«Որոշ ժամանակով տեղափոխվելու ենք Ռուսաստան». Աննա Թովմասյանը`տեղափոխվելու, իր և Արամեի պսակադրության 4-ամյակի, իրենց հարաբերությունների մասին
Օգոստոսի 10-ը երգիչ Արամեի և կնոջ` երգչուհի Աննա Թովմասյանի ընտանիքում առանձնահատուկ օր է: 2016 թվականին զույգը 4 տարի ամուսնացած լինելուց հետո որոշեց ստանալ նաև Աստծո օրհնությունը և պսակադրվեց Սաղմոսավանքում:
Tert.am Life-ի հետ զրույցում Աննան պատմել է, թե ինչպես են նշել օրը, վերհիշել է, թե ինչն է իրեն առաջինը գրավել Արամեի մեջ, խոսել է իրենց հարաբերությունների, վեճերի և երեխաների մասին: Անդրադարձել ենք նաև Ռուսաստան տեղափոխվելու որոշմանը։
Աննայի խոսքով` օգոստոսի 10-ը յուրահատուկ օր է, քանի որ եկեղեցով պսակադրությունն իրենց կյանքը լիովին փոխել է. «Գաղտնիք չէ, որ պսակադրությունից մեկ ամիս անց ես իմացա, որ հղի եմ: Արամեն երազ էր տեսել, որ եթե եկեղեցով պսակադրվենք, բալիկ կունենանք: Հենց այդպես էլ եղավ, ես դա զուգադիպություն չեմ համարում, դա հավատքի ուժն էր: Երեկ ընտանիքով նշել ենք օրը, բայց առանձնահատուկ ոչինչ չենք արել, միմյանց նվերներ չենք մատուցել»:
Ըստ երգչուհու` ապագա ամուսնու մեջ իրեն առաջինը գրավել է հումորը, հետո արդեն ամեն ինչ` բնավորության գծերից մինչև արտաքին տեսք: «Հիշում եմ մեր առաջին հանդիպումը, երբ Արամեն հումորներ էր անում, իսկ ես հազիվ էի ինձ զսպում, որ բարձր չծիծաղեմ. չէ՞ որ, ամեն դեպքում, մեր առաջին հանդիպումն էր: Մինչև հիմա Արամեն այնքան հաճախ է հումորներ անում, որ երբեմն ես էլ չեմ հասկանում` կատակում է, թե՞ լուրջ է: Նա ասում է` մի՞թե այս տարիների ընթացքում չեմ հասկացել` երբ է լուրջ, երբ` ոչ: Ճիշտ է, հումորն ու սրամտությունն ինձ գրավեցին, բայց Արամեի մեջ շատ եմ գնահատում նաև հավատարմությունը: Նա հավատարիմ ընկեր է, ամուսին, հայր, որդի: Հավատարիմ բառը հենց նրա համար է ստեղծված»,-ասաց Աննան։
Տարածված կարծիք կա, թե ամուսինները տարիների ընթացքում միմյանց են նմանվում. Աննան ասաց, որ այդ մտքի հետ լիովին համաձայն է. «Ավելի շատ ես եմ Արամեին նմանվել, իմ մեջ շատ փոփոխություններ եմ զգում: Նմանվել եմ այն առումներով, որ ավելի խորն եմ մտածում, սառն եմ դատում, առաջ ավելի էմոցիոնալ էի»:
Աննան անկեղծացավ, որ երեխաների ծնվելուց հետո իրենց առօրյան շատ է փոխվել, հիմա ազատ ժամանակ քիչ են ունենում ու չեն կարողանում միմյանց ռոմանտիկ անակնկալներ մատուցել: «Դա շատ վատ է իրականում: Երկու երեխայի մայր լինելն այնքան էլ հեշտ չէ: Եթե անկեղծ, Աննա Մարիայի ժամանակ բարդություններ չեմ զգացել, բայց Մարատի ծնվելուց հետո մի փոքր բարդ է: Աննա Մարիան շատ ակտիվ է, Մարատին երբեմն արթնացնում է, վազվզում է, երգում է, պարում։ Այս թոհուբոհի մեջ մեր մտքով անգամ չի անցնում միմյանց անակնկալներ մատուցել: Բայց շուտով երեխաները մանկապարտեզ կհաճախեն և մենք 50 տոկոսով կթեթևանանք,-ասաց Աննան և ընդգծեց, որ շատ կարևոր է խոսքով էլ արտահայտել սերը, դա սերը պահպանելու, ամրացնելու առաջնային հանգամանքներից է: -Ամեն օր, օրը մի քանի անգամ միմյանց սեր ենք խոստովանում: Առանց սիրո խոստովանության, ջերմ խոսքերի հարաբերությունները սառչում են»:
Անդրադառնալով վեճերին` երգչուհին ասաց, որ շատ է լսում դեպքերի մասին, երբ զույգերն ամուսնությունից որոշ ժամանակ անց բաժանվում են: «Վերջերս իմացանք մի զույգի բաժանության մասին, որոնց համար Արամեն երգել էր: Ես շատ տխրեցի, որովհետև նման դեպքերը շատ են, զույգերի համար բարդ է դարձել միմյանց զիջելը, զոհողությունների գնալը, ներելը, ամեն մեկն իր սկզբունքներով է առաջնորդվում, ոչ ոք չի ուզում «կոտրվել»: Բայց եթե քեզ համար թանկ է ընտանիքդ, պետք է զուսպ ու զիջող լինես: Այնպես չէ, որ ամեն անգամ պետք է կինը զիջի, առաջին քայլն անի, ամեն ինչ պետք է փոխադարձ լինի, ուղղակի տղամարդիկ մի փոքր դժվար են զիջում, բարձրաձայնում իրենց սխալի մասին. չգիտեմ` դա ինչից է»:
Հարցին` այս տարիների ընթացքում եղե՞լ է մի դեպք, երբ մտածի բաժանվելու մասին, Աննան պատասխանեց. «Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ նման բան չի եղել, լուրջ մտքեր այդ թեմայով չեմ ունեցել: Երբ նոր էինք ամուսնացել, երբեմն ոչ լուրջ ասում էինք, որ կբաժանվենք: Հուսով եմ` լուրջ մտքեր այդ թեմայով չեմ ունենա»:
Այս օրերին Արամեն և Աննան ճամպրուկային տրամադրությամբ են. պատրաստվում են մեկնել Ռուսաստան: «Թե՛ ես, թե՛ Արամեն շատ ենք սիրում մեր երկիրն ու Հայաստանից ավելի լավ վայր մեզ համար չի կարող լինել: Ընդամենը որոշ ժամանակով տեղափոխվելու ենք Ռուսաստան, բայց հետ ենք վերադառնալու, չենք արտագաղթում։ Գնում ենք, որովհետև փաստաթղթերի հետ կապված հարցեր կան լուծելու, ես ու Արամեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ ենք, Արամեն էլ գործեր, շրջագայություններ ունի: Մինչև օգոստոսի 20-ը կգնանք և հետ կգանք այն ժամանակ, երբ գործերն ավարտած լինենք, Արամեի ոլորտն էլ մի փոքր կկարգավորվի»,-ասաց նա` նշելով, որ եթե նույնիսկ արտակարգ դրությունը չլիներ, մինչև հոկտեմբեր գնալու էին` անձնագրերի հետ կապված հարցերը լուծելու համար:
Մարիամ Խաչատրյան
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով