«Եթե Տիգրանի ճակատագիրն այսպես չդասավորվեր, մեծ հաջողություններ կունենար». ընկերները՝ Արցախում զոհված բալետի արտիստ Տիգրան Հարությունյանի մասին
Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ հոկտեմբերի 11-ին Արցախում զոհվել է բալետի արտիստ, դերասան Տիգրան Հարությունյանը։ Նա ժամկետային զինծառայող էր։ 23-ամյա Տիգրանն ավարտել էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, ապա մեկնել ծառայության։
Tert.am Life-ը զրուցել է Տիգրանի ընկերների՝ Գոռ Պետրոսյանի և Լիա Զախարյանի հետ:
«Հիմա շատ բարդ է ինձ համար. ոչ միայն ես եմ ընկերոջս կորցրել, այլև աշխարհը յուրահատուկ գույն է կորցրել, նա այս աշխարհին շատ էր պետք։ Տիգրանն ապրեց 23 ստացված, հիասքանչ տարի։ Ցանկանում եմ նրա մասին ֆիլմ նկարահանել, ամեն ինչ մի փոքր ավելի ուշ կնախաձեռնեմ,- ասաց Գոռը և հավելեց՝ ծառայությունն այնքան էլ Տիգրանի համար չէր, քանի որ նա ազատություն էր սիրում,- Տիգրանն իր շրջապատի տրամադրություն ստեղծողն էր, ուրախացնում էր բոլորին։ Այնքան բարի էր, շատ մեծ սիրտ ուներ, ամեն տեղ բոլորին ընդառաջում էր, շատ կամեցող, շատ համարձակ, հզոր ոգու տեր մարդ էր»։
Տիգրանի մահվան լուրը ստացել են հոկտեմբերի 11-ին, բայց մի քանի օր նրան չեն կարողացել գտնել։ Ընկերը հասցրել է մինչև պատերազմը վերջին անգամ տեսնել Տիգրանին: «Համաճարակի պատճառով դեպի Արցախ ճանապարհները փակ էին, բայց պատերազմից մի քանի օր առաջ կարողացա գնալ, տեսնել Տիգրանին, փաստորեն, վերջին անգամ։ Մեկ-երկու օր անց սկսվեց պատերազմը։ Այդ ընթացքում մի քանի անգամ խոսել եմ իր հետ, վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 9-ին, միշտ ասում էր, որ մայրիկին փոխանցեմ՝ ինքը նրան շատ է սիրում։ Իրոք, Տիգրանն իր մայրիկին շատ էր սիրում»,- ընդգծեց Գոռը։
Նա նշեց, որ Տիգրանն ուզում էր Միացյալ Նահանգներ գնալ, դերասանի ուղին շարունակել։ «Ճիշտ է, պարը ևս սիրում էր, բայց դերասանի մասնագիտությունը գերադասում էր։ Եթե Տիգրանի ճակատագիրն այսպես չդասավորվեր, վստահ եմ՝ կունենար նաև իր աստղը Փառքի ծառուղում։ Տիգրանն ամեն ինչ ԱՄՆ-ի հետ էր կապում, գիտեր, որ մեծ բարձունքների է հասնելու, բայց պետք է փաստեմ, որ Հայաստանում էլ քիչ բարձունքներ չունեցավ»,- ասաց նա։
Դերասանուհի Լիա Զախարյանն ասաց, որ Տիգրանի հետ մտերմացել են նկարահանումների ընթացքում, միասին նկարահանվել են Outdance նախագծում: «Նախքան նկարահանումները համալսարանից ճանաչում էինք միմյանց, բայց ավելի մտերմացանք այդ ընթացքում: Շատ նպատակներ ուներ: Երբ Ֆրանսիա էր մեկնել հյուրախաղերի, շատ ոգևորված էր, փայլող աչքերով պատմում էր շրջագայության մասին: Ցանկանում էր Միացյալ Նահագներ գնալ,- ասաց նա և հավելեց, որ Տիգրանը մոտոցիկլ ուներ, սիրում էր վարել,- Առաջին անգամ մոտոցիկլի ղեկին հենց Տիգրանի օգնությամբ եմ եղել: Միշտ ասում էր` վախենալու ոչինչ չկա, պետք է ռիսկի դիմես ու անես այն, ինչ այդ պահին սիրտդ թելադրում է»:
Լիան վերհիշեց, որ նկարահանումների ընթացքում մի խաղ էր սկսել. «Երբ մեզ դիմահարդարում էին, ասում էի` Տիգրանին տեսնելիս ասեն, որ ես նրան եմ սիրում: Տիգրանը չգիտեր, որ դա ուղղակի խաղ է, բայց իրեն այնպես էր դրսևորում, որ ես ինձ վատ չզգամ, չամաչեմ: Ոչ ասում էր թող չսիրի, ոչ էլ ասում էր հակառակը, չեզոք դիրքում էր, որ չնեղսրտեմ: Հենց գալիս էր, ասում էի` կարո՞ղ եմ գրկել, համբուրել: Նույնիսկ մի ընթացք, երբ Պահքի մեջ էի, ասում էին` չեմ կարող համբուրել, գրկել, բայց ես այդ ընթացքում էլ գրկում էի նրան»:
Դերասանուհու խոսքով` Տիգրանի մայրիկին խոստացել է, որ պետք է իրենց տուն գնա ու միասին կիսվեն քաղցր հիշողություններով. «Ափսոսում եմ, որ վերջին շրջանում զբաղվածության պատճառով հաճախ չենք հանդիպել, զանգել միմյանց: Երանի հետ բերեի ժամանակը, զանգեի, հարցեր տայի, ամեն ինչ կիսատ մնաց»:
Մարիամ Խաչատրյան
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները