«Սա ինձ համար մասնագիտական աճի նոր հարթակ է»․ Արտյոմ Կարապետյանը՝ 9 տարի աշխատելուց հետո «Արմենիա TV»-ից Առաջին ալիք տեղափոխվելու և փորձությունների մասին
Լրատվական մեկնաբան Արտյոմ Կարապետյանը շուրջ 9 տարի «Արմենիա TV»-ում աշխատելուց հետո մարտի 8-ից կներկայանա Հանրային հեռուստաընկերությունում։ Tert.am Life-ի հետ զրույցում Արտյոմը խոսել է Առաջին ալիք տեղափոխվելու պատճառների, «Արմենիա TV»-ում ունեցած փորձությունների, ինքն իր հետ մրցակցելու և նոր ձևաչափում ներկայանալու ցանկության մասին։
Արտյոմի խոսքով՝ Առաջին ալիքից առաջարկ է ստացել և ընդունել։ «Ինչ-որ առումով հասունացել էր որոշում ընդունելու պահը, որովհետև փոփոխություն էի ուզում։ Հեռուստաընկերության հետ կապված խնդիր չկար, ինձ ուղղակի ստեղծագործական առումով ինքնադրսևորվելու նոր հարթակ, միջավայր ու մթնոլորտ էր պետք։ Բնույթով իմ ընտրությանը նվիրված և հավատարիմ եմ, բայց ժամանակ առ ժամանակ սիրում եմ նաև ինձ փորձել նոր հարթակում, հանգամանքներում։ Ինձ մոտիվացիա էր պետք, որն այս պարագայում չունեի, որովհետև հեռուստաընկերությունում ունեի իմ կայուն տեղը, դա ստեղծագործական առումով տանում էր կայուն միօրինակության։ 9 տարվա ընթացքում «Արմենիա TV»-ում ինձ փորձել էի տարբեր ձևաչափերում և կուտակված գործոնները բերեցին նրան, որ ընդունեմ Առաջին ալիքի առաջարկը։ Այս առաջարկն ինձ հնարավորություն կտա ոչ միայն օգտվել նոր հարթակից, այլև լրացուցիչ՝ լրատվական ժանրից դուրս հարթակներից»,- ասաց նա։
Մեկնաբանն Առաջին ալիքի եթերում կլինի մարտի 8-ից։ Նա ընդգծեց, որ նոր հեռուստաընկերությունում իրեն շատ լավ են ընդունել, որովհետև շատերի հետ նախկինում աշխատել էր։ «Ընդունելությունը շատ ջերմ էր, ինչն ինձ շատ ուրախացրեց, սկիզբը խոստումնալից է։ Վարելու եմ լրատվական ծրագրի հիմնական ժամերը։ Հետագան կախված է իմ առաջարկներից, իսկ առաջարկի միտք վաղուց ունեմ։ Շատ եմ ուզում և պատրաստ եմ լինել նաև այլ ձևաչափում։ Ունեմ նախագծի միտք, որի հարթակը, կարծում եմ, Հանրայինը կտրամադրի, և ես իմ մասնագիտական ամբողջ ներկապնակը կներկայացնեմ հեռուստադիտողին»,- նշեց նա։
Արտյոմն անկեղծացավ, որ այս 9 տարվա ընթացքում շատ առաջարկներ չի ունեցել․ «Շատերը մտածել են, թե առաջարկների համար բաց չեմ։ Հեռուստաընկերության լրատվական ծրագրի մեկնաբանը կամա, թե ակամա դառնում է հեռուստաընկերության դեմքը, մարդիկ նրան ասոցացնում են հեռուստաալիքի հետ, և նա չի կարող ալիքից ալիք անցնել, այդ փոփոխության ընկալումը դժվար է լինում։ Հասկանալով այս նրբությունները՝ առաջարկները շատ չեն եղել, թեև եթե նախկինում ստանայի այս առաջարկը, գուցե չընդունեի, որովհետև պատրաստ չէի։ Երբ գնացի «Արմենիա TV», այն զարթոնք էր ապրում, հիմա այս առումով այլ ժամանակներ են։ Ըստ ժամանակաշրջանի և իրավիճակի՝ հասունանում են այդ առաջարկներն ու մեր որոշումները»։
Հարցին, թե ինչպե՞ս է իրենից բաժանվել հարազատ հեռուստաընկերությունը, Արտյոմը պատասխանեց․ «Ինձնից հեշտ չեն բաժանվել ինձ սիրող, հարգող, ընդունող, մեծարող իմ գործընկերները, մարդիկ, որոնց հետ երկար տարիներ աշխատել եմ։ Նրանք մոտենում էին, հուզվում, նրանցից շատ դժվար բաժանվեցի և ունեցա հուզական նոտա, բայց, երևի, տարիներն ինձ կոփել են և այս առումով ավելի սառն եմ դարձել։ Հեռուստաընկերությունն ինձնից շատ ծանր ու դժվար չբաժանվեց, հետևաբար՝ ես էլ իրենցից շատ ծանր ու դժվար չբաժանվեցի։ Այդ ամենը շատ համարժեք էր։ Գալիս է մի պահ, երբ պետք է գնաս, այդպես են դասավորվում հանգամանքները, դու էլ այդ հանգամանքների մեջ քեզ մենակ ես զգում ու կայացնում գնալու որոշումը։ Կա «կոմֆորտի գոտի» հասկացությունը, երբ այդ գոտում երկար ես մնում, կորցնում ես աճելու, նոր հարթակներ ունենալու հնարավորությունը։ Պետք է չվախենաս ու այդ գոտուց դուրս գաս։ Երբեմն, վախի պատճառով մենք կանխում ենք մեր աճի ընթացքը, պետք է ռիսկի դիմել։ Շատ դեպքերում շահում են նրանք, ովքեր ռիսկի են դիմում»։
Մեկնաբանը նկատեց, որ աշխատել է ներկայանալի ու պրոֆեսիոնալ հեռուստադեմքերի հետ, ամենադժվար մրցակիցների հետ, որոնց երբեք իրեն մրցակից չի համարել։
«Դա այն պատճառով չէ, որ ես մեծամիտ եմ, ուղղակի իմ կարիերայի ընթացքում մրցակցել եմ միայն ինքս ինձ հետ։ Մի անգամ կարդացի այդ մասին և այնքան դաջվեց գիտակցությանս մեջ, որ ընկալեցի՝ չպետք է գործընկերներիս ինձ մրցակից համարեմ, այլ ինքս ինձ պետք է մարտահրավեր նետեմ։ Մյուս կողմից այդ հեռուստադեմքերի հետ աշխատելը շատ մոտիվացնող էր, իրենք էլ ինչ-որ առումով հարստացնում ու լրացնում էին իմ մասնագիտական աշխարհը, ինչի համար նրանց շնորհակալ եմ։ Այս տարիների ընթացքում «Արմենիա TV»-ում մի քանի թիմ է փոխվել և այն միջուկը, ում հետ ես սկսել էի հեռուստաընկերությունում իմ ճանապարհը, այլևս չկա, նրանք տարբեր պատճառներով գնացել են հեռուստաընկերությունից։ Նրանց հետ, ում ինձ հարազատ եմ համարում, շփումը շարունակվում է նաև հեռուստաընկերությունից դուրս։ Նոր մարդկանց հետ հասցրել եմ ընկերանալ, շփվել, լավ հարաբերություններ ունեմ բոլորի հետ»,- պատմեց Արտյոմը։
Նա շեշտեց, որ հեռուստաընկերությունում անցկացրած 9 տարին լեցուն, հագեցած, փորձություններով լի, հետաքրքիր, վառ, ուրախ ու երջանիկ տարիներ էին, ինչի համար շնորհակալ է։
«Այդ տարիները որպես մասնագետ ու մարդ ինձ շատ կոփեցին, տվեցին ընդարձակ հարթակ, ավելի մեծ լսարան։ Դրանք նաև փորձությունների տարիներ էին, որովհետև ամեն նոր թիմ ու կազմ իրենց հետ բերում էին նոր պահանջներ ու նշաձող, որը պետք է հաղթահարել։ Դա ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար չէր, նորմալ էր, որովհետև նոր մարդիկ ինձ չէին ճանաչում։ Եթե նույնիսկ այդ նշաձողը չսահմանվի, ինքդ պետք է այն պահես, որպեսզի ցույց տաս՝ արժանի ես շարունակելու ճանապարհը նաև նոր թիմի հետ։ Որևէ մեկը չի ասել, որ սրանք փորձություններ են և ինձ մարտահրավեր չի նետել, ինքս ինձ համար եմ սահմանել փորձություններ, ինչը հետաքրքիր է դարձրել աշխատանքային գործընթացը։ Այդ 9 տարին նաև բեկումնային ու պատմական էին՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցող իրադարձությունները։ Պարբերաբար ընտրություններ, իշխանափոխություն, պանդեմիա, աղետալի պատերազմ․ այդ ընթացքում պետք էր ճիշտ կոնտակտ հաստատել հեռուստադիտողի հետ, ամեն մի բառ ու արտահայտություն պետք է վերլուծվեր ու նժարին դրվեր։ Շատ նուրբ, երբեմն, ցավոտ, նաև պատասխանատու ժամանակաշրջաններ եմ ունեցել և կարող եմ ասել՝ պատվով եմ հաղթահարել»,- եզրափակեց մեկնաբանը։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից