«Հասկացա մի պարզ ճշմարտություն՝ ես էլ կին եմ ու ոչնչով չեմ տարբերվում մյուսներից». Դիանա Մալենկոյի մոնոլոգը
Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն իր կյանքում շատ է կարևորում վայրկյանի դերը: Ասում է՝ միկրովայրկյանում է ծնվում ծրագիրը, միտքը, րոպեի ընթացքում ծնվում է վերլուծությունը, ժամի ընթացքում գալիս է ճշտի և սխալի փնտրտուքը, իսկ օրվա ընթացքում արդեն կայանում է որոշումը: Արդյունքում ձևավորվում է կյանքը:
«Իմ կյանքում այդ վայրկյանները մեծ դեր են խաղում և, գրեթե միշտ, ես վայրկյանների ընթացքում եմ որոշումներ կայացրել: Հետո ինչքան փորձել եմ հասկանալ՝ արժե՞ր պահի տակ այդ որոշումը կայացնել, հասկացել եմ, որ մեկ ամիս հետո էլ նույն որոշմանը կհանգեի»,- ասաց Դիանան:
Tert.am Life-ը լսել է դերասանուհու մոնոլոգն իր ծննդի, կյանքի, վայրկյանների կարևորության, վախերի մասին:
Չծնվելուս հավանականությունը մեծ էր, որովհետև պորտալարս փաթաթված էր եղել վզիս, մերոնք պատմում են, որ ամբողջությամբ կապույտ երեխա էի ծնվել: Մամաս չի հավատացել, որ իր երեխան եմ: Քույրս շատ սիրուն է եղել, իսկ ես ծնվել էի մեծ քթով ու փոքր աչքերով:
Հիմա, երբ աչքերս առավոտյան բացում եմ, առաջինն ասում եմ՝ «Աստված ջան, շնորհակալ եմ, որ ես ապրեցի և հիմա ունեմ այն, ինչ ունեմ»:
Կյանքիս բեկումնային պահն ընտանիքիս հետ Դիլիջանից Երևան տեղափոխվելն էր: Այդտեղից սկսվեցին իմ խնդիրները սոցիումում. Տավուշին բնորոշ բարբառ ունեի, դպրոցում դժվարությամբ էի ձևակերպում գրական խոսքս և էդպես շարունակ մի շարք խնդիրներ կային: Երրորդ դասարան էի, երբ ամեն ինչ փոխվեց. երբեք չեմ մոռանա այդ դրվագը՝ մի քանի վայրկյանում հասկացա մաթեմատիկական խնդրի լուծման տարբերակը, հետո դարձա դասարանի գերազանցիկ աշակերտներից մեկը:
Հետաքրքիր է, բայց իմ կյանքում միշտ վայրկյանները մեծ դեր են խաղացել: Տասնչորս տարեկանում հայտնվեցի հեռուստատեսությունում՝ վարեցի եղանակի տեսությունը, հայտնվեցի ուղիղ եթերում և այդպես սկսվեց ճանապարհս: Առաջին անգամ ուղիղ հեռարձակմամբ խոսելը դժվար էր, հասկանում էի, որ ամեն ինչ այդ մի վայրկյանից է կախված: Այդ պահին ներքին մի ձայն ականջիս շշնջաց՝ խոսիր, խոսեցի ու մինչև հիմա խոսում եմ: Նույն՝ մի վայրկյանն էր :)
Առաջին անգամ ստեցի պապիկիս: Նրա մեքենայի ապակին չէր իջնում, ամբողջ ուժով փորձեցի բարձրացնել ու կոտրեցի: Խաբեցի, ասացի, թե ես չէի: Առաջին սուտ խոսելս, երևի, դա է եղել, խոստովանում եմ ՝ ես եմ կոտրել:)
Ես համաձայն չեմ, երբ ասում են՝ անհնար է առանց ստելու կամ շատ դեպքերում սուտը կարող է փրկել: Ո՛չ: Ես փորձում եմ այդպես չանել. տարբեր իրավիճակներում, երբ կարող եմ ստելով հարթել իրավիճակը կամ փրկել դրությունը, միևնույն է, նախընտրում եմ ճշմարտությունն ասել:
Ինձ սարսափեցնում է մարդկային կորուստների մասին, անգամ, մտածելը: Ժամանակին վախենում էի նաև չսիրված լինելուց (խոսքս հանրային դաշտի մասին չէ), անընդհատ ես էի տարածում, նվիրում իմ սերը: Հիմա հասկացել եմ, որ էդքան էլ լավ չէ, երբ բոլորը քեզ սիրում են:
Անընդհատ կռվի մեջ եմ ինքս ինձ հետ, ինձնից գոհ չեմ: Շատ խելառ մտքեր են գլխումս պտտվում, ամենավատն այն է, որ կարող եմ ամբողջ օրս տրամադրել օրվա ընթացքում իմ ասած մի նախադասությանը կամ մեկ ուրիշի ասած բառի կամ արտահայտությանը:
Իմ ամենօրյա կռիվներիցս մեկը լեզուներ սովորելն է: Չնայած զգացել եմ, որ իմ կյանքում լինող բաները լինում են:
Աստծուն շատ եմ հավատում: Հավատքի հարցում ինձ վրա մեծ ազդեցություն ունի մեծ քույրս՝ Յունոնան: Շատ դեպքերում զարմանում եմ՝ ինչպես մարդը կարող է իր ներսում չզգալ Աստծո գոյությունը: Կես կատակ, կես լուրջ մարդկանց հարցնում եմ՝ դուք արևածագ չե՞ք դիմավորել, մայրամուտ չե՞ք ճանապարհ, գույները չե՞ք տեսել՝ Արարչի գործն է:
Աշխարհն անհավանական է: Արևածագի հետ արթնանալով և մայրամուտը ճանապարհելով չեմ հավատում, որ իրական են: Աշխարհն այնքան կատարյալ է ստեղծված, որ ամեն վայրկյան մտածում եմ քամին, անձրևը, արևը, ծիածանը հրաշքներ չե՞ն:
Կինը... երբեմն, անգամ, կասկածում եմ իմ ներսում կա՞ այդ կինը, թե՞...
Կողքից ինձ տեսնելով՝ միշտ ասում են, որ շատ կանացի եմ, բայց երբ առօրյայում են ինձ ճանաչում, տեսնում շարժուձևս, էմոցիաներս, խոսելաձևս, սկսում են տարօրինակ աչքով նայել:
Իրականում, կանացի բնազդն իմ մեջ կա և շատ ընդգծված է, ինչն իր սուր կողմերն ունի: Անձնական հարաբերություններիս ժամանակ բացահայտեցի, որ ինձ պահում էի այնպես, ինչպես բոլոր կանայք (նյարդայնանում էի, երբ կարող էր չնկատել նոր սանրվածքս, անում էի այնպիսի բաներ, որ երբևէ չէի մտածել, թե կանեմ): Հետո հասկացա մի պարզ ճշմարտություն՝ ես ոչնչով չեմ տարբերվում, ես էլ բոլորի պես կին եմ:)
Երբեք չեմ մոռանա Նյու Յորքի ճանապարհորդությանս վերջին օրը: Առանձնահատուկ բան էի զգում, շատ տարօրինակ զգացողություն էր: Զգում էի ազատության շունչը, թռիչքը: Շատ լավ եմ հիշում «Թայմ Սքուերի» աստիճաններին նստած դարձյալ եկավ այդ «մի վայրկյանը»՝ տպավորություն էր, որ նորից պետք է վերադառնամ այնտեղ, և դա բեկումնային է լինելու: Զգացի ու ճանապարհեցի:
Երանի երբեք չկորցնեմ իմ մեջ ապրող բնությունը: Դա շատ կարևոր է ինձ համար, որովհետև ծնվել եմ ամենահեքիաթային բնությունն ունեցող քաղաքում` Դիլիջանում: Ես ամեն պահի հիանում եմ բնությամբ, զգում եմ իմ ներսում բնակվող այդ կանաչ էլեմենտները: Ամեն մարդ այս կյանքում մի տեսակի ծառ է: Հավատացեք ու խնամեք իրենց: Սա է բնության մասին իմ հայացքը:
Թատրոնը միշտ բուժում է հոգիս: Այն իմ կյանքի մաքուր, սպիտակ տեղերից մեկն է, որտեղ միշտ կա մտածելու, սավառնելու, ստեղծագործելու և մաքրվելու տարածք: Բեմը ռենտգեն է, ամեն ինչ զգում է, յուրաքանչյուր կիքս, թերացում, սխալ քայլ: Ինչ վերաբերվում է դերասաններին՝ նրանց աչքերը երբեք չպետք է դատարկ լինեն, որովհետև և՛ հանդիսատեսը, և ՛ բեմը դա զգում և ատում են: Ի դեպ, մի քանի օր առաջ «Երեք հարյուր սպարտացիները» նորից ֆիլմն էի նայում, հասկացա, որ այնտեղ յուրաքանչյուրը ոչ միայն իր համար է կռվում, մտնում պայքարի մեջ, այլև կողքինի: Թատրոնում էլ է այդպես. դու պետք է պատասխանատու լինես ոչ միայն քո, այլև խաղընկերոջդ համար:
Սվետլանա Մուրադյան
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով
Photographer
-
11:57 • 18.03.24 Մալենայի նոր ֆոտոշարքը և երգը
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի