ունեցած կորուստների, դժվարությունների, ներքին պատերազմների մասին հազվադեպ է խոսում: Tert.am Life-ը Ստեփանի հետ զրուցել է իր անվան նախապատմության, խիստ տատիկի, անցյալով ապրելու, իր ունեցած կորուստների և դուստրերի մասին է:
-Ստեփան, քչերը գիտեն, որ քեզ անվանակոչել են ի պատիվ քո հոր՝ բալետի արտիստ Ստեփան Ղամբարյանի: Երբ փոքր էիր, գիտակցու՞մ էիր պատասխանատվության այն չափը, որը քո ուսերին էր:
-Վերջերս այնքան էի ուզում խոսել հորս մասին, բայց չէի ուզում արհեստածին լիներ: Չգիտեմ՝ այն ժամանակ պատասխանատվության զգացում կա՞ր իմ մեջ, թե՝ ոչ: Ինձ անվանակոչել է տատիկս, որպեսզի հորս գործի շարունակողը լինեմ: Հայրս միշտ օգնել է ինձ իր խորհուրդներով: Կարծում եմ՝ ոչինչ պատահական չի լինում. ի վերուստ էր տրված, որ ես կրեմ հորս անունը: Ուրախ եմ, որ արդարացրել եմ այն նպատակներն ու հույսերը, որոնք տատիկս կապել է իմ անվան հետ:
-Հայրդ թո՞ւյլ էր տալիս դիպչել կրակին ու սեփական փորձով համոզվել, որ կայրվես, թե՞ զգուշացնում էր, որ տաք է՝ այդպիսով պաշտպանելով քեզ:
-Իմ ամբողջ կյանքն է անցել սեփական փորձով: Հայրս փոքրուց թույլ է տվել, որ սխալներ անելուց հետո հասկանամ՝ որն է ճիշտը: Այրվելը հաճելի չէ, ցավոտ է, բայց միայն այրվելուց հետո է, որ այլևս կրակին չես դիպչի: Երբ ինչ-որ գաղափար մտնում է ուղեղիդ մեջ, մինչև այն չիրագործես, չես հանգստանա: Պետք է այրվել, ընկնել, ցավ զգալ, որպեսզի այլևս չկրկնես այդ սխալները:
-Քո երեխաներին նույն սկզբունքո՞վ ես դաստիարակում:
-Ես վախենում եմ նրանց այդ սկզբունքով դաստիարակել: Հիմա այլ ժամանակներում ենք ապրում, մեր ծնողները լրիվ այլ ժամանակներում են ապրել: Սխալ է այսօր երեխաներին դաստիարակել այն սկզբունքներով, որոնցով շատ տարիներ առաջ ինձ են դաստիարակել: Մեր երեխաները տարբերվում են մեր սերնդից, ծնվում են պատրաստի ձևավորված բնավորությամբ: Աղջիկներս այնպիսի հարցեր են տալիս, որ զարմանում եմ:
Իմ դաստիարակության մեջ շատ մեծ դեր է ունեցել մայրական տատս: Նա չոր, ջղային, խիստ կին էր, քաղցր խոսքեր չէր ասում: Հիմա շատ եմ արժևորում նրա այդքան խիստ վերաբերմունքը:
-Փոքրիկ Ստեփանին այդպիսի վերաբերմունքը չէ՞ր չցավեցնում…
-Այո, դրանից վիրավորվում էի: Ինձ թվում էր՝ տատիկս ինձ չի սիրում: Չեմ ցանկանա իմ երեխաները ունենան այն հոգեվիճակը, որը ես եմ ունեցել իրենց տարիքում:
-Որտեղի՞ց են գալիս քո արմատները, բնիկ երևանցի՞ ես:
-Պապիկիս հայրն ու մայրը գաղթել են Մուշից: Սկզբում Սիլաչի թաղամասում են ապրել, հետո՝ Կոնդում, հետո՝ Փավստոս Բյուզանդ փողոցում: 1900-ականների սկզբներին տեղափոխվել են Մաշտոցի պուրակ և տուն կառուցել: Այդտեղ է ծնվել պապս՝ Գուրգեն Ղամբարյանը, հայրս՝ Ստեփան Ղամբարյանը: Մաշտոցի պուրակում է իմ գերդաստանի պատմությունը:
-Հիմա Մաշտոցի պուրակում նորակառույցներ են, չկա քո մանկության տունը: Ինչպե՞ս դա անդրադարձավ քեզ վրա:
-Անասելի ցավոտ է: Մաշտոցի պուրակում է անցել իմ մանկությունն ու պատանեկությունը: Դժվար է մեր տան տեղում տեսնել անճոռնի երկնաքերեր, որոնք անհասկանալի ճարտարապետություն ունեն: Եթե մեր տան փոխարեն յուրօրինակ մի վայր կառուցեին, սիրտս այսքան չէր ցավի: Մեր փողոցը շատ կոլորիտային էր, պետք չէր այսպես աղավաղել: Այդ շենքերը կառուցողները երևանցի չեն եղել, Երևանը չեն սիրել, ուղղակի քանդել են, իմ տունն ինձնից խլել են, ստիպել, որ վաճառեմ: Ատում եմ բոլոր նրանց, ովքեր մեր քաղաքն ու երկիրը չեն սիրում:
-Գիտեմ, որ փոքր ժամանակ գործագործ խաղալ շատ ես սիրել և, ինչպես ինքդ ես նշում, խաղի մեջ խաբսեր ես տվել: Կյանքում կարողանու՞մ ես խնդիրներից խաբսեր տալիս:
-Չկա այնպիսի մարդ, ով երբեմն խաբսեր չտա, այդ թվում՝ ես: Կարևորն այն է , որ այդ խաբսերը որևէ մեկի հաշվին չեմ տալիս: Եթե ես մտնում եմ մի խաղի մեջ, որտեղ դիմացինս գիտի, որ կարող եմ խաբսեր տալ, ես էլ գիտեմ, որ ինքը կարող է, ուրեմն՝ մաքսիմալ ազնիվ ենք: Խաբսեր տալիս եմ այն դեպքում, երբ բոլոր կողմերը տեղյակ են լինում այդ մասին: Ես ազնիվ եմ իմ խաղի մեջ: Յուրաքանչյուր անազնիվ բան պարտություն է: Չես կարող հաղթել, հասնել վերջնակետին, եթե ճանապարհիդ անազնվության ոտնահետքեր են: Նույնիսկ, երբ կորպորատիվ միջոցառումներ եմ վարում, մաքսիմալ անկեղծ եմ: Բեմից դուրս ընդհանրապես չեմ խաղում: Եթե սկսեմ կյանքում դերասանություն անել, էներգիաս կսպառվի: Կյանքում հավաքագրում եմ էներգիան և բեմում բաց թողնում:
-Ստեփան, առաջին անգամ հայր դարձար վաղ տարիքում՝ 20 տարեկան էիր, դրանից հետո երկար ճանապարհ անցար՝ բաժանվեցիր, երկրորդ անգամ ամուսնացար Անի Ամիրյանի հետ, երկրորդ բալիկդ ծնվեց, երբ արդեն 30 տարեկան էիր և ավելի հասուն: Կա՞ն սխալներ, որոնք թույլ ես տվել ավագ դստերդ՝ Իռենի դեպքում ու չես կրկնել փոքրիկիդ՝ Մարտայի դեպքում:
-Կլինեն հաստատ: Երիտասարդ տարիքում այլ կերպ ես մտածում, արյունը եռում է երակներումդ, տարբեր խենթությունների ես ընդունակ: Թե՛ Իռենը, թե՛ Մարտան փոխել են իմ կյանքը: Երկուսի հետ էլ խիստ չեմ եղել, երեխաներիս հետ ընկերներ ենք: Իռենը բնավորությամբ ավելի զուսպ է, հիմա իր մոտ անցումային տարիք է: Մարտան դեռ փոքր է, շատ աշխույժ է, ակտիվ: Կարևորը՝ երկուսն էլ ինձ հետ ազնիվ են:
Ի երջանկություն ինձ՝ իրենց հարաբերություններն իրար հետ ևս հրաշալի են: Չեն պատկերացնում իրենց կյանքն առանց մեկը մյուսի: Իռենն ամբողջ օրը Մարտայից է խոսում, Մարտան էլ՝ Իռենից: Նրանց լավ հարաբերություններն իմ կյանքի գլխավոր ձեռքբերումներից է:
- Մինչև հիմա ընդունու՞մ ես այն խորհուրդները, որոնք մարդիկ քեզ տալիս են:
-Ես միշտ սիրով եմ ընդունել կողքից ինձ տրվող խորհուրդները, հիմա էլ խորհուրդներ եմ հարցնում ու ընդունում դրանք: Վերջին երեք ամսվա ընթացքում շուրջ 3000 էջ գիրք եմ կարդացել, ֆիլմեր դիտել: Հետաքրքիր է, որ իմ մեջ ոչինչ չի ավելացել, միայն հարցերն են շատացել:
-Ո՞վ է այն մարդը, ում հետ Ստեփանը մաքսիմալ անկեղծ է:
-Ես: Ինքս ինձ հետ վեճի մեջ եմ մտնում, երբեմն ներքին ձայնս է հաղթում, երբեմն էլ՝ ես: Եթե ներքին ձայնս ավելի շատ հաղթանակներ տանի, կսկսեմ ավելի ճիշտ ապրել: Երբ մենակ եմ լինում մեքենայի մեջ, բարձրաձայն խոսում եմ Աստծո հետ, կիսվում իմ մտքերով, պատմում եմ իմ խնդիրների, կորուստների ու դժբախտությունների մասին: Պատասխանը, երբեմն, ստանում եմ, երբեմն՝ ոչ: Աստծո հետ կապը դեռ փոքրուց եմ զգացել, իմ կյանքում Աստված միշտ ներկա է:
Միշտ ինձ հետ են Գրիգոր Նարեկացու «Նարեկը» և «Աստվածաշունչը», թեև վերջին տարիներին չեմ կարդացել: Ինչպես շատերի, այնպես էլ իմ դեպքում բարդ է «Աստվածաշունչը» իր պարզության մեջ բարդ է ընկալելը, այդ կանոններով ապրելը: Լինում է նաև, որ սկսում եմ աշխարհիկ կյանքով ապրել, բայց, վաղ, թե ուշ, անառակ որդու պես հետ եմ գալիս դեպի Նա: Այս կյանքում շատ գայթակղություններ կան, սատանան ամենուր է, բայց ինձնից հեռու է:
-Քո հարցազրույցները կարդալիս նկատել եմ, որ անցյալի մարդկանց մասին ներկայով ես խոսում: Անցյալը բաց թողնել չես ուզում, որովհետև անցյալում քեզ երջանկացրած մարդկանցից շատերը ներկայում չկա՞ն:
-Ես անընդհատ հետ չեմ նայում, չեմ կառչում անցյալից, հետս քարշ չեմ տալիս, ուղղակի չեմ մոռանում անցյալս: Ես չեմ մոռանում իմ մանկությունը, որովհետև իմ մի մասնիկն է: Իմ անցյալի սխալներով, կորուստներով եմ այն Ստեփանը, որն այսօր կամ:
Ներկայում, այո, չեմ կարողանում գտնել այնպիսի մարդկանց, որոնց կորցրել եմ: Ցավոք սրտի, ինչքան փորձեցի փոխարինել գոնե մեկին, ով ինձ կհիշեցնի անցյալիս մասին, չկարողացա: Համակերպվեցի այդ մտքի հետ՝ հասկանալով, պետք չէ որևէ մեկին համեմատել այն մարդկանց հետ, ում ես կորցրել եմ: Անցյալիս հետ ձեռք-ձեռքի բռնած հիմա առաջ եմ շարժվում: Քանի ես ապրում եմ, իմ ընկերները՝ Էդգարն ու Արեգը ևս ապրում են (խոսքն Էդգար Էլբակյանի և նրանց երրորդ ընկերոջ մասին է, ովքեր դժբախտ պատահարի զոհ դարձան): Մինչև հիմա որևէ քայլ անելուց առաջ խորհրդակցում եմ նրանց հետ, այսինքն՝ ինքս ինձ տալիս եմ հարցը և ենթադրում Արեգի ու Էդգարի պատասխանը:
-Էդգարի երգերին նոր շունչ տալով՝ նրան կարծես ներկա բերեցիր:
-Դա իմ կյանքի ամենակարևոր առաքելությունն էր: Մյուս երգերը ևս նախատեսում եմ թողարկել, բայց ուրիշ ձևաչափով: Տաղանդավոր ընկերներիս հետ միասին կհիմնենք մեր նվագախումբը, մյուս երգերն ինքներս կկատարենք:
-Քո ունեցած կորուստները քեզ կոփե՞լ են:
-Միանշանակ: Անխոցելի մարդիկ, իհարկե, չկան: Բայց ինչ-որ առումով հիմա ավելի ուժեղ եմ, քան առաջ, հուզական դաշտս կայուն է:
Ապրածս այլևս հետ չեմ բերի: Փոշմանում եմ միայն չարված քայլերիս համար, որոնք փորձում եմ փոշմանելուց հետո անել: Տարիների հետ սկսում ես չփոշմանել, ավելի ստաբիլ ես դառնում:
-Հե՞շտ ես ներում:
-Ցավոք սրտի, շատ հեշտ: Կցանկանայի ուրիշ տեսակ լինել: Հիմա յուրաքանչյուր հարցում իմ մեջ մեղքի զգացում կա, որն ինձ տանջում է: Ուզում եմ ազատվել այդ զգացումից, բայց չի ստացվում:
-Շա՞տ են մարդիկ, ում ինքդ ես խոցել:
-Ամեն օր եմ խոցում, բայց հուսով եմ՝ ոչ մեկին այնքան խորը չեմ խոցել, որ ազդի իր ճակատագրի վրա: Եթե նույնիսկ այդպիսի բան է եղել, արժանացել եմ ներման: Երբ նեղացնում եմ դիմացինիս, հոգեպես չեմ կարողանում հեշտ տանել դա, ծանրանում է խղճիս: Ամեն օր իմ ընտանիքի անդամներից, մտերիմներից ներողություն եմ խնդրում, առիթը բաց չեմ թողնում:
Մարիամ Խաչատրյան
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»

Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան – «Սիրո բառարան»

Տեսահոլովակի պրեմիերա․PROJECT LA- «Տուն»

Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի ելույթը կիսաեզրափակչում

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե «Իմ Շուշի»

Երգի պրեմիերա․Գոռ Հակոբյան «Ռետրո դիսկո»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան «Էլ պիտի չլռեք»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արման Հովհաննիսյան & Ավրահամ Ռուսսո - «Հանինա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Նանուլ - «Play Tur»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սևակ Խանաղյան- «Քեզ պահիր»

Անժելա Սարգսյանը՝ պոռնո սկանդալի, Հայ Առաքելական եկեղեցուց շեղվելու մասին

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան - «Կխոսենք»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան - «Հակաթույն»

Տեսահոկովակի պրեմիերա․ Արթուր Խաչենց և Ափօ Սահակեան․«Կյասս Քիսս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Զիլինա, զիլինա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գայա Արզումանյան - «Կարոտում եմ»

Տեսահոլովակի պրեմիերա. Շպրոտ - «Պուլպուլակ»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:51 • 18.05.22 Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»
-
16:00 • 16.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան – «Սիրո բառարան»
-
11:10 • 12.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․PROJECT LA- «Տուն»
-
00:55 • 11.05.22 Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի ելույթը կիսաեզրափակչում
-
20:45 • 08.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե «Իմ Շուշի»
-
10:25 • 05.05.22 Երգի պրեմիերա․Գոռ Հակոբյան «Ռետրո դիսկո»
-
14:09 • 04.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան «Էլ պիտի չլռեք»
-
10:16 • 04.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արման Հովհաննիսյան & Ավրահամ Ռուսսո - «Հանինա»
-
15:27 • 02.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Նանուլ - «Play Tur»
-
14:41 • 29.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սևակ Խանաղյան- «Քեզ պահիր»
-
18:35 • 11.04.22 Անժելա Սարգսյանը՝ պոռնո սկանդալի, Հայ Առաքելական եկեղեցուց շեղվելու մասին
-
16:23 • 11.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան - «Կխոսենք»
-
15:06 • 11.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան - «Հակաթույն»
-
14:06 • 10.04.22 Տեսահոկովակի պրեմիերա․ Արթուր Խաչենց և Ափօ Սահակեան․«Կյասս Քիսս»
-
22:13 • 07.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Զիլինա, զիլինա»
-
13:49 • 05.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Գայա Արզումանյան - «Կարոտում եմ»
-
13:31 • 05.04.22 Տեսահոլովակի պրեմիերա. Շպրոտ - «Պուլպուլակ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 15:44 • 03/07 Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին երգել են Կիրկորովը, Անի Լորակը և հայ հայտնիներ. մանրամասներ հարսանիքից (լուսանկարներ) Գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր` Լուսին Ալեքսանյանի հարսանիքի մասնակիցները «Տաշիր» ընկերությունների ղեկավար Սամվել Կարապետյանի քավորությամբ հարսանիքին ներկա են եղել ռուսական շոուբիզնեսի աստղեր Ֆիլիպ Կիրկորո
-
Ժամանց 15:44 • 03/07 Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին երգել են Կիրկորովը, Անի Լորակը և հայ հայտնիներ. մանրամասներ հարսանիքից (լուսանկարներ) Գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր` Լուսին Ալեքսանյանի հարսանիքի մասնակիցները «Տաշիր» ընկերությունների ղեկավար Սամվել Կարապետյանի քավորությամբ հարսանիքին ներկա են եղել ռուսական շոուբիզնեսի աստղեր Ֆիլիպ Կիրկորո
-
Սոցցանցեր 16:46 • 02/07 Ո՞վ է երգում փեսայի՝ հարսին տեսնելու ժամանակ և ո՞վ է քավորկինը․ մանրամասներ՝ Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքից․ (լուսանկարներ) Հարսանիքից պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում գործարարի կինը՝ Շողերինա Ալեքսանյանը, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Ալեքսանյանի տիկինը
-
Ժամանց 15:44 • 03/07 Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին երգել են Կիրկորովը, Անի Լորակը և հայ հայտնիներ. մանրամասներ հարսանիքից (լուսանկարներ) Գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր` Լուսին Ալեքսանյանի հարսանիքի մասնակիցները «Տաշիր» ընկերությունների ղեկավար Սամվել Կարապետյանի քավորությամբ հարսանիքին ներկա են եղել ռուսական շոուբիզնեսի աստղեր Ֆիլիպ Կիրկորո
-
Շոուբիզնես 12:54 • 28/06 Այստեղ հիմա անհավանական ծիրաններ կան. Լեռա Կուդրյավցևան՝ Հայաստանի և Ավետ Բարսեղյանի մասին (լուսանկարներ) Ռուս հաղորդավարւհի Լեռա Կուդրյավցևան օրեր առաջ եկել էր Հայաստան, շրջել Երևանով՝ անդրադառնալով մայրաքաղաքին և ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան և հաղորդավար Ավետ Բարսեղյանին:
-
Շոուբիզնես 13:05 • 27/06 Ավելի լավ է մարդ փորը քաշի, քան թե ուրիշին. Նազենի Հովհաննիսյանը լողազգեստով նոր լուսանկար է հրապարակել Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն այս շրջանում իր հանգիստն է վայելում Հունաստանում և պարբերաբար հրապարակում լուսանկարներ՝ պատմելով անցկացրած հանգստտի մասին:
-
Photographer 15:54 • 27/06 Երազանքները իրականանալու հատկություն ունեն ու սա հենց այդ դեպքերից մեկն է . Սոֆի Դևոյան (լուսանկարներ) Պարուհի Սոֆի Դևոյանը վերջերս իր սիրելիի հետ մեկնել էր Դուբայ ու չնայած նա արդեն վերադարձել է շարունակում է Ինստագրամի իր էջում լուսանկարներ հրապարակել: Սոֆին նաև նշել է, որ Դուբայում կատարվել է իր երազանկը՝ հրապարակելով լուսանկարներ:
-
Շոուբիզնես 11:50 • 29/06 Հեշտ է թռնել, երբ քեզ հավատում են. Մանո Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել Պարուհի Մանե Գրիգորյանն ընտանիքի հետ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ նրանք ծավալում են իրենց մասնագիտական գործունեությունը ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է
-
Հարցազրույց 22:05 • 02/07 ԽՈՒՃԱՊ | «Մնացել եմ սերիալի դերիս տակ». Հայկ Հովհաննիսյանը ՝ սերիալները լքելու և Անի Խաչիկյանի մասին Tert․am Lifeի եթերում է #ԽՈՒՃԱՊ շոուն, որի ընթացքում յուրաքանչյուր շաբաթ կդիտեք՝ ինչպես են հայտնի հյուրերը, մեդիա դեմքերը, շոուբիզնեսի ներկայացուցիչները և, իհարկե, սոցիալական ցանցերի հայտնիներն անցնում «խուճապային
Նորաձևություն
-
13:14 • 04.05.22 Անի Խաչիկյանը նոր լուսանկարներ է հրապարակել
-
11:25 • 03.05.22 Լիքը ես, լիքը դու. Եվա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել
-
16:51 • 02.05.22 Մարինկա Խաչատրյանը փոխել է սանրվածքը
Շոուբիզնես
-
23:38 • 30.06.22 50 Cent-ն արդեն Երևանում է
Ժամանց
-
14:59 • 02.07.22 Այսօր Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է (հոլովակ)