Դերասանուհի Լիլիթ Հարոյանի ամուսինը Բելառուսից է, Չինաստանում IT ընկերություն ունի. զույգի հարսանեկան ֆոտոշարքն ու սիրո խենթ պատմությունը
EXCLUSIVE
Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասանուհի, հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանն ամուսնացել է: Հաղորդավարուհու ամուսնության մասին մարդիկ իմացան Ֆեյսբուքում կարգավիճակի փոփոխությունից, սակայն Լիլիթը մինչև այս պահը չէր բացահայտել, թե ով է իր ընտրյալը: Լիլիթն ամուսնացել է Բալիում: Ընտրյալը՝ Ալեքը, Բելառուսից է: Անձնական կյանքում եղած փոփոխության բացառիկ մանրամասները Լիլիթը վստահել է Tert.am Life-ին, ինչպես նաև ամուսնու հետ նկարահանվել մեր ֆոտոշարքում:
Լիլիթն ու Ալեքը հարսանիք չեն արել պանդեմիայիով պայմանավորված իրավիճակի պատճառով, ուստի՝ ֆոտոշարքը հարսանեկան էր: Լիլիթը հարսի 2 զգեստ ընտրեց, առաջինն իր ցանկությամբ, երկրորդը՝ Ալեքի: Զույգը նախատեսում է հարսանիք ունենալ 2021 թվականին՝ Բալիում, որտեղ սկսվել է նրանց սիրո պատմությունը:
Լիլիթը ոգևորությամբ պատմեց, որ գտել է իր երազանքների տղամարդուն: Իրենց սիրո պատմությունը հաղորդավարուհին բնորոշում է խենթ: Առհասարակ, իրենց համարում է շատ ակտիվ խենթ զույգ, սիրում են շրջագայել, պարել:
Ալեքը Բելառուսից է, 15 տարի է՝ գործի բերմամբ ապրում է Չինաստանում, որտեղ, Լիլիթի խոսքով, ունի իր IT ընկերությունը: Մասնագիտությամբ ծրագրավորող է:
«Միշտ երազել եմ, որ ամուսնուս գործը լինի համակարգչով, այսինքն` հեռակա, որպեսզի կարողանանք մշտապես ճանապարհորդել: Նրա հոբբին սպորտն ու լեզուներն են: Ինձ համար միշտ կարևոր է եղել, որ տղամարդն առողջ ապրելակերպ վարի, ինչպես ես,- ոգևորությամբ ասաց Լիլիթն ու հավելեց, որ մտադիր են շատ ճամփորդել, բնակության հստակ վայր չեն ֆիքսել,- մենք սիրում ենք արև, տաք եղանակ, մտադիր ենք ձմեռել Բալիում, որը մեզ համար արդեն տուն է դարձել: Անչափ սիրում ենք Հայաստանը, տարվա մեջ մի որոշ ժամանակ կլինենք Հայաստանում: Հետագայում գուցե մեկնենք ԱՄՆ: Աշխարհում այնպիսի իրավիճակ է, որ ծրագրելն այս պահին այնքան էլ ճիշտ չէ, ուստի՝ այս տարի կլինենք Հայաստանում»:
Լիլիթի և Ալեքի հարաբերությունները բավականին արագ են զարգացել. «9 ամիս է, ինչ միասին ենք, սակայն ոչ ոքի այդքան լավ չեմ ճանաչում, որքան իրեն, և ոչ մեկ ինձ այդքան լավ չի ճանաչում, որքան Ալեքը»:
Նա պատմեց, որ Ալեքն իր կյանքում հայտնվել է հենց այն փուլում, երբ չէր մտածում անձնական կյանքը դասավորելու մասին. «Իմ մեջ ինքնաճանաչման շատ խորը փուլ էր ընթանում, ես ճանապարհորդում էի. հասել էի իմ սիրելի Բալի կղզի: Այդ փուլում չէի էլ մտածում ինչ-որ հարաբերության մասին, կենտրոնացումս ինձ վրա էր` ավելի զարգանալու և խորացնելու հոգեբանական գիտելիքներս: Մի քանի օրով ընկերուհուս մոտ գիշերելու համար պատահական հայտնվեցի շատ գեղեցիկ մի հյուրատանը: Վերջնականապես համոզվեցի, որ պատահական ոչինչ չի լինում: Ինձ շատ դուր եկավ այդ հյուրատունը, որոշեցի ավելի երկար մնալ և մասնակցել այնտեղ ընթացող բոլոր հետաքրքիր դասերին, ինքս յոգա դասավանդել: Հունվարն էր, մի գեղեցիկ առավոտ մտա ընդհանուր խոհանոց` միրգ վերցնելու, ընթացքում հայերեն խոսում էի հեռախոսով: Նկատեցի, որ երկու հոգի խոսում են, նրանցից մեկն ինչ-որ նոր տղամարդ է, ում դեռ չեմ ճանաչում (հյուրատանը բոլորս գիտեինք իրար, ապրում էինք ինչպես մի մեծ ընտանիք): Մեր հայացքները հանդիպեցին, այդ պահին կարծես ամբողջ աշխարհը դադարեց գոյություն ունենալ, պահը սառեց, մի քանի վայրկյանը դարձավ հավիտենական: Այդ մի քանի վայրկյանում զգացի սեր, կոմֆորտ, հարազատություն, կիրք: Այնուհետև լքեցի խոհանոցը: Ինչպես հետո իմացա, նա հետաքրքրվել էր, թե ինչ լեզվով եմ ես խոսում, քանի որ նա սիրում է ուսումնասիրել լեզուներ, տիրապետում է 13 լեզվի: Նրա համար, կարծես, չկային «անծանոթ լեզուներ»»:
Դերասանուհու խոսքով՝ Ալեքը եկել էր Բալի հանգստանալու, սակայն սկսվեց պանդեմիան, նա հետաձգեց իր թռիչքը դեպի Չինաստան: «Ավելի ուշ իմացա, որ թռիչքը փոխել էր նաև այն պատճառով, որ սիրահարվել էր: Մենք սկսեցինք շփվել, առավոտյան նայում էինք` ինչպես է արևը ծագում, մարզվում էինք միասին, պատրաստում համեղ ուտելիքներ: Շուտով ինձ բռնացրի այն մտքի վրա, որ իր հետ շատ կոմֆորտ է. կարծես ընտանիք լինեինք: Դե, երկար ժամանակ հեռու էի ընտանիքիցս, ու կարոտել էի այդ զգացումը: Կիսվում էինք միմյանց հետ, պատմում, ֆիլմեր դիտում. առավոտից երեկո միասին էինք: Դարձել էինք ամուր ընկերներ, նաև սիրահարված էինք: Ես նրա մեջ տեսնում էի այն ամենը, ինչ իմ մեջ բացակայում էր` դիսցիպլինա, ստաբիլություն, ուժ, ոչ էմոցիոնալություն, հստակություն և շատ այլ որակներ: Իսկապես նա այն տղամարդն է, ում մասին այդքան երազել եմ և միշտ հավատացել, որ մի օր մեր ճակատագրերը կբախվեն»,- ընդգծեց Լիլիթը:
Այս ամենին հետևել է զույգի՝ տարբեր երկրներում հայտնվելն ու տևական բաժանումը, սակայն, ըստ հաղորդավարուհու, հեռավորությունը միայն դրական է ազդել իրենց հարաբերությունների վրա:
«Ալեքը պետք է գնար Չինաստան, որպեսզի համակարգիչը բերեր ու կարողանար աշխատել: Առաջարկեց, որ ես էլ իր հետ գնամ: Դա հենց այն ժամանակն էր, երբ Չինաստանն ամենածանր վիճակում էր Կորոնավիրուսի առումով: Ասացի, որ ծնողներս կանհանգստանան, հրաժարվեցի գնալ: Նա խոստացավ, որ համակարգիչը կվերցնի ու հետ կգա: Սակայն նրա՝ Չինաստան հասնելուն պես Բալին իր սահմանները փակեց, նա չկարողացավ վերադառնալ: Այդ ժամանակ մեր հարաբերություններում սկսվեց մի նոր փուլ: Ճակատագիրը փորձեց ստուգել մեր հարաբերությունների ամրությունը. սկսեցինք ավելի մտերմանալ, ավելի շատ շփվել, կիսվել: Սկսեցինք միասին գրքեր կարդալ, քննարկել, վիդեոզանգերի միջոցով շփվել և այլն: Ֆիզիկապես մեր բաժանումն ավելի մտերմացրեց մեզ և ամրացրեց մեր հարաբերությունները: Սերը հաղթում է»,- ասաց դերասանուհին:
Ըստ Լիլիթի՝ երբեմն բախումներ լինում են, բայց մենթալիտետների շատ մեծ տարբերություն չեն զգում: Դերասանուհին վստահ է՝ սերն ամեն բան կհաղթի. «Սերը հարցեր չունի… ոչ ազգություն, ոչ աչքերի գույն, ոչ էլ այլ բան: Երբեք: Մենք խոսում ենք անգլերեն և ռուսերեն: Գիտենալով նրա սերը լեզուների հանդեպ` համոզված եմ, որ հայերեն նույնպես կսովորի: Ես միշտ կատակում եմ`ասելով թող քեզնից գաղտնի մի լեզու լինի, որ ընկերուհիներիս հետ խոսեմ, չհասկանաս: Նա էլ պատասխանում է՝ ինձ 2 տարի մնաց: Նախկին Սովետական Միության երկրները բավականին նման են իրենց մենթալիտետով: Բախումներ լինում են, այո, և դա բնական է, կարևորն այն է, որ հասկանաս քո դասն այդ վեճից: Մեր վեճերը տևում են 3-7 րոպե, կամ ես եմ գնում գրկում իրեն, կամ ինքն ինձ: Այնուհետև զրուցում ենք, քննարկում, թե ինչ անենք, որ խնդիրը չկրկնվի: Եթե ուզում ես ունենալ իդեալական հարաբերություն, պիտի գիտակցես, որ դա երկկողմանի աշխատանք է: Մեր երկուսի մտադրությունն էլ միանալու սերն ու աջակցությունն է, իսկ մնացածն արդեն ժամանակի խնդիր է»:
Ալեքն ու Լիլիթը միմյանց ընտանիքների հետ ծանոթացել են ամուսնությունից հետո. «Մենք շատ երկար սպասեցինք, որ սահմանները բացվեն, սակայն ոչինչ չէր փոխվում: Իրար հանդիպելու միակ տարբերակը Բելառուս մեկնելն էր, քանի որ այն երբևէ չէր փակել իր սահմանները: Ես Բալիից թռա Բելառուս, ինքը` Չինաստանից: Հենց Բելառուսում էլ ամուսնությունը գրանցեցինք զագսում, և ինքն արդեն որպես իմ ամուսին կարողացավ մուտք գործել Հայաստան: Ծնողներս վիդեոզանգերով խոսում էին իր հետ, բավականին մտերմացել էին: Իմ կյանքում ահա այսպիսի խենթ բան ստացվեց. ծնողներս իրենց փեսային առաջին անգամ տեսան, երբ նա արդեն իմ ամուսինն էր: Ասացի՝ մա´, պա´, ծանոթացեք ամուսինս է: Մերոնք ինձ վստահում էին, այնուամենայնիվ, շատ հուզիչ էր, երբ առաջին ընթրիքի ժամանակ Ալեքը հորիցս խնդրեց իմ ձեռքը, չնայած ես արդեն իր կինն էի: Ալեքին բոլորը սիրում են: Հատկապես մայրս շատ ուրախ էր ինձ համար, ասում է` ոսկի տղա է Ալեքը: Հայրս սկզբում ստուգիչ հարցեր էր տալիս, մի քիչ անհանգիստ էր, հիմա ինքն էլ է համոզված, որ մենք լավ ընտանիք ենք ստեղծել: Մենք բոլորս արդեն մի ընտանիքի պես ենք»:
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Զգեստները՝ White Agent-ի
Դիմահարդարումը և վարսահարդարումը՝ Make-up Studio-ի
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի