«Իմ անձնական կյանքը քննարկել ու հանրայնացնել չեմ սիրում». Հասմիկ Խոջյանը՝ ընտրյալ ունենալու լուրերի և հայտնի դառնալուց հետո չփոխվելու մասին
Դերասանուհի Հասմիկ Խոջյանն այս շրջանում չի նկարահանվում: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է նկարահանումների ընթացքը կարոտելու, դադարի ընթացքում մասնագիտական բացը լրացնելու, բախտի գործոնի շնորհիվ հայտնի դառնալու մասին: Դերասանուհու հետ խոսել ենք նաև ընտրյալ ունենալու քննարկումների մասին:
Հասմիկի խոսքով՝ մի քանի տարի նկարահանվելուց հետո որոշակի դադարի մեջ էր, բայց կարծում է՝ այն շուտով կավարտվի, կսկսվի աշխատանքային գործընթացը:
«Առհասարակ, դադարները պետք են թե՛ դերասանին, թե՛ հեռուստադիտողին. սպառվում է դերասանի էներգիան, իսկ հեռուստադիտողը պետք է ոչ թե ձանձրանա նրանից, այլ հանգստանա տվյալ դերասանի դեմքից: Ի վերջո, Հայաստանում դերասաններն այնքան էլ շատ չեն, այդ էներգիան վերանայել է պետք, դադարի ընթացքում ես դա անում: Թեև դադարի մեջ էի, փորձում էի մասնագիտական բացս լրացրել վերընթերցելով մասնագիտական գրականություն, կարդալով նոր գրքեր, որոնք չեմ հասցրել կարդալ ուսանողական տարիներին: Նաև վերապատրաստումների եմ մասնակցել, որոնց մասին բարձրաձայնել չեմ սիրում, որովհետև աճի ձգտող յուրաքանչյուր դերասան պետք է մասնակցի դրանց, եթե չի ցանկանում բավարարվել միայն այն գիտելիքով, որը համալսարանն է տվել»,- ասաց նա:
Դերասանուհին նկատեց, որ նկարահանվելու ամեն առաջարկ չի ընդունում. «Հաշվի եմ առնում սցենարը, նկարահանող անձնակազմը, պետք է այդ պահին զգամ, որ այդ դերն իմն է: Եթե հիմա նման առաջարկ լինի, մեծ սիրով կընդունեմ, որովհետև նկարահանումների ընթացքը շատ եմ կարոտել»:
Հասմիկին ճանաչում բերեց «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը: «Այդ հեռուստասերիալում սկսեցի նկարահանվել մագիստրատուրայի երկրորդ կուրսից: Կարծում եմ՝ բախտի գործոնի շնորհիվ էր, որ այն այդքան հաջողություն ունեցավ: Աշխարհում այնքան լավ նախագծեր կան, որոնք նկարահանվում են ռեժիսորական ու պրոդյուսերական հրաշալի անձնակազմի կողմից, որտեղ ներդրվում են գումարներ, խաղում ճանաչված դերասաններ, բայց հաջողություն չեն ունենում: Իմ բախտը բերեց, որովհետև շատ կարևոր է՝ ի՞նչ նախագծով ես առաջին անգամ ներկայանում հեռուստադիտողին: Բակալավրի տարիներին ևս նկարահանվելու շատ առաջարկներ էի ստանում, բայց չէի ընդունում, որովհետև մեր ինստիտուտի ռեկտորն այդ շրջանում Արմեն Մազմանյանն էր, ով ասում էր՝ պետք է պաշար ունենաք, հետո նկարահանվեք, որպեսզի կարողանաք ինչ-որ բան տալ ռեժիսորին, հեռուստադիտողին: Երկրորդ կուրսում էի սովորում, երբ նա մահացավ, բայց այդ մտածողությամբ մինչև վերջ էլ չնկարահանվեցի»,- նշեց դերասանուհին:
Հասմիկը շեշտեց, որ ճանաչում ունենալուց հետո իր մեջ փոփոխություններ չի նկատել: «Իմ տեսակը հայտնի դառնալուց հետո չի փոխվել: Նույնն եմ, ուղղակի պատասխանատվության զգացումն է ավելացել, որովհետև, օրինակ, սոցցանցերում ինձ հետևում են շատ դեռահասներ, ովքեր կարող են տեսնել ինչ-որ բան ու վերցնել, այսինքն՝ պետք է լավագույնը տալ: Եթե առաջ ես միայն ինձ համար էի ապրում, հիմա ինձ հետևում են մի խումբ մարդիկ, նրանց առջև ես պարտավորություններ ունեմ՝ ցույց տալ միայն լավը»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով սոցցանցային ակտիվությանը՝ նկատեցինք, որ Սուրբ Սարգսի տոնին Հասմիկը լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր զույգի ձեռքեր, դերասանուհին շնորհավորել հետևորդներին՝ գրելով, որ ամուր բռնեն սիրելիի ձեռքը: Սա քննարկումների տեղիք էր տվել, որ նա ընտրյալ ունի: Խոսելով այս մասին՝ դերասանուհին ասաց. «Իմ անձնական կյանքը քննարկել ու հանրայնացնել չեմ սիրում, այն, ինչ իմն է, մնում է կադրից դուրս: Պարտադիր չէ, որ այդ լուսանկարն իմը լինի, այդտեղ ընդամենը ձեռքեր են երևում: Եթե նույնիսկ իմ ձեռքերն են ու դեմք չի երևում, նշանակում է՝ չեմ ուզում անձնականս հանրայնացել, այդ թեման փակ է»:
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա. Ռաֆո և Վարդան Սարգսյան - «Խենթ, խենթ, խենթ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Project LA – «Ռեքվիեմ»․ նվիրվում է նորօրյա մեր գոյամարտում անմահացած հերոսներին

Տեսահոլովակի պրեմիերա. Արա Մարտիրոսյան - «Домой»

Տեսահոլովակի պրեմիերա. «Վերադարձիր»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Դու ես իմ հոգին»

Տեսահոլովակի պրեմիերա. Ռաֆայել Երանոսյանը ներկայացրել է «Ճոճանակ» երգի cover–ը

Վարդան Պետրոսյանի ռեփ կատարումը՝ նվիրված զինվորներին

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան - «Լիալուսին»

Տեսահոլովակի պրեմիերա. Մաշ Իսրայելյան - «Առաջին ու վերջին»

Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո և Ալեքսանդր Ռիբակ - Stay

Տեսահոլովակի պրեմիերա. Կարեն Ասլանյան - «Քո գալով»

Տեսահոլովակի պրեմիերա. Լիդուշիկ - «Լիքը սեր»

Տեսահոլովակի պրեմիերա. Գևորգ Մկրտչյան - «Սիրում եմ քեզ հետ լռել»

Տեսահոլովակի պրեմիերա. Գոռ Հակոբյան - «Зацепила»

Տեսահոլովակի պրեմիերա. Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան - «Իմ սրտովա նա»

«Իմ Արցախ». WarGonzo-ի և Միշա Գրիգորյանի տեսահոլովակն Արցախյան պատերազմի մասին

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Ամրոյան - «Հրամանատար»

«Ամենաբարի սրտով աղջիկ» . Ռազմիկ Ամյանի նոր երգը Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքին

Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան - «Սիրտս»

Տեսահոլովակի պրեմիերա. Արամե - «Երազանքս կատարվել է»

Երգի պրեմիերա. Արսեն Գրիգորյան - «Ամենից ամենասիրելին»

Պրեմիերա. Արմենչիկ - «Աստված ուժ տուր»

Տեսահոլովակի պրեմիերա. Շպռոտ և Արմինկա - «Անապատի արև»

Պրեմիերա. Նարե Գևորգյան - «Սիրտս ինչպե՞ս»

Պրեմիերա. Անահիտ Սիմոնյան - «Սիրտս ինչպե՞ս ուրախ լինի»

Տեսահոլովակի պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ հերոս»

Պրեմիերա. Սևակ Ամրոյան, Հող - «Դրդո»

Պրեմիերա. PROJECT LA - «Confession (Ես այն եմ եղել…)»

Տեսահոլովակի պրեմիերա. Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան - «Մի փամփուշտ»

Տյոմը ներկայացրել է «Երազ իմ երկիր հայրենի» երգն իր տարբերակով

Պրեմիերա. Միհրան Ծառուկյան - «Պատերազմը չի լռել»

Պրեմիերա. Դետք - «Մութը մենք ենք հորինել»

«Արի, իմ սոխակ»-ը՝ Արփի Ալտոյի կատարմամբ

Հայկո, Միհրան Ծառուկյան, Սևակ Ամրոյան, Էրիկ Կարապետյան - «Հերոս զինվոր»

Պրեմիերա. Նունե Եսայան - «Արցախն իմ տունն է»

Տեսահոլովակի պրեմիերա. Հայ հայտնիներ - «Մեզ ոչինչ չի հաղթի»

Տեսահոլովակի պրեմիերա. Սարգիս Եղիազարյան - «Կռիվ եմ գնում»

Տեսահոլովակի պրեմիերա. System Of A Down - «Protect The Land»

Պրեմիերա․ System Of A Down - «Genocidal Humanoidz»

Պրեմիերա. Ֆորշ - «Երգ Հաղթանակի»
-
22:21 • 02.03.21 Տեսահոլովակի պրեմիերա. Ռաֆո և Վարդան Սարգսյան - «Խենթ, խենթ, խենթ»
-
17:00 • 23.02.21 Տեսահոլովակի պրեմիերա․ Project LA – «Ռեքվիեմ»․ նվիրվում է նորօրյա մեր գոյամարտում անմահացած հերոսներին
-
11:31 • 23.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Արա Մարտիրոսյան - «Домой»
-
12:31 • 17.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. «Վերադարձիր»
-
16:21 • 15.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Դու ես իմ հոգին»
-
16:18 • 15.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Ռաֆայել Երանոսյանը ներկայացրել է «Ճոճանակ» երգի cover–ը
-
15:15 • 14.02.21 Վարդան Պետրոսյանի ռեփ կատարումը՝ նվիրված զինվորներին
-
21:58 • 13.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան - «Լիալուսին»
-
21:38 • 12.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Մաշ Իսրայելյան - «Առաջին ու վերջին»
-
18:59 • 12.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո և Ալեքսանդր Ռիբակ - Stay
-
18:42 • 11.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Կարեն Ասլանյան - «Քո գալով»
-
16:57 • 07.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Լիդուշիկ - «Լիքը սեր»
-
21:10 • 05.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Գևորգ Մկրտչյան - «Սիրում եմ քեզ հետ լռել»
-
11:51 • 03.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Գոռ Հակոբյան - «Зацепила»
-
12:14 • 01.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան - «Իմ սրտովա նա»
-
16:55 • 29.01.21 «Իմ Արցախ». WarGonzo-ի և Միշա Գրիգորյանի տեսահոլովակն Արցախյան պատերազմի մասին
-
11:40 • 29.01.21 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Ամրոյան - «Հրամանատար»
-
14:35 • 26.01.21 «Ամենաբարի սրտով աղջիկ» . Ռազմիկ Ամյանի նոր երգը Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքին
-
13:47 • 20.01.21 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան - «Սիրտս»
-
14:03 • 16.01.21 Տեսահոլովակի պրեմիերա. Արամե - «Երազանքս կատարվել է»
-
11:25 • 09.01.21 Երգի պրեմիերա. Արսեն Գրիգորյան - «Ամենից ամենասիրելին»
-
11:44 • 08.01.21 Պրեմիերա. Արմենչիկ - «Աստված ուժ տուր»
-
16:36 • 07.01.21 Տեսահոլովակի պրեմիերա. Շպռոտ և Արմինկա - «Անապատի արև»
-
12:01 • 24.12.20 Պրեմիերա. Նարե Գևորգյան - «Սիրտս ինչպե՞ս»
-
13:20 • 22.12.20 Պրեմիերա. Անահիտ Սիմոնյան - «Սիրտս ինչպե՞ս ուրախ լինի»
-
13:06 • 20.12.20 Տեսահոլովակի պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ հերոս»
-
17:13 • 16.12.20 Պրեմիերա. Սևակ Ամրոյան, Հող - «Դրդո»
-
13:42 • 12.12.20 Պրեմիերա. PROJECT LA - «Confession (Ես այն եմ եղել…)»
-
13:21 • 10.12.20 Տեսահոլովակի պրեմիերա. Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան - «Մի փամփուշտ»
-
12:41 • 07.12.20 Տյոմը ներկայացրել է «Երազ իմ երկիր հայրենի» երգն իր տարբերակով
-
12:21 • 07.12.20 Պրեմիերա. Միհրան Ծառուկյան - «Պատերազմը չի լռել»
-
13:53 • 24.11.20 Պրեմիերա. Դետք - «Մութը մենք ենք հորինել»
-
16:56 • 23.11.20 «Արի, իմ սոխակ»-ը՝ Արփի Ալտոյի կատարմամբ
-
15:41 • 23.11.20 Հայկո, Միհրան Ծառուկյան, Սևակ Ամրոյան, Էրիկ Կարապետյան - «Հերոս զինվոր»
-
11:57 • 16.11.20 Պրեմիերա. Նունե Եսայան - «Արցախն իմ տունն է»
-
18:30 • 07.11.20 Տեսահոլովակի պրեմիերա. Հայ հայտնիներ - «Մեզ ոչինչ չի հաղթի»
-
12:31 • 07.11.20 Տեսահոլովակի պրեմիերա. Սարգիս Եղիազարյան - «Կռիվ եմ գնում»
-
13:50 • 06.11.20 Տեսահոլովակի պրեմիերա. System Of A Down - «Protect The Land»
-
13:38 • 06.11.20 Պրեմիերա․ System Of A Down - «Genocidal Humanoidz»
-
11:48 • 04.11.20 Պրեմիերա. Ֆորշ - «Երգ Հաղթանակի»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 15:07 • 04/03 Կտրուկ շրջադարձ և նոր զարգացումներ. «Երկուսով» սերիալի նկարահանումների վերսկսվելուց հետո դերասանական կազմում կա 1 փոփոխություն Tert.am Life-ի հետ զրույցում հեռուստասերիալի սցենարիստ Անի Մաղաքյանը խոսել է սցենարի, սպասվող զարգացումների և դերասանական կազմում փոփոխության մասին...
-
Շոուբիզնես 18:41 • 03/03 «Այստեղ ամեն ինչ թանկ է, բայց գնումներ շատ եմ անում»․ Լիլի Սարգսյանը՝ Դուբայում չաշխատելու, ծնողների ուղարկած գումարով ապրելու և սիրելիի մասին Tert.am Life-ի հետ զրույցում Լիլին խոսել է Դուբայի կյանքին հարմարվելու, նոր նախագծի, ժամանցը կազմակերպելու, ծնողների ֆինանսական աջակցության և սիրելիի մասին․․․
-
Շոուբիզնես 12:10 • 26/02 «Մայրիկիս ասել էի՝ չդիտես, ընտանիքիցս կաշկանդվում էի». «Ծաղիկներ ձյան տակ» սերիալից Մայիս Համբարձումյանը՝ անկողնային տեսարանի և ընտանիքի արձագանքի մասին Tert.am Life-ը զրուցել է 24-ամյա դերասանի հետ ինչպես մասնագիտական գործունեության, ժամանակին թատրոնում խաղալու, այնպես էլ նոր նախագծի, անկողնային տեսարանների համար քննադատվելու և ծնողների վերաբերմունքի մասին...
-
Շոուբիզնես 19:08 • 26/02 «Շատերը չէին պատկերացնում, որ Հասմիկը կամուսնանա, հիմա զարմացած, գուցե, նախանձով նայում են, որ կարողացա ամուր ընտանիքի լավ մայր լինել». Հասմիկ Կարապետյան Tert.am Life-ի հետ զրույցում Հասմիկը խոսել է ընտանիքի, ի սկզբանե ընտանեկան հոգսերի բարդության չափը չգիտակցելու, ամուսնու հետ բախումների, տարիներ առաջ ունեցած դեպրեսիայի ու վախերի մասին...
-
Նորաձևություն 17:35 • 01/03 «Իմ կոնտենտը գայթակղիչ է, բայց սեքսուալ բնույթի չէ»․ Մադոննան՝ կերպարային փոփոխության, աղջկա համար ոճային լուծումների, Սոսի և դստեր հարաբերությունների մասին Tert.am Life–ը ոճաբանի հետ զրուցել է կերպարների, տարիների ընթացքում ունեցած փոփոխության, ավելի համարձակ ֆոտոշարքերով ներկայանալու և դստերը՝ նորաձևության մասնիկ դարձնելու մասին...
-
Նորաձևություն 19:14 • 01/03 «Ընկերոջս հորդորով սկսեցի տոպեր հագնել». Էմմա Սապունջյանը՝ ամենաթանկ և ամենաէժան գնումների և հայրիկի ու սիրելիի վերնաշապիկները հագնելու մասին Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ն այս անգամ ներկայացնում է դերասանուհի Էմմա Սապունջյանին...
-
Շոուբիզնես 15:14 • 26/02 «Իրենց դուր չի գա, որ այդ խոսքերն իրենց մայրերի ու քույրերի հասցեին գրեն». Անատի Սաքանյանի կտրուկ ոճափոխությունն ու քննադատությունները Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է նոր սանրվածքի, երկար տարիներ շիկահեր լինելու, փոփոխությունների հեշտ գնալու և քննադատությունների մասին...
-
Շոուբիզնես 18:41 • 03/03 «Այստեղ ամեն ինչ թանկ է, բայց գնումներ շատ եմ անում»․ Լիլի Սարգսյանը՝ Դուբայում չաշխատելու, ծնողների ուղարկած գումարով ապրելու և սիրելիի մասին Tert.am Life-ի հետ զրույցում Լիլին խոսել է Դուբայի կյանքին հարմարվելու, նոր նախագծի, ժամանցը կազմակերպելու, ծնողների ֆինանսական աջակցության և սիրելիի մասին․․․
-
TV, կինո 13:24 • 01/03 Էլենն ու Անին ամենաուշացողն են, Բենն ու Գոռը՝ պունկտուալը, Աղասը՝ պոզիտիվը․ «Հարս չկա»–ի դերասանների բացահայտումներն իրար մասին Tert.am Life-ն իր «Հարցախույզ» շարքով այս անգամ եղել է «Հարս չկա» սիթքոմի նկարահանման հրապարակում և պարզել, թե ովքեր են այս թիմում ամենապոզիտիվը, ամենաուշացողը, ամենապունկտուալը, ամենախենթը, ամենանյարդայինը...
-
TV, կինո 15:07 • 04/03 Կտրուկ շրջադարձ և նոր զարգացումներ. «Երկուսով» սերիալի նկարահանումների վերսկսվելուց հետո դերասանական կազմում կա 1 փոփոխություն Tert.am Life-ի հետ զրույցում հեռուստասերիալի սցենարիստ Անի Մաղաքյանը խոսել է սցենարի, սպասվող զարգացումների և դերասանական կազմում փոփոխության մասին...
-
Հարցազրույց 21:02 • 02/03 «Դա գլոբալ պռավալ էր ինձ համար»․ Արամ MP3–ն՝ «Եվրատեսիլից» հետո իր ձախողման, Իվետա Մուկուչյանի հետ կոնֆլիկտի, հոր հուղարկավորությունից հետո որդու ծննդին գնալու մասին Tert.am Life–ը վերսկսում է «Ինտերվյու» շարքը, որի շրջանակում ներկայացնում ենք բացառիկ բացահայտումներով հարցազրույցներ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ...