«Թեև միշտ տղա ունենալու ցանկություն եմ ունեցել, աղջիկների հայր լինելը երջանկություն է». Ժակը`ամուսնության 16-ամյակի և երեխաների մասին
Հաղորդավար Ժակը և կինը` Էվելինան, երեկ նշել են ամուսնության 16-ամյակը: Այս առիթով Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել Ժակի հետ, ով պատմել է, թե ինչպես են նշել օրը, վերհիշել է իրենց ծանոթությունն ու հարսանիքը, խոսել երեխաների` Սիլվիայի և Ժակլինի մասին:
Ժակն ասաց, որ տոնական օրը երկուսով են նշել. «Գնացինք սրճարան` մի փոքր ընդգծված տրամադրությամբ: 16 տարվա ամուսնական կյանքը հաշվի առնելով` սովորական երեկոյից փախչելն արդեն տոնել է նշանակում,-ասաց նա ու վերհիշեց, որ ամենատպավորիչը նշել են իրենց ամուսնության 10-ամյակը,-Այդ տարի Փարիզ գնացինք: «Հաղթական կամար» գրքից տպավորված` շրջեցինք հավերժ սիրո քաղաքի փողոցներով: Ենթադրություններ անելը լավ բան չէ, բայց հետաքրքիր կնշենք թե՛ 30-ամյակը, թե՛ 40-ը: Կարևոր է նշանավորել այն փաստը, որ երկուսով միլիարդավոր մարդկանց մեջ գտել եք իրար, դիմանում եք, սիրում, օգնում»:
Ժակն ու Լինան առաջին անգամ հանդիպել են 2001 թվականին ռադիոկայաններից մեկում. «Գնացել էի ռադիոկայան` աշխատանքի ընդունվելու համար, իսկ Լինան այդտեղ մի գրասենյակում էր աշխատում, այդպես ծանոթացանք,-ասաց նա և հավելեց, որ կնոջը գրավել է իր ոճով, հետաքրքրություններով,-Այդ տարիներին ինձ լսող ռադիոունկնդիրը միայն ձանով էր ճանաչում, իսկ Լինան ինձ լսելու, տեսնելու ու միարժամանակ չհիասթափվելու առիթ ուներ: Իսկ եթե լուրջ, երկուսս էլ ներքուստ զգացել ենք, որ նման ենք միմյանց : Լինայի մեջ ինձ հեցն սկզբից գրավեց ներքին կրակը, որին մոտենալիս ինքս էլ բոցավառվում եմ»:
Զույգի հարսանիքը տեղի է ունեցել 2004 թվականին. «Ունեցել ենք հայկական ավանդական հարսանիք, որին ներկա էին մեր հարազատները, ռադիոկայանի ընկերներս: Հասցրինք նույնիսկ ԶԱԳՍ-ի գրանցման արարողությունը կազմակերպել: Հետո գնացինք մեղրամսի` արտերկիր»:
Ժակի խոսքով` ինքն ու կինը ընտանեկան խնդիրները լուծելու իրենց բանաձևն ունեն. «Կոմպրոմիսի գնալով, մարդկային որակներով, իրար հասկանալով կարողացել ենք սուր անկյունները հաղթահարել: Դժվարություններ, իհարկե, եղել են, բայց փորձել ենք միմյանց լսել, օգնել: Ես բնույթով նրբանկատ եմ և ուշադիր, իսկ կինս ներող ու հասկացող է: Ես կարողանում եմ հնարավորինս խուսափել խնդիր առաջացնող իրավիճակներից, բայց եթե նույնիսկ չի ստացվում, կինս փորձում է այլ կերպ լուծել խնդիրը, մաքսիմում երկու օր ամպեր են կուտակվում մեր վերևում և վերջ»:
Հարցին, թե հաճա՞խ է կնոջը սեր խոստովանում, Ժակը պատասխանեց. «Քանի որ խոսքն իմ աշխատանքային գործիքն է, այն անձնական կյանքում չեմ կարողանում շեշտադրել ու կիրառել: Ավելի շատ մոտեցումներով, գործերով եմ սեր խոստովանում` չնայած հակառակ կողմից մեղադրանքներ կան, որ մեկ-մեկ պետք է խոսքերով արտայհայտեմ սերը: Մեկ-մեկ արտահայտում եմ, բայց կանանց համար դա քիչ է»:
Հաղորդավարը երկու դուստր ունի: Ավագ դուստրը` Սիլվիան, շուտով 16 տարեկան կդառնա, ըստ Ժակի` իրեն շատ նման է. «Թեև միշտ տղա ունենալու ցանկություն եմ ունեցել, որ ազգանունս շարունակվի, աղջիկների հայր լինելը երջանկություն է: Մեծ աղջիկս ներսում ստեղծագործ գիծ ունի, նկարում է, ոճաբանության, դիզայնի հետ սեր ունի ու սրտով ուզում է ստեղծագործական ուղղությամբ շարունակել: Ուղեղով մտածում է, որ պետք է ունենա պրակտիկ մասնագիտություն ու դիմի Հայաստանի ամերիկյան համալսարան: Չգիտեմ հետո ինչ կլինի, ժամանակը ցույց կտա, թե որ ուղղությունը կընտրի, հիմա դեռ ավագ դպրոցի սան է,-ասաց նա` ընգծելով, որ փոքր դուստրը` 4-ամյա Ժակլինը, Սիլվիայից շատ տարբեր է,-Ժակլինը լրիվ այլ բնավորություն ունի: Այն երեխաներից է, որ մեզ մեծ հանձագործ կզգանք, եթե երաժշտական կամ թատերական որևէ խմբակ չհաճախի: Մեկ բառով` արտիստ է: Նրա անունը հետաքրքիր պատմություն ունի: Իմ ու կնոջս անունների խառնուրդն է` Ժակ և Լինա` Ժակլին: Մտքի հեղինակն էլ կինս է»:
Մարիամ Խաչատրյան
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի