«Իրենք էլ են երջանիկ, ես էլ, իրար հետևելու կարիք չունենք». Մարջան Ավետիսյանը՝ Միհրանի ու Արփիի հետ կոնֆլիկտի լուրերի, արտերկրում ապրելու որոշման և ամուսնու մասին

19:56 • 20.08.20

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն այս շրջանում Հայաստանում է, քանի որ համավարակը ազդեց նրա և ամուսնու՝ Ալենի ծրագրերի վրա և ստիպեց հրաժարվել այս շրջանում ճամփորդելու մտքից:

«Ինտերվյու» նախագծի շրջանակում Tert.am Life-ը հյուրընկալել է Մարջանին, ում հետ զրուցել ենք ինչպես անձնական, այնպես էլ գործնական կյանքի, անկումների, Ալենին հանդիպելուց հետո փոխված կյանքի մասին: Դերասանուհին խոսել է նաև մայրանալու երազանքի և այն որոշման մասին, որ իր երեխան Հայաստանում չի ծնվելու:

Մարջանն առաջին անգամ, խոսել է նաև Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հետ չշփվելու քննարկումների մասին:

Ամբողջական թողարկումը հասանելի կլինի շաբաթ՝ օգոստոսի 22-ին,  ժամը 17:00-ին:

Հագուստը՝ @White_Store_Armenia-ի
Դիմահարդարումը` Ագա իմիջ ստուդիոյի
Վարսահարդարումը` Ագա իմիջ ստուդիոյի
Նկարահանումներն իրականացվել են El Chillout-ում