«Նախագիծը Գրիգին հանձնելու որոշում ես չեմ կայացրել»․ Վաչեն՝ «Երգիր, թե կարող ես»–ը չվարելու որոշման և ԱՄՆ–ում մշտական բնակություն հաստատելու լուրերի մասին
Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը, ով այս շրջանում գտնվում է ԱՄՆ–ում, այս եթերաշրջանում չի վարում «Երգիր, թե կարող ես» երաժշտական նախագիծը։ Tert.am Life–ն իր ընթերցողներին արդեն հայտնել է, որ նախագիծը վարում է Գրիգ Գևորգյանը։
Վաչեն այս թեմայով հարցազրույցը վստահել է Tert.am Life–ին ու խոսել ինչպես նախագիծը չվարելու որոշման, այնպես էլ ԱՄՆ մեկնելու պատճառի, այնտեղ մշտական բնակություն հաստատելու խոսակցությունների, հետպատերազմական ծանր հոգեվիճակի մասին։
Անդրադառնալով «Երգիր, թե կարող ես» նախագծին՝ Վաչեն ասաց․ «Ինձ մոտ տեղի է ունեցել իմ գործունեության դրսևորման կուրսի փոփոխություն։ Շատ ժամանցային հաղորդումների մեջ այս փուլում ինձ չեմ տեսնում։ Ավելի շատ ուզում եմ խորանալ սթենդափ ժանրի, ավելի իմաստային, ինչու ոչ, նաև փիլիսոփավերլուծական հումորային ձևաչափի մեջ, որտեղ արածիդ մեջ ասելիք կա»։
Դիտարկմանը, որ բավականին ուշ է որոշում կայացրել չնկարահանվել նախագծում, քանի որ Գրիգին նախագիծ հրավիրելու որոշումը վերջին պահին է կայացվել, նա արձագանքեց․ «Նմանօրինակ նախագծերում չլինելու որոշումս կայացրել եմ վերջերս, երևի, դա է պատճառը, որ ավելի շուտ չենք տեղեկացրել հաղորդման երկրպագուներին»։
Հաղորդավարից հետաքրքրվեցինք՝ նախագիծը Գրիգին հանձնելու որոշումը 1 եթերաշրջանի համա՞ր է, թե լսարանն իրեն այլևս չի տեսնի այս նախագծում։ «Նախագիծը Գրիգին հանձնելու որոշում ես չեմ կայացրել, ես պարզապես խնդրել եմ «Արմենիա TV»–ի ղեկավարությանը՝ ըմբռնմամբ մոտենալ իմ՝ այս եթերաշրջանում չլինելուն։ Շատ ուրախ եմ, որ նրանք այդպես են վարվել և ինձ փոխարինել են մեկ այլ հաղորդավարով, որպեսզի պրոյեկտը չկանգնի»,– ասաց նա։
Վաչեի՝ ԱՄՆ մեկնելուց, առավել ևս «Երգիր, թե կարող ես» նախագիծը չվարելուց հետո շատ արագ լուրեր տարածվեցին, որ նա նպատակ ունի մշտական բնակություն հաստատել ԱՄՆ–ում, այդ պատճառով էլ չվերադարձավ։
«Ամեն անգամ, երբ հայտնվում եմ ԱՄՆ–ում կամ որևէ այլ երկրում, տարածվում են լուրեր, որ ահա մշտական բնակության է մեկնել, բայց միշտ դրանք ընդամենը լուրեր և ասեկոսեներ են մնում։ Տվյալ դեպքում ինձ մոտ չկա ԱՄՆ–ում մշտական բնակություն հաստատելու մտադրություն»,– ասաց նա։
Հաղորդավարը շեշտեց, որ այժմ ԱՄՆ–ում է հանգստանալու նպատակով։ «Միացյալ Նահանգներում ինձ շատ են տեսել, 2007 թվականին համերգաշարերով միշտ եղել ենք այստեղ։ Դրանից հետո շատ հաճախ եմ եկել այստեղ պարզապես հանգստանալու, քանի որ շատ բարեկամներ և ընկերներ ունեմ։ Այս պահին ԱՄՆ–ում եմ ավելի շատ ցրվելու, օդափոխվելու և մտքերս հավաքելու, հաջորդ սթենդափ շոուիս մտքերին և սցենարական աշխատանքներին տրամադրվելու համար։ Ուզում եմ ավելի կտրված լինել և կենտրոնանալ իմ հաջորդ գործունեության վրա»։
Այս ընթացքում քննարկումների կենտրոնում է հայտնվել նաև Վաչեի անձնական կյանքը․ նրա՝ ԱՄՆ–ում լինելու, կնոջ՝ Գայանե Մանուկյանի՝ Հայաստանում լինելու փաստը կրկին քննարկումների տեղիք է տվել, որ զույգը բաժանվել է։ Դերասանը, սակայն, զերծ մնաց այս մասին խոսելուց։ «Իմ անձնական կյանքը շատ է քննարկվել, ինչն ինձ երբեք դուր չի եկել, դրա համար թույլ տվեք չմեկնաբանել այս լուրերը»,– ասաց նա։
Ժանրային փոփոխության գնալու որոշումը Վաչեն կայացրել է պատերազմից հետո։ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ծանր հետևանքներ են թողել դերասանի վրա։
Պատերազմական օրերին նրա եղբայրն առաջնագծում էր, ինքն էլ անձնական կորուստներ է ունեցել և բավականին ծանր օրեր ապրել․ «Մոտ ընկերս զոհվեց, Երևանում վերջինը ես էի տեսել նրան, ճանապարհել։ Դա ինձ համար ահավոր ծանր էր։ Նրանից հետո նաև գործընկերներիցս մեկը զոհվեց՝ երիտասարդ երեխա էր։ Չեմ ուզում առանձնացնել որևէ մեկին, բոլորն իմ ընկերներն ու ախպերներն էին, ովքեր այս պատերազմում տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը»։
Հետպատերազմական սթրեսը հումորիստը լիարժեք չի հաղթահարել, ինչն ավելի է նպաստել նրա՝ այս շրջանում բոլորից հեռու լինելու որոշմանը և ստիպել մտածել առավել օգտակար աշխատանք անելու մասին։
«Հետպատերազմյան դեպրեսիան յուրաքանչյուրի մոտ տարբեր կերպ է արտահայտվում։ Չեմ կարող բացել, թե ինչ է կատարվում իմ ներսում, ոչ ոք չգիտի՝ ինչ է ինձ հետ կատարվում։ Ամեն դեպքում, դա հաղթահարելու դեպքում էլ ինչ–որ եզրակացությունների և վերլուծությունների ես գալիս։ Ուզում եմ ինքս այնքան ուժեղ լինել, որպեսզի նման իրավիճակներում միշտ կարողանամ ավելի շատ օգտակար լինել մեր հայրենիքին, մեր հայ ժողովրդին»,– ասաց նա։
Դերասանը նկատեց, որ այժմ «մեջքն ուղղելու» խնդիր չունի, այս ամենը պարզապես իրեն մտածելու տեղիք է տալիս․ «Ուրիշին մեղադրելը և դրանով մխիթարվելը միշտ հեշտ է։ Ինքս միշտ ավելի շատ մտածել եմ՝ միգուցե ե՞ս մի բան ճիշտ չեմ արել որպես հայ, որպես քաղաքացի, մարդ, ով անհանգիստ է իր հայրենիքի և ժողովրդի ճակատագրի համար։ Գուցե շատ ավելի շա՞տ պետք է աշխատեմ, փորձեմ մտածել ազգային ինչ–որ գաղափարախոսության սերմեր, որպեսզի բոլոր հայերը գոնե մի հարցի շուրջ համակարծիք լինեն, բոլորս նայենք մեկ ուղղությամբ, որովհետև այս վիճակից միայն համախմբվելով կարող ենք դուրս գալ։ Կարծում եմ՝ երկար տարիներ հումորով զբաղվելու արդյունքում մեզ վրա կա պատասխանատվություն մարդկանց տրամադրության համար։ Այս ժամանակը վերցրել եմ ավելի տրամադրվելու նոր աշխատանքին։ Ես հումորից դուրս չեմ գալու, ուղղակի փորձելու եմ ինչ–որ ձևով օգտակար լինել։ Այս պահին չեմ կարող փակագծեր բացել, չեմ էլ ուզում ամպագոռգոռ բառեր ասել, բայց իմ ամբողջ ուշքն ու միտքն ուղղված է մեր ազգի, հայ ժողովրդի և հայրենիքի ամրապնդմանը՝ գտնելու այն ձևաչափը, որով ես, որպես հումորիստ, կարող եմ ինչ–որ կերպ նպաստել դրան, ոչ թե միայն ժամանց կամ կոմերցիոն նպատակներ հետապնդեմ»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից