Կարեն Մկրտչյանն ու ավագ որդին, Արմեն Մարությանն ու Ալլա Վարդանյանը և այլ դերասաններ՝ Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալում
Ռեժիսոր Ելենա Արշակյանը շուտով լսարանին կներկայացնի իր նոր հեռուստասերիալը, որն անդրադառնում է հայկական իրականության համար շատ նուրբ թեմայի․ պատմությունն Արցախյան առաջին պատերազմի միջոցով անցած «Մասիվի ջոկատի» տղաների մասին է, որոնցից 3 ընկեր են ողջ մնացել։ Նրանցից մեկը 1994–ին հայտնվել է գերության մեջ և հիմա վերադարձել Հայաստան։
Tert.am Life–ը ներկա է եղել հեռուստասերիալի նկարահանումներին և ներկայացնում է նախագծի առաջին մանրամասներն ու ֆոտոշարքը։
Ռեժիսոր Ելենա Արշակյանի համար նախագծի թեման շատ զգացմունքային է։ Թեև յուրաքանչյուր նախագիծ սկսելուց առաջ վախ ունեմ, թե ինչպես կընդունվի հեռուստադիտողների կողմից, այս անգամ մտավախությունը կրկնակի է, որպեսզի որևէ մեկին ցավ չպատճառի։ Թեմայից մինչև դերասանական կազմ ընտրությունը նուրբ է։
«Ես ու Անահիտ Մխիթարյանը ցանկացած նախագիծ սկսելուց առաջ մտածում ենք, թե որոնք են հասարակության համար կարևոր խնդիրները։ Այս նախագծում հայերիս համար բավականին ցավոտ թեմա ենք ընտրել․ խոսելու ենք գերիների մասին, պատմելու ենք, թե ինչ ճակատագիր ունի մարդը, որը 1994 թվականին գերեվարվել է և հիմա վերադարձել է Հայաստան, ինչ վատ ազդեցություն ունի համացանցը մարդու հոգեբանության վրա, ինչպես կարելի է մի գրառմամբ, նախադասությամբ ցավ պատճառել մարդուն, ազդել նրա հոգեբանության վրա, երբեմն, որքան անպատասխանատու ենք մենք բոլորս,– ասաց նա, ապա շեշտեց,– Նախագիծը ոչ թե պատերազմի, այլ փրկության մասին է»։
Ելենան իր նախագծերում հաճախ է օգտագործում իրական հիմքեր։ Այս հարցը շատ մանրամասնել նա չցանկացավ, նկատեց, որ պատմության մեջ կան իրական հիմքեր, սակայն սա գեղարվեստական սցենար է։ Արցախյան նոր պատերազմի հետքերը շատ թարմ են։ Ռեժիսորի խոսքով՝ չի ուզում անդրադառնալ վերջին պատերազմին, բայց և չեն կարող չխոսել այդ մասին, որոշակի անդրադարձեր կլինեն։
Ֆիլմի թեման շատ զգայուն է, դերասանական կազմում ընդգրկված են մարդիկ, որոնք նախորդ տարի անձնական դրամաներ են ապրել․ դերասան Կարեն Մկրտչյանը, ով արցախյան պատերազմում կորցրեց իր որդուն՝ Արմանին։ Կարենի ավագ որդին՝ Ակիմը, ևս դեր է ստացել նախագծում։
Ելենան ընդգծեց, որ ողբերգությունը բոլորիս է վերաբերում․ պատերազմը որևէ հայի անմասն չի թողել՝ մտել է յուրաքանչյուրիս տուն։ Այս ամենը նկարահանման հրապարակի աշխատանքն առավել զգայուն է դարձնում։
Ելենան վերհիշեց, որ բավականին բարդ էր, երբ միաժամանակ հանդիպել էր Կարենին, ով պատերազմում կորցրել է որդուն ու ֆիլմի դերակատարներից մյուսին՝ Վարուժան Մարգարյանին, որին պետք էր աչքալուսանք տալ, որովհետև եղբայրը գտնվել էր 70 օր անհետ կորած լինելուց հետո։ Փրկությունն ու ողբերգությունը կողք կողքի են․ հեռուստասերիալի անվանումն էլ պատահական չէ․ «Ծաղիկներ ձյան տակ»։
«Այս պատմություններն ինձ վրա էլ են ազդում։ Կստեմ, եթե ասեմ՝ այնքան պրոֆեսիոնալ եմ, որ նկարահանման հրապարակում այդ թեմաներն ինձ չեն առնչվում։ Ես չէի կարողանում խնդիր տալ Կարենի տղային, ով պետք է շատ կարևոր տեքստ ասեր, ի վերջո, ես կին եմ, հայ եմ, էմոցիոնալ մարդ եմ։ Սակայն կազմի ընտրությունն անելիս հատուկ միտում չեմ ունեցել․ Կարենը բոլորի պես մասնակցել է քասթինգի ու ստացել իր դերը։ Կարենն իրեն շատ ձիգ է պահում, հիացած եմ։ Կարենի որդուն, որը մարմնավորում է նրա երիտասարդությունը, ընտրել ենք արտաքին նմանությամբ։ Բավականին շնորհքով տղա է»,– ասաց նա։
Հեռուստադիտողներն այս նախագծում կտեսնեն նաև դերասան–ամուսիններ Արմեն Մարությանին և Ալլա Վարդանյանին, որոնց համար ևս 2020–ը ողբերգական տարի էր․ մինչև պատերազմը նրանք կորցրին իրենց դստերն ու թոռնիկներին։
Ելենան նշեց, որ հեռուստադիտողները նախագծում կտեսնեն սիրված դերասան, վարպետ Վլադիմիր Մսրյանի թոռնուհուն՝ Անահիտ Մսրյանին, Մերի Երեմյանին, Նորայր Եղյանին, Անահիտ Կիրակոսյանին, դերասանական կազմում ընդգրկել է նաև նորավարտ դերասան–դերասանուհիների, ինչն իր համար սկզբունքային է դարձել ցանկացած նախագիծ սկսելիս։
Նոր հեռուստասերիալը «Արմենիա Պրեմիումի» եթերում կլինի փետրվար 8-ից, «Արմենիա TV»–ի եթերում՝ փետրվարի 15–ից։
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի և ֆիլմի արխիվից
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա. Ռաֆո և Վարդան Սարգսյան - «Խենթ, խենթ, խենթ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Project LA – «Ռեքվիեմ»․ նվիրվում է նորօրյա մեր գոյամարտում անմահացած հերոսներին

Տեսահոլովակի պրեմիերա. Արա Մարտիրոսյան - «Домой»

Տեսահոլովակի պրեմիերա. «Վերադարձիր»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Դու ես իմ հոգին»

Տեսահոլովակի պրեմիերա. Ռաֆայել Երանոսյանը ներկայացրել է «Ճոճանակ» երգի cover–ը

Վարդան Պետրոսյանի ռեփ կատարումը՝ նվիրված զինվորներին

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան - «Լիալուսին»

Տեսահոլովակի պրեմիերա. Մաշ Իսրայելյան - «Առաջին ու վերջին»

Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո և Ալեքսանդր Ռիբակ - Stay

Տեսահոլովակի պրեմիերա. Կարեն Ասլանյան - «Քո գալով»

Տեսահոլովակի պրեմիերա. Լիդուշիկ - «Լիքը սեր»

Տեսահոլովակի պրեմիերա. Գևորգ Մկրտչյան - «Սիրում եմ քեզ հետ լռել»

Տեսահոլովակի պրեմիերա. Գոռ Հակոբյան - «Зацепила»

Տեսահոլովակի պրեմիերա. Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան - «Իմ սրտովա նա»

«Իմ Արցախ». WarGonzo-ի և Միշա Գրիգորյանի տեսահոլովակն Արցախյան պատերազմի մասին

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Ամրոյան - «Հրամանատար»

«Ամենաբարի սրտով աղջիկ» . Ռազմիկ Ամյանի նոր երգը Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքին

Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան - «Սիրտս»

Տեսահոլովակի պրեմիերա. Արամե - «Երազանքս կատարվել է»

Երգի պրեմիերա. Արսեն Գրիգորյան - «Ամենից ամենասիրելին»

Պրեմիերա. Արմենչիկ - «Աստված ուժ տուր»

Տեսահոլովակի պրեմիերա. Շպռոտ և Արմինկա - «Անապատի արև»

Պրեմիերա. Նարե Գևորգյան - «Սիրտս ինչպե՞ս»

Պրեմիերա. Անահիտ Սիմոնյան - «Սիրտս ինչպե՞ս ուրախ լինի»

Տեսահոլովակի պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ հերոս»

Պրեմիերա. Սևակ Ամրոյան, Հող - «Դրդո»

Պրեմիերա. PROJECT LA - «Confession (Ես այն եմ եղել…)»

Տեսահոլովակի պրեմիերա. Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան - «Մի փամփուշտ»

Տյոմը ներկայացրել է «Երազ իմ երկիր հայրենի» երգն իր տարբերակով

Պրեմիերա. Միհրան Ծառուկյան - «Պատերազմը չի լռել»

Պրեմիերա. Դետք - «Մութը մենք ենք հորինել»

«Արի, իմ սոխակ»-ը՝ Արփի Ալտոյի կատարմամբ

Հայկո, Միհրան Ծառուկյան, Սևակ Ամրոյան, Էրիկ Կարապետյան - «Հերոս զինվոր»

Պրեմիերա. Նունե Եսայան - «Արցախն իմ տունն է»

Տեսահոլովակի պրեմիերա. Հայ հայտնիներ - «Մեզ ոչինչ չի հաղթի»

Տեսահոլովակի պրեմիերա. Սարգիս Եղիազարյան - «Կռիվ եմ գնում»

Տեսահոլովակի պրեմիերա. System Of A Down - «Protect The Land»

Պրեմիերա․ System Of A Down - «Genocidal Humanoidz»

Պրեմիերա. Ֆորշ - «Երգ Հաղթանակի»
-
22:21 • 02.03.21 Տեսահոլովակի պրեմիերա. Ռաֆո և Վարդան Սարգսյան - «Խենթ, խենթ, խենթ»
-
17:00 • 23.02.21 Տեսահոլովակի պրեմիերա․ Project LA – «Ռեքվիեմ»․ նվիրվում է նորօրյա մեր գոյամարտում անմահացած հերոսներին
-
11:31 • 23.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Արա Մարտիրոսյան - «Домой»
-
12:31 • 17.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. «Վերադարձիր»
-
16:21 • 15.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Դու ես իմ հոգին»
-
16:18 • 15.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Ռաֆայել Երանոսյանը ներկայացրել է «Ճոճանակ» երգի cover–ը
-
15:15 • 14.02.21 Վարդան Պետրոսյանի ռեփ կատարումը՝ նվիրված զինվորներին
-
21:58 • 13.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան - «Լիալուսին»
-
21:38 • 12.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Մաշ Իսրայելյան - «Առաջին ու վերջին»
-
18:59 • 12.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո և Ալեքսանդր Ռիբակ - Stay
-
18:42 • 11.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Կարեն Ասլանյան - «Քո գալով»
-
16:57 • 07.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Լիդուշիկ - «Լիքը սեր»
-
21:10 • 05.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Գևորգ Մկրտչյան - «Սիրում եմ քեզ հետ լռել»
-
11:51 • 03.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Գոռ Հակոբյան - «Зацепила»
-
12:14 • 01.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան - «Իմ սրտովա նա»
-
16:55 • 29.01.21 «Իմ Արցախ». WarGonzo-ի և Միշա Գրիգորյանի տեսահոլովակն Արցախյան պատերազմի մասին
-
11:40 • 29.01.21 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Ամրոյան - «Հրամանատար»
-
14:35 • 26.01.21 «Ամենաբարի սրտով աղջիկ» . Ռազմիկ Ամյանի նոր երգը Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքին
-
13:47 • 20.01.21 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան - «Սիրտս»
-
14:03 • 16.01.21 Տեսահոլովակի պրեմիերա. Արամե - «Երազանքս կատարվել է»
-
11:25 • 09.01.21 Երգի պրեմիերա. Արսեն Գրիգորյան - «Ամենից ամենասիրելին»
-
11:44 • 08.01.21 Պրեմիերա. Արմենչիկ - «Աստված ուժ տուր»
-
16:36 • 07.01.21 Տեսահոլովակի պրեմիերա. Շպռոտ և Արմինկա - «Անապատի արև»
-
12:01 • 24.12.20 Պրեմիերա. Նարե Գևորգյան - «Սիրտս ինչպե՞ս»
-
13:20 • 22.12.20 Պրեմիերա. Անահիտ Սիմոնյան - «Սիրտս ինչպե՞ս ուրախ լինի»
-
13:06 • 20.12.20 Տեսահոլովակի պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ հերոս»
-
17:13 • 16.12.20 Պրեմիերա. Սևակ Ամրոյան, Հող - «Դրդո»
-
13:42 • 12.12.20 Պրեմիերա. PROJECT LA - «Confession (Ես այն եմ եղել…)»
-
13:21 • 10.12.20 Տեսահոլովակի պրեմիերա. Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան - «Մի փամփուշտ»
-
12:41 • 07.12.20 Տյոմը ներկայացրել է «Երազ իմ երկիր հայրենի» երգն իր տարբերակով
-
12:21 • 07.12.20 Պրեմիերա. Միհրան Ծառուկյան - «Պատերազմը չի լռել»
-
13:53 • 24.11.20 Պրեմիերա. Դետք - «Մութը մենք ենք հորինել»
-
16:56 • 23.11.20 «Արի, իմ սոխակ»-ը՝ Արփի Ալտոյի կատարմամբ
-
15:41 • 23.11.20 Հայկո, Միհրան Ծառուկյան, Սևակ Ամրոյան, Էրիկ Կարապետյան - «Հերոս զինվոր»
-
11:57 • 16.11.20 Պրեմիերա. Նունե Եսայան - «Արցախն իմ տունն է»
-
18:30 • 07.11.20 Տեսահոլովակի պրեմիերա. Հայ հայտնիներ - «Մեզ ոչինչ չի հաղթի»
-
12:31 • 07.11.20 Տեսահոլովակի պրեմիերա. Սարգիս Եղիազարյան - «Կռիվ եմ գնում»
-
13:50 • 06.11.20 Տեսահոլովակի պրեմիերա. System Of A Down - «Protect The Land»
-
13:38 • 06.11.20 Պրեմիերա․ System Of A Down - «Genocidal Humanoidz»
-
11:48 • 04.11.20 Պրեմիերա. Ֆորշ - «Երգ Հաղթանակի»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 14:01 • 05/03 Աննա Դովլաթյանի շնորհավորանքն ու 8-ամսական դստեր՝ Կարինայի նվերը Դավիթ Աղաջանյանի 29-ամյակին Դերասան Դավիթ Աղաջանյանն այսօր նշում է 29-ամյակը։ Այդ առթիվ կինը՝ երգչուհի Աննա Դովլաթյանը, Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում նրան շնորհավորել է նրան՝ հրապարակելով համատեղ լուսանկար...
-
TV, կինո 19:11 • 05/03 «Սա ինձ համար մասնագիտական աճի նոր հարթակ է»․ Արտյոմ Կարապետյանը՝ 9 տարի աշխատելուց հետո «Արմենիա TV»-ից Առաջին ալիք տեղափոխվելու և փորձությունների մասին Tert.am Life-ի հետ զրույցում Արտյոմը խոսել է Առաջին ալիք տեղափոխվելու պատճառների, «Արմենիա TV»-ում ունեցած փորձությունների, ինքն իր հետ մրցակցելու և նոր ձևաչափում ներկայանալու ցանկության մասին...
-
Ժամանց 14:50 • 05/03 «Համակարգչում բացված հերթական ֆայլը ոչ թե նյութ, այլ գիրք դարձավ»․ լուրերի մեկնաբան Մարիաննա Հակոբյանը ներկայացրեց իր «Կասկադ 6․15» գիրքը Լրագրողական ցանկացած պատմություն կարող է գիրք դառնալ․ այս համոզմունքն ունի «Կասկադ 6․15» գրքի հեղինակ, լրագրող, լուրերի մեկնաբան Մարիաննա Հակոբյանը...
-
Սոցցանցեր 14:01 • 05/03 Աննա Դովլաթյանի շնորհավորանքն ու 8-ամսական դստեր՝ Կարինայի նվերը Դավիթ Աղաջանյանի 29-ամյակին Դերասան Դավիթ Աղաջանյանն այսօր նշում է 29-ամյակը։ Այդ առթիվ կինը՝ երգչուհի Աննա Դովլաթյանը, Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում նրան շնորհավորել է նրան՝ հրապարակելով համատեղ լուսանկար...
-
TV, կինո 19:11 • 05/03 «Սա ինձ համար մասնագիտական աճի նոր հարթակ է»․ Արտյոմ Կարապետյանը՝ 9 տարի աշխատելուց հետո «Արմենիա TV»-ից Առաջին ալիք տեղափոխվելու և փորձությունների մասին Tert.am Life-ի հետ զրույցում Արտյոմը խոսել է Առաջին ալիք տեղափոխվելու պատճառների, «Արմենիա TV»-ում ունեցած փորձությունների, ինքն իր հետ մրցակցելու և նոր ձևաչափում ներկայանալու ցանկության մասին...
-
Ժամանց 14:50 • 05/03 «Համակարգչում բացված հերթական ֆայլը ոչ թե նյութ, այլ գիրք դարձավ»․ լուրերի մեկնաբան Մարիաննա Հակոբյանը ներկայացրեց իր «Կասկադ 6․15» գիրքը Լրագրողական ցանկացած պատմություն կարող է գիրք դառնալ․ այս համոզմունքն ունի «Կասկադ 6․15» գրքի հեղինակ, լրագրող, լուրերի մեկնաբան Մարիաննա Հակոբյանը...
-
Նորաձևություն 17:35 • 01/03 «Իմ կոնտենտը գայթակղիչ է, բայց սեքսուալ բնույթի չէ»․ Մադոննան՝ կերպարային փոփոխության, աղջկա համար ոճային լուծումների, Սոսի և դստեր հարաբերությունների մասին Tert.am Life–ը ոճաբանի հետ զրուցել է կերպարների, տարիների ընթացքում ունեցած փոփոխության, ավելի համարձակ ֆոտոշարքերով ներկայանալու և դստերը՝ նորաձևության մասնիկ դարձնելու մասին...
-
TV, կինո 15:07 • 04/03 Կտրուկ շրջադարձ և նոր զարգացումներ. «Երկուսով» սերիալի նկարահանումների վերսկսվելուց հետո դերասանական կազմում կա 1 փոփոխություն Tert.am Life-ի հետ զրույցում հեռուստասերիալի սցենարիստ Անի Մաղաքյանը խոսել է սցենարի, սպասվող զարգացումների և դերասանական կազմում փոփոխության մասին...
-
Նորաձևություն 19:14 • 01/03 «Ընկերոջս հորդորով սկսեցի տոպեր հագնել». Էմմա Սապունջյանը՝ ամենաթանկ և ամենաէժան գնումների և հայրիկի ու սիրելիի վերնաշապիկները հագնելու մասին Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ն այս անգամ ներկայացնում է դերասանուհի Էմմա Սապունջյանին...
-
Շոուբիզնես 18:41 • 03/03 «Այստեղ ամեն ինչ թանկ է, բայց գնումներ շատ եմ անում»․ Լիլի Սարգսյանը՝ Դուբայում չաշխատելու, ծնողների ուղարկած գումարով ապրելու և սիրելիի մասին Tert.am Life-ի հետ զրույցում Լիլին խոսել է Դուբայի կյանքին հարմարվելու, նոր նախագծի, ժամանցը կազմակերպելու, ծնողների ֆինանսական աջակցության և սիրելիի մասին․․․
-
TV, կինո 13:24 • 01/03 Էլենն ու Անին ամենաուշացողն են, Բենն ու Գոռը՝ պունկտուալը, Աղասը՝ պոզիտիվը․ «Հարս չկա»–ի դերասանների բացահայտումներն իրար մասին Tert.am Life-ն իր «Հարցախույզ» շարքով այս անգամ եղել է «Հարս չկա» սիթքոմի նկարահանման հրապարակում և պարզել, թե ովքեր են այս թիմում ամենապոզիտիվը, ամենաուշացողը, ամենապունկտուալը, ամենախենթը, ամենանյարդայինը...
-
Հարցազրույց 21:02 • 02/03 «Դա գլոբալ պռավալ էր ինձ համար»․ Արամ MP3–ն՝ «Եվրատեսիլից» հետո իր ձախողման, Իվետա Մուկուչյանի հետ կոնֆլիկտի, հոր հուղարկավորությունից հետո որդու ծննդին գնալու մասին Tert.am Life–ը վերսկսում է «Ինտերվյու» շարքը, որի շրջանակում ներկայացնում ենք բացառիկ բացահայտումներով հարցազրույցներ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ...
Ժամանց
-
14:18 • 02.03.21 Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի հանգիստը Եգիպտոսում