«Գնացի, որովհետև ուզում էի զինվորի կողքին լինել». Արսեն Սաֆարյանը՝ պատերազմ գնալու, ընտանիքի արձագանքի և հրետակոծության տակ հայտնվելու մասին
Արսեն Սաֆարյանը եղբոր՝ Արթուր Սաֆարյանի հետ, պատերազմի առաջին օրերից ռազմաճակատ էր մեկնել: Բանակի օրվա առթիվ Tert.am Life–ը զրուցել է Արսենի հետ, ով պատմել է պատերազմ գնալու, զինվորների հետ հավասար լինելու, իր ապրումների մասին:
Արսենի խոսքով՝ այսօր՝ հայտնի ավարտից հետո, այդքան էլ տրամադրություն չունի, բայց մաղթանքներ ունի: «Ես մեր բանակը համարում եմ այն ամենակարևոր կետը, որը պետք է սիրենք ու փայփայենք, պետք է հարգենք մեր սպային, հոգատար լինենք մեր զինվորի նկատմամբ: Ինձ համար բանակը չի տեղավորվում որևէ ժամանակի մեջ, բանակը միշտ կա և պետության համար պետք է բոլոր ժամանակներում ուշադրության կենտրոնում լինի: Պետք է ուժեղանանք, հզորանանք, որովհետև ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր: Պետք է թևութիկունք կանգնած մեր բանակի կողքին լինենք, ոգևորենք»,- ասաց նա:
Արսենը պատերազմի առաջին օրերից ռազմաճակատում է եղել: Ըստ երգչի՝ ընտանիքի կողմից իր՝ պատերազմ գնալու որոշումը միանշանակ ընդունվել է: «Ինչպես բոլորի մոտ, վախեր եղել են, բնական է, կռվի դաշտում, ամեն դեպքում, մեղր չեն տալիս: Ինքս Արցախից եմ և պարտավոր էի մեկնող առաջիններից լինել, բայց դա չի նշանակում, որ եթե խնդիրը լիներ Նոյեմբերյանում, ես պետք է նստեի իմ տեղում: Չեմ սիրում «ցի»-երի տարանջատումը, ես ինձ «բոլորտեղացի» եմ համարում և բոլոր շրջաններն էլ իմն եմ համարել, ինձ օտար չեմ զգացել: Նաև ինձ զանգահարեց հատուկ նշանակության զորմասի հրամանատարը, որտեղ անցել էի զինվորական ծառայությունս: Հարցրեց՝ մեզ հե՞տ ես, պատասխանեցի՝ իհարկե: Խնդիրն այն չէր, որ պետք է գնայի ու մասնակցեի հատուկ գործողությունների, գնացի, որովհետև ուզում էի զինվորի կողքին լինել, օգնել ինչով կարող էի՝ երգելով, փայտ դատարկելով, կարտոֆիլ մաքրելով»,- նշեց նա:
Արսենը նկատեց, որ ռազմի դաշտում զինվորներին ոգևորել ստացվում էր: «Ոգևորում էի այնքանով, որ զինվորները տեսնում էին՝ իրենց հետ հավասար պետք է փորեմ, դիրք բարձրանամ, ռմբակոծության տակ լինեմ: Իրենք զգում էին, որ տարբերություն չի դրվում, ես փորձում էի ապացուցել, որ իրենցից մեկն եմ: Որքան իրենք են պարտավոր անել ամեն ինչ, նույնքան էլ ես՝ հաղթահարելով շատ վախեր պետք է ամեն ինչ անեի: Իհարկե անսովոր էր հրետակոծության տակ հայտնվելը, այն ծառայությունը չէր, որը որևէ մեկն անցել էր զորամասում՝ չնայած ինձ իմ զորմասաի պատրաստվածությունը շատ օգնեց: Եթե այդ ծառայությունը անցած չլինեի, ինձ համար շատ դժվար կլիներ, այդ պատճառով հիմա մտածում եմ՝ պարտադիր զինվորական ծառայության նշանակությունը պետք է մեծացվի»,- պատմեց նա:
Հարցին, թե ի՞նչ է զգացել, երբ հայտնվել է հրետակոծության տակ, վտանգ զգացել, Արսենը պատասխանեց. «Այդ պահին սկսում ես միանգամից հիշել ընտանիքիդ, սկսում ես պատկերացնել, երբ քեզ հետ մի բան լինի, ի՞նչ կլինի ընտանիքիդ հետ: Ես մտածում էի՝ երեխաներս մեծ են, ինքս ինձ հանգստացնում էի: Չէի ուզում շատ կենտրոնանալ այդ մտքերի վրա, մարտի դաշտում պետք է մտածես, որ քեզ ոչինչ չի լինի, որպեսզի կարողանաս ապրել, որքան հնարավոր է չվախենաս, որովհետև չկա որևէ մեկը, որ ընդհանրապես չվախենա: Վախերը հաղթահարել օգնում է մարդու մտածելակերպը, մտածում ես՝ որտե՞ղ ես ու ինչի՞ համար, իսկ պայքարդ արդար է: Այդ դեպքում կարող ես քո ուժերից վեր բաներ անել ու հետո զարմանալ: Հուսահատություններ ևս լինում են, բայց այդ ամենը հաղթահարվում է նաև, երբ կողքիդ կանգնած են լինում ճիշտ հրամանատարներ, որի արդյունքում մեր ջոկատը ոչ մի զոհ չի տվել, միայն վիրավորներ են եղել»:
Երգիչը նաև ընդգծեց, որ հայրենիքի հանդեպ սերը պետք է ապրելու ցանկությունից սկսվի: «Հայրենիքը բառերով չեն սիրում, այլ աշխատելով, յուրաքանչյուրն իր գործում լավը լինելով: Ամանորի գիշերը որդեկորույս հոր՝ երգիչ Դավիթ Ամալյանի նախաձեռնությամբ հիշատակի երեկո էր կազմակերպվել Եռաբլուրում, թեմատիկ երգերով հարգեցինք, մեր տղերքի հետ դիմավորեցինք տարին, երգով աղոթեցինք նրանց համար: Հիմա, հիշելով իրենց, պետք է ապրենք, որովհետև ապրել, արարել, ստեղծել պետք է, այլ կերպ չի կարող լինել: Իսկ երբ մենք միանում ենք, մեզ մոտ շատ բաներ ստացվում են»,- եզրափակեց Արսենը:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները