«Կան մարդիկ, որոնք ուղղակի ուզում են վիրավորել». Կարինա Նազարյանը` Տիկ-տոկ-ում հայտնի դառնալու, բացասական մեկնաբանությունների և դերասանուհի դառնալու երազանքի մասին
Տիկ-տոկից հումորային տեսանյութերով հայտնի դարձած 21-ամյա Կարինա Նազարյանի խոսքով՝ տեսանյութեր վաղուց է նկարահանում, բայց առաջ դրանք չէր հրապարակում հանրային ռեժիմով: Ասում է՝ էջը հանրային դարձնելուց հետո, ավելացել են ոչ միայն Տիկ-տոկի, այլև Ինստագրամի հետևորդները: Հիմա Կարինան Տիկ-տոկում ունի 73 հազար, Ինստագրամում՝ 19 հազար հետևորդ:
Tert.am Life-ի հետ զրույցում Կարինան պատմել է Տիկ-տոկի հարթակը գրավելու, նպատակների, իր և երիտասարդ դերասան Լևոն Սարգսյանի հարաբերությունների մասին:
«Դպրոցական տարիներին չափազանց բարդութավորված էի, շրջապատի երեխաները ծաղրում էին ինձ, ուշադրություն չէի սիրում: Միշտ մտածել եմ, որ եթե իմ կարծիքն արտահայտեմ, ինձ կծաղրեն, չեն հասկանա: Երբ սկսեցի տեսանյութեր նկարահանել, ավելի ինքնավստահ դարձա, երևի, մեծացա: Հիմա շատ է պատահում, որ դրսում ինձ ճանաչում են, նկարվում ինձ հետ կամ ուղղակի ժպտում, ինչը չի կարող չուրախացնել»,-ասաց նա:
Կարինայի խոսքով` թե՛ Ինստագրամում, թե՛ Տիկ-տոկում իր հանրային էջերը ունեն մոտ մեկ տարվա պատմություն: «Մինչև այդ Տիկ-տոկում էջ ունեի, որը փակ էր, նկարահանում էի տեսանյութեր ինձ համար ու տեղադրում ոչ հանրային տարբերակով: Չգիտեմ ինչու, բացեցի էջս ու սկսեցի տեսանյութեր տեղադրել: Հենց սկզբից սկսեցի հումորային տեսանյութերից, նկարահանում էի հայտնի հումորային դրվագներ, երևի, մարդկանց դուր էր գալիս իմ մեկնաբանությունը: Մտածել եմ նաև լուրջ կոնտենտի մասին, բայց հասկացել եմ` ուզում եմ մարդկանց դրական էներգիա փոխանցել: Նկատել եմ, որ մարդիկ նաև անլուրջ են վերաբերվում ինձ, անգամ տեսանյութեր եմ նկարահանել այդ թեմայով, բայց եթե հումորային տեսանյութ եմ նկարահանում, չի նշանակում, որ անլուրջ եմ,-ասաց նա և հավելեց, որ երկար է մտածել, թե ինչու են Հայաստանում Տիկ-տոկ-երներին անլուրջ վերաբերվում,-Տիկ-տոկ-ում դաշտն ազատ է, գուցե երբ ինքդ ես քեզ ներկայացնում, ոչ թե կազմակերպություն, մարդիկ սկսում են անլուրջ վերաբերվել քեզ»:
Կարինայի խոսքով` գումար վաստակում է հիմնականում Ինստագրամի միջոցով: «Գովազդներ եմ անում, որոնց դիմաց ինձ գումար են վճարում: Ամենամեծ գումարը, որը վաստակել եմ Ինստագրամի միջոցով, 160 դոլար է: Նաև բարտերային տարբերակով եմ շատ գովազդներ անում: Օրինակ` այն առօրյա պահանջները, որ մարդն ունի` մատնահարդարում, վարսահարդարում, կարող է անել բարտերային տարբերակով ու գումար չծախսել դրանց վրա»,-նշեց նա:
Խոսելով բացասական մեկնաբանությունների մասին` Կարինան ասաց. «Եղել է ժամանակ, երբ ինձ համեմատել եմ այլ օգտատերերի հետ ու հասկացել` իմ էջում բացասական մեկնաբանությունները քիչ են: Այնպես չէ, որ միշտ դրականն են գրում, գրել են, օրինակ, որ տգեղ եմ: Նման մարդիկ ուղղակի ուզում են վիրավորել, եթե զգում եմ շատ են չափն անցնում, արգելափակում եմ: Փորձում եմ տարբերակել կարծիքն ու վիրավորանքը: Եթե բացասական է, բայց կարծիք, ընդունում եմ, հավանում եմ մեկնաբանությունը»:
Տիկ-տոկ-ում հայտնի դարձած մարդկանցից շատերը նաև նկարահանվելու առաջակներ են ստանում: Կարինայից հետաքրքրվեցինք՝ արդյոք ունեցել է այդպիսիք. «Առաջարկներ եղել են, բայց ինչ-որ հանգամանքներից ելնելով չեն ստացվել: Ցանկանում եմ հեռուստատեսությունում հայտնվել: Մի փոքր սխալ եմ համարում, երբ առանց կրթություն ստանալու մարդիկ սկսում են նկարահանվել: Երբ կրթություն ստանամ ու հասկանամ` կարող եմ լիարժեք որակ տալ հեռուստադիտողին, ես էլ կլինեմ եթերում: Սխալ է հայտնի դառնալու մոլուցքով առաջնորդվելը, պետք է առաջնորդվել քո սիրած գործով զբաղվելու մտքով, այլ հարց է, որ դրա շնորհիվ հետո կարող ես հայտնի դառնալ»:
Կարինան պատմեց, որ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Բրյուսովի անվան համալսարանի երկրագիտության ֆակուլտետ, հետո հասկացել է, որ այդ մասնագիտությունն իրենը չէ ու դուրս եկել համալսարանից: «Հիմա արդեն հասկացել եմ` իմը դերասանությունն է: Մյուս տարի կընդունվեմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Այս տարի չդիմեցի, որովհետև մինչև որոշեցի ընդունվել, չէի հասցնի պատրաստվել անվճար ընդունվելու համար: Այս պահին չեմ աշխատում, քաղաքից դուրս եմ գտնվում: Երբ վերադառնամ գամ, անպայման նաև աշխատանք կգնտեմ»,-ասաց նա:
Որոշ ժամանակ առաջ Կարինան տեսանյութ էր տեղադրել դերասան Լևոն Սարգսյանի հետ, ինչը խոսակցությունների տեղիք էր տվել, որ նրանք սիրավեպ ունեն: Կարինան հերքեց այդ խոսակցությունները. «Մենք միասին տեսանյութ նկարահանեցինք, որն այդ պահին թրենդ էր, բայց անձնական բնույթի կապ չունենք ու չենք էլ կարող ունենալ: Ես և Լևոնը ուղղակի ըներներ ենք, տեսանյութը տեղադրելիս մեր մտքով անգամ չի անցել, որ կարող են նման խոսակցություններ առաջանալ: Հումորը սահմաններ չունի, իսկ դա ուղղակի հումոր էր»:
Մարիամ Խաչատրյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ