«COVID-19-ի պայմաններում նորաձևության ոլորտն ամբողջ աշխարհում է ձևափոխվել». Անի Կոստանդյան
Դիմահարդար Անի Կոստանդյանն իր առաջին քայլերն այս ոլորտում արել է 2011 թվականին: Այս տարի նրա գործունեության 10-ամյակն է: Առաջին մասնագիտությամբ լոգոպեդ Անին ասում է՝ ժամանակին չէր պատկերացնում, որ մի օր այնքան կսիրի դիմահարդարի մասնագիտությունը, որ այն կդառնա իր առաջնային մասնագիտությունը, հիմա նա Beauty Fabric-ի առաջատար մասնագետներից մեկն է:
Գործունեության ընթացքում Անին հասցրել է համագործակցել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերի հետ. Women's club-ի դերասանուհիների, «Համազգային աստղ» նախագծի մասնակիցների, «Տաշիր» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության մրցանակակիրների, «Արցախի ձայներ» խմբի, «Միսս ԱՊՀ» գեղեցկության մրցույթի մասնակիցների դիմահարդարումը նրանց թիմն էր ապահովում: Բացի նախագծերի դիմահարդարներից մեկը լինելը, նրան էին վստահված նաև այդ նախագծերում դիմահարդարման կազմակերպչական աշխատանքները: Անին նաև մասնակցել է միջազգային մրցույթների:
«2018-ին Փարիզում մասնակցեցի OMC վարսահարդարների միջազգային ասոցիացիայի կազմակերպած մրցույթին: Ներկայացված էի comercial bridal և creative bridal անվանակարգերում,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց նա ու հավելեց, որ 2020-ին էլ է մասնակցել մրցույթի: -Հայաստանի համար ծանր այս օրերին Եվրոպայում կազմակերպվում էր OMC hairworld-ի միջազգային ամենամյա մրցույթը, որը COVID-19-ի պայմաններում անցկացվում էր օնլայն հարթակում։ Մեկ օրում որոշեցի մասնակցել «stage make up» անվանակարգում: 65 մասնակցի շարքում գրավեցի 12-րդ հորիզոնականը, որը, կարծում եմ, Հայաստանի նման փոքրիկ երկրի համար վատ ցուցանիշ չէ»։
2020 թվականը բավականին բարդ տարի էր թե՛ Հայաստանի, թե՛ ամբողջ աշխարհի համար: Կարանտինային պայմանները խնդրահարույց իրավիճակ ստեղծեցին դիմահարդարման ոլորտում, նախ՝ համավարակի պատճառով գեղեցկության սրահներն էին փակ, ապա՝ միջոցառումներն էին արգելված: Անին նկատեց, որ իր գործունեության տարիների ընթացքում հարսանեկան դիմահարդարումների առումով սա ամենապասիվ տարին է եղել, որը լրացրել է դիմահարդարման դասընթացերով:
«COVID-19-ի պայմաններում նորաձևության ոլորտն ամբողջ աշխարհում է ձևափոխվել։ Այդպես էր հատկապես մինչև սեպտեմբեր։ Մենք՝ նորաձևության այս և այլ ճյուղերի ներկայացուցիչներս, իհարկե գտել էինք այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ օնլայն ուսուցումը: 2020-ը ստիպեց մեր ուսերին շատ բան վերցնել. եթե նախկինում ցանկացած փոքրիկ առիթով աղջիկները դիմում էին դիմահարդարի ծառայություններին, համավարակի պայմաններում շփումից խուսափելու նպատակով շատ բաներ ստիպված էին ինքնուրույն անել։ Այդ առումով մեր աշխատանքը տեղափոխվեց օնլայն հարթակ, որտեղ փորձում եմ ամրապնդել դիրքերս։ Անհատական օնլայն դասեր էի անցկացնում, փորձում եմ հաճախորդի հետ կապը պահպանել այս ձևով։ Իսկ ստեղծագործական «քաղցը» փորձում եմ լրացնել մրցույթների միջոցով»,- ասաց Անին ու նկատեց, որ վերջին իրադարձությունները ստիպել են փոխել գեղեցիկի մեր ընկալումները:
Որքան էլ տարին բարդ էր, Անին չի կորցրել ապագայի նկատմամբ հույսը։ Ասում է՝ այս ընթացքում ոչ թե դադարեցրել, այլ ամրապնդել են իրենց գործունեությունը: Դիմահարդարը վստահ է՝ ժամանակակից մարտահրավերները պետք է հաղթահարել շատ աշխատելով:
«Կարծում եմ՝ պետք է շատ աշխատենք՝ մեզ պարտադրված փորձությունները վերածելով առաջընթացի։ Լինելով արվեստի և արհեստի հատման գծում՝ դիմահարդարներս պետք է հետևենք դիմահարդարման տենդենցներին, միաժամանակ չձուլվենք մյուս ազգերի հետ և ցույց տանք մեր ինքնությունը։ Փորձը ցույց է տալիս, որ լավ գործերը ստեղծվում են ամենադժվար պահերին։ Եթե ամենքս մեր աշխատանքում ստեղծարար լինենք, միգուցե ամեն բան այլ լինի։ Պետք է լավատես լինենք։ Ես հավատում եմ, որ մտքերը նյութականանալու հատկություն ունեն»,- ընդգծեց նա։
Դիմահարդարն 2021-ին ցանկանում է աշխատանքային բուռն տարի ունենալ, սակայն 2020-ից ժամանակից առաջ չընկնելու դաս է քաղել. «2020-ը մեզ ապացուցեց հայտնի արտահայտության ճշմարտացիությունը՝ «Եթե ուզում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր նրան քո ծրագրերի մասին»։ Բայց մարդը չի կարող ապրել առանց վաղվա օրվա մասին մտածելու, ուստի 2021 ծրագրում եմ մասնագիտական ավելի մեծ աճ գրանցել: Եթե Աստված կամենա, ուժերս կփորձեմ միջազգային հարթակներում և հետաքրքիր համագործակցություններ կներկայացնեմ»:
Ինչ վերաբերում է դիմահարդարման թրենդներին, որոնք միշտ կանանց հետաքրքրության կենտրոնում են, Անին ասաց, որ 2020-ի թրենդները մեծ մասամբ կպահպանվեն։ «Շատ ավելի գույներ կավելանան դիմահարդարի գունապնակում։ Արվեստը հնարավորություն է տալիս նեգատիվը վերածելու հակառակ էներգիայի։ Դա է պատճառը, որ 2020-ին հատուկ էին վառ արտահայտված, համարձակ դիմահարդարումները։ Այս տարի շարունակում են թրենդային համարվել տարատեսակ սլաքները, մաշկի առողջ և բնական տոնավորումը և, իհարկե, միշտ ակտուալ no makeup look-ը»,- ասաց նա:
Հարցին՝ իր կարծիքով դիմահարդարման թրենդների առումով Հայաստանն աշխարհին զուգահե՞ռ է քայլում, թե՞ մեր երկրում գործում են «մեր կանոնները», նա պատասխանեց. «Ունենալով ճկուն միտք և արագ յուրացնելով ցանկացած լավ հատկանիշ՝ կարծում եմ, ունենք միքսված, բայց և շատ տարբերվող ձեռագիր։ Մեր աշխատանքները նման չեն ո՛չ Արևելքի, ո՛չ Եվրոպայի, ո՛չ Հոլովուդի դիմահարդարների աշխատանքներին, միևնույն ժամանակ, շատ նման են նրանցից յուրաքանչյուրին։ Դա մեզ հնարավորություն է տալիս տարբեր ձեռագրեր ունենալու և արագ զարգանալու։ Հաշվի առնելով կոսմետիկ միջոցների սակավությունը և արտերկրից ձեռքբերման ժամանակատարությունը՝ միգուցե մի փոքր դանդաղ ենք առաջ ընթանում, բայց վստահ եմ՝ մենք մեր կանոնները սահմանելու ճանապարհին ենք»:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի