«Կորստի գիտակցումը գալիս է տարիներ անց, ու քանի գնում` ավելի խոցող ցավով է մխրճվում գիտակցությանդ մեջ». Նազենի Հովհաննիսյանի հուզիչ շնորհավորանքն իր մայրիկին
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հուզիչ շնորհավորանք է գրել մայրիկի տարեդարձի առթիվ.
«Մայրս ինչո՞ւ էդքան հապշտապ գնաց.. էդպես էլ չենք հասկանա:
Մարդ, որը կյանքն այդքան սիրի ու խոնարհաբար տարիներով տանի ամեն մի դժվարություն, երբեք չտրտնջա, բայց միևնույն ժամանակ դաշտային ծաղկեփնջից կամ իր եղբոր հետ գնացած պարզունակ մի արշավից ինքնամոռաց ուրախանա, ո՞նց կարող էր մի ակնթարթում հեռանալ, առանց մեզ հրաժեշտ տալու:
Իր վաթսունմեկում երեխայի աչքեր ուներ` չարաճճի ու ծիծաղկոտ, սիրտը, որն անհամար դառնություն էր ճանաչել, երբեք էլ քար չդարձավ:
Թեև մի բառ հա ականջիս է. ասում էր` ախր ես մենակ եմ, մենակ, գոնե մի ձեռք գցող-օգնող լիներ... երևի բոլոր մայրերն են միայնակ` աշխարհի դեմ, չնայած մեծ ընտանիքի ու բազում լավ ընկերների առկայությանը: Մենակ էր իր դարդերի հետ ու ցավերի մեջ, մեզ բաժին էր հասնում իր անսահման բարությունն ու համբերությունը միայն: Ցավերն իրեն էր պահում: Մայրերն աշխարհի խիղճն են ու ֆիլտրը. ցեխաջրերի ու աղտերի կույտերն իրենց հոգով են անցկացնում. զտում, մաքրագործում ու մեզ են վերադարձնում Մաքուր աշխարհը: Իսկ մենք էլի աղտոտում ենք` անխնա:
Երբեք էլ չենք հասկանա, թե ոնց էր կարողանում....
Սոսնձում էր բոլորիս, իրար կապում, հավաքում իրար գլխի ու մի մեծ թուխ կազմակերպում` բարեկամաազգակցական: Իր թխածը քաղցր էր: Էդ համն էլ չկա աշխարհում:
Չեմ հիշում`մեկին թթու խոսք ասած լիներ, միայն մի օր մեկի համար ասաց. «լղոզվող է»: Մեր ժամանակներում դրանից ավելի բնորոշ բառ դժվար է պատկերացնել: Լղոզվողների ժամանակներում ենք ապրում:
Իր մահվան 2011-ից անցել է 9 տարի, բայց ասես ուրիշ մոլորակում ապրենք. լրիվ այլ վարքեր, բարքեր... ավելի ճիշտ` դրանց բացակայություն:
Մորս սկզբունքը հստակ էր. չխանգարել, վատություն չանել, օգնել:
Ու բոլորովին մեկ էր` ով է օգնության դիմողը. իրեն վնասած մե՞կը, թե իր մեջքի հետևում դուստրերից բամբասող բանսարկուն... ոչ սպասում էր լավության, ոչ էլ «պարտքերի» վերադարձին:
Կորստի գիտակցումը գալիս է տարիներ անց, ու քանի գնում` ավելի խոցող ցավով է մխրճվում գիտակցությանդ մեջ:
Աշխարհում ոչ մի սեր չի լրացնի էդ անդունդը:
... սփոփանքը` Մայրերին արժանին փոխհատուցելն է ամբողջ կյանքով մեկ, անդադար, անհոգնել, առանց վերադարձի սպասումի` ինչպես, որ նրանք են վարվել միշտ:
Վերջերս, երբ հրաժեշտ էի տալիս իմ մանկության տանը, հետս բերեցի մայրիկիս գրքերը: Ու բարկացա: Բարկացա իր վրա, որ մեր տանը հաճախ նորմալ սնունդ կարող էր չլինել, բայց գիրք կար միշտ: Որ մենք քնելու տեղից կարող էինք զրկվել ու իրար գլխի մի կերպ տեղավորվել, իսկ նորին մեծությոն հյուրը` միշտ ուներ գիշերելու տեղ, կուշտ փոր և բացառիկ վերաբերմունք: Բարկացա, որ էս չարացած ու կիսատ աշխարհում մեզ միայն բարությամբ ու մյուսներին հասկանալու, հասնելու կարողությամբ է մեծացրել. ամփոփ:
Նեղվեցի, որ իրենց ներարկած մարդկային սկզբունքներն ու գաղափարներն այսօր ոչ միայն պետք չեն ոչ մեկին, այլև խանգարող են: Որովհետև աշխարհում լղոզվողներն են միայն մարսելի, իսկ սկզբունք ու տեսակ ունեցողները` «խանգարող»: Բարկացա, որ մեզ բերել ու դաստիարակել էին այլ իրականության համար, իսկ հիմա այդ աշխարհն ուղղակի չկա: Հիմիկվա անկառավարելի քաոսում իմ մեղմախոս, քթի տակ ինձ համար «Արի իմ սոխակը» երգող Մայրիկիս ձայնը չէր լսվի ու մենք էլ վաղուց լսելի չենք, որովհետև համատարած գոռոցի ու աղմուկի մեջ միայն ոռնոցն է լսելի, բայց ոչ երբեք Կոմիտասի «Կաքավիկը» կամ «Ամպելա»-ն: Խղճի ձայնն էլ է՛լ լսելի չէ...
Տխրեցի, անասելի տխրեցի, որովհետև Մայրիկիս գրքերն իմ տանը մասունքի պես դասավորելով հասկացա, որ վերջնական որբացել եմ, ես` նրա կորստով, աշխարհը` սիրո և խղճի բացակայությունից: Մայրերն աշխարհի խիղճն են, միայն թե նրանց ձայնն «աղմուկում» էլ չենք լսում(
Իմ ամեն վայրկյանի սնունդը քո հայերենն էր Մամ, քո խոսքը, գործը, նվիրումն ու մեղմությանդ մեջ հմտորեն թաքցրած ուժդ: Բարկությունս կարոտից է մամ, կչորացնեմ քո սիրելի ծաղկաթերթիկների պես ու կշարեմ խնամքով` Թումանյանի հատորների էջերում, կթաքցնեմ Նարեկացու և քո սիրելի արևմտահայ բանաստեղծների աշխարհներում...
Մա՜յր, քո 70-ամյակը բոլորեցիր Երկնքում, մենք` երկրային մեղսագործներս էդպես էլ չենք հասկանա, թե ինչու՞ դու այդքան շուտ գնացիր` առանց հրաժեշտ տալու:
Երևի գիտեիր, որ ինչ էլ լինի, մեր պորտալարը երբեք էլ չի կտրվի... Ծնունդդ շնորհավոր ԼուսաՄայր... Ես վերականգնել եմ քո սիրելի երգարանի էջերը` էջ առ էջ, ու այդ երգերով լուսավորում եմ իմ ամեն օրը` էջ առ էջ...
Իմ պաշտելի Մայրիկի` Էմմա Բլեյանի լուսավոր հիշատակին` 2020. Հունիս 14»:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ