Քաղաքական հումոր և անձնական «դառը» փորձ. ի՞նչ սպասել «Արմքոմեդիի» տղաների՝ Սերգեյի և Նարեկի նոր սթենդափից
Կորոնավիրուս, ներկա քաղաքական իրավիճակ և հարցեր, որոնք ծագում են դրանից հետո. ապրիլի 1-ին՝ ժամը 21:00-ին, «Արմքոմեդիի» տղաները՝ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը կխոսեն ոչ միայն նախկին ու ներկա քաղաքական իրավիճակի, այլև գլոբալ հարցերի շուրջ: Այս ամենը կներկայացնեն «Բա հետո՞» խորագրով:
Tert.am Life-ը զրուցել է տղաների հետ ու ներկայացնում է մանրամասները: Տղաների խոսքով, ինչպես նախորդ սթենդափերի ժամանակ, սցենարն իրենք են գրում, ներկայացնում են սեփական ապրումներն ու իրենց կյանքի «դառը» փորձը: Սովորաբար, տղաներն ամեն տարի որպես ամփոփում ներկայացնում են նոր սթենդափ, բայց այս անգամ դադարը երկու տարի տևեց:
Նարեկը նշեց, որ նոր սցենարի հետ աշխատելիս միշտ անհանգստություն կա, բայց դա իր դրական կողմն ունի․ «Արդյունքում ավելի պատասխանատու ես մոտենում աշխատանքին: Մեր իրականությունում դեպքերը շատ արագ են զարգանում, վստահ եմ, որոշ բաներ դուրս են գալու սցենարից կամ նոր են գրվելու: Ունենք կորոնավիրուսի բլոկ, ներկա քաղաքական իրավիճակ և հարցեր, որոնք ծագում են դրանից հետո: Խոսելու ենք նաև կին–ընտանիք–երեխա հարաբերությունների մասին: 10-ից ավելի սթենդափ ենք ներկայացրել, բայց երբեք չես կարող ասել, թե հանդիսատեսին ո՞ր թեմաները կծիծաղեցնեն: Մեզ մոտ միշտ կան քաղաքական թեմաներ, կին-տղամարդ հարաբերությունների անդրադարձ, պետք է ձեռքդ անընդհատ զարկերակին պահես, որովհետև մեր հանդիսատեսն էլ մեզ հետ փոխվում է և մեծանում: 10 տարի առաջ երեխաների մասին հումոր չէինք անի, հիմա անում ենք, որովհետև հանդիսատեսը կընդունի դա, իրեն կտեսնի տվյալ իրավիճակում»:
Սերգեյն էլ նկատեց, որ մենք ապրում ենք սոցիալական և քաղաքական մեծ փոփոխությունների շրջանում, երբ շատերի մոտ ներքին կոնֆլիկտներ կան:
«Դու ինչ-որ շրջան ապրում ես հավատալով, որ 2+2=4, անցնում է 2,5 տարի ու պարզվում՝ 2+2=3: Երբ ինքդ քեզ հետ հակասության մեջ ես լինում, ուզում ես հասկանալ՝ ի՞նչ է կատարվում, ինչպե՞ս է ստացվում, որ 2,5 տարի առաջ այլ կերպ էիր մտածում, հիմա լրիվ այլ կարծիք ունես: Սթենդափի ժամանակ ներկայացնելու ենք մեր սեփական ցավերը, հույսերը, հիասթափությունները, «փորում մնացած» երազանքները, քանի որ սթենդափը ենթադրում է սեփական փորձ: Օրինակ՝ ես կներկայացնեմ, թե ի՞նչ եմ զգում, երբ ինձ վրա ցեխ են շպրտում, ինչպե՞ս եմ դա ներկայացնում որպես էներգիայի աղբյուր: Թեմաներից մեկն էլ պոլիտկոռեկտությունն է․ ինչպե՞ս է այն ազդում մեզ վրա,և ինչպե՞ս ենք մենք համատեղում արևմուտքից եկող զսպաշապիկները, որ չի կարելի ռասայական, կրոնական, օրիենտացիոն թեմաներով կարմիր գծեր անցնել,– ասաց նա, ապա հավելեց,– միջազգայնացման արդյունքում ինքս ինձ մեղավոր եմ զգում 300 տարի սևամորթներին որպես ստրուկ շահագործելու հարցում: Ես՝ որպես սպիտակամորթ մարդ, զգում եմ այդ մեղքը և չեմ հասկանում՝ ինչպե՞ս այդ մեղքն արմատավորվեց իմ մեջ: Կփորձեմ դա համատեղել Ֆեյսբուքում գոյություն ունեցող չեզոք ատելության հետ»:
Նարեկն ընդգծեց, որ համերգի ակումբային ձևաչափը նյութը թեստավորելու համար է ավելի մեծ համերգասրահում ներկայանալու համար: Սերգեյն էլ հավելեց, որ ակումբային և համերգասրահային ձևաչափերի միջև տարբերություն կա․ «Կան թեմաներ, որոնք լսարանի հետ մտերմիկ մթնոլորտ են պահանջում, պետք է զգաս, որ բոլորդ մի սենյակի մեջ եք: Կան նաև ունիվերսալ, չեզոք կատակներ, որոնք կարող ես անել առանց հանդիսատեսի աչքերի կայծը տեսնելու»:
Խոսելով համատեղ ելույթների մասին՝ Նարեկը նշեց, որ դրանք այս անգամ ևս կլինեն: «Համատեղ ելույթներ ևս կան, բայց առյուծի բաժինն առանձին ենք գրում, հետո շտկումներ և առաջարկներ ենք անում: Առհասարակ, սթենդափի հիմքն այն է, որ ելույթ ունեցողը խոսի իր մասին: Գնալով սքեթչերը քչացրինք՝ փոխարենը շատացնելով առանձին ելույթները, որպեսզի վերջում մնա ամերիկյան ձևաչափերին համապատասխան սթենդափը: Հիմա շատ սթենդափեր կան, ինչը ողջունելի է, որովհետև ոլորտը մրցակցային է դառնում, հանդիսատեսն էլ սովորում է ձևաչափին: Երբ մենք նոր էինք սկսում, սթենդափի ձևաչափը Հայաստանում գրեթե չկար: Հայ հանդիսատեսը, երևի, տեսել էր միայն Comedy club շոուն, նրանց համար ձևաչափը խորթ էր: Հիմա հանդիսատեսը նույնիսկ կարողանում է տարբերել, որ ակումբային ձևաչափում շատ բաներ թույլատրելի են, որովհետև հանդիսատեսը քիչ է, իսկ մեծ բեմում կան անթույլատրելի հումորներ»,- ասաց Նարեկը:
Սերգեյն էլ նշեց, որ համատեղ ելույթները դասական ամերիկյան ձևաչափի չեն: «Համատեղ ելույթներն ավելի դյուրամարս են, երկու հոգով կարելի է կոնկրետ թեմա զարգացնել, մի փոքր ավելի «ջրիկ» ու հասկանալի լինել, իսկ մոնոլոգներում ամեն մեկը պատմում է սեփական դարդերից»,- շեշտեց նա:
Ներկայացման վերջում կլինի ևս մեկ ապաքաղաքական հատված՝ կենդանի հնչողությամբ ռոքնռոլ համերգ, որին մասնակցելու է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, ով բաս կիթառ է նվագելու: Սերգեյը կեսկատակ ասաց, որ ինքը ևս երգելու է:
«Նարեկը չի թողնում, որ ես երգեմ, բայց գաղտնի պայմանավորվել եմ երաժիշտների հետ, որ երգեմ: Բանն այն է, որ ես լսողություն չունեմ, Նարեկը պետք է երգի, որովհետև փորձ ունի, իսկ ես ամեն օր պայքարում եմ երգելու հնարավորություն ստանալու համար»,- եզրափակեց նա:
Տեսանյութեր

Պրեմիերա. Էրիկ Կարապետյան - «Էն որ ասում են»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Ամրոյան - «Իմ երազում»

Տեսահոլովակի պրեմիերա. 20 տարի անց Արմինկան նորովի է ներկայացրել «Անձրև» երգը

Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա - «Твой ангел»

99 ձայն, մեծ արձագանք. Սյուզաննա Մելքոնյանի հրաշալի ելույթը «Ну-ка, все вместе!» նախագծում

Տեսահոլովակի պրեմիերա. Արամե - «Իմ անուշ աղջիկ»

Պրեմիերա. Նորայր Եղյան - «Ձևը սիրելու»

Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո - First Time

Տեսահոլովակի պրեմիերա. Անահիտ Կիրակոսյան - «Անտանելի»

Տեսահոլովակի պրեմիերա. Հակոբ Հակոբյան, Արմեն Հովհաննիսյան - «Գինի լից»

Պրեմիերա. Շուշան Պետրոսյան - «Ուր ես, եղբայր»

Պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Без тебя не так»

Տեսահոլովակի պրեմիերա. Լադանիվա - «Pourquoi t'as fait ça?»

Տեսահոլովակի պրեմիերա. Գարիկ և Սոնա - «Կաքավիկ»

Տեսահոլովակի պրեմիերա. Կարեն Ասլանյան - «Սիրո երգը»

Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան - «Քանի կամ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սարգիս Եղիազարյան - «Քույրս»

Տեսահոլովակի պրեմիերա. Գևորգ Մկրտչյան և Իրինա Այվազյան - «Իմ թուլությունն ես»

Տեսահոլովակի պրեմիերա. Ռաֆո և Վարդան Սարգսյան - «Խենթ, խենթ, խենթ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Project LA – «Ռեքվիեմ»․ նվիրվում է նորօրյա մեր գոյամարտում անմահացած հերոսներին

Տեսահոլովակի պրեմիերա. Արա Մարտիրոսյան - «Домой»

Տեսահոլովակի պրեմիերա. «Վերադարձիր»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Դու ես իմ հոգին»

Տեսահոլովակի պրեմիերա. Ռաֆայել Երանոսյանը ներկայացրել է «Ճոճանակ» երգի cover–ը

Վարդան Պետրոսյանի ռեփ կատարումը՝ նվիրված զինվորներին

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան - «Լիալուսին»

Տեսահոլովակի պրեմիերա. Մաշ Իսրայելյան - «Առաջին ու վերջին»

Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո և Ալեքսանդր Ռիբակ - Stay

Տեսահոլովակի պրեմիերա. Կարեն Ասլանյան - «Քո գալով»

Տեսահոլովակի պրեմիերա. Լիդուշիկ - «Լիքը սեր»

Տեսահոլովակի պրեմիերա. Գևորգ Մկրտչյան - «Սիրում եմ քեզ հետ լռել»

Տեսահոլովակի պրեմիերա. Գոռ Հակոբյան - «Зацепила»

Տեսահոլովակի պրեմիերա. Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան - «Իմ սրտովա նա»

«Իմ Արցախ». WarGonzo-ի և Միշա Գրիգորյանի տեսահոլովակն Արցախյան պատերազմի մասին

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Ամրոյան - «Հրամանատար»

«Ամենաբարի սրտով աղջիկ» . Ռազմիկ Ամյանի նոր երգը Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքին

Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան - «Սիրտս»

Տեսահոլովակի պրեմիերա. Արամե - «Երազանքս կատարվել է»

Երգի պրեմիերա. Արսեն Գրիգորյան - «Ամենից ամենասիրելին»

Պրեմիերա. Արմենչիկ - «Աստված ուժ տուր»
-
14:39 • 17.04.21 Պրեմիերա. Էրիկ Կարապետյան - «Էն որ ասում են»
-
16:49 • 16.04.21 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Ամրոյան - «Իմ երազում»
-
12:51 • 16.04.21 Տեսահոլովակի պրեմիերա. 20 տարի անց Արմինկան նորովի է ներկայացրել «Անձրև» երգը
-
11:58 • 14.04.21 Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա - «Твой ангел»
-
13:23 • 12.04.21 99 ձայն, մեծ արձագանք. Սյուզաննա Մելքոնյանի հրաշալի ելույթը «Ну-ка, все вместе!» նախագծում
-
23:44 • 09.04.21 Տեսահոլովակի պրեմիերա. Արամե - «Իմ անուշ աղջիկ»
-
12:36 • 09.04.21 Պրեմիերա. Նորայր Եղյան - «Ձևը սիրելու»
-
12:05 • 09.04.21 Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո - First Time
-
12:10 • 08.04.21 Տեսահոլովակի պրեմիերա. Անահիտ Կիրակոսյան - «Անտանելի»
-
11:24 • 05.04.21 Տեսահոլովակի պրեմիերա. Հակոբ Հակոբյան, Արմեն Հովհաննիսյան - «Գինի լից»
-
10:37 • 02.04.21 Պրեմիերա. Շուշան Պետրոսյան - «Ուր ես, եղբայր»
-
19:04 • 01.04.21 Պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Без тебя не так»
-
17:24 • 26.03.21 Տեսահոլովակի պրեմիերա. Լադանիվա - «Pourquoi t'as fait ça?»
-
11:53 • 22.03.21 Տեսահոլովակի պրեմիերա. Գարիկ և Սոնա - «Կաքավիկ»
-
15:29 • 16.03.21 Տեսահոլովակի պրեմիերա. Կարեն Ասլանյան - «Սիրո երգը»
-
19:48 • 13.03.21 Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան - «Քանի կամ»
-
13:08 • 10.03.21 Տեսահոլովակի պրեմիերա. Սարգիս Եղիազարյան - «Քույրս»
-
19:18 • 08.03.21 Տեսահոլովակի պրեմիերա. Գևորգ Մկրտչյան և Իրինա Այվազյան - «Իմ թուլությունն ես»
-
22:21 • 02.03.21 Տեսահոլովակի պրեմիերա. Ռաֆո և Վարդան Սարգսյան - «Խենթ, խենթ, խենթ»
-
17:00 • 23.02.21 Տեսահոլովակի պրեմիերա․ Project LA – «Ռեքվիեմ»․ նվիրվում է նորօրյա մեր գոյամարտում անմահացած հերոսներին
-
11:31 • 23.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Արա Մարտիրոսյան - «Домой»
-
12:31 • 17.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. «Վերադարձիր»
-
16:21 • 15.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Դու ես իմ հոգին»
-
16:18 • 15.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Ռաֆայել Երանոսյանը ներկայացրել է «Ճոճանակ» երգի cover–ը
-
15:15 • 14.02.21 Վարդան Պետրոսյանի ռեփ կատարումը՝ նվիրված զինվորներին
-
21:58 • 13.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան - «Լիալուսին»
-
21:38 • 12.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Մաշ Իսրայելյան - «Առաջին ու վերջին»
-
18:59 • 12.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո և Ալեքսանդր Ռիբակ - Stay
-
18:42 • 11.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Կարեն Ասլանյան - «Քո գալով»
-
16:57 • 07.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Լիդուշիկ - «Լիքը սեր»
-
21:10 • 05.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Գևորգ Մկրտչյան - «Սիրում եմ քեզ հետ լռել»
-
11:51 • 03.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Գոռ Հակոբյան - «Зацепила»
-
12:14 • 01.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան - «Իմ սրտովա նա»
-
16:55 • 29.01.21 «Իմ Արցախ». WarGonzo-ի և Միշա Գրիգորյանի տեսահոլովակն Արցախյան պատերազմի մասին
-
11:40 • 29.01.21 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Ամրոյան - «Հրամանատար»
-
14:35 • 26.01.21 «Ամենաբարի սրտով աղջիկ» . Ռազմիկ Ամյանի նոր երգը Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքին
-
13:47 • 20.01.21 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան - «Սիրտս»
-
14:03 • 16.01.21 Տեսահոլովակի պրեմիերա. Արամե - «Երազանքս կատարվել է»
-
11:25 • 09.01.21 Երգի պրեմիերա. Արսեն Գրիգորյան - «Ամենից ամենասիրելին»
-
11:44 • 08.01.21 Պրեմիերա. Արմենչիկ - «Աստված ուժ տուր»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 17:40 • 19/04 «Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին Tert.am Life-ի հետ զրույցում Մագան պատմել է կոնտենտը փոխելու պատճառի, Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու և փիրսինգ անելու...
-
Շոուբիզնես 13:25 • 19/04 «Մեղադրել եմ օտարներին իմ նեղ անձնական դժբախտությունների մեջ նեղացել եմ հարազատ մարդկանցից, ընկերներից, պետությունից, բախտից ու Աստծուց»․ Մարջան Ավետիսյանի անկեղծ գրառումը «Իշխանություն» ֆիլմի մասին լսեցի ու կարդացի բազմաթիվ վերլուծություններ: Շնորհակալ եմ բոլորին անդրադարձի, ջերմ խոսքերի ու անկեղծ վերլուծությունների համար...
-
Ժամանց 13:35 • 19/04 «Հայկական դհոլ» նվագելու առանձնահատկություններն ու հմտությունները՝ Էֆոյի «Դհոլի բանալի» ուսումնական ձեռնարկում Վաղը՝ ապրիլի 20-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա դհոլի վարպետ, երաժիշտ Սերգեյ Խաչատրյանի՝ Էֆոյի «Դհոլի բանալի» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը...
-
Ժամանց 17:40 • 19/04 «Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին Tert.am Life-ի հետ զրույցում Մագան պատմել է կոնտենտը փոխելու պատճառի, Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու և փիրսինգ անելու...
-
Շոուբիզնես 13:25 • 19/04 «Մեղադրել եմ օտարներին իմ նեղ անձնական դժբախտությունների մեջ նեղացել եմ հարազատ մարդկանցից, ընկերներից, պետությունից, բախտից ու Աստծուց»․ Մարջան Ավետիսյանի անկեղծ գրառումը «Իշխանություն» ֆիլմի մասին լսեցի ու կարդացի բազմաթիվ վերլուծություններ: Շնորհակալ եմ բոլորին անդրադարձի, ջերմ խոսքերի ու անկեղծ վերլուծությունների համար...
-
Ժամանց 13:35 • 19/04 «Հայկական դհոլ» նվագելու առանձնահատկություններն ու հմտությունները՝ Էֆոյի «Դհոլի բանալի» ուսումնական ձեռնարկում Վաղը՝ ապրիլի 20-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա դհոլի վարպետ, երաժիշտ Սերգեյ Խաչատրյանի՝ Էֆոյի «Դհոլի բանալի» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը...
-
Ժամանց 17:48 • 16/04 «Դիետաներ չեմ պահել, ոճային կտրուկ փոփոխությունների չեմ դիմել, մազերս չեմ ներկել». Դիանա Գրիգորյանը՝ իր տարիքից երիտասարդ երևալու, տարեդարձի երեկույթի, հայտնի հյուրերի և դստեր խորհուրդների մասին Tert.am Life-ի հետ զրույցում Դիանան պատմել է օրվա անակնկալի, տարեդարձը նշելու, ոչինչ հատուկ չընտրելու և երիտասարդության գաղտնիքի...
-
Սոցցանցեր 17:29 • 13/04 «Էն ժամանակ ամուսնացած չէիր, սիրում էի, հետո ամուսնացար ու սաղ հարամ արեցիր՝ մեր «սիրո» պատմությունն էլ հետը». Լյուսի Հայրապետյանի գրառումն Արամեի մասին և սիրո խոստովանությունը Մոդել Լյուսի Հայրապետյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել երգիչ Արամեի հետ և անկեղծ գրառում արել ժամանակին նրան սիրելու մասին․․․
-
Շոուբիզնես 15:54 • 16/04 «Պապիկիս հայտնի լինելու գործոնը չկար, քասթինգի միջոցով ընտրվեցի». «Ծաղիկներ ձյան տակ» սերիալից Անահիտ Մսրյանը՝ իր առաջին դերի և պապիկի ամենամեծ խորհրդի մասին Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է հեռուստատեսային իր առաջին դերի, քասթինգի միջոցով արդար ընտրվելու, գործընկերների հետ հարաբերությունների մասին...
-
Շոուբիզնես 20:59 • 13/04 «Պետք է փորձեմ ձեռք բերել հեռուստադիտողների սերը». Ռոմելա Սարգսյանը՝ մեկ գիշերում «Ծաղիկներ ձյան տակ» սերիալի նոր դերին պատրաստվելու, ոճափոխության և հայտնիության ազդեցության մասին Tert.am Life-ի հետ զրույցում Ռոմելան խոսել է մեկ գիշերում նոր դերին պատրաստվելու, հանդիպած բարդությունների, խաղընկերների հետ հարաբերությունների և ոճափոխության մասին...
-
Շոուբիզնես 15:39 • 13/04 «Հայտնի դառնալուց հետո մարդկանց հետ վերևից էի խոսում, իմ մեջ գոռոզություն կար». Սրբուհի Ավանեսյանը՝ կտրուկ ոճափոխությունների, համբույրի տեսարաններում նկարահանվելու և նաև որպես մենեջեր աշխատելու մասին Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է նկարահանվելու առաջարկները մերժելու, որպես մենեջեր աշխատելու...
-
Շոուբիզնես 10:30 • 16/04 Սուսաննա Պետրոսյանը որդի է ունեցել. ծնողները փոքրիկի համար հետաքրքիր անուն են ընտրել Երգչուհի Սուսաննա Պետրոսյանն ու ամուսինը՝ Գևորգ Գասպարյանը, հունվարին երկրորդ անգամ ծնող են դարձել։ Զույգը որդի է ունեցել։ Սուսաննան այս մասին գրել է Ինստագրամի իր էջում՝ հրապարակելով որդու ձեռքի լուսանկարը, որին կից գր
-
Շոուբիզնես 14:57 • 17/04 «Մի օր կարող եմ «Հրաժեշտի խոսքերից»-ը գրել, մինչ կսկսեն ինձ բաժանություններ ու ցավեր վերագրել, հաջորդ օրն ամուսնանամ»․ Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքն ու ճամպրուկային հոգեվիճակը Իննան նոր ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life–ին ու զրուցել ինչպես աշխատանքի, այնպես էլ այս փուլում իր հոգեվիճակի, անձնականը հանրայնացնելու հետ կապված ստացած դասի մասին․․․
-
Ժամանց 17:40 • 19/04 «Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին Tert.am Life-ի հետ զրույցում Մագան պատմել է կոնտենտը փոխելու պատճառի, Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու և փիրսինգ անելու...
-
Սոցցանցեր 16:40 • 15/04 «Այս գաղջ աշխարհում, երբեմն, արդարություն լինում է». Ծովինար Մարտիրոսյանը` մոր` դերասանուհի Գրետա Մեջլումյանի ստացած ոսկե մեդալի մասին Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ մայրը՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Գրետա Մեջլումյանը ոսկե մեդալ է ստացել...