«Մեկ ամսում մեռավ իմ մեջ ապրող հումանիստը. պատրաստ եմ հայտարարել, որ մարդասպան եմ, քանի որ ուղեղումս արդեն տվել եմ այդ համաձայնությունն ինքս ինձ». Արուս Տիգրանյան
Լրագրող, հաղորդավար Արուս Տիգրանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Արցախի պատերազմի մեկ ամիսը լրանալու և իր ապրումների մասին:
«Մեկ ամսում մեռավ իմ մեջ ապրող հումանիստը։ Գիտեմ` շատերն են այս օրերին իրենց բռնել սեփական սառնարյունության ու վրեժխնդրության վրա:
Մեկ ամիս առաջ ես ամբողջ սրտով հավատում էի, որ այս դարում ուղղակի տարօրինակ է բանակ ունենալը, որովհետև բանակ գնում են` մարդ սպանելու, իսկ մարդ սպանելն ուղեղիս մեջ չէր տեղավորվում։ Այսօր ես պատրաստ եմ հայտարարել, որ մարդասպան եմ, քանի որ ուղեղումս արդեն տվել եմ այդ համաձայնությունն ինքս ինձ։
Դպրոցում ինձ համար «Հայոց պատմությունն» ու «Համաշխարհային պատմությունը» առաձնապես ոչ մի տարբերություն չունեին, երկուսն էլ առարկա էին, որ պետք էր սովորել, ձանձրանալ, գնահատական ստանալ, պրծնել էդ դարդից ու անցնել հավես բաներին։
Ֆիդայիներն ու հայդուկներն ինչ-որ պաթոսի տերմիններ էին թվում, երբ որ դպրոցական էի։ Ես մինչև վերջերս ոչնչով չէի տարբերվում մի ուրիշ երկրում ապրող իմ տարեկից աղջկանից, մեր դարդերը նույնն էին, մեր հետաքրքրությունները շատ նման էին, ու ես երբեք էլ չեմ գիտակցել, որ ես հայ եմ, ու դա, որքան էլ անընդունելի թվա, շատերիս իրականությունն էր, գոնե իմ սերնդակիցների, ովքեր պատերազմի մասին կամ գիտեին հոլիվուդյան ֆիլմերից, կամ լսել էին մերոնցից, ու թվում էր, թե էդ պատմություններն էլ էին հոլիվուդյան ֆիլմերից։
Մեզ մեկ ամիս էր պետք, կամ ավելի քիչ հասկանալու համար, որ մենք առանձին ճակատագրով մարդիկ ենք, առանձին ԴՆԹ-ով մարդիկ։ Մեզ մի ակնթարթ էր պետք` հասկանալու, որ մեր պատմությունը մեր արյան մեջ երբեք էլ չի մեռել, որ ինչքան էլ մեզ թվա, թե վրացուհի թինեյջերը մեզանից չի տարբերվում, մենք իր կողքին միշտ զգում ենք ինչ-որ մի դաջվածք, ինչ-որ մի անազատություն, ինչ-որ մի քայլ ետ։ Ցեղասպանության հիշողությունը դեռ կա մեր ուղեղում և կա ֆիդայիների վրեժխնդրությունը մեր սկզբունքներում։ Մեր երեխաներն էլ են ծնվելու ցեղասպանվածի բարդույթներով, ազգային ցածր ինքնագնահատականով, պուծինի հույսով, բայց ես հավատում եմ, որ այսօր հաղթելու ենք ու մաքրենք այդ դաջվածքը, ես հավատում եմ, որ հաղթելու համար պետք է մեկ վայրկյան ուղղակի ներս նայել ու ապրել ինքնաճանաչողության այդ կարևոր վայրկյանը։ Գիտակցել, որ աշխարհում ոչ մեկ, ուրիշ ոչ մի մարդ չի զգում այն, ինչ մենք հիմա, ոչ մի ուրիշ մարդ չի հավատալու մեր պատմությանն ու արդարացիությանը: Աշխարհում մյուս բոլոր մարդկանց համար մենք հերթական մի երկիրն ենք, որտեղ պատերազմ է ու ոչնչով չենք տարբերվում մեր թշնամիներից։ Հիմա պետք է հաղթել մեր ներսում ապրող այն փոքրին, ով պատմության դասագրքերում կարդացել է իր անցյալն ու չի ուզել հավատալ դրան, ժխտել է դա ու անցել առաջ։ Պետք է ընդունել, որ դա է մեր ինքնությունը, որն աշխարհի համար առանձնապես մի մեծ բան էլ չէ։
Ես ինքս չեմ ուզում այլևս ապացուցել աշխարհին, որ ճիշտ եմ, չեմ ուզում ապացուցել, որ մեզ սպանել են հարյուր տարի առաջ ու հիմա, չեմ ուզում խնդրել աշխարհից ոչինչ։
Ես հիմա հավատում եմ միայն իմ հարազատներին, ովքեր հիմա այնտեղ են, ովքեր հիմա նոր պատմություն են գրում դասագրքերի համար, նոր փոքրերի համար, ովքեր կարդալու են ու մեծանան ավելի ինքնավստահ ու անվախ, այն օրերի համար, որոնք մենք ապրելու ենք ավելի գիտակցված` ավելի գնահատելով ամեն մի առավոտը, այն ուժերի համար, որոնք մենք դնելու ենք վերականգնելու համար այսօրվա քանդվածը։
Մենք ապրելու շատ կորուստներ ունենք ու շատ խաղաղ օրեր ունենք այդ կորուստների պարտքը տալու համար։ Այն, ինչ կլինի մեզ հետ, միայն մեր գործն է ու մեր որոշումը, ուրիշ բոլորը թքած ունեն։ Սա էի ուզում ասել։ Գոնե հիմա եկեք չատենք իրար, գոնե հիմա եկեք սիրենք մեկս մյուսիս, ուրիշ ոչ մեկ դա չի անելու մեր փոխարեն»,-գրել է նա:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի