«Ինձ դուր է գալիս, երբ դրսում ճանաչում են». 22-ամյա Թամի Սահակյանը` Տիկ տոկում հայտնի դառնալու, պլաստիկ վիրահատության և «Խաբկանք» հեռուստասերիալում նկարահանվելու մասին
Տիկ-տոկից լսարանին հայտնի 22-ամյա Թամարա Սահակյանը սիրում է, երբ իրեն Թամի են դիմում: Թամարա անունը փոքրուց չի սիրել: Մոտ երեք տարի առաջ Ինստագրամում տեսել է մի ամերիկուհու, ում անունը նույնպես Թամարա էր, բայց գրանցված էր որպես Թամի, այդ օրվանից Թամարան դարձել է Թամի ու այդ անունով ներկայացել հետևորդներին:
Tert.am Life-ը Թամիի հետ զրուցել է Տիկ տոկի հարթակը գրավելու և նպատակների մասին:
Նա Տիկ-տոկում գրանցվել է շուրջ վեց տարի առաջ, բայց ջնջել է էջը, քանի որ իր հոլովակները քննարկման առարկա են դարձել ոչ միայն իրեն անծանոթ, այլև ծանոթ մարդկանց շրջանակներում: Վերաբացել է էջը երկու տարի առաջ ու հիմա ունի արդեն 160 հազար հետևորդ: Վստահեցնում է` իր հետևորդներն իրական են: Ինստագրամում 31 հազար հետևորդ ունեցող աղջիկն իր էջը բացել է 5 տարի առաջ, ասում է` ոչ թե բաց լուսանկարների, այլ իր հոլովակների միջոցով է հետևորդներ հավաքել, իսկ ինստագրամյան էջն ակտիվացրել է Տիկ-տոկի շնորհիվ:
Նրա խոսքով` Ինստագրամ և Տիկ-տոկ հավելվածները ոչ միայն ազատ ժամանակ անցկացնելու, այլև գումար վաստակելու լավ միջոց են, բայց դա իրեն այդքան էլ չի գրավում:
«Ինստագրամի միջոցով հնարավոր է գումար վաստակել, բայց ես դա արել եմ մեկ-երկու անգամ, քանի որ չեմ ուզում իմ էջում շատ գովազդ լինի: Ամենամեծ գումարը, որ վաստակել եմ Ինստագրամի միջոցով, եղել է 20 հազար դրամը: Տիկ-տոկում նույնպես հնարավոր է գումար վաստակել գովազդի միջոցով: Այնտեղ ավելի հաճախ եմ գովազդներ անում, բայց այնպես, որ ցայտուն չլինի,- ասաց նա ու հավելեց, որ գումար վաստակելու այլ տարբերակ էլ ունի։ - Արդեն երկու տարի է` իմ հոբբիի` մատնահարդարման շնորհիվ իմ ծախսերն ինքնուրույն եմ հոգում: Մատնահարդարմամբ զբաղվում եմ արդեն 2,5 տարի, աշխատում եմ մայրիկիս գեղեցկության սրահում: Դեռ փոքրուց շատ էի սիրում մայրիկիս ընկերուհիներին մատնահարդարում անել: Երկու տարի է` աշխատում եմ նաև դիզայներ Արամ Նիկոլյանի մոտ: Քաղաքի բոլոր հայտնի համերգների բեքսթեյջերում ես կամ»:
Այժմ նա նկարահանվում է «Խաբկանք» հեռուստասերիալում։ Չգիտի` Ինստագրամի՞, թե՞ Տիկ-տոկի շնորհիվ է հայտնվել էկրանին. «Անձնակազմն իմ հոլավակները տեսել էր: Նախկինում նկարահանվել եմ առաջատար հեռախոսային կապի ընկերություններից մեկի գովազդային հոլովակում: Շուրջ վեց ամիս իմ լուսանկարներն ամբողջ քաղաքում էին, ինչով շատ էի հպարտանում»:
Հայտնի դառնալու մասին Թամին երազել է փոքր տարիքում. «Մտածում էի հայտնի դառնալ, որ Հայաստանի մասին ավելի շատ մարդիկ իմանան: Ուշադրության կենտրոնում լինելու հակված չեմ, բայց սիրում եմ: Ինձ դուր է գալիս, երբ դրսում ճանաչում են, բայց դուր չի գա, երբ բացասական մեկնաբանություններ շատ ոն լինում: Ով շատ է ուշադրության կենտրոնում լինում, նրա մասին բացասական մեկնաբանություններ ավելի շատ են գրում»:
Չնայած աղջկան բազմաթիվ վիրահատություններ են վերագրում` վստահեցնում է` արել է ընդամենը մեկը, այն էլ` փոշմանել է. «Քիթս պլաստիկ վիրահատել եմ, քանի որ կոտրել էի երեք անգամ: Բայց Ինստագրամում այդ հարցին չեմ պատասխանում, քանի որ հաջորդ հարցը լինում է` ում մոտ եմ վիրահատել: Ես իմ բժշկից ընդհանրապես գոհ չեմ ոչ շնչառական, ոչ էլ տեսքի առումով, ուղղակի չեմ ուզում նրան բացահայտել: Նախկինում միայն կողքից նկարվելիս բարդույթ ունեի, դիմացից խնդիր չկար: Հիմա հակառակն է` բարդույթ ունեմ դիմացից նկարվելիս»:
Թամին այս տարի է ավարտել Մանկավարժական համալսարանի Հագուստի մոդելավորման բաժինը: Ասում է` եթե չլիներ համաճարակային իրավիճակը, կդիմեր Գեղարվեստի ակադեմիա։ Որոշել է դիմել հաջորդ տարի, քանի որ օնլայն դասեր չի սիրում:
Թամիի հայրը տնտեսագետ է, մայրը գեղեցկության սրահ ունի, դրան զուգահեռ տորթեր է պատրաստում. «Ունեմ քույր և եղբայր: Քույրս ինձնից երկու տարի մեծ է, ունի անգլերեն լեզվի կենտրոն, իսկ եղբայրս 17 տարեկան է, սովորում է դպրոցում: Նրանք ինձ միշտ ոգևորել են, բայց իմ գործերին չեն միջամտել: Ուղղակի երբեմն ասում են, որ ինչ-որ հոլովակ ջնջեմ: Մի անգամ ռուսալեզու երգի տակ հոլովակ էի նկարել ու չէի նկատել, որ երգի մեջ վատ բառ կա: Նրանք նկատեցին, ջնջեցի այդ հոլովակը: Մեկ անգամ էլ ուղղակի պարն ինձ մոտ լավ չէր ստացվել, ասացին` թող ստացվի, նոր տեղադրիր»։
Զրույցի վերջում նա ասաց, որ շուն ունի` Բոբին, որն իր կյանքի երազանքն է եղել:
Մարիամ Խաչատրյան
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով