«Դերասանների կոնֆլիկտն էկրանից երևում է». Դավիթ Աֆրիկյանը` խաղընկերների հետ հարաբերությունների, մասնագիտական չափանիշների և տարբեր բիզնեսներով զբաղվելու մասին
Դերասան Դավիթ Աֆրիկյանը, ով այժմ նկարահանվում է «Շիրազի Վարդը» հեռուստասերիալում, բավականին բծախնդրորեն է ընտրում իր դերերը: Մասնագիտությունը շատ է սիրում, բայց կարծում է՝ իր մասնագիտությունը Հայաստանում գնահատված չէ:
Tert.am Life-ը Դավթի հետ զրուցել է անցած ճանապարհի, Հայաստանում դերասաններին ըստ արժանվույն չգնահատելու, իր երազանքների ֆիլմը նկարահանելու և ոչ միայն այդ ամենի մասին։
«Շիրազի Վարդում» մեծ ոգևորությամբ եմ աշխատում
Շատ դերասաններ ոգևորությամբ սկսում են նկարահանվել նոր նախագծում, սակայն կարճ ժամանակ անց ոգևորությունը մարում է: Դավիթը վստահեցնում է՝ «Շիրազի Վարդում» հիմա էլ մեծ ոգևորությամբ է աշխատում:
«Նորմալ է, երբ ընթացքում էմոցիաներդ փոխվում են, ցանկացած պարագայում ժամանակի հետ էմոցիադ փոխվում է, բայց պարտադիր չէ փոփոխությունը դեպի վատը լինի: Ես չեմ կարող ասել, որ այնքան ենք նկարահանվել, արդեն հոգնել եմ: Կարանտինի օրերին ես էի զանգում ռեժիսորին, որպեսզի իմանայի՝ երբ նոր նկարահանում ունենք»,- ասաց դերասանը:
Չեմ կարծում՝ մեր պետությունում որևէ դերասան իրեն մասնագիտական առումով լիովին բավարարված զգա
Հարցին՝ մասնագիտական առումով իրեն բավարարված զգո՞ւմ է, Դավիթը պատասխանեց մի փոքր մտածելուց հետո. «Վայ... բազմաշերտ հարց է: Չեմ կարծում՝ մեր պետությունում որևէ դերասան իրեն մասնագիտական առումով լիովին բավարարված զգա»:
Նա նկատեց, որ Հայաստանում դերասանի մասնագիտության հանդեպ վերաբերմունքն իրեն չի գոհացնում: Դավիթը հիմա չի խաղում թատրոնում, թեև սիրում է բեմը. «Թատրոնի աշխատավարձը շատ ծիծաղելի է: Չեմ ասում՝ հեռու գնանք, Հոլիվուդ հասնենք, բայց նայենք եվրոպական մոտակա երկրներին ու տեսնենք, թե ինչպես են վարձատրում ու վերաբերվում դերասաններին: Արտերկրում, երբ իմանում են դերասան ես, մեծ հարգանքով են վերաբերվում, իսկ Հայաստանում սա բավականին չգնահատված մասնագիտություն է»:
Եղել են դեպքեր, երբ կրթություն չունեցող մարդն իրեն ավելի գրագետ է պահել, քան ունեցողը
Ժամանակին Դավիթը բավականին կտրուկ էր արտահայտվում այն մարդկանց մասին, որոնք մասնագիտությամբ դերասան չեն, բայց նկարահանվում են: Հիմա փոքր-ինչ փոխել է կարծիքը: Ասում է՝ կենսափորձի արդյունքում է վերաբերմունքը փոխվել:
«Մեր իրականության մեջ շատերը չունեն մասնագիտական կրթություն, բայց եղել են դեպքեր, երբ կրթություն չունեցող մարդն իրեն ավելի գրագետ է պահել, քան ունեցողը: Հիմա դա էլ է խառնվել իրար: Լինում են նաև մարդիկ, որոնց դեպքում նյարդայնանում եմ, որովհետև մի քանի գիրք կա, որոնք կարդալուց հետո, գոնե դերասանական էթիկա ես ունենում, դերասանի հետ շփվելու, ռեժիսորի հետ աշխատելու, խաղընկերոջ հետ փոխհարաբերության կուլտուրա ես ունենում: Շատ կարևոր է, թե ինչ պատասխան ես ստանում խաղընկերոջիցդ, որովհետև ով ուզում է լինես, եթե խաղընկերդ լավը չէ, արդյունքը վատ է լինելու: Այս նախագծում բախտս շատ է բերել, իմ ընտանիքի անդամները, որոնց հետ անընդհատ խաղում եմ, լավն են, խաղի ժամանակ դիսկոմֆորտ չեմ ապրում: Անի Երանյանի հետ առաջին անգամ եմ աշխատում, շատ լավ է ստացվում մեր համագործակցությունը, Իրինա Հարությունյանի, Հրաչյա Գասպարյանի հետ էլ է խաղը շատ լավ ստացվում, ի դեպ, երբ ես սովորում էի, Հրաչյա Գասպարյանը մեր ինստիտուտի ռեկտորն էր, հետաքրքիր է, որ հիմա մի նախագծում ենք նկարահանվում: Հերոսուհու՝ Էլեն Սարգսյանի հետ ևս մեր աշխատանքը լավ է ստացվում,- ասաց նա ու հավելեց, որ կան մարդիկ, որոնց հետ ավելի բարդ է ստացում համագործակցությունը, սակայն անուններ նշել չցանկացավ: -Անկախ ամեն ինչից աշխատում եմ որևէ մեկի հետ խնդիր չունենալ: Եթե դերասանների միջև խնդիր կա, էկրանից նկատելի է: Ամենափոքր դետալները նկատվում են թե՛ էկրանից, թե՛ թատրոնի բեմից։ Բեմից՝ ավելի, մի անգամ փոքրիկ իմպրովիզ արեցի՝ հասկանալու հանդիսատեսը կնկատի՞, զարմացել էի, թե ինչպես էին բոլորը նկատել ձեռքիս փոքրիկ շարժումն ու հետո ասում ինձ այդ մասին»:
Տարբեր բիզնեսներով եմ զբաղվել
Հեռուստատեսային դադարների ընթացքում Դավիթը տարբեր աշխատանքներով է զբաղվում: Կայուն բիզնես չունի, բայց ասում է՝ տարատեսակ բիզնեսներով է զբաղվել՝ սկսած դիզայներական խանութից, մինչև սննդի կետ և մեքենաների ներկրում-արտահանում:
Այդ ֆիլմը շատ կրթական է լինելու, եթե օրերից մի օր կարողանամ մեսիջը հասցնել մեր կառավարությանը
Դավիթը նաև սցենար է գրում: Մի ֆիլմի գաղափար ունի, որը, նրա կարծիքով, կրթական կարևոր գործառույթ է ունենալու:
«Մոտ 3 տարի է՝ աշխատում եմ մի ֆիլմի սցենարի վրա: Դեռ մինչև հեղափոխությունը գրել էի այնպիսի բաներ, որոնք հեղափոխությունից հետո արդիական դարձան, օրինակ, որ Արցախի հերոսը կարող է գողանալ բանակից: Այդ ֆիլմը շատ կրթական է լինելու, եթե օրերից մի օր կարողանամ մեսիջը հասցնել մեր կառավարությանը, որպեսզի այդ ֆիլմը նկարահանվի: Մի նախադասությամբ կարող եմ ասել, որ դա լինելու է ֆիլմ հայ ժողովրդի համար: Այն հատուկ ջոկատայինների մասին է, ֆիլմը դիտելուց հետո մարդիկ ցանկանալու են դառնալ այդ հերոսների նման»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ հաճախ լինում են շատ լավ գաղափարներ, որոնք գործնականում կյանքի կոչել չի ստացվում, ենթադրած որակը չի ապահովվում, նա արձագանքեց. «Շատ ռեժիսորներ կարդում են սցենարն ու ասում՝ այս 30 վայրկյանը նկարելու համար մոտ 50,000 դոլար փող է պետք: Ասում են՝ սա հնարավոր չէ, 10 րոպե զրույցից հետո ասում են՝ այդ կողմից չէինք մտածել: Գրելիս ինձ շատ է օգնում դերասանի մասնագիտությունս: Դիալոգ գրելիս ես այն խաղում եմ: Այդպիսով ես գրում դիալոգներ, որոնք ոչ ժառգոնային են, ոչ էլ շատ գրական: Ես նաև տեսնում եմ, թե դա ինչպես պետք է նկարվի: Որպես տնօրեն աշխատել եմ ռուսական և ամերիկյան 3 ֆիլմում, պրոֆեսիոնալ թիմեր էին, որոնց անդամներին միշտ հարցեր էի տալիս: Ես նկարահանման պրոցեսն էլ եմ պատկերացնում»:
Հայտնիությունը նաև սահմանափակող է
«Սահմանին» նախագիծը Դավթին բերեց առաջին հայտնիությունը: Ասում է՝ մինչև հիմա կան մարդիկ, որոնք իրեն հիշում են Կարենի կերպարով։ Այս տարի «Շիրազի Վարդը» նրան շատ ավելի մեծ հայտնիություն բերեց:
Դերասանն ուրախանում է, երբ իրեն ժպտում են փողոցում ու դրական էներգիա փոխանցում, բայց և խոստովանում է՝ երբեմն, դա սահմանափակում է. «Իրականում հայտնիությունը նաև սահմանափակող է, հատկապես, երբ տեսակով գիժ ես: Ուզես, չուզես ինչ-որ բաներ սահմանափակվում են: Այնպես չէ, որ իմ մարդկային տեսակը փոխվել է, բայց ինչ-որ փոքրիկ կետեր կան, որոնք սահմանափակում են»:
Հայկի հետքերով գնացի Թատերական
Դավիթը դերասան Հայկ Աֆրիկյանի կրտսեր եղբայրն է: Ասում է` ժամանակին նրանից ազդված է ընտրել այս ճանապարհը, հետագայում հասկացել է, որ այն իսկապես իրենն է։
«Ես ուզում էի բժիշկ դառնալ, բայց, ինչպես սովորաբար լինում է, մեծն ուր գնում է, փոքրն այդ ուղղությամբ է գնում: Իհարկե, եթե հասկանայի, որ իմը չէ, չէի շարունակի: Դրա մասին է վկայում նաև այն, որ նախապատրաստական կուրսում Հայկի հետքերով էի գնացել ռեժիսորական բաժին, բայց հասկացա, որ ես ուզում եմ դերասանական ուղղությամբ շարունակել ու կրթություն ստացա որպես դերասան: Ես իսկապես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը»:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)