«Իմ կողքին լինելու համար տղամարդը պետք է կայացած լինի». Ռոզի Ավետիսովան`անձնականում փոփոխության, Կամերային թատրոնում չխաղալու պատճառի և Մհեր Մկրտչյանի հետ համագործակցության մասին
Դերասանուհի Ռոզի Ավետիսովան վերջերս նկարահանվել է Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում: Նրա խոսքով` սա իր համար երկար սպասված համագործակցություն էր: Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է Մհերի հետ համագործակցության, հեռուստատեսային դադարների, Կամերային թատրոնում չխաղալու պատճառի և անձնականի մասին:
-Ռոզի, հեռուստաէկրանին դադարներով եք հայտնվում: Ո՞րն է պատճառը:
-Այդ դադարները միայն հեռուստադիտողի աչքին են: Ես այդ ընթացքում նկարահանվում եմ մի նախագծում, որը հետո է ցուցադրվելու: Անպայման չէ ամեն օր եթերում լինել, մարդիկ պետք է հասցնեն կարոտել քեզ: Ես նախընտրում եմ նկարահանվել մինչև 25 մասանոց նախագծերում, ֆիլմերում, որոնք ավարտված սցենար ունեն: Այն դերասանները, ովքեր նկարահանվում են բազմասերիանոց հեռուստասերիալներում, տարվա կտրվածքով մոտ 300 օր եթերում են: Ես խուսափում եմ նման նախագծերից, քանի որ չեմ տեսնում`որտեղից է սկսվում կերպարը, որտեղ ավարտվում: Բազմասերիանոց նախագծերը 1-2 ամիս հետո սկսում են ձանձրացնել հեռուստադիտողին:
-Առաջարկներն ընդունելիս ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում:
-Հիմա ընտրում են այն նախագծերը, որոնցում պետք է նկարահանվեմ: Սցենարը պետք է ինձ դուր գա, կերպարը պետք է հետաքրքիր լինի, նկարահանող խումբը պետք է պրոֆեսիոնալ լինի: Ոչ պակաս կարևոր են նաև մարդկային հարաբերությունները, ֆինանսական կողմը: Լինում է, որ անհամատեղելի թիվ են ասում, նման դեպքում առաջարկից հրաժարվում եմ:
-Կնկարահանվե՞ք այնպիսի նախագծում, որտեղ ֆինանսական կողմը Ձեզ չի համապատասխանի, բայց կերպարը դուր կգա:
-Եթե կերպարն ինձ իսկապես դուր գա, ինչո՞ւ ոչ: Ամեն ինչ գումարով չի որոշվում:
-Ասում եք, որ հեռուստադիտողը պետք է հասցնի դերասանին կարոտել, բայց երբ դերասանը որոշ ժամանակ էկրանին չի երևում, հեռուստադիտողը կարող է նաև մոռանալ նրան: Ինչպե՞ս եք բալանսավորում, որպեսզի կարոտեն, բայց չմոռանան Ձեզ:
-Իրականում բարդ է դա բալանսավորելը: Ամեն տարի հայտնվում են նոր դերասանուհիներ, ովքեր պակաս տաղանդավոր չեն, ուղղակի ինքս մրցակցության վախ երբեք չեմ ունեցել, հիշվելու, հայտնի մնալու փաստի հետևից էլ երբեք չեմ ընկել: Դերասաններին փոխարինելու են գալիս նորերը, ինչը նորմալ է, բայց չի նշանակում, որ ես այդ դեպքում դառնում եմ պակաս հետաքրքրիր: Նախընտրում եմ նկարահանվել մի նախագծում, որը կդիտեն քչերը, բայց կլինի իմ սրտով, քան հերթական բազմասերիանոց սերիալում, որը կունենա մեծ լսարան, բայց որակապես կզիջի այն նախագծին, որը համեմատաբար քիչ լսարան ունի:
-Նկարահանվել եք ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում: Սա Մհերի հետ համագործակցելու Ձեր առաջին փորձն էր, գիտեմ, որ նախկինում մասնակցել եք քաստինգներին, բայց չեք անցել: Ինչպե՞ս այս անգամ անցաք:
-Ինձ համար երկար սպասված համագործակցություն էր: Որպես դերասանուհի`նրա հետ աշխատելու մեծ հետաքրքրություն ունեի: Գիտեի, որ մասնագիտական առումով բարդ է լինելու, հենց դա էր ինձ դուր գալիս: Ես սիրում եմ բարդություններ հաղթահարել, նոր բաներ հայտնաբերել ինձ համար: Երկու անգամ Մհերի ֆիլմերի համար քաստինգի մասնակցել էի, երկու անգամն էլ չէի հաստատվել: Աստված երրորդություն է սիրում, մասնակցեցի երրորդ անգամ և հաստատվեցի: Հայտնվել էի պրոֆեսիոնալ, պատրաստված խմբում, ունեի փայլուն խաղընկերներ, որոնցից շատերի հետ նախկինում աշխատել էի: Չգիտեմ`արդյունքն ինչպիսին կլինի, բայց ընթացքից հաճույք եմ ստացել ու ափսոսում եմ, որ իմ նկարահանման օրերը քիչ էին:
-Մոտ մեկ տարի է` Կամերային թատրոնում չեք խաղում: Ինչու՞:
-Այնտեղ խաղացի կես տարի: Կամերային թատրոնն ունի այլ ձևաչափ, դասական թատրոնին նման չէ ու ամեն դերասան չէ, որ այնտեղ կարողանում է հարմարվել, իրեն ճիշտ մատուցել: Ինձ համար Կամերային թատրոնը շահեկան չէր, միգուցե այլ թատրոնում կարողանամ հետաքրքիր դրսևորվել, բայց այնտեղ չէի կարողանում, ճիշտ տեղում չէի: Եթե կոպիտ ասեմ, Կամերային թատրոնի ոճն իմը չէր:
-Մինչև Կամերային թատրոնում խաղալը, այնտեղ որպես հանդիսատես եղել էիք: Այդ ժամանակ չէի՞ք զգում, որ այդ թատրոնը Ձերը չէ:
-Զգում էի, բայց մեծ ցանկություն ունեի խաղալու փոքր բեմում, քանի որ նման թատրոնների սիրահար եմ: Նաև երկար տարիներ ուզում էի երգել ու այնտեղ հնարավորություն ուենցա այդ ցանկությունը իրագործել: Այս ամենից ելնելով`որոշեցի փորձել:
-Դու՞ք դադարեցրիք համագործակցությունը:
-Ինքս չեմ հրաժարվել, Լուսինե Երնջակյանն է ասել, որ խելամիտ կլինի մեր համագործակցությունը դադարեցնել, քանի որ ես ճիշտ տեղում չեմ: Պահը մոտեցել էր, մեզնից մեկի կողմից առաջարկը պետք է լիներ, բայց Լուսինե Երնջակյանի նախաձեռնությամբ դադարեցրինք մեր համագործակցությունը:
-Կամերային թատրոնում դերասանների հագուստները բավականին համարձակ են: Սա ինչ-որ չափով ազդե՞լ է Ձեր որոշման վրա:
-Ո՛չ, Գյումրու Դրամատիկական թատրոնում երեք անգամ ավելի համարձակ հագուստ եմ հագել: Թե՛ որպես դերասանուհի, թե՛ որպես մարդ որևէ զգեստ կրելու բարդույթ չունեմ:
-Հիմա այլ թատրոնում խաղալու ցանկություն ունե՞ք:
-Անտերպրիզային ներկայացումներում խաղալու ոչ մի խելամիտ առաջարկ բաց չեմ թողնի, բայց թատրոնում հիմնական աշխատելու պլաններ այս պահին չունեմ: Թատրոնն ինձ համար այն տարածքն է, որը ոչնչի հետ չեմ փոխի, այնտեղ չլինելը իր վատ կողմերն ունի: Թատրոնում հարստանում է քո մասնագիտական գունապնակը ու այդ առումով ափսոսում եմ, որ այս պահին չունեմ այդ հնարավորությունը:
-Մեկ տարի առաջ Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ձեր սիրտն ազատ է: Ինչ-որ բան փոխվե՞լ է:
-Անձնականիս մասին խոսել չեմ սիրում, բայց կասեմ, որ սիրտս ազատ չէ, այս մեկ տարվա ընթացքում փոփոխություն կա:
-Այնուամենայնիվ կասե՞ք, թե ինչպիսին պետք է լինի Ձեր կողքի տղամարդը:
-Իմ կողքին լինելու համար տղամարդը պետք է կայացած ու կայուն լինի, քանի որ հեշտ մարդ չեմ: Շատ պարզ մարդ եմ, ավելորդ բարդություններ չեմ ստեղծում, բայց դրա հետ մեկտեղ ինձ հետ բարդ է, ինձ դիմանալու համար ծով համբերություն է պետք:
Մարիամ Խաչատրյան
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
-
13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
-
17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
-
16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 19:06 • 22/09 «Լևոնն այս պահին հիվանդանոցում է և այսօր Հանրապետության հրապարակում երկուսիս փոխարեն ես կլինեմ». Սիրուշոն հրապարակել է հիվանդանոցից լուսանկար Ինձ համար սա հայի հայ մնալու պայքարն է, արարժանապատվության.Լևոնի համար նաև իր ծննդավայրն է, իր հողն է, բարեկամներն են, ընկերներն ու մորաքույրներն են՝ այս պահին նկուղում գտնվող...:
-
Սոցցանցեր 12:55 • 22/09 «Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ պարտական չէ և չպետք է արդարանա. ամեն ինչում մեկ անձ է մեղավոր և Մոսկվայում գիտեն նրա անունը». Քսենիա Սոբչակը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին Ռուս լրագրող, հաղորդավար Քսենիա Սոբչակն իր յութուբյան պաշտոնական ալիքում իր «Осторожно Новости» հաղորդման շրջանակում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին:
-
TV, կինո 13:50 • 18/09 «Տատիկս ինձնից շատ է անհանգստացել՝ իմանալով, որ բացասական դեր պետք է կերտեմ». Էվելինա Շահիրյանը՝ «Սև արկղ» նախագծում ներգրավվելու մասին Արդեն ամիսներ շարունակ Ա-Թիվի հեռուստաընկերության եթերում է «Սև արկղ» հեռուստասերիալը, որն ունի նոր զարգացումներ՝ ներգրավվելով նոր դերասանուհու:
-
Մշակույթ 18:26 • 18/09 «Ցուրտ օր դժոխքում» ներկայացումը ընտրվել է «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի կողմից Սեպտեմբերի 8-ից 16-ը Նովոռոսիյսկում կայացավ «Թատերական նավահանգիստ» հինգերորդ միջազգային փառատոնը, որն այս տարի իրականացվում էր ՌԴ Նախագահի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի դրամաշնորհով։
-
Շոուբիզնես 15:07 • 20/09 Էրիկ Կարապետյանը հետաձգել է սեպտեմբերի 30-ին սպասվող մենահամերգը (տեսանյութ) Արդեն ամիսներ շարունակ ինստագրամյան իր էջում Էրիկ Կարապետյանը տեղեկացնում է, որ պատրաստվում է մենահամերգի Երգիչը հրապարակել է տեսանյութ՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 30ին սպասվող մենահամերգը հետաձգվում է«Սիրելի հ
-
Սոցցանցեր 11:13 • 20/09 «Հաճախ եմ երազներումս տեսնում տատիկիս, որը 12 տարեկանում իր անչափահաս եղբոր հետ փախել է». Սաթի Սպիվակովան՝ Արցախում տիրող իրավիճակի մասին Ռուսաստանաբնակ հայազգի կինոդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան իր ինստագրամյան էջում հրապարակել է Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի լուսանկարը՝ կից գրելով.
Նորաձևություն
-
13:21 • 21.08.23 Իրինա Այվազյանի կտրուկ արտաքին փոփոխությունը (տեսանյութ)
Ժամանց
-
13:49 • 13.09.23 Էրիկ Կարապետյանը և Դաթոն ներկայացրել են համատեղ զուգերգ
-
13:02 • 13.09.23 Դավա Մանուկյանը հոսպիտալացվել է
Photographer
-
12:09 • 06.09.23 Լուիզա Ներսիսյանի ֆոտոշարքը ռետրո ոճով
-
14:12 • 04.09.23 Ժաննա Բուտուլյանի լուսանկարները հանգստից