«Շատ ծանր ապրումներ ունեի». Լիլուն՝ ԱՄՆ-ում ցույցի մասնակցելուց հետո հիվանդանոցում հայտնվելու, նորածին դստեր և Հայաստան գալու ցանկության մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն նոյեմբերի 11-ին կրկին մայրիկ դարձավ: Նա հղիության վերջին եռամսյակում էր, երբ սկսվեց Արցախի պատերազմը: Tert.am Life-ի հետ զրույցում Լիլուն խոսել է պատերազմի շրջանում իր ապրումների, Միացյալ Նահանգներում հայերի կազմակերպած ցույցին մասնակցելուց հետո հիվանդանոցում հայտնվելու և Հայաստան գալու ցանկության մասին:
Երգչուհին ասաց, որ հղիությամբ պայմանավորված ոչ միշտ էր կարողանում մասնակցել ցույցերին: «Ամուսինս էր միշտ մասնակցում, իսկ ես մասնակցածս վերջին ցույցից հետո հիվանդանոցում հայտնվեցի, որովհետև շատ ծանր հոգեբանական վիճակի մեջ էի, չէի կարողանամ այդ վիճակից դուրս գալ: Չէր ստացվում հոգ տանել ինքս իմ մասին, մտածել, որ հղի եմ ու պետք է հետևեմ ինձ: Շատ մտերիմներ ու բարեկամներ ունեի, ովքեր առաջնագծում էին՝ չնայած բոլոր զինվորներն էլ իմ հարազատներն են, երեխաները: Հազիվ կարողացանք վիճակս կայունացնել: Այդ ընթացքում ամեն օր վախի մեջ էի անցկացնում, անբացատրելի իրավիճակում էի, քանի որ հղի էի, ամեն ինչ ավելի զգացմունքային էի ընկալում»,- նշեց նա:
Լիլուի խոսքով՝ Աստծո օգնությամբ է կարողացել հաղթահարել այդ շրջանը: «Նույնիսկ մտածում էինք՝ երեխան ժամանակից շուտ կծնվի: Գոնե երեխային պետք էր ազատել այդ վիճակից, Փառք Աստծո, ամեն ինչ լավ ավարտվեց և նոյեմբերի 11-ին երեխաս առողջ լույս աշխարհ եկավ: Երբ գնում էի հիվանդանոց, մտահոգվում էի ոչ թե ծննդաբերության, այլ Հայաստանի իրավիճակի մասին, ինձ միայն դա էր անհանգստացնում,- ասաց երգչուհին ու հավելեց, որ առաջնեկի ծննդի ժամանակ այլ զգացողություններ ուներ, վախենում էր: -Երբ աղջիկս ծնվեց, լսեցի իր ձայնը, հասկացա, որ մայր եմ, պետք է ուժեղ լինեմ և երեխաներիս կողքին»:
Լիլուն ընդգծեց, որ Մարիայի հետ կապված շատ նուրբ, քնքուշ զգացողություններ ունի: «Չեմ կարող ասել, որ Ռոբերտի ու Մարիայի սիրո միջև տարբերություն կա, նույն սերն է, ուղղակի Մարիան ավելի նուրբ է, քանի որ աղջիկ է: Ամուսինս երազում էր աղջիկ ունենալու մասին, Մարիա անունն ինքն է ընտրել: Ի սկզբանե Արկադին ասում էր, եթե աղջիկ ունենանք, անունը պետք է Մարիամ լինի: Ես ոչ թե հակառակվեցի, այլ ասացի, որ Մարիան ավելի հեշտ է արտասանել: Եթե Արկադին չլիներ, ես մեծ դժվարությամբ կկարողանայի խնամել երեխային: Հենց առաջին օրվանից խնամել է Մարիային, փայլում է խնամքի հարցում,- ասաց նա և նշեց, որ որդին՝ Ռոբերտը, շատ ոգևորված է դիմավորել իրենց, հիմա էլ երբեմն-երբեմն համբուրում է Մարիային, բայց վախենում է շատ մոտենալ, գիտակցում է, որ փոքրիկ է,- Ամեն ինչ անում ենք, որ Ռոբերտն ուշադրության պակաս չզգա, նրա հետ շատ եմ զրուցում, բացատրում, որ իր քույրիկն է, որպեսզի կարողանա շուտ հարմարվել»:
Երգչուհին նշեց՝ երջանիկ է, որ աղջիկն առողջ է ծնվել, ինքն էլ ֆիզիկապես լավ է, թեև հոգեպես գոյություն չունի: «Դեռ շատ ծանր վիճակում եմ, ինչպես բոլորը: Այդ օրերին անընդհատ տանը լուրերն էին միացված, Ռոբերտն էլ զգում էր, որ ինչ-որ բան այն չէ: Տղաս ասում էր՝ կգնա կկռվի հայրիկի հետ, կկրակի: Երեխան զգում է, որ տանն ուրախություն չկա, մի կերպ ապրում ենք մինչև հիմա,- ասաց նա և հավելեց, որ ամեն ռազմագերու, զոհի հետ ապրում են,- Հայաստան գալու մեծ ցանկություն ունենք, ամուսինս էլ վայրկյան առաջ ցանկանում է գալ: Մեզ մոտ էլ համատարած տխրություն է, չես կարող տեսնել ժպտացող հայ, չկա ընտանիք, որն ինչ-որ մի պահ կարող է զվարճանալ: Ավելի բարդ է, երբ չգիտես ինչ անել, օտար երկրում ես, հեռու ես, բայց մեր սփյուռքը ոտքի կանգնեց, ցույց տվեց, որ Հայաստանի կողքին է»:
Հարցին, թե ի՞նչ հուշեր ունի Արցախի հետ կապված, Լիլուն պատասխանեց. «Արցախն ինձ համար միակ վայրն է, որտեղ ինձ 7-րդ երկնքում եմ զգում: Արցախի օդը, հողը, ջուրն ինձ այլ ուժ է տալիս: Մինչև ԱՄՆ տեղափոխվելս գրեթե ամեն ամիս Արցախ էի գնում: Ամեն մի վայրի հետ մի պատմություն ունեմ: Տարիներ առաջ, երբ Արթուր Գրիգորյանի հետ համերգների էինք գնացել Արցախ, գնացինք մինչև Ակնա: Ամենածիծաղելին այն էր, որ ուզում էի սխտորի թթու գնել շուկայից, բայց, մարդկանցից հարցնելով, գնացի Շուկա գյուղ: Մի մարդու հարցրի՝ որտեղ է շուկան, ասաց՝ արդեն Շուկայում եմ»:
Վերջում երգչուհին ասաց, որ, անկախ ամեն ինչից, ուզում է մարդիկ սիրով լինեն միմյանց հանդեպ, չվիրավորեն տեղի, թե անտեղի:
Մարիամ Խաչատրյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ