«Հաղորդագրություններ էի ստանում, որ գիտեն մեր հասցեն և կվնասեն մեզ». Մարիամ Մելիքյանը՝ պատերազմական շրջանում Թուրքիայում ապրելու, երկրորդ երեխայի ծննդի և կորոնավիրուսով վարակվելու մասին
Դերասանուհի Մարիամ Մելիքյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Թուրքիայում, դեկտեմբերի 15-ին երկրորդ անգամ մայր է դարձել: Դերասանուհու խոսքոց` ծանր հղիություն է ունեցել, վարակվել կորոնավիրուսով հաղթահարել պատերազմական շրջանը: Tert.am Life-ի հետ զրույցում Մարիամն ասաց, որ հիմա արդեն իրեն լավ է զգում:
«Ինձ մոտ տոքսիկոզ հղիություն էր, հազիվ էի հաղթահարել սկզբնական շրջանը, երբ երկրորդ եռամսյակում ամուսնուցս վարակվեցի կորոնավիրուսով: Շատ ծանր տարա հիվանդությունը, նույնիսկ երեխային կորցնելու վտանգ կար: Ունեի շնչառական խնդիրներ, սրտխառնոց, թուլություն, մեջքի սուր ցավ: Հոգեբանորեն նույնպես շատ ծանր էի տանում հիվանդությունը, 15 օր երեխայիցս՝ Կամիլայից հեռու եմ մնացել, չեմ գրկել, համբուրել, որպեսզի չվարակվի: Աղջիկս հարցնում էր՝ ի՞նչ է արել, որ ես նեղացել եմ և չեմ գրկում իրեն: Նույնիսկ մի օր քնած եմ եղել, Միլան մտել է իմ սենյակ, ցանկացել է համբուրել ինձ, մայրս տեսել է, ասել է, որ չի կարելի, Միլան էլ ասել է՝ քնած եմ ես, չեմ տեսնի, կսիրի ինձ ու կգնա: Բախտի բերմամբ մայրս այդ շրջանում ինձ մոտ էր, օգնեց, որ հաղթահարեմ այդ փուլը»,- ասաց նա:
Դերասանուն նկատեց, որ պատերազմական շրջանը նույնպես շատ ծանր է եղել իր համար: «Ամուսինս հեռախոսս վերցրել էր որոշ ժամանակով, որպեսզի լուրերին չհետևեմ: Այդ շրջանում ևս երեխային կորցնելու վտանգ կար: Առաջնագծում հարազատներ, բարեկամներ ունեի, շատ էի անհանգստանում նրանց համար: Յուրաքանչյուր օր քնում էի աղոթքով, արթնանում հույսով, որ այդ ամենն ավարտվել է: Միլան զանգում էր հայրիկին, ասում էր, որ ծաղիկներ բերի ինձ համար, քանի որ ամբողջ օրը լացել եմ, նեղսրտել: Նրանք ամեն ինչ անում էին, որ ես ինձ լավ զգամ, բայց այդ օրերին իմ մասին չէի մտածում, վատ էի սնվում»,- պատմեց Մարիամը:
Քանի որ դերասանուհին ապրում է Թուրքիայում, նրանից հետաքրքրվեցինք՝ պատերազմի ընթացքում թուրքերն ինչպե՞ս են վերաբերվել իրեն: «Այդ ընթացքում տանից դուրս չեմ եկել, ամուսինս չէր թողնում, որ հայկական պետհամարանիշներով մեքենայով երթևեկեմ, լարվածություն կար: Ինստագրամի իմ էջում հրապարակումներ էի անում պատերազմի մասին, ինչից հետո կեղծ օգտատերերից հաղորդագրություններ էի ստանում, որ գիտեն մեր հասցեն և կվնասեն մեզ, թեև ինձ ոչնչով չեն կարողացել կանգնեցնել, վախ չունեի: Այդ սպառնալիքները պատերազմի ավարտից հետո այլևս չեղան: Պետք է նաև նշեմ, որ ինձ ծանոթ թուրքերը, հարևանները նորմալ էին վերաբերվում ինձ, հույս էին տալիս, ասում էին՝ հայերը քիչ են, բայց խելացի են, ուժեղ»,- ասաց դերասանուհին:
Մարիամի երկրորդ դուստրը ծնվել է պատերազմի ավարտից հետո՝ դեկտեմբերի 15-ին: Դերասանուհին նրան Ադել է անվանակոչել։ Նա նշեց, որ Ադելն ու Կամիլան են իրեն ուժ տալիս:
«Երեխայի անունը ես և Կամիլան ենք որոշել: Ընտրել եմ մի քանի անուն, առաջարկել Միլային, նա էլ ընտրել է Ադել անունը: Ադելն ինձ է նման, համենայն դեպս, առայժմ, դեռ շատ փոքրիկ է: Երկու երեխայի մայր լինելը բարդ է, բայց ես պատրաստ էի այս ամենին: Առաջնեկի դեպքում անփորձ էի, ինձ համար նոր զգացողություններ էին, հետաքրքիր էր, բայց չէի գիտակցում, թե ինձ հետ ինչ է կատարվում, իսկ հիմա վայելում եմ այս պահերը,- ասաց նա և հավելեց, որ 4-ամյա Կամիլան, քույրիկին սկզբում շատ էր սպասում, հիմա իր համար մի փոքր անսովոր է՝ չնայած փորձում են շատ ուշադրություն նվիրել, որ չնեղսրտի,- Կարծում եմ՝ դեռ նոր է, կհարմարվի: Նա գիտեր, որ գնալու եմ հիվանդանոց ու տուն բերեմ իր քույրիկին: Երբ հիվանդանոց եկավ՝ մեզ տեսնելու, շատ ջերմ, զգացմունքային հանդիպում ունեցավ Ադելի հետ, բայց երբ տուն եկանք, արդեն անտրամադիր էր»:
Դերասանուհին ընդգծեց, որ երեխաների խնամքով ինքն է զբաղվում, նաև օգնականներ ունի: «Ադելի խնամքի հարցում ամուսինս գիշերն է շատ օգնում, քանի որ աշխատում է և օրվա ընթացքում տանը չի լինում: Սկեսուրս նույնպես հաճախ գալիս է, օգնում, բայց հիմնականում միայնակ եմ խնամում երեխաներիս: Ադելը շատ խելոք չէ, բայց հասցնում եմ խնամել, էներգիաս շատ է»,- ասաց Մարիամը:
Զրույցի վերջում Մարիամն ասաց, որ գալիք տարի պատրաստվում է Հայաստան գալ: «Հայաստան գալու ցանկություն միշտ ունեմ, կարծում եմ՝ մայիսին կգամ: 30-ամյակս է լինելու, նաև մտածում եմ երեխաներիս Հայաստանում կնքելու մասին»,- եզրափակեց նա:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 14:46 • 29/04 «Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է». Սիրուշոյի լուսանկարները՝ երեխաների հետ (տեսանյութ, լուսանկարներ) «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր եկեղեցիներ բացահայտելու, Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ուզում եմ սովորեն գնահատել ու միևնույն ժամանակ այստեղ իրենց հանգիստ զգալ, այստեղ է դեռ պահպանվում հայի բանալին, հայկական ակունքը, արժեքը»:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 14:46 • 29/04 «Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է». Սիրուշոյի լուսանկարները՝ երեխաների հետ (տեսանյութ, լուսանկարներ) «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր եկեղեցիներ բացահայտելու, Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ուզում եմ սովորեն գնահատել ու միևնույն ժամանակ այստեղ իրենց հանգիստ զգալ, այստեղ է դեռ պահպանվում հայի բանալին, հայկական ակունքը, արժեքը»:
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ