«Մաշի խանդի պատճառով շատ վեճեր են լինում»․ Մաշ Իսրայելյանի և Գարիկ Սաֆարյանի սիրո պատմությունն ու հարսանիքի նախապատրաստությունը
Պատահական հանդիպումը ճակատագրական է եղել երգչուհի Մաշ Իսրայելյանի և դերասան Գարիկ Սաֆարյանի համար: Ասում են՝ ամուր ընկերությունը մի օր վերածվել է հեքիաթային սիրո, վերջերս զույգը նշանվեց, հիմա պատրաստվում է հարսանիքի: Գարիկն ու Մաշն իրենց ծանոթության պատմությունն ու հարաբերությունների մանրամասները վստահել են Tert.am Life-ին և լուսանկարվել մեր ֆոտոշարքում:
Թեև պատրաստվել էինք գարնանային գեղեցիկ ֆոտոշարքի, գարնան առաջին օրը եղանակը զարմացրեց առատ ձյունով։ Դա չխանգարեց, որովհետև թե՛ Գարիկը, թե՛ Մաշն իրենց կատակներով ստեղծում էին օրվա տրամադրությունը: Հենց այդպես հումորով էլ նրանք պատմեցին իրենց սիրո պատմությունը։
Մաշ. Ես ու Գարիկը ծանոթացել ենք 4 տարի առաջ: Երգահան Արման Անտոնյանի մոտ էի, երգ էինք պատրաստում, նա ասաց, որ հիմա իր ընկերներն են գալու, որոնցից մեկն էլ Գարիկն էր:
Գարիկ. Ես կշարունակեմ: Երբ ես քաղցած եմ, կարևոր չէ, թե որտեղ եմ, անպայման պետք է մի բան ուտեմ: Ընկերներով գնացինք Արմանի մոտ, քաղցած էինք, մեզ հետ նաև սնունդ էինք վերցրել: Տեսա Մաշին ու մտածմունքների մեջ ընկա՝ հաց ուտե՞լ, թե՞ չուտել և տպավորություն թողնել: Ի վերջո, որոշեցի հաց ուտել, եթե դրա պատճառով պետք է չհավաներ ինձ, թող չհավաներ: Միանգամից մտածեցի խաղ կազմակերպել, որտեղ ներկա կլինի նաև Մաշը, որպեսզի կարողանամ ավելի լավ ճանաչել նրան: Հենց առաջին հայացքից հասկացա, որ Մաշն այն միակն է, մտածում էի՝ ո՞վ է այս աղջիկը, անհանգիստ էի՝ նշանված կամ ամուսնացած չլինի: Ի՞նչ իմանայի, որ Մաշն էլ արդեն ինձ է սիրահարվել առաջին հայացքից:)
Մաշ. Ամեն ինչ ճիշտ է պատմում, բացի վերջից: Նա անընդհատ ինձ տեսնելու առիթներ էր փնտրում, բայց ես չէի մտածում, որ նրան դուր եմ գալիս, կարծում էի՝ ընկերներ ենք: Գարիկն էլ իրեն այնպես էր պահում, կարծես մտերիմ ընկերներ ենք, ասում էր՝ ամեն հարցում կողքիդ եմ: Այդքան շատ ուշադրություն ես ստացել էի միայն ծնողներիցս: Մտածում էի՝ ո՞ւր էր այս տղան: Այդ ընկերությունն ինքնըստինքյան վերածվեց մեկ այլ բանի: Հատուկ սիրո խոստովանություններ չեն եղել, Գարիկը ոչ թե խոսքերով, այլ գործով էր ապացուցում իր սերը: Ինքներս էլ չհասկացանք, թե ինչպես անցանք ընկերության ու սիրո սահմանը:
Գարիկ. Սկզբնական շրջանում մեր ընկերները չգիտեին մեր հարաբերությունների մասին, բայց նրանցից որևէ բան գաղտնի պահելու միտում չունեինք, ուղղակի այդպես ստացվեց: Հետո ինձ հարցրին՝ զգում են, որ Մաշի հետ շփումը շատ է, հնարավո՞ր է այլ բան կա, ասացի՝ այո: Չնեղսրտեցին, որ չենք ասել իրենց, ի սրտե ուրախացան մեզ համար:
Մաշ. Մենք շատ բարդությունների միջով ենք անցել, բոլոր զույգերի մոտ էլ լինում են մարդիկ, ովքեր ցանկանում են խանգարել: Գարիկն ինձ ասել էր, որ ինչ էլ ասեն, ինչ լուսանկարներ էլ ցույց տան, նախ իր հետ խոսեմ, նոր եզրակացություններ անեմ: Մեզ խանգարող մարդկանց արդեն վանել ենք մեզնից։ Առաջ բոլորին վստահում էի, բոլորի հետ կիսվում էի իմ ու Գարիկի փոքրիկ վեճերով, հետո հասկացա, որ ոչ ոքի չպետք է ասեմ այդ մասին: Պարտադիր չէ, որ այն մարդը, ում հետ կիսվում ես քո խնդիրներով, քո վատը ցանկանա, ուղղակի նույնիսկ մայրիկիդ այդ հարցերով չպետք է անհանգստացնես: Դու և սիրելիդ կարող եք արագ հաշտվել, բայց սիրելիդ կընկնի այն մարդկանց աչքերում, ում պատմել էիր խնդիրների մասին: Ճիշտը ոչ ոքի չասելն է: Մեր հարաբերությունների սկզբից էլ ասել եմ Գարիկին, որ որքան էլ վիճենք, պետք է արագ հաշտվենք: Եթե նույնիսկ մեկ օր չխոսենք, ուրեմն՝ կարող ենք այլևս չշփվել: Չի եղել դեպք, որ երկար նեղացած մնանք, ամենաերկարը 1-2 ժամն է։
Գարիկ. Մեզ մոտ վեճերից հետո «առաջին քայլ» հասկացություն այլևս չկա: Տարբերություն չկա, թե ով է քայլն անում, մեզնից ոչ ոք չի մտածի՝ ո՞վ էր այս անինքնասերը, որ առաջին քայլ արեց: Նույնիսկ, եթե Մաշն է քայլն անում, մյուս անգամ ես եմ անում: Այդպես եմ վարվում, որպեսզի սիրելիս հանկարծ իրեն վատ չզգա, որ նախորդ անգամ ինքն էր առաջին քայլ արել՝ թեև Մաշի խանդի պատճառով անտեղի շատ վեճեր են լինում:
Մաշ. Այո, ես խանդոտ եմ: ) Չեմ թերագնահատում ինձ, հակառակը՝ ինձ այնքան բարձր եմ դասում, որ ասում եմ՝ եթե Գարիկի կողքին եմ, ուրեմն պետք է միակը լինեմ: Գիտեմ, որ խանդես-չխանդես, նա, ով պետք է այլ քայլեր անի, կանի, բայց, միևնույն է, խանդում եմ, ինչի պատճառով թե՛ վիճել ենք, թե՛ շատ ծիծաղելի դեպքեր են եղել: Գարիկն ավելի քիչ է խանդում, որովհետև ինձ համար հանգիստ է, ուր գնում եմ, ասում եմ իրեն կամ միասին ենք լինում, իսկ ես հաճախ չգիտեմ, թե նա ուր է գնում: Նախկինում այսչափ խանդոտ չէի, Գարիկն այնքան հոգուս հետ խաղաց, որ ինձ այսպիսին դարձրեց: Դիտմամբ բաներ է անում, որ նյարդայնանամ, թեև արդեն սովորել եմ, ուղղակի, երբեմն, մտածում եմ՝ կարո՞ղ է ճիշտ էր ասում: Մեր ընկերներից Սարոն՝ Միշկան, իմ մեջ կասկած է արթնացրել, նա էլ է կատակներ անում: Զանգում է ու ինձ ասում՝ Գարիկի հետ այսինչ տեղն ենք գնացել, որպեսզի խանդեմ:
Գարիկ. Կարող է այնպես լինի, որ Մաշի հետ խոսեմ, հեռուստացույցը միացրած լինի, ասի՝ այդ ինչ կնոջ ձայն էր:) Դե, գիտեք, ես այնքան գաղտնի եմ ամեն ինչ անում, որ Մաշը ոչինչ չի հասկանում (ծիծաղում է, հեղ․):
Մաշ. Եթե այդքան գաղտնի ես անում, ապրես:)
Գարիկ. Իսկ եթե լուրջ, Մաշն իմ կյանքը շատ է փոխել: Առաջ ես գիշերային ակումբների տնօրեն էի, դա էր իմ կյանքը, ինչն արդեն անհետաքրքիր էր դարձել: Մի անգամ ընկերոջս՝ դերասան Բեն Ավետիսյանի հետ քայլում էինք, ասացի՝ Բեն, այնպես կուզեի մի աղջիկ լիներ, սիրահարվեի: Երբ Մաշը հայտնվեց իմ կյանքում, կյանքիս գույները, հայացքները փոխվեցին, հիմա մտածում եմ՝ ի՞նչ անեմ, որ իրեն լավ զգա, կյանքն ավելի հետաքրքիր է: Ինձ հատկապես դուր է գալիս Մաշի միամտությունը, ասես երեխա լինի: Եթե հիմա ասեմ, որ Երևանի կենտրոնով նավ է գնում, կհավատա:
Մաշ. Ես գիշերային ակումբներում չեմ եղել, չեմ աշխատացրել, բայց Գարիկն էլ իմ կյանքում է շատ բան փոխել: Մանկուց ինքնուրույն մարդ եմ եղել, իմ հարցերն ինքս եմ լուծել, հորս կամ եղբորս չեմ դիմել: Երբ Գարիկը հայտնվեց, ինձ համար մի փոքր բարդ էր, որովհետև նա էր անում ամեն բան։ Հիմա Գարիկն իմ թիկունքն է, առանց նրա ոչինչ անել չեմ կարող: Ես գտա նրան ու ուրախ եմ, որ հենց նա է կողքիս: Երկուսս էլ առաջին անգամ ենք այսքան ուժեղ սիրում: Գարիկի մեջ հատկապես գնահատում եմ...(մտածում է, Գարիկն ընդհատում է․ հեղ․)
Գարիկ. Համառոտ 25 հատկանիշ ասա (ծիծաղում են, հեղ.):
Մաշ. Կատակը մի կողմ, Գարիկին գնահատում եմ ամբողջությամբ: Ամեն ինչ անում է, որ ինձ ուրախացնի: Գարիկն ինձ նման է՝ անկեղծ, ձևական չէ, հիմա էլ լիովին անկեղծ ենք, չենք մտածում՝ հարցազրույց է, պետք է ինչ-որ բաներ ձևացնենք: Գարիկը «քյարթու» է, բայց շատ չէ: Նա ինձնից 8 տարով մեծ է՝ 31 տարեկան է, բայց երբեք չես ասի, որովհետև թեթև մարդ է: Երբևէ չեմ զգացել մեր տարիքային տարբերությունը, բայց Գարիկը, երևի, զգացել է:
Գարիկ. Դե, Մաշը երեխա էր, բայց հիմա շատ է մեծացել: Իմ կյանքի փորձից ելնելով խորհուրդներ եմ տալիս, նա էլ ընդունում է: Երբ ինչ-որ հարց է լինում, ասում եմ՝ ես այդ ճանապարհն արդեն անցել եմ, դու ինձ լսիր: Հիմա աչքերը փակ ինձ վստահում է, ինչն ինձ համար մեծ ձեռքբերում է: Սիրում ենք իրար։ Իմ պատկերացմամբ՝ սերն ինչ-որ ռոմանտիկ բան չէ, այն է, երբ ուզում ես տվյալ մարդու կողքին լինել, անընդհատ կարոտում ես, դիմացինիդ մեջ քեզ ես տեսնում:
Մաշ. Իրականում, անցած տարի պետք է ամուսնանայինք, նույնիսկ որոշել էինք հարսանիքի օրը՝ հունիսի 16, բայց սկսվեց համավարակը, հետո պատերազմը և հարսանիքը հետաձգեցինք:
Գարիկ. Որոշեցի մինչև հարսանիքը Մաշին ամուսնության առաջարկություն անել: Վաղուց պետք է անեի, բայց այնքան է եղել, որ փորձել եմ կազմակերպել, Մաշն իր խանդով հոգնեցրել է, ամեն ինչ պատմել եմ և ասել՝ այլևս ոչինչ չեմ անի:) Այս անգամ մի կերպ կարողացա ամեն ինչ գաղտնի կազմակերպել: Առաջարկության նախորդ օրը նեղացել էինք իրարից, Մաշը ոչինչ չէր կասկածում: Ընկերուհուն խնդրել էի՝ ասեր, որ ֆոտոշարք ենք անում, հետո էլ ասացի, որ պետք է գնանք ռեստորան՝ հարսանիքի օրը որոշելու: Այդ օրն ասացի՝ պետք է նախ գնանք ռեստորան, հետո ֆոտոշարքի: Գնացինք ու ռեստորանի բակում կանգնած էր Մաշի հայրիկի և իմ նվիրած մեքենան, հետո էլ դրոնից իջավ մատանին: Ամռանը, անպայման, կամուսնանաք:
Մաշ. Ինձ մոտ էմոցիաների բում էր, իրոք, չէի սպասում, հուզված էի շատ: Գարիկին այդքան ռոմանտիկ առաջին անգամ էի տեսնում, այդ պատճառով էլ հուզվել էի: Հիմա ամեն ինչ դեպի հարսանիք է տանում: Անկեղծ ասած, ես չէի մտածում, որ նշանվելուց հետո որևէ բան կփոխվի, բայց մեր հարաբերությունները հիմա այլ են: Փաստորեն այդ հասարակ մատանին փոփոխություններ է մտցրել, նոր էմոցիաներ կան, չեմ հասկանում՝ ինչպե՞ս:
Գարիկ. Հասարա՞կ, գիտե՞ս որքան գումար արժեր, ազնիվ մետաղ է (ծիծաղում է, հեղ.)։
Մաշ. Իսկ եթե կրկին կատակը մի կողմ դնենք, Գարիկը նույնիսկ չի սահմանափակում իմ մասնագիտական գործունեությունը, նա ի սկզբանե ասել է, որ կարող եմ երգել, որովհետև լավ ձայն ունեմ, բայց մեկ անգամ բեմական զգեստս պատռել է, որովհետև խորը գրգռաճեղք ուներ:
Գարիկ. Սահմանափակումներ չկան, միայն պետք է ամեն ինչ համեստի մեջ լինի:)
Մաշ. Մինչև Գարիկն էլ իմ չափն իմացել եմ, բայց նրանից հետո ավելի: Սկզբում չէի հասկանում նրան, բայց հետո, երբ իմ մասին մեկնաբանություններ էի կարդում, գրում էին՝ և՛ ձայնային տվյալներով, և՛ համեստությամբ առանձնանում եմ, հասկացա, որ Գարիկը ճիշտ էր:
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Նկարահանումներն իրականացվել են Kaskad Balkon-ում
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի