«Եղել է՝ ինձ ասել են՝ դու իրավունք չունես, դու մեր մաման չես». Անահիտ Կիրակոսյան

20:17 • 18.06.20

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ընտանեկան կյանքի մասին թվում է՝ ամեն բան  հայտնի է: Դերասանուհին միշտ խոսում է իրենց ընտանիքի միասնության մասին: Երկու աղջիկների մասին խոսելիս էլ միշտ շեշտում է՝ դուստրերս՝ չնայած նրանց կենսաբանական մայրիկը չէ:

Անահիտը միշտ խոսել է ընտանեկան միասնության ու երջանիկ կյանքի մասին և լռել այն մասին, թե որքան դժվարություններ են հաղթահարել ինքն ու ամուսինը՝ այդ ամենին հասնելու համար:

Tert.am Life-ի «Ինտերվյու» շարքում Անահիտն առաջին անգամ խոսել է իր ընտանեկան կյանքի բարդ փուլերի, 8 և 9 տարեկան աղջիկների մայրիկի պարտականությունները ստանձնելուց հետո առաջ եկած խնդիրների, գնալու ցանկության, բայց մնալու որոշում կայացնելու պատճառի մասին:

Ամբողջական տարբերակը հասանելի կլինի շաբաթ՝ հունիսի 20-ին՝ ժամը 17:00:

Հագուստը՝  @White_Store_Armenia-ի

Նկարահանումներն իրականացվել են El Garden-ում