«Ով կպատկերացներ, որ մի օր այսպիսի աշխատանք կներկայացնենք»․ Արևիկ Գևորգյանն ու Սրբուկը հետաքրքիր նորություն ունեն
Կյանքի յուրաքանչյուր դրվագ իր երաժշտությունն ունի, ասմունքն էլ երաժշտություն է․ այս գաղափարը միավորել է դերասանուհի Արևիկ Գևորգյանին ու երգչուհի Սրբուկին, ովքեր համատեղ նոր նախագիծ ունեն, որի մասին օրեր առաջ ազդարարեցին պատրաստված տեսանյութով։ Արևիկը որպես դերասանուհի ներկայանալուց զատ համացանցում հայտնի է իր ասմունքի տեսանյութերով, որոնք լայն տարածում են գտնում։ Հենց այս մտքի շուրջ էլ համախմբվել են նա և Սրբուկը։
Tert.am Life–ը նրանց հետ զրուցել է համագործակցության, նույն բակում մեծանալու և մինչև այս միմյանց աշխատանքով հեռվից հիանալու մասին։ Բուն նախագծի մանրամասները նրանք դեռ չեն բացահայտում, սակայն խոստանում են հետաքրքիր ձևաչափով նորություն։
View this post on Instagram
Արևիկը նկատեց, որ ստեղծագործություններն իր մի մասնիկն են դառնում։ «Տևական ժամանակ է, ինչ իմ մեջ ծնվել է շատ մեծ ու, ըստ իս, շատ գեղեցիկ մի գաղափար։ Երբ ես կարդում եմ, ծանոթանում եմ որևէ ստեղծագործության, և այն ինձ դուր է գալիս, սկսվում է մի հոգեվիճակ, որը ես անվանում եմ ապրումակցում: Սկսում եմ զգալ ստեղծագործության ռիթմը կամ դրա բացակայությունը, փորձում եմ հասկանալ տողերի արանքում ընկած շունչը, արդյոք այն հանգի՞ստ է, իսկ միգուցե այստեղ երաժշտություն չկա և հենց լռությո՞ւնն է տվյալ բանաստեղծությանը հատուկ երաժշտությունը: Գաղափարս կիսեցի Սրբուկի հետ, ով, հուրախություն ինձ, ոչ միայն համաձայնեց, այլև լիարժեք կիսեց իմ պատկերացումներն ու սկսվեց մի հրաշալի համագործակցություն, որտեղ երկուսս էլ հնարավորություն ունենք ազատ ստեղծագործելու»,– ասաց դերասանուհին։
Սրբուկն էլ նշեց, որ շատ է ոգևորվել այս առաջարկից․ «Ամիսներ առաջ Արևիկն ինձ զանգահարեց, ներկայացրեց իր միտքը, և ես այնպիսի էներգիա ստացա, այնպես ոգևորվեցի․․․ հասկացա՝ ինքն ինչ է ուզում, և ես ինչ կարող եմ անել։ Ձևաչափը նոր է և շատ հետաքրքիր։ Իմ ու Արևիկի նպատակը որակով և ճաշակով աշխատանք ստեղծելն է։ Մենք՝ որպես մշակույթի կրողներ, պետք է մտածենք լավ բան ստեղծելու ուղղությամբ»,– ասաց Սրբուկն ու հավելեց, որ իրենք իրար ստեղծագործական ազատություն են տվել, ինչը շատ կարևոր է։
Արևիկն իր հերթին կարևորեց միմյանց հանդեպ վստահությունը։ «Ինչպես ցանկացած բնագավառում, առավել ևս արվեստում, չափազանց կարևոր է փոխադարձ վստահությունը միմյանց հանդեպ, մի ուղղությամբ նայելն ու նույն գաղափարները կիսելը։ Քանի որ հիմա բուռն ստեղծագործական ընթացքի մեջ ենք, երկուսս էլ շատ մեծ ցանկության դեպքում անգամ չենք կարող չակերտները բացել: Սա անընդհատ ալեկոծվող օվկիանոս է, որը պետք է հանդարտվի, հանդարտվելուց հետո միայն կկարողանանք լիարժեք ներկայացնել: Առայժմ միայն կարող եմ ասել, որ մենք ու նրանք, ովքեր կցանկանան հաղորդակիցը լինել մեր նախագծին, փորձելու ենք միասին ուրախանալ, հուզվել, տխրել, հիշել, հուսալ, սպասել և երազել... կամ ուղղակի ապրել. չէ՞ որ մենք մի օր խիզախել ենք ծնվել»,– ընդգծեց Արևիկը։
Սրբուկը կարևորեց, որ ինքն ու Արևիկը շատ լավ զգում են իրար, համագործակցությունը շատ հարթ է ստացվում։ Նա պատմեց, որ իրենք նույն բակում են մեծացել, մանկուց են ճանաչում իրար, բայց երբեք չեն պատկերացրել, որ մի օր համագործակցության եզր կգտնեն։
«Ես ու Արևիկն իրար ճանաչում ենք փոքր տարիքից՝ նույն բակից ենք, բայց երբեք չէինք պատկերացնի, որ կմեծանանք և միասին ինչ–որ բան կփորձենք ստեղծել։ Ով կպատկերացներ, որ կմեծանանք, Արևիկը կդառնա գերազանց դերասանուհի, ես իմ կարիերան կունենամ, մի օր էլ այսպիսի աշխատանք կներկայացնենք։ Կյանքը լի է անակնկալներով։ Մենք այն ժամանակ շատ մտերիմ չենք եղել, բայց միշտ համակրել ենք իրար։ Ես շատ եմ հավանում Արևիկի աշխատանքը, ինքն էլ, կարծում եմ, իմը, որովհետև շատ ենք խոսել այդ մասին։ Հետաքրքիր է, որ միմյանց խորությամբ ճանաչելու պրոցեսը նոր է սկսվում, բայց տպավորություն է, որ ամբողջ կյանքում շատ խորը ճանաչել ենք իրար։ Կես բառից իրար հասկանում ենք, արագ ըմբռնում ենք միմյանց մտքերը։ Արդյունքում մեր համագործակցությունը շատ հեշտ է ստացվում։ Երևի, մեր տեսակները մոտ են իրար, դրանից է»,– ասաց Սրբուկն ու հավելեց, որ թիմ ունեն, որի յուրաքանչյուր անդամն իր գործը շատ լավ է անում՝ չխանգարելով մյուսին, ինչը շատ կարևոր է։
Արևիկն էլ նկատեց, որ գաղափարը Սրբուկի հետ իրականացնելու միտքը պատահական չի ծնվել․ «Ինձ համար շատ կարևոր էր, որ երգիչը կամ երգչուհին, ում հետ պիտի սկսեի համագործակցությունը անպայման ոչ միայն լավ վոկալ ունեցող մեկը լիներ, այլև մարդ, ով բառի ամենաուղիղ իմաստով արտիստ է։ Սրբուկին այդ իմաստով միշտ առանձնացրել եմ։ Երգերի նրա մեկնաբանությունները երգից առանձին կյանքով ապրող, նոր հոգի, նոր շունչ ստացած ստեղծագործություններ են։ Ամեն մի երգ նրա կատարմամբ դառնում է երգ-իրադարձություն, որտեղ նա և՜ գլխավոր գործող անձն է, և՜ ունկնդրին երգի հետ կապող անտեսանելի ուժը»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)