«Մի կին աղջկաս ասել էր՝ «լավ էլ չաղ ես», սկսել էր հաց չուտել»․ Գոհար Հարությունյանը՝ «Դեպի ճամբար»–ում դուստրերի նկարահանվելու և դեռահասության շրջանի բարդությունների մասին
«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանը 5 երեխա ունի, աղջիկներն արդեն դեռահաս են՝ Բիայնան 11 տարեկան է, Մելինեն՝ 13։ Tert.am Life–ի հետ զրուցում Գոհարը պատմել է դեռահասության շրջանի խնդիրների, հոգեբանական ճիշտ մոտեցման և աղջիկների՝ հեռուստատեսությունում հայտնվելու մասին։
«Հիմա ավելի շատ ժամանակ անցկացնում եմ աղջիկներիս, քան փոքրիկներիս հետ, որովհետև զգում եմ, որ իրենք հիմա ունեն դրա կարիքը։ Մենք շատ երկար զրուցում ենք տարբեր թեմաների մասին։ Երբեմն, ասում են՝ մամա, կարծես, հոգեբան լինես։ Ինձ համար շատ կարևոր է այս շրջանում իրենց հետ մտերմությունը չկորցնել»,– ասաց Գոհարը։
Գոհարի խոսքով՝ այս շրջանում շատ ուշադիր է աղջիկների կոմպլեքսներին։ Գեղեցկուհու տիտղոսակրի դուստրերն իրենք էլ փորձում են միշտ գեղեցիկ լինել, Գոհարն էլ հետևում է, որպեսզի սննդակարգում չափը չանցնեն, սակայն հաշվի է առնում տարիքային առանձնահատկությունները։
«Ես շատ եմ կարևորում սպորտով զբաղվելը։ Ինձ հաճախ հարցնում են՝ ինչպես 5 երեխա ունենալուց հետո չես գիրացել, թերևս, պատճառն այն է, որ 18 տարեկանից առ այսօր կանոնավոր սպորտով եմ զբաղվում։ Աղջիկներիս դեպքում, իհարկե, ուշադիր եմ, որպեսզի, օրինակ, քաղցրը չչարաշահեն, բայց իրենք այն տարիքում են, որ չի կարելի դիետա պահել, աճի շրջան է։ Օրերս լողավազանում մի կին Բիայնային ասել էր՝ «լավ էլ չաղ ես», հենց այդպես։ Շատ էի զայրացել, քանի որ դա ազդել էր երեխայի վրա։ Նկատեցի, որ սկսել է հաց չուտել։ Երկար զրուցեցինք։ Զարմանում եմ՝ ինչպես մեծ կինը կարող է նման բան ասել երեխային, ախր նրանք այն տարիքում են, որ դա կարող է հետք թողնել ամբողջ կյանքի վրա։ Բիայնան ընդամենը 11 տարեկան է, այդ տարիքի համար նորմալ է մի փոքր ավելի քաշը,– ասաց Գոհարը ու շեշտեց, որ փորձում է բալանսի մեջ պահել աղջիկների՝ իրենց գեղեցիկ զգալու չափը։ –Աղջիկներիս ասում եմ, որ գեղեցիկ են, բայց չեմ տրամադրում, որ իրենք աշխարհի ամենագեղեցիկն են։ Երեխաներին պետք է ինքնավստահություն ներշնչել, բայց չափը չանցնել։ Առհասարակ, ես միշտ աղջիկներիս ասում եմ, որ մարդկանց արտաքնի մասին կամ դրականը մեկնաբանեն, կամ չմեկնաբանեն։ Նկատել եմ, որ դա արդեն ունի իր ազդեցությունը․ դպրոցում կարող է ինչ-որ մեկին արտաքնի համար բնորոշիչներ տան, իրենք պաշտպանեն։ Առհասարակ, մեզանում չկա դիմացինին դրականն ասելու մշակույթը, միշտ բացասականն են ասում։ Մարզասրահում ինձ կարող են մոտենալ կանայք, որոնք ուզում են նիհարել և ասել՝ բայց շատ նիհար եք, այս տարիքում արդեն պետք է գիրանաք։ Դա շատ տգեղ երևույթ է, նախ, եթե գալիս եմ մարզասրահ, ուրեմն ուզում եմ ինչ–որ բան շտկել, հետո չի կարելի նման կերպ մեկնաբանել դիմացինի արտաքինը։ Ես նման կարծիքներին արձագանքում եմ իրենց հաճոյախոսելով։ Գուցե, մի օր մարդիկ հասկանան, որ այդպես է ճիշտ»։
Մոդելի հետ զրուցեցինք նաև դուստրերի հեռուստատեսությունում հայտնվելու մասին․ նրանք նկարահանվել են «Դեպի ճամբար 2» նախագծում։ «Դերասանական ջիղը Բիայնայի մոտ ավելի վառ է դրսևորված։ Շատ կրեատիվ է, նաև սքեթչեր են գրում խմբի երեխաների հետ։ Մելինեի մոտ երգելն է շատ լավ ստացվում։ Նա էլ այդ ուղղությամբ է ավելի խորացել։ Հիմա ոգևորված մրցույթի է պատրաստվում, քանի որ ամբողջ խմբից 3 հոգու են ընտրել նախընտրական փուլի համար։ Ես իրեն խորհուրդ եմ տալիս կենտրոնանալ միայն իր ելույթի, ոչ թե մրցակիցների վրա։ Միաժամանակ տրամադրում եմ, որ կարող է նաև պարտվել, դա նորմալ է, մի անգամ կարող ես հաղթել, մյուս անգամ՝ ոչ»,– ասաց Գոհարն ու հավելեց, որ ինքն աղջիկների ամենամեծ քննադատն է։
«Դեպի ճամբար 2»–ում Բիայնան ավելի մեծ դեր է ստացել, քան Մելինեն։ Գոհարից հետաքրքրվեցինք, թե ինչպես է աղջիկների հարաբերությունների վրա ազդել նույն նախագծում տարբեր չափի դերեր ստանալը․ «Սկզբնական շրջանում Մելինեի կողմից խանդ նկատում էի, պոռթկումներ լինում էին, սակայն նա շատ խելացի է, կարողանում է կառավարել էմոցիաները, հաղթահարեցինք դա։ Հիմա նկատում եմ, որ հպարտությամբ է խոսում Բիայնայի՝ գլխավոր դերերից մեկը ստանալու մասին»։
Մոդելը նշեց, որ աղջիկներին ազատ է թողնում իրենց նախասիրությունների հարցերում, սակայն մասնագիտական կրթություն ստանալու ժամանակ կփորձի ուղղորդել, որպեսզի լուրջ կրթություն ստանան․ «Ինձ համար այս ոլորտները կարող են հոբբի լինել, բայց ոչ հիմնական մասնագիտություն։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի աղջիկներս էլ գան այդ գիտակցմանը»։
Անդրադառնալով խոսակցություններին, որոնք միշտ ուղեկցում են հայտնիների երեխաներին, թե ծնողների շնորհիվ են հայտնվել հեռուստատեսությունում, Գոհարը պատասխանեց․ «Ի՞նչ անեմ, երեխաներին խմբակների չտանե՞մ։ Իրենց ընտրել են ստուդիայի քասթինգի ժամանակ։ Լինում են շատ քասթինգներ, որոնք իրենք չեն անցնում, ես դրան էլ եմ նորմալ վերաբերում։ Ո՛չ ես, ո՛չ երեխաներս երբեք աղմուկ չենք բարձրացրել, որ այս կամ այն քասթինգը չանցնելու համար։ Մտածում եմ՝ ուրեմն համապատասխան չէին»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից