Անահիտ Կիրակոսյանի դստեր նշանդրեքի հուզիչ դրվագներն ու հայտնի հյուրերը
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ընտանիքում երեկ կրկնակի տոն էր․դուստրը՝ Լաուրան 19–ամյակի օրը նշանվել է։ Օրվա լուսաբանման բացառիկ իրավունքն Անահիտը վստահել է Tert.am Life–ին։ Ներկայացնում ենք երեկոյի ֆոտոշարքն ու հուզիչ դրվագները։
Դերասանուհին հայտնեց, որ, հաշվի առնելով հայաստանյան իրականությունը, որոշել են երեկոն անցկացնել առանց պարելու, սակայն այնպիսի ծրագիր են կազմել, որպեսզի հյուրերը չձանձրանան։
«Բոլորս ապրեցինք շատ ծանր ժամանակաշրջան և հասկանում ենք, որ պետք է շատ նուրբ մոտենանք առիթներին ու խնջույքներին, բայց և պետք է գիտակցենք, որ կյանքը շարունակվում է, սա այն առիթը չէր, որը կարելի էր տեղափոխել։ Փոխարենը որոշեցինք ամեն բան անել շատ նուրբ և փոքր շրջանակում՝ առանց բարձր երաժշտության և պարերի, քանի որ նախորդ տարի երկու ընտանիքում էլ կորուստ ենք ունեցել․ փեսայի՝ Դավթի հայրն է մահացել, ամուսնուս՝ Արտակի 2 զարմիկներն են զոհվել պատերազմի ժամանակ։ Մենք չէինք կարող անարգել այդ ցավը, բայց քանի որ հարսանիք չենք անելու, որոշեցինք նշանդրեք անել ու փարիզյան ռոմանտիկ շնչով երեկո ունեցանք»,– ասաց Անահիտն ու հավելեց, որ հայկական պարային երաժշտությանը փոխարինել է Hayway բենդի ելույթը, հյուրերի մուտքի ժամանակ ջազային մեղմ երաժշտություն է հնչել։
Երեկոն վարել է Կամերային թատրոնի դերասան Ներսես Մարկոսյանը ընթացքում ելույթ են ունեցել նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը՝ Հայկոն, Սոֆի Մխեյանը, Գրիշա Աղախանյանը, Արթուր Խաչենցը, Ալլա Լևոնյանը, Զարուհի Բաբայանը։ «Ես հասկացա, թե որքան լավ ընկերներ ունեմ ոլորտում, ինչը շատ ոգևորիչ է»,– ասաց Անահիտը ու նշեց, որ բոլորը մեղեդային երգեր են կատարել․ Զարուհու երգի ժամանակ եղել է հոր և դստեր տանգոն, իսկ Հայկոն երգել է տորթի կտրման արարողության ժամանակ։ Անահիտը ևս երգել է երեկոյի ընթացքում՝ ներկայացնելով Լաուրայի ամենասիրելի երգը «Ուրիշ աշխարհ»–ը։
Երեկոյի կազմակերպչական հարցերով, Լաուրայի զգեստի, սրահի դիզայնի ընտրության հարցերով զբաղվել է Անահիտը։
Անդրադառնալով Լաուրային նշանելու հուզական կողմին՝ Անահիտը չկարողացավ զսպել արցունքները․ «Տարօրինակ հույզեր ունեմ․ կան թեմաներ, որոնց մասին միշտ մտածում ես, բայց երբ գալիս, հասնում է այդ օրը, հասկանում ես, որ չէիր էլ կարող պատկերացնել՝ ինչ ես զգալու։ Հուզված ու շփոթված եմ, որովհետև տարիներով հետ եմ գնում ու հասկանում, որ 10 տարի առաջ, երբ մտա ընտանիք, Լաուրայի 9–ամյակն եմ նշել, իսկ այսօր նրա 19–ամյակն է ու նշանդրեքը։ Դժվարանում եմ բացատրել զգացողություններս»։
Անահիտն ինքն էլ երիտասարդ տարիքում է ամուսնացել՝ 21 տարեկանում։ Ասում է՝ աղջիկներին այս հարցում չի ուղղորդում։ «Ո՛չ որպես ծնող, ո՛չ առհասարակ կյանքում այս հարցում ուղղորդելը ճիշտ չեմ համարում։ Կարծում եմ՝ սիրո հարցում տարիքն ու ժամանակը որոշում է անհատը։ Ինքս երեխա էի, երբ ամուսնացա, բայց կարծում եմ՝ ամեն մարդ չափահաս լինելուց հետո պետք է այնքան կայուն լինի, որպեսզի կարողանա ընտանիք կազմելու որոշումն ինքնուրույն կայացնել։ Ես ամեն ինչ արել եմ, որ Լաուրան ինքնուրույն լինի ու, կարծում եմ, Լաուրան հասել է այդ էտապին, որ ինքնուրույն որոշում կայացնի։ Մենք, որպես ծնող, շատ ըմբռնմամբ ու նուրբ ենք մոտենում այդ հարցին։ Երբ գտել ես քո կեսին ու ուզում ես իր հետ քայլել, տարիքն էական չէ։ Լաուրան դեռ ուսանող է, Դավիթն իրենից 7 տարի մեծ է, հավանաբար, հաջորդ տարի կամուսնանան։ Լրջությունը մարդուց է գալիս, ըստ իս, Լաուրան պատրաստ է»։
Անահիտը նկատեց, որ Լաուրայի հետ կապված ցանկացած բան նախ ինքն է իմանում, հետո՝ հայրը։ «Բնականաբար, երբ Դավիթը հայտնվեց իր կյանքում, առաջինը ես իմացա,– ասաց նա, ապա հավելեց, որ ինքն ամուսնու տրամադրվածության վրա էլ է դրական ազդել,– Սովորաբար հայրիկները խանդով են վերաբերում, որ ինչ–որ մեկը կարող է հայտնվել իրենց աղջկա կողքին։ Քանի որ Արտակը շատ է կարևորում իմ կարծիքը, ես էլ նպաստեցի Արտակի դրական տրամադրվածությանը, քանի որ ինքս զգում էի, որ Դավիթն այն լուրջ տղան է, ով կարող է լինել Լաուրայի կողքին, իրենց հարաբերությունները գնում էին դեպի լրջություն։ Իմ միջամտությունը կարևոր էր, քանի որ Արտակն ինձ շատ է վստահում ու գիտի, որ եթե ես վտանգ տեսնեմ, ինչ–որ բան նկատեմ, առաջինը կարձագանքեմ դրան»։
Անահիտի մտահղացմամբ Լաուրան և Դավիթը տեսանյութ են նկարահանել ի հիշատակ իրենց ծնողների։ Տեսանյութի ցուցադրությունը դարձել է երեկոյի ամենահուզիչ դրվագներից մեկը։
«Քանի որ Լաուրայի մայրիկն ու Դավթի հայրիկը մեզ հետ չեն, ես անընդհատ մտածում էի՝ ինչպես անենք, որ զգանք նրանց ներկայության շունչը, ոչ թե ուղղակի մի կենաց խմենք։ Միտք ծագեց, որ լինի նամակ ծնողների կողմից։ Դիմեցի ռեժիսոր Օլգա Մուրադյանին, ով առաջարկեց տեսանյութն այնպես նկարահանել, որ առաջին տպավորությամբ թվա՝ Դավիթն ու Լաուրան իրար են սեր բացատրում, իրականում դա լինի իրենց ծնողների նամակը»,– պատմեց նա ու հավելեց, որ իրենց տեսանյութի 2 տարբերակ ունեն․ անձնական արխիվի համար նախատեսված տեսանյութում ներառել են նաև ծնողների լուսանկարները, հանրային տիրույթում տեղադրել են առանց անձնական լուսանկարների տարբերակը։ Ի դեպ, նամակի բովանդակության հեղինակը ևս Անահիտն է։
View this post on Instagram
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:15 • 03/05 «Ի զարմանս ինձ, Ալիկի կերպարի մասին վատ մեկնաբանություններ չկային». Հայկ Դարբինյանը՝ «Սիրելի Սահմի»-ի, նոր նախագծերի և «Հատուկ դասարան»-ի անձնակազմի մասին Հայկը նշում է, որ նոր գաղափարներ կան, բայց դեռ չի ուզում խոսել դրանց մասին, բայց նշում է որ եթե նոր կերպարի առաջարկի լինի, կուզի, որ կերպարը լինի Ալիկի հակապատկերը:
-
Շոուբիզնես 20:12 • 06/05 Էվելինա Շահիրյանը և Հովհաննես Ղազարյանը սպասում են առաջնեկին (տեսանյութ) Դերասանուհի Էվելինա Շահիրյանը և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն այս շրջանում հանգտի են մեկնել Վրաստան, որտեղից զույգը հրապարակել է տեսանյութ՝ հայտնելով, որ նրանք սպասում են առաջնեկին։ «Մեր նշանադրության 1 տարին արդեն 3–ով։ Մենք անհամբեր սպասում ենք քեզ»,– կից գրել է զույգը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
13:21 • 01.05.24 Դերասանուհի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին
-
11:03 • 01.05.24 Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը (տեսանյութ)
Photographer
-
15:48 • 01.05.24 «Իմ հոգին բաց վարդագույն է». Մալենայի նոր ֆոտոշարքը
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ