«Երազում եմ 3 տարի հետո մենահամերգ ունենալ». Անիտա Ավետիսյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում առաջին դերի և նոր տեսահոլովակի մասին
Երգչուհի Անիտա Ավետիսյանն ամիսներ առաջ իր դեբյուտային դերը խաղաց «Սարի աղջիկ» հեռուտասերիալում։ Tert.am Life-ի հետ զրույցում 21-ամյա Անիտան խոսել է կերպարի, պատերազմական շրջանում աշխատելու, փորձառու գործընկերներից խորհուրդներ ընդունելու և իր տեսահոլովակների մասին:
«Տեսնելով երկրի իրավիճակը՝ պատերազմական շրջանում բարդ էր աշխատել, բայց փորձում էինք մեզ հավաքել ու նկարահանվել, որպեսզի կարողանանք ինչ-որ չափով մարդկանց կտրել ծանր առօրյայից: Աշխատանքի ընթացքում ցրվել չէր ստացվում, նկարահանումների ընդմիջումներին հեռախոսներտ վերցնում էինք ու լուրերին հետևում: Բոլորն էլ առաջնագծում հարազատներ ունեին, իմ հարազատներից էլ էին սահման մեկնել որպես կամավոր, մինչև հիմա նրանցից լուր չունենք, հուսով եմ՝ շուտով կունենանք: Այսօր մեր երկրում, ցավոք, շատ անկայուն իրավիճակ է, փորձում ենք հաղթահարել այս շրջանը»,- ասաց նա:
Անդրադառնալով այս շրջանում իր արած նոր քայլին`Անիտան ասաց, որ դերասանական կրթություն չունի, անհատական դասերի է հաճախել, որից հետո իրեն քասթինգի են հրավիրել և ընտրվել է Բեթիի դերի համար: «Անկեղծ ասած, կերպարն ինձ ընդհանրապես նման չէ, շատ նամակներ եմ ստանում, թե ինչո՞ւ եմ վատ կերպար խաղում, ինչո՞ւ եմ վատը, փորձում եմ բոլորին պատասխանել: Նկարահանումների սկզբնական շրջանում լարվածություն կար, որն ինձ խանգարում էր, բայց ավագ ու փորձառու գործընկերներիս՝ Արտաշես Մխիթարյանի, Էմմա Մանուկյանի, Ջուլիետտա Ստեփանյանի խորհուրդներն ինձ շատ օգնեցին, մինչև հիմա օգնում են: Նրանք պրոֆեսիոնալ դերասաններ են և ինձ ճիշտ ուղու վրա են դնում: Ամեն սերիայից հետո կատարելագործվում եմ, փորձում եմ ուղղել սխալներս»,- ասաց Անիտան:
Նա նշեց, որ սկզբնական շրջանում վախեցել է, որ չի ընկալվի հեռուտադիտողի կողմից. «Մտածում էի՝ հնարավոր է` չհավանեն, դրսում տեսնելիս ասեն, որ անտաղանդ եմ, չեմ կարողանում խաղալ, բայց դեռ նման բան չկա, վախս էլ անցել է: Տեսնում եմ, որ Բեթիի կերպարը սիրվել է, նույնիսկ հարցում էի անցկացրել իմ էջում` մարդիկ կերպարս սիրե՞լ են. 80 %-ը պատասխանել էր՝ այո: Եթե ինձ որպես դերասանուհի չընդունեին, չէի հանձնվի, կպայքարեի, կկատարելագործվեի, կսովորեի, որպեսզի ինձ ավելի լավ ընկալեն»:
Անիտան ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի նկարչության բաժինը, սիրում է ազատ ժամանակ նկարել. «Հիմնականում նկարում եմ իմ երազանքները, որոնք կապված են բեմի հետ: Երազում եմ 3 տարի հետո մենահամերգ ունենալ, որը կլինի ինձ սիրող մարդկանցով լեցուն դահլիճում: Հիմա աշխատում եմ երազանքս իրագործելու ուղղությամբ»:
Ըստ երգչուհու՝ առաջ իրեն միայն որպես երգչուհի էր պատկերացնում, բայց նկարահանումների առաջին օրվանից հետո իրեն չի պատկերացնում առանց այս ամենի։ «Ես երգում եմ 10 տարեկանից, երաժշտական դպրոց եմ հաճախել, անհատական պարապմունքների եմ գնում մինչ օրս, բայց միշտ սպասել եմ, ռիսկի չեմ դիմել, վախեցել եմ, որ կարող եմ չընկալվել լսարանի կողմից: Վախն արդեն հաղթահարել եմ, անցած տարի ներկայացրի իմ առաջին տեսահոլովակը,- ասաց նա և հավելեց, որ շուտով երկրպագուների դատին կհանձնի իր նոր տեսահոլովակը,- «Մնաս բարով» կոչվող երգի հեղինակն Արման Անտոնյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` Նարեկ Սարգսյանը, պրեմիերան նախատեսում ենք վաղը: Մեղեդային, զգացմունքային երգ է սիրո, դավաճանության մասին: Տեսահոլովակը սյուժետային գիծ ունի, կապ ունի երգի մտքի հետ, աղջկա մասին է, ում դավաճանել են»:
Հարցին՝ Հայաստանում 21-ամյա աղջկա համար տեսահոլովակ նկարահանելը ֆինանսապես բարդ չէ՞, Անիտան պատասխանեց. «Հայաստանում տեսահոլովակ նկարահանելը բարդ է, պետք է կամ ինքդ հոգաս ծախսերը, կամ հովանավորդ: Ծախսերն ինքնուրույն հոգալու համար պետք է ճանապարհ անցնես, ինձ այս պահին հովանավորում է հայրիկս, ընտանիքս ինձ ամեն հարցում աջակցում է, կողքիս կանգնած է»:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները